Grigor Badalyan Psychologist-profiler

Grigor Badalyan Psychologist-profiler Հոգեբան, քոուչ, պրոֆայլեր

Հետախուզության նախկին հոգեբան

Գրիգորի Բադալյան, հոգեբան-պրոֆայլեր, մասնագիտացել եմ․

-հաղորդակցման
-հոգեբանական ազդեցության
-վարքի վերլուծության
-կոգնիտիվ վարքաբանական հոգեթերապիայի
-պրոֆայլինգի
-հատուկ ծառայությունների հոգեբանության
-քոուչինգի ոլորտներում։

30/06/2024

🔥 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՐԴԱ․ՍՊԱՆԻ ՀԵՏ (առաջիկա գրքիցս մի հատված)

Գիտեք, երեխաները ավելի շատ են զգում ու հասկանում, քան մեծահասակները կարծում են։ Երեխանե՛րն են իրական ապրում, իսկ մեծահասակները հասարակության ճնշման տակ, միայն իմիտացնում են, որ ապրում են։ Գրեթե բոլոր մեծահասակ մարդիկ ունեն իրենց ստվերային կողմը։

Դա այն սև կողմն է, որը պետք է թաքցնել, ճնշել, որ չերևա, այն է, որ շատ գաղտնի է ու միայն քեզ է պատկանում, բայց դու էլ ես վախենում այնտեղ նայել։ Այնտեղ հիմնականում ճնշված հույզեր են, հատկապես ատելություն կամ զայրույթ, նախանձ կամ փառասիրություն, այնտեղ սեռական ճնշված կամ այլ ցանկություններ են ու այնպիսի ֆանտազիաներ, որոնք հասարակության կողմից ընդունելի չէ։

Այդ չընդունման պատճառով անձը ճնշում է, որպեսզի ոչ մի կերպով չդրսևորվի ու այն դառնում է ստվերդ, քո սև կողմը։ Դա այն ամենն է, որին հասարակությունը ամոթով ու մեղադրանքով է դիմավորում, հալածվում է ու պատժվում, այդ իսկ պատճառով անձը ամեն գնով փորձում է ճնշել ու թաքցնել, ինչպես հասարակությունից, այնպես էլ ինքն իրենից։

Նա շատ հաճախ նույնիսկ ամաչում է մտածել այդ մասին։ Բնականաբար նա ճշնում է իր ստվերային կողմին, բայց որքան ուժգին, այդքան ուժգին էլ ստվերն է հակադարձում ու հաճախ առաջանում է ներքին լարվածություն։ Դա քո անձի մի մասն է, դա դու ես, բայց դա հասարակության ուղիղ ու անուղղակի ճնշման արդյունքում այնքան անցանկալի կողմ է դառնում, որ ստիված թաքցնում ես։

Խնդիրն այն է, որ դու ինքդ քեզանից շատ հեռու չես փախչի երկար ժամանակով ու ստվերդ սկսում է քեզ հետապնդել։ Դու նրան ցանկանում ես, բայց այն վտանգավոր ու պատժաբեր է։ Շատ ժամանակ դրա մեջ տեսնում ես քո ամենաիրական հատվածները, որտեղ դու դու ես, իսկ ներկա, հասարակության համար ընդունելի ես-դ դու չես, այն հասարակության ցանկություն է, հասարակական դեր է, որը պահում ես, քանի որ այն հարմար է հասարակության մեջ ադապտացվելու համար, բայց իրական ես-դ ստվերային կողմն է։

Դու ամբողջ կյանքդ ապրում ես այն թաքցնելով, այն թուլություն կամ բացասական կողմ համարելով, բայց և՛ դրա դրսևորման ու ապրման կարիքը զգալով և՛ մի օր կյանքումդ հայտնվում է մի մարդ, ով քեզ համոզմում է, որ հանդիպես ստվերիդ հետ։

Նա քեզ ապացուցում է, որ դու հենց այդ ստվերային կողմն ես, որ դա ոչ թե թուլություն է, այլ առավելություն, ոչ թե ամոթ է, այլ հպարտություն, ոչ թե ցածրություն է, այլ վեհություն և դու կարող ես վերջապես հանդիպել այդքան գաղտնի քողարկած կողմիդ հետ, ապրել այն, կյանքը տեսնել ու զգալ դրանով և լինել այն։

Դու հասկանում ես, որ կարող ես ամբողջ կյանքիդ կուտակած հուզական էներգիան դուրս հանել ու զգալ, դրանով ապրել ու վայելել։ Դու դադարում ես ամաչել, վախենալ, մեղավոր զգալ, քեզ թույլ համարել, անկարող լինել, քեզ սահմանափակել ու կարողանալ այլոց աչքերին նայել։

Այլ կերպ ասած դու հասարակության կարծիքով միացնում ես քո միջի փսիխոպատին, որը քո հիմնական մասն է եղել, միացնում ես նրան ու նա աջակցում է քեզ ապրել, ապրել լիարժեք ու անմնացորդ, վերաջապես լինելով ինչ կաս, այլ ոչ այն, ինչ հասարակությունը քեզնից սպասում է։

Պատկերացրեք, թե ինչ նշանակություն կունենա այն մարդը քեզ համար, ով քեզ ծանոթացրել ու մտերմացրել է քո ստվերային կողմի հետ։ Ով դրանով քեզ ոչ միայն ազատել է ամբողջ կյանքիդ հոգեբանական կապանքներից, այլ նաև դրանով իսկ տվել է լիարժեքության զգացում և շնչելու հնարավորություն։

Նա քեզ համար դառնում է ամեն ինչ, քանի որ քո դիմաց բացում է անմնացորդ կյանքի դռները։ Դու նրա համար պատրաստ ես ամեն ինչի։

🔥 Գիրքը հոգեբանական-դետեկտիվ-թրիլեր ժանրի է, կարծում եմ այն ֆիլմի սցենարի կվերածվի։

✅Կիսեք նյութը, եթե հետաքրքիր էր։

24/05/2024

Ծնողին մեղադրե՞լ, թե ոչ

🔥 ԽՈՍՈՒՄ ԵՆ ՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ✅Իմ մասնակցությունը 20 րոպե 40 վայրկյանից սկսած։
28/04/2024

🔥 ԽՈՍՈՒՄ ԵՆ ՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

✅Իմ մասնակցությունը 20 րոպե 40 վայրկյանից սկսած։

«Լույսը վառի՛ր» նախագծի այս թողարկման թեման է «Ստի ոտքը կարճ է»Հյուրեր՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան, հոգեբան Գրիգորի Բադալյան և տիկտոկեր, բարերար Տարոն Սարգսյա...

14/04/2024

✅ Նևրոտիկ անձը նա է, ով ոչ մարդկանց հետ է կարողանում առողջ ու նորմալ ապրել, ոչ էլ առանց մարդկանց։

30/03/2024
03/03/2024

FB-759756396195564-0-AbxdWMGp0dC4dq5y

ՈՒղիղ եթերի հղումը, որը կլինի 2 րոպեից Grigor Badalyan Psychologist-profiler մասնագիտական էջում

27/02/2024

‼️ ԿԱՐԵՎՈՐ Է

Ողջույն բոլորին, հիշեցնեմ, որ, եթե նոր դասընթացին ձեր մասնակցությունը մինչ ապահովեք մինչ դասընթացի սկիզբը, ապա 27 տոկոս զեղչով այն կլինի։

Հիշեցնեմ, որ դասընթացն ուղղված է ՊՐՈՖԱՅԼԻՆԳԻ ամենակարևոր բաժիններից մեկին՝ հոգետեսակների վիզուալ ու օպերատիվ գնահատմանը և հոգեբանական նկարագիր կազմելուն։

📌Դասընթացը համալրված է ու խիստ ինֆորմատիվ։

Մանրամասները մեկնաբանությունում առկա հղման մեջ։

🔥 ՊՐՈՖԱՅԼԻՆԳ․ ՎԻԶՈՒԱԼ ՀՈԳԵԴԻԱԳՆՈՍՏԻԿԱԱռաջիկա դասընթացի 500+ էջ սահիկաշարից ընդհամենը 3-ը։Միասին սովորելու ենք պրակտիկ կի...
25/02/2024

🔥 ՊՐՈՖԱՅԼԻՆԳ․ ՎԻԶՈՒԱԼ ՀՈԳԵԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ

Առաջիկա դասընթացի 500+ էջ սահիկաշարից ընդհամենը 3-ը։

Միասին սովորելու ենք պրակտիկ կիրառության նպատակով խորքային աստիճանով ծանոթանալ անձին և բոլոր հոգետեսակներին, նրանց մոտիվները, կառավարման ձևերը, առանձնահատկությունները և այլն։

💥 ՀԻՍՏԵՐՈԻԴ ՀՈԳԵՏԵՍԱԿ

Ստորև ներկայացված է հիստերոիդ հոգետեսակի մասին մի փոքր ինֆորմացիա, մասնավորապես․

1․ Կարճ բնութագիրը
2․ Խոսքի առանձնահատկությունը
3․ Մանիպուլացման թիրախները

✅ Դասընթացը սկսելու է մարտի 6-ից։

25/02/2024

Սկսում ենք մարդու ճանաչման ամենաէֆֆեկտիվ գործիքի՝ ՊՐՈՖԱՅԼԻՆԳԻ խորքային անդրադարձին։

Մարտի 6-ից սկսող դասընթացը նվիրված է լինելու․

-Պրոֆայլինգ

-Վիզուալ հոգեդիագնոստիկա

-Հոգետեսակներ

-Անձի ձևավորում և առանձնահատկություն

-Տիպաբանություն

Թեմաների խորքային վերլուծություն։

Այս դասընթացը մարդու ՎԱՐՔԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ՊՐՈՖԻԼԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ տեսանկյունից կփոխարինի ակադմիական մի ամբողջ կրթության։

Ես կրկնակի դիպլոմավորված պրոֆայլեր եմ և հոգեբան։ Այն ամենը ինչ ներկայացնելու և ուսուցանելու եմ, լինելու են չափազանց խորը, խիստ ստրուկտուրավորված, կիրառական նշանակության համար նախատեսված։

Շուտով կինֆորմացնեմ ավելի մանրամասն։

🔥 Վաղը կայացող ուղիղ եթերի թեմա․ ԻՌԱՑԻՈՆԱԼ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐ21։00-ին կայացող անվճար ուղիղ եթերի ժամանակ կխոսենք իռացիոնալ հա...
17/02/2024

🔥 Վաղը կայացող ուղիղ եթերի թեմա․ ԻՌԱՑԻՈՆԱԼ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐ

21։00-ին կայացող անվճար ուղիղ եթերի ժամանակ կխոսենք իռացիոնալ համոզմունքների 20 տեսակի մասին։ Ստորև ներկայացված է դրանցից մեկը․

📌 ԲԱՑԱՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Մենք ավելի լավ ենք հիշում բացասական իրադարձությունները, քան չեզոք կամ դրական իրադարձությունները:

Եվ սա էվոլյուցիայով արդարացված է: Քանի որ բնության մեջ վտանգից խուսափելը հաճախ շատ ավելի կարևոր է, քան ցանկալի ազդակի վրա ֆիքսվելը:

Ավելի լավ էր գիշատիչը չուտի ձեզ, քան դուք ուտեք այլոց:

📌 Բայց ժամանակակից հասարակության մեջ այս էվոլյուցիոն մեխանիզմը հաճախ լավ չի աշխատում և հանգեցնում է դեպրեսիայի և խրոնիկական անհանգստության զարգացման:

Հետևաբար համաձայն այս էֆֆեկտի մենք բացասականի վրա ավելի շատ կարող ենք կենտրոնանալ, հիշել ու կարևորել այն, քան դրականի կամ չեզոքի։

Տվյալ նկարը ցույց է տալիս, որ մենք նույնիսկ չենք կարող հավատալ մեր աչքերին, էլ ուր մնաց համոզմունքներին։

📌 ԱՅՍ ՈՒ ՆՄԱՆԱՏԻՊ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԽՈՍԵՆՔ 18․02․, ժամը 21։00-ին, անվճար ուղիղ միացման ժամանակ։

Այն կլինի Grigor Badalyan Psychologist-profiler մասնագիտական էջում։

✅ Բաժանորդագրվեք էջին ու կիսեք այս նյութը, եթե մասնակցելու եք։

🔥ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ իմ և Hrachya Hovhannisyan-ի մասնակցությամբ, Davit Torosyan-ի հետ։📌 ԹԵՄԱ՝ Հոգեբանական հատուկ պատ...
17/02/2024

🔥ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ իմ և Hrachya Hovhannisyan-ի մասնակցությամբ, Davit Torosyan-ի հետ։

📌 ԹԵՄԱ՝ Հոգեբանական հատուկ պատրաստություն. ինչպե՞ս կառավարել հույզերը էքստրեմալ պայմաններում։

✅ Կիսեք նյութը

#ՌազմականՀոգեբանություն #Ինքնակառավարում #ՀատուկՊատրաստություն

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Grigor Badalyan Psychologist-profiler posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Grigor Badalyan Psychologist-profiler:

Share

Category