
01/09/2025
👩🏻⚕️Շատ կանայք մտածում են, որ վերարտադրողական շրջանից հետո գինեկոլոգիական հետազոտություններն այլևս անհրաժեշտ չեն։
Իրականում լրիվ հակառակն է՝ տարիքի հետ գինեկոլոգիական մի շարք խնդիրների վտանգը մեծանում է։ Դրանց ռիսկը գնահատելու, վաղ փուլերում հայտնաբերելու և բուժելու համար պարբերաբեր անցեք համապատասխան հետազոտություններ։
🔬 Ներկայացնում եմ մի քանի հետազոտություն, որոնք խորհուրդ են տրվում 50 տ-ից բարձր բոլոր կանանց՝ անկախ առողջության ընթացիկ վիճակից՝
🔹 Փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, ինչը կարող է ամբողջովին գնահատել հեշտոցային հյուսվածքների, արգանդի վզիկի, արգանդի, ձվարանների վիճակը՝ դրանց հետ առնչվող խնդիրներից խուսափելու համար։
🔹 ՊԱՊ քսուքի թեստ և մարդու պապիլոմա վիրուսի (HPV) սքրինինգ՝ արգանդի վզիկի անոմալիաները կամ HPV-ը վաղ հայտնաբերելու և քաղցկեղի զարգացման ռիսկը գնահատելու համար։
🔹Կրծքագեղձի հետազոտություն (մամոգրաֆիա)՝ կրծքագեղձի քաղցկեղի ընթացիկ ռիսկը գնահատելու, այն զարգացման վաղ փուլում հայտնաբերելու և բուժելու համար։
Սիրելիներս, եղեք հետևողական և ուշադիր ձեր առողջության նկատմամբ՝ անկախ տարիքից։ ❤️
💭Ապագայում ի՞նչ թեմաներով հրապարակումներ կցանկանաք տեսնել էջում․ գրեք մեկնաբանությունների բաժնում։ ⬇️