Dr. Susanna Rostomyan Սուսաննա Ռոստոմյան

Dr. Susanna Rostomyan Սուսաննա Ռոստոմյան Ես Սուսաննա Ռոստոմյանն եմ՝ քիթ-կոկորդ-ականջաբան։👩‍⚕

🧠 Այսօր նյարդաբանների մասնագիտական տոնն է, ինչի կապակցությամբ Շնորհավորում եմ Ձեզ, սիրելիներս։ Դուք ֆանտաստիկ, բարդ ու շ...
01/12/2025

🧠 Այսօր նյարդաբանների մասնագիտական տոնն է, ինչի կապակցությամբ Շնորհավորում եմ Ձեզ, սիրելիներս։

Դուք ֆանտաստիկ, բարդ ու շաատ պատասխանատու գործ եք անում, դե ԼՕՌ բժիշկների նման էլի 😀🤗։

🎉Հպարտ եմ, որ ունեմ Ձեզ` թե որպես մարդ, թե որպես գրագետ նյարդաբան։

Քիթ-կոկորդ-ականջաբաններին հաճախ են դիմում քթային շնչառության դժվարացում գանգատով։👃Քթային դժվարաշնչության պատճառներից մեկ...
11/11/2025

Քիթ-կոկորդ-ականջաբաններին հաճախ են դիմում քթային շնչառության դժվարացում գանգատով։

👃Քթային դժվարաշնչության պատճառներից մեկը և ամենահաճախ հանդիպողը քթի միջնապատի ծռվածությունն է։

👃Քթի միջնապատի ուղղումը վիրահատական է, կոչվում է #սեպտոպլաստիկա։

🤗 Եղեք առողջ և տեղեկացված

🏥 Արամի54
Թիվ 2 բուժմիավորում
🏥 Կոմիտաս 59/6
ԷՎԱ մեդ բժշկական կենտրոն
📞 094128881 095844535

#միջնապատիուղղումսեպտոպլաստիկա #քթայինդժվարաշնչությունխեցիներ

02/10/2025

#Աուդիոմետրիան լսողության ստուգման սուբյեկտիվ մեթոդ է , որն օգտագործվում է լսողության կորստի աստիճանը և տեսակը որոշելու համար:

☑️Այս հետազոտության հիման վրա կազմվում է աուդիոգիրը, ըստ որի կարելի է ախտորոշել ծանրալսության տեսակը,աստիճանը և տարբերակել ականջի տարբեր հիվանդությունները:

Տոնալ շեմքային աուդիոմետրիան ցուցված է հետևյալ դեպքերում `

✅️լսողության իջեցում
✅️ականջներում փակվածության և ծանրության զգացողություն
✅️ականջներում աղմուկ
✅️գլխապտույտ

🏥 Էվա Մեդ բժշկական կենտրոն
Հասցե՝ Ք. Երևան Կոմիտաս 59/6
📞 094128881 095844535

#աուդիոմետրիա #լսողությանստուգում #ծանրալսություն #խշշոցականջներում
#լօռ #գլխապտույտ

🎉🎉 Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ։🤗 Մենք շաաատ լավն ենք 👂👃
29/09/2025

🎉🎉 Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ։

🤗 Մենք շաաատ լավն ենք 👂👃

🥰 Եկել ենք բարի աշխատանքային շաբաթվա սկիզբ  մաղթենք բոլորին ես ու սիրուն բալիկները։  #հունիսի1  #երեխաներիպաշտպանությանօ...
02/06/2025

🥰 Եկել ենք բարի աշխատանքային շաբաթվա սկիզբ մաղթենք բոլորին ես ու սիրուն բալիկները։

#հունիսի1 #երեխաներիպաշտպանությանօր #մանկականլօռ #քիթկոկորդականջ #քթիմիս #ադենոիդ #խռմփոց #ֆիբրոսկոպիա

🏥Կոմիտաս 59/6
Էվա մեդ բժշկական կենտրոն
📲 094128881 095844535

🎉🎉 Շնորհավո՜րրր 🎈Շնորհավո՜ր լինի աշխարհի բոլոր փոքրիկների տոնը` դուք եք մեր ապագան, մեր հույսն ու անմնացորդ սերը։
01/06/2025

🎉🎉 Շնորհավո՜րրր

🎈Շնորհավո՜ր լինի աշխարհի բոլոր փոքրիկների տոնը` դուք եք մեր ապագան, մեր հույսն ու անմնացորդ սերը։

Շնորհակալ եմ հետաքրքիր և անչափ կարևոր հարցազրույցի համար
25/05/2025

Շնորհակալ եմ հետաքրքիր և անչափ կարևոր հարցազրույցի համար

Ականջակալները խլության պատճառ | Ծանրալսություն | Աղմուկ ականջներում |Նորածինների լսողության սկրինինգ_________________________________________________________...

📢 Մարտի 3-ը լսողության պահպանման համաշխարհային օրն է։❗️Յուրաքանչյուր մարդ պետք է ձեռնարկի քայլեր պահպանելու իր և շրջապատ...
03/03/2025

📢 Մարտի 3-ը լսողության պահպանման համաշխարհային օրն է։

❗️Յուրաքանչյուր մարդ պետք է ձեռնարկի քայլեր պահպանելու իր և շրջապատի լսողությունը:

👉Տարվա կարգախոսն է` «Փոխիր կարծրատիպերը, դարձրու ականջների և լսողության առողջությունն ու խնամքը առաջնահերթություն»:

Օրվա խորհուրդն է բարձրացնել իրազեկվածությունը լսողության խնամքի կարևորության մասին՝ փոխելով վարքագիծը.

♦ պաշտպանել լսողությունը բարձր աղմուկից,

♦ կանխել լսողության կորուստը,

♦ պարբերաբար ստուգել լսողությունը,

♦ օգտագործել լսողական սարքեր, եթե անհրաժեշտ է,

♦ աջակցել լսողության խնդիրներ ունեցող անձանց։

Աշխարհում յուրաքանչյուր 1000 նորածնից 1-ը ծնվում է խլությամբ, իսկ 2-ի մոտ լսողության կորուստը զարգանում է կյանքի առաջին երկու տարում։

♦Լսողության կորուստ ունեցող երեխային ժամանակին ցուցաբերված բժշկական օգնությունը կարևոր գործոն է նրա մտավոր, հոգեհուզական և խոսքի զարգացման առումով:

Հայաստանում պետական պատվերի շրջանակներում իրականացվում է լսողության նորածնային սքրինինգ, որն ուղղված է լսողության խանգարման կասկած ունեցող երեխաների վաղ հայտնաբերմանը:

Նյութը` Առողջապահության նախարարության կայքից։

🤗 Սիրելիներս, ահա և լքում է 2024֊ը` իր տեղը զիջելով արդեն 2025֊ին։ 📢📢 Փորձեմ ամփոփել տարին` ունեցել եմ ձեռքբերումներ և կ...
30/12/2024

🤗 Սիրելիներս, ահա և լքում է 2024֊ը` իր տեղը զիջելով արդեն 2025֊ին։

📢📢 Փորձեմ ամփոփել տարին` ունեցել եմ ձեռքբերումներ և կորուստներ.

✅️ Ձեռք եմ բերել մի քանի կարևոր մարդկանց, որոնք արդեն դարձել են հարազատ հոգի ❤️։

✅️ Ունեցել եմ բազում երջանիկ պահեր ընտանիքիս հետ, որոնք վերհիշելիս ակամայից ժպիտ է առաջանում դեմքիս ❤️։

✅️ Գրանցել եմ մասնագիտական նորանոր վերելքներ ու մեկ անգամ ևս համոզվել, որ արժանի եմ այս ամենին ❤️։

✅️ Ամռանը ունեցա առողջական խնդիրներ, որոնք արդեն հաղթահարված են ու անցյալում։

✅️ Ունեցել եմ նաև կորուստներ` ինչպես մարդկային, այնպես էլ նյութական։

‼️Այնուամենայնիվ, արդեն սովորել եմ շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունեմ, մարդկանց եմ շնորհակալ, ովքեր
իմ ու իմ ընտանիքի կողքին են։

❗️Շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր այլևս կողքիս չեն, հավատացե՛ք, միայն բարին ու լավն եմ ցանկանում Ձեզ։

🖐Այս տարվա վերջին գրառումն է իմ մասնագիտական էջում, այնպես որ, բարի՜ մարդիկ, եղեք առողջ, չչարանաք ոչ մի դեպքում, թո՜ղ կյանքի դժվարությունները չկոտրեն Ձեզ ։

💚Սիրով` քիթ֊կոկորդ֊ ականջաբան` Սուսաննա Հակոբի Ռոստոմյան։

🫖 Դեկտեմբերի 15 թեյի միջազգային օրն է       ( Tea day )։ 🫖 Թեյն աշխարհի ամենահայտնի և ամենագործածվող ըմպելիքներից մեկն է...
15/12/2024

🫖 Դեկտեմբերի 15 թեյի միջազգային օրն է
( Tea day )։

🫖 Թեյն աշխարհի ամենահայտնի և ամենագործածվող ըմպելիքներից մեկն է, որն ունի նաև առողջարար հատկություններ:

❗️ Հայտնի է, որ չինացիներն են հայտնագործել թեյի բուժիչ հատկությունները և օգտագործել այն կենցաղում: Նրանք թեյը համարում էին տոնուսը բարձրացնող խմիչք, որը դադարեցնում էր ծերանալու պրոցեսները, վերականգնում էր երիտասարդությունը և կենսունակությունը, երկարացնում կյանքը: Այդ պատճառով էլ միայն ազնվականները կարող էին թեյ խմել, և նրանք երկար ժամանակ գաղտնի էին պահում թեյի մոգական հատկանիշները

🥳 Շնորհավորում եմ բոլոր թեյահոլիկներին հրաշալի տոնի կապակցությամբ։

⁉️ Իսկ Դուք ավելի շատ սուրճ ե՞ք նախընտրում, թե՞ թեյ 🤗։

 #ՄԱԳՆԻՍԱԼԱԶԵՐԱՅԻՆԹԵՐԱՊԻԱ✅Ֆիզիոթերապիայի տեսակ է, որը միավորում է 2 տեսակի ազդեցություն՝ լազերային և մագնիսային։ ❓ԻՆՉՊԻՍ...
15/10/2024

#ՄԱԳՆԻՍԱԼԱԶԵՐԱՅԻՆԹԵՐԱՊԻԱ

✅Ֆիզիոթերապիայի տեսակ է, որը միավորում է 2 տեսակի ազդեցություն՝ լազերային և մագնիսային։

❓ԻՆՉՊԻՍԻ՞ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՄԱԳՆԻՍԱ-ԼԱԶԵՐԱՅԻՆ
ԹԵՐԱՊԻԱՆ:

✅ Հակաայտուցային և հակաբորբոքային, իմունոխթանիչ ազդեցություն
✅ Լավացնում է արյունամատակարարումը և լիմֆայի հոսքը
✅ Ցավազրկող ազդեցություն

📌Այս թերապիան չունի տարիքային սահմանափակում

📌Բացարձակ անցավ է

👇Երբ է ցուցված մագնիսա-լազերային թերապիան՝

✅ Տոնզիլոֆարինգիտների ժամանակ
✅Ադենոիդ հյուսվածքի գերաճի ժամանակ՝ կախված մեծության աստիճանից
✅Քթային խեցիների մեծացման ժամանակ
✅ Ալերգիկ ռինիտների ժամանակ
✅ Դեղորայքային ռինիտների ժամանակ՝ անոթասեղմիչների չարաշահելու արդյունքում։

👩‍⚕️Հետազոտվեք և եղեք առողջ

🏥 Կոմիտաս 59/6
Էվա Մեդ բժշկական կենտրոն

📞094 128 881, 095 844 535

#լազերոթերապիա #լազերայինբուժում #քթիմիս #տոնզիլիտ #խեցիներիգերաճ #դժվարաշնչություն #ադենոիդ #դեղորայքայինռինիտ #ֆիբրոսկոպիա #ֆիզիոթերապիա

 #Տուբուսկվարցը ֆիզիոթերապիայի տեսակ է, որի հիմքում ընկած է ուլտրամանուշակագույն ճառագայթումը, լայնորեն կիրառվում է քիթ֊...
13/10/2024

#Տուբուսկվարցը ֆիզիոթերապիայի տեսակ է, որի հիմքում ընկած է ուլտրամանուշակագույն ճառագայթումը, լայնորեն կիրառվում է քիթ֊կոկորդ֊ականջաբանության մեջ։

❓️Ինչպիսի՞ ազդեցություն ունի'
✅️ Հակամիկրոբային և հակավիրուսային

✅️Արյունամատակարարման լավացում

✅Տեղային իմունիտետի խթանում

️✅️ Հակաալերգիկ ազդեցություն

❓️Ո՞ր դեպքերում է կիրառվում`
️✅️ Ռինիտներ, այդ թվում ալերգիկ ռինիտ
✅️Ադենոիդ վեգետացիա, ադենոիդիտ
✅️ Տոնզիլիտ
✅Ֆարինգիտ
️✅️Լարինգիտ
✅️ Արտաքին և միջին օտիտ
✅️ Եվստախիտ

❓️Ո՞ր տարիքից է թույլատրելի'
✅️ 3 տարեկանից սկսած

❓️Որո՞նք են տուբուս֊կվարց թերապիայի հակացուցումները'
✅ Չարորակ և չճշտված գենեզի ուռուցքային հիվանդություններ
✅️ Արյունահոսություններ
✅️ Սուր երիկամային և լյարդային անբավարարությունը
✅️Վահանագեղձի մի շարք պաթոլոգիաներ
✅️ Տուբերկուլյոզ

🤗 Եղեք տեղեկացված և առողջ

🏥 Կոմիտաս 59/6
Էվա մեդ բժշկական կենտրոն
📞 094128881 095844535
#տուբուսկվարց #ֆիզիոթերապիա #УФО #тубускварц #տոնզիլիտ #ադենոիդ #դժվարաշնչություն #արտաքինօտիտ #սնկայինօտիտ

Address

Komitas Str 59/6
Yerevan

Telephone

+37494128881

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Susanna Rostomyan Սուսաննա Ռոստոմյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Susanna Rostomyan Սուսաննա Ռոստոմյան:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Սուսաննա Հակոբի Ռոստոմյան

Ողջու՜յն, սիրելի հետևորդներ։ Ես Սուսաննա Ռոստոմյանն եմ՝ քիթ-կոկորդ-ականջաբան։

Սա իմ մասնագիտական էջն է, որտեղ Դուք կստանաք Ձեզ հուզող բազում հարցերի պատասխանները և կլինեք տեղեկացված ու գիտակից։

Հասցե ք․ Աբովյան 34/3

Հեռ։ 09412888, 095844545