Кафедра прикладной психологии

Кафедра  прикладной психологии Кафедра прикладной психологии

Заведующий кафедрой Самвел Худоян

Тел. 597041

Հաջողությամբ նախապաշտպանություն անցավ Կիրառական հոգեբանության ևս մի հայցորդ՝ Սաթենիկ Դանիելյանը՝ Բաթումի հայկական և հրեա...
06/10/2017

Հաջողությամբ նախապաշտպանություն անցավ Կիրառական հոգեբանության ևս մի հայցորդ՝ Սաթենիկ Դանիելյանը՝ Բաթումի հայկական և հրեական համայնքների հոգեբան-խորհրդատուն, 21-րդ դար միջազգային քոլեջի հոգեբանը: Կիրառական հոգեբանության ամբիոնի կոլեկտիվը շնորհավորում է նրան և հաջող հրապարակային պաշտպանություն մաղթում:

Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի կոլեկտիվը խորապես սգում է նույն ամբիոնի պրոֆեսոր, հայտնի հոգեբան Ռ...
20/07/2017

Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի կոլեկտիվը խորապես սգում է նույն ամբիոնի պրոֆեսոր, հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանի ողբերգական մահը և ցավակցում է պրոֆեսորի հարազատներին:

10/05/2017

3.8.2. Հիպնոթերապիան հնդկական և չինական կրոնափիլիսոփայական համակարգերում (Ս. Խուդոյան, Ա․ Խուդոյան)

Բուդդիզմի և դաոսիզմի մեջ ընդունված է ոչ թե հիպնոս այլ մեդիտացիա հասկացությունը, սակայն Ա. Օտանին նշում է, որ այս կրոնափիլիսոփայական ուղղությունների ներկայացուցիչների կողմից կիրառվող մեդիտացիան իրականում չափազանց նման է Շուլցի կողմից առաջարկվող ինքնահիպնոսին, ավելին, մեդիտացիան արդեն իսկ իրենից ինքնահիպնոս է ներկայացնում, քանի որ սկսած նեյրոֆիզիոլոգիական մակարդակից երկու երևույթների միջև տարբերություններ չկան [136]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ և՛ տրանսի, և՛ մեդիտացիայի պարագայում ուղեղի նույն ալիքներն են (տետա ռիթմը) գերիշխում [105]: Ինչպես և հիպնոսի պարագայում, այստեղ էլ կիրառվում են հիպնոգեն տեխնիկաներ՝ կենտրոնացումը, շնչառական վարժությունները, հոգեբանական կլանվածությունը, պասիվ հայեցողությունը և այլն։ Եվ՛ դաոսիզմում, և՛ բուդդայականության մեջ կենտրոնացումն ուղղված է անձի ընդհանուր թուլացմանը և գիտակցության վիճակի փոփոխմանը: Ըստ Ջ․ Հոլրոյդի, հիպնոսն էլ գիտակցության փոփոխված վիճակ է, որն ի հայտ է գալիս երեք մակարդակներում՝ կոգնիտիվ, հուզական և մոտիվացիոն։ Ըստ հեղինակի, բուդդիզմում նկարագրվող գիտակցության փոփոխված վիճակները կամ կլանվածությունները (ջհանաները) հիշեցնում են հիպնոսի աստիճանները, այդ թվում նաև խոր հիպնոսի վիճակը [105, էջ 110]։
Ժամանակակից դաոսիստները մեդիտացիաներին զուգահեռ կիրառում են նաև զուտ հիպնոտիկ տեխնիկաներ։ Օրինակ, Ի Շենը ներկայացնում է դաոսիզմում տարածված «հայելու» տեխնիկան, որն արդեն ոչ թե մեդիտացիա է, այլ հետերոհիպնոսի շատ արդյունավետ տեխնիկա։ Վերջինիս կիրառման ընթացքում անձին հրահանգ է տրվում նստել կամ պառկել հարմար դիրքով, ապա նրա աչքերին են մոտեցնում ոչ մեծ չափսի հայելի, որի կենտրոնում մեկ սանտիմետրի չափով սև շրջան է ամրացված: Գլխի վերևում լույս է դրվում այնպես, որ հայելու մեջ արտացոլվող լույսն ընկնի ուղիղ նրա աչքերի մեջ, որից հետո հրահանգ է տրվում ուշադիր և անդադար նայել սև կետին: Հիպնոս անողը ձախ ձեռքով շոշափում է այցելուի զարկերակը, իսկ աջ ձեռքով դանդաղ շարժում հայելին՝ աջ, ձախ, վերև, ներքև: Թեթևակի սեղմելով զարկերակը՝ հնչեցվում են հետևյալ հրահանգները․ «...Դուք հայտնվում եք հիպնոսի վիճակում, Դուք քնում եք, ես կստիպեմ, որ քնեք, ոչ մի բանի մասին մի մտածեք, մի փորձեք ընդդիմանալ, մտածեք միայն քնի մասին....»:
Բուդդայականության մեջ հիպնոսին առավել մոտ է յոգա-նիդրայի համակարգը, որն իրենից հոգեկան հանգստի յուրահատուկ վիճակ է ներկայացնում, որի ժամանակ մարդն աստիճանաբար սկսում է չընկալել արտաքին աշխարհը և կենտրոնանում է իր ներաշխարհի վրա՝ հասնելով խորը ռեալքսացիայի [47]:

Յոգա նիդրա

Այս տեխնիկայի կիրառման ընթացքում տրվում են հետևյալ հրահանգները [47, էջ 115]․
• Պառկեք ուղիղ դիրքով, փակեք աչքերը, հիշեք, որ Դուք չպիտի թույլ տաք ինքներդ Ձեզ քնել, մտովի կրկնեք մի քանի անգամ՝ «ես չեմ քնելու»:
• Խորը շունչ քաշեք և ամեն անգամ արտաշնչելիս զգացեք, որ Ձեր մարմինն ամբողջությամբ թուլանում է: Փորձեք զգալ Ձեր մարմնի յուրաքանչյուր հատվածը, համոզվեք, որ ոչ մի տեղ լարվածություն չկա:
• Այժմ որոշումների կայացման փուլն է: Այն որոշումը, որը Դուք կկայացնեք, պետք է կրկնեք 3 անգամ: Հիշե՛ք, որ յոգա-նիդրայի ընթացքում կայացրած որոշումներն անպայման իրականանում են:
• Փորձեք Ձեր ներսում ցրտի զգացողություն առաջացնել: Զգացեք սառնությունը, այնուհետև փոխարինեք այն տաքության զգացողությամբ:
• Կենտրոնացեք ձեր շնչառության վրա, կրկին անգամ կրկնեք ձեր որոշումները, փորձեք պատկերացնել, որ դրանք արդեն իսկ իրականացել են....
Սվամի Սանտյանանդա Սարասվատին, ով համարվում է այս տեխնիկայի հիմնադիրը, նշում է, որ յոգայի և հիպնոսի նմանությունը միայն նրանում է, որ երկուսն էլ ունեն նույն հիմքը՝ ռելաքսացիան, սակայն հետագա փուլերը էականորեն տարբերվում են միմյանցից: Ի տարբերություն հիպնոսի, այս դեպքում պարբերաբար հնչում է «Դուք չեք քնում» հրահանգը։ Ընդունված է համարել, որ, եթե անձն այս տեխնիկայի կիրառման և հրահանգների կատարման ընթացքում այնուհանդերձ հայտնվում է հիպնոտիկ քնի վիճակում, ապա նա ավտոմատ կերպով դուրս է գալիս յոգա նիդրայից, քանի որ գիտակցվածության մակարդակը հիպնոտիկ քնի պարագայում ընկնում է: Ընդհանրապես, յոգայի իմաստը երեք էներգետիկ օղակների՝ իդայի՝ մտքի ուժի, պինգալայի՝ կյանքի ուժի և սուշումնայի՝ հոգևոր ուժի, ակտիվացման մեջ է, մինչդեռ, ըստ Սարասվատիի, հիպնոսի ժամանակ իդայի և պինգալայի օղակներն ընդհանրապես չեն գործում [47, էջ 115]։
Մեդիտացիաներն արևելյան կրոնափիլիսոփայական համակարգերում կիրառվում են մոտ երեք հազարմյակ և նպատակ են հետապնդում հասնելու ներքին խաղաղության, լուսավորյալության կամ սատորիի, նիրվանայի վիճակի։ Միևնույն ժամանակ, և՛ բուդդիզմում, և՛ դաոսիզմում մեդիտացիաներն ու հիպնոսն օգտագործվել և օգտագործվում են նաև բուժական նպատակներով։ Այսպես, դեռևս հին Չինաստանում Լին Բաո վանքի քահանաները տիրապետում էին այսպես կոչված դաոսական հիպնոսի, որի շնորհիվ օգնում էին մարդկանց հաղթահարել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են կակազությունը, էնուրեզը, գիրությունը և այլն: Դաոսական հիպնոսը իրականացվում էր մեդիտացիոն տարբեր տեխնիկաների միջոցով, որոնցում առավել կարևոր նշանակություն էր տրվում շնչառական վարժություններին [27]: Դաոսական մեդիտացիայի դեպքում կիրառվում է այսպես կոչված «ճիշտ» շնչառության ոճը, որի ընթացքում ներշնչման ժամանակ ստոծանու հատվածը իջնում է ներքև, իսկ արտաշնչման ժամանակ՝ բարձրանում վեր: Դաոսական մեդիտացիայում առավել ընդունված շնչառական վարժանքներից է օդի բացթողնման տեխնիկան: Մեդիտացիա իրականացնողը պառկում է, ձգում ոտքերն ու ձեռքերը դեպի առաջ, կլանում օդը և պահում շունչն այնքան, որքան կկարողանա: Երբ շունչը պահելն այլևս անհնար է դառնում, և օդը փորձում է դուրս գալ, թեթև բացում է բերանը և դանդաղ արտաշնչում [27]:
Այսօր արևելյան կրոնափիլիսոփայության պրակտիկ ոլորտի ամենահայտնի և արդյունավետ համակարգը յոգան է։ Յոգայի,՝ որպես հոգեբանական և ֆիզիկական վարժանքների համակարգի, հիմնական իմաստը մարմնի և հոգու կառավարումն է, այդ թվում նաև բուժական նպատակներով։ Այստեղ կիրառվող հոգեբանական տեխնիկաները ներառում են չորս հիմնական ոլորտ՝ մարմնի ընդհանուր թուլացում, ասանաների՝ յոգայի դիրքերի ընդունում, շնչառական վարժություններ, մեդիտացիաներ [21]: Յոգայում կան մեդիտացիաների տարբեր ձևեր՝ կենտրոնացում որևէ օբյեկտի, մարմնական զգացողությունների, ձայնի, պատկերի, գործողության, մարմնի մասերի (օրինակ՝ չակրաների) և գործընթացների (օրինակ՝ սրտի աշխատանքի), մանդալաների (սրբազան խորհրդանշային պատկերներ) և մանտրաների (սրբազան տեքստեր, արտահայտություններ, բառեր, հնչույթներ), սեփական գործողությունների (ասենք, շնչառության կամ շարժումների) և նույնիսկ դատարկ մտքի վրա։ Հարկ է նշել, որ բազմաթիվ հետազոտություններ հաստատել են, որ սիստեմատիկ մեդիտացիայով (ինչպես նաև աղոթքով) զբաղվելը խիստ դրական ազդեցություն է ունենում ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա։
Այսօր բուդդայականության և դաոսիսզմի հոգեբանական պրակտիկաները, մասնավորապես յոգայի և քիկոնգի տեխնիկաները, լայնորեն կիրառվում են բուժական նպատակներով։
Շատ ժամանակակից հոգեթերապևտիկ համակարգեր՝ կոգնիտիվ-բիևիորալ թերապիան, էքզիստենցիալ թերապիան, հիպնոթերապիան և ուրիշներ լայնորեն օգտվում են արևելյան կրոնափիլիսոփայության գաղափարներից և տեխնիկաներից։ Դ․ Լոյը նշում է․ «․․․Շատ արևմտյան հոգեթերապևտներ դարձել են բուդդիզմի պրակտիկայով զբաղվողներ և կիրառում են մեդիտատիվ տեխնիկաներ իրենց պրակտիկայում։ Նրանցից ոմանք դարձել են բուդդիզմի ուսուցիչներ։ Բուդդիզմը հոգեկան առողջության ոլորտում նոր հեռանկարներ է բացում և տեխնիկաներ առաջարկում, որոնք կատարելագործում են այս ոլորտը» [167]։ Բուդդիզմից և դաոսիզմից եկած այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են ներկայով ապրելը, սեփական տագնապների, տխրության, ցանկությունների ընդունումն այնպես ինչպես դրանք կան, ոչ հակադրական մտածողությունը (մենք աշխարհն ընկալում ենք հակադրություններով՝ սև-սպիտակ, լավ-վատ և այլն, ինչն էլ, ըստ բուդդիզմի, մեր տառապանքի աղբյուրն է հանդիսանում) և բազմաթիվ այլ գաղափարներ ընկած են ժամանակակից հոգեթերապևտիկ համակարգերի հիմքում։ Ռոջերսյան թերապևտիկ մոտեցման կարևոր պահերից են դաոսիստական «թող լինի» դիրքորոշումը (ակտիվորեն չխառնվելը բնականոն տեղի ունեցող գործընթացներին) և անկեղծությունը սեփական եսի և կյանքի հետ։ Ընտանեկան թերապիայում հաճախ հիմնվում են չինական ինի և յանի բալանսի գաղափարի վրա։ Այսօր ստեղծվել է դաոսական կոգնիտիվ թերապիայի համակարգ, որը հիմնվում է դաոսական այնպիսի իմաստությունների վրա, ինչպիսիք են օրինակ՝ «Շահիր, առանց վնասելու քեզ և ուրիշներին», «Արա լավագույնը, բայց առանց մրցակցելու ուրիշների հետ», «Սահմանափակիր էգոիզմդ և ցանկություններդ», «Իմացիր երբ կանգ առնես և սովորիր, թե ինչպես բավականություն ստանաս», «Ճանաչիր հարմոնիան և համեստ եղիր», «Փափուկ եղիր, որ կոշտությունը հաղթես», «Վերադարձիր մաքրությանն ու անմեղությանը», «Հետևիր բնության օրենքներին» և այլն [168]:
Ժամանակակից հոգեթերապևտիկ համակարգերը բուդդիզմից և դաոսիզմից փոխառել են նաև բազմաթիվ տեխնիկաներ՝ տարբեր տեսակի մեդիտացիաներ, ներհայող գիտակցման (mindfulness) տեխնիկան, շնչառական վարժություններ, վիզուալիզացիոն տեխնիկաներ, մեդիտատիվ երաժշտություն, հատուկ ձայներ (ասենք, «օմ»-ը և այլ մանտրաները, չինական 6 բուժիչ ձայները, որոնք արտացոլում են մարդու օրգանները և այլն), բուժական շարժումներ, մարմնի դիրքեր և այլն։

22/04/2017

Քննարկման համար
Ինձ հաճախ են հարցնում, ինչ կարդալ, ինչ սովորել լավ պրակտիկի հոգեբան դառնալու համար կամ ինչպես որոշել հոգեբանը, որին պիտի դիմենք լավն է, թե վատը: Հենց սկզբից ասեմ, տիտղոսներն ու պաշտոնները, սերտիֆիկատները ոչ մի կապ չունեն. շատ գիտությունների դոկտորներ և թեկնածուներ, ամբիոնի վարիչներ և այլ, ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող, տարբեր սերտիֆիկատներ ունեցող հոգեբաններ իրականում հոգեբանության հետ ոչ մի կապ չունեն: Հոգեբանության հետ ոչ մի կապ չունեն նաև ինտենսիվ և տրամաբանության հետ ոչ մի կապ չունեցող ինքնագովազդով զբաղվող, հոգեբանությունից և հոգեբուժությունից տարրական գիտելիքներ և կրթություն չունեցող, այսօրվա շատ «հոգեբաններ», որոնց հիմնական արժանիքը մանիպուլյացիաների տեխնիկաներին լավ տիրապետելն է:
Ինչպես ցանկացած պրակտիկայում, կարևորը հոգեբանի գիտելիքներն ու կարողություններն են և պրակտիկ աշխատանքի փորձը: Վերջինս օգնում է տեխնիկաներին կատարյալ տիրապետել և ճիշտ ախտորոշում անել:
Իսկ այժմ գիտելիքների և կարողությունների մասին (Ի դեպ այդ գիտելիքների մասին հարցերը կարող են հանդես գալ որպես թեստեր՝ որոշելու, թե որպես հոգեբան ներկայացողն իսկապես մասնագետ է, թե՞ ոչ):
1. Պրակտիկ հոգեբանը պետք է կատարելապես տիրապետի ընդհանուր, բժշկական, տարիքային, սոցիալական հոգեբանության ճյուղերին, հոգեբանության պատմությանը, հոգեախտաբանությանը (DSM 5, ICD 10 ախտորոշման համակարգերին), հոգեմետ դեղերի առանձնահատկություններին:
2. Պետք է կատարելապես իմանա տարբեր հոգեբանական ուղղությունների՝ հոգեվերլուծության, բիհևիորալ, կոգնիտիվ, էքզիստենցիալ, հումանիստական, սուգեստիվ, տրանսպերսոնալ, յունգյան, ադլերյան և պրակտիկ հոգեբանության այլ ուղղությունների հիմնական տեսական դրույթներին և կիրառվող մեթոդների առանձնահատկություններին:
3. Պետք է հոյակապ իմանա հոգեբանության մի շարք բաժիններ՝ հոգեախտորոշում, ընտանեկան հոգեբանություն, ախտահոգեբանություն, տարիքային հոգեախտաբանություն, դիֆերենցիալ հոգեբանություն և այլն…
4. Պետք է իմանա մի շարք ֆունդամենտալ հոգեբանական տեսություններ, մասնավորապես Ֆրեյդի, Սալիվանի, Մասլոուի, Ռոջերսի, Պավլովի, Սքիների, Բանդուրայի, Վոլպեի, Դոլլարդի, Միլլերի, Այզենկի և այլ բիհևիորիստների, Պիաժեի, Շախտերի, Քելլիի, Բեկի, Էլիսի, Ֆեստինգերի, Գարդների և այլ կոգնիտիվիստների տեսությունները, Բինսվանգերի, Մեդարդ Բոսի, Ֆրանկլի, Բյուջենթալի, Մարտին Բուբերի և այլ էքզիստենցիալիսների, Ս. Գրոֆի, Բեռնի, Մորենոյի, Լոուենի, Ռայխի և բազմաթիվ այլ տեսություններ…
5. Տիրապետի հոգեբանական ախտորոշման առնվազն մի քանի պրոյեկտիվ մեթոդների՝ Լյուշեր, ձեռքի տեստ, Ռորշախ և այլն, մարմնի լեզվի, խոսքի առանձնահատկությունների հոգեբանական վերծանմանը:
6. Ունենա հոգեբանական դիտողականություն (նկատի ինֆորմատիվ հոգեբանական նշաններ անձի և միջանձնային հարաբերությունների ոլորտներում)
7. Ի վիճակի լինի հոգեբանական վերլուծություններ կատարել, կարողանա հասկանալ մարդկանց ասածի ու արածի ենթատեքստը:
8. Հոգեբանական հետազոտական ընդունակություններ ունենա. Իսկական հոգեթերապիան և խորհրդատվությունը հոգեբանական հետազոտություն է:
9. Մարդկանց հետ ռապորտի մեջ մտնելու, անկեղծության դրդելու ընդունակություն ունենա, լիարժեքորեն տիրապետի լեզվին:
10. Գեղցի, բռի, անտակտ, մեծամիտ, անճաշակ և այսկարգի այլ տաղանդներ չունենա:
Սա դեռ մի մասն է, մնացածը Դուք ավելացրեք

13/04/2017

Բանավեճ- քննարկումների ակումբ
«Ապագա» հոգեբանական կենտրոնը «Ներշնչման հոգեբանություն և հիպնոս» ֆբ խմբի և Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի աջակցությամբ հիմնադրում է բանավեճ- քննարկումների ակումբ: Այսօր ինտելեկտուալ հանրությանը հետաքրքրող քիչ ժամանացային միջոցառումներ են կազմակերպվում: 90-ականների վերջերին նման միջոցառումներներ կազմակերպվում էին (Ս. Խուդոյանի և այլոց կողմից) և մեծ ժողովրդականություն էին վայելում: Այսօր փորձ է արվելու վերակենդանացնել այդ ավանդույթը: Կկազմակերպվեն ինչպես գիտական, այնպես էլ հանրամատչելի վճարովի(մոտ 1500-2000 դրամ արժողությամբ) բանավեճ-քննարկումներ մայիս ամսից: Նախատեսվում են հետևյալ թեմաներով բանավեճեր և քննարկումներ:
1. Աստրոլոգիա – ունի արդյո՞ք ճշմարտության հատիկ (բանավեճ):
2. Թուղթ ու գիր. աշխատող ներգործություն է, թե՞ խաբեություն (հանրամատչելի քննարկում):
3. Որքանո՞վ են հավաստի քանակական մեթոդները հոգեբանության մեջ(գիտական բանավեճ):
4. Աշխատում է արդյո՞ք հոգեվերլուծությունը (մասնագիտական քննարկում):
5. Մահանում է արդյո՞ք հոգին (բանավեճ քննարկում):
6. Հավատքի և էքստրասենսորային բուժումներ. ի՞նչ մեխանիզմներով են աշխատում:
7. Ատենախոսական հետազոտությունների, տեսությունների, գաղափարների, վարկածների հրապարակային քննարկում-բանավեճեր...

Սա նախնական ծրագիր է, որն անընդհատ կհարստացվի, ընդունվում են նաև թեմաների և որպես զեկուցող հանդես գալու առաջարկներ: Մասնակիցների քանակը սահմանափակ է լինելու՝ պայմանավորված դահլիճի հնարավորություններով՝ 40-60 մարդ: Հետաքրքրվողները կարող են անդամագրվել ակումբին կամ հայտնել այս կամ այն միջոցառմանը մասնակցելու ցանկության մասին՝ ֆբ-ով նամակի կամ e-mail-ով(skhudoyan@hotmail.com) միջոցով՝ նշելով անուն ազգանունը և հեռախոսահամարը, ինչպես նաև թեման: Ակումբին անդամագրվելն անվճար է:

Հրավիրում ենք ուսանելու տեսական և կիրառական հոգեբանություն (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) Խ. Աբովյանի անվ. Հ...
31/03/2017

Հրավիրում ենք ուսանելու տեսական և կիրառական հոգեբանություն (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Հեռ. 597040, 597041, 597042
https://www.youtube.com/watch?v=oYwOw9HmQ0k

Դուք ընտրե՞լ եք մասնագիտություն, գտե՞լ եք հաջողության հասնելու ձեր ճանապարհը, եթե ոչ` դիտեք «Հաջողության բանաձեւ» հաղորդաշարը «Արմնյուզի» եթերում ամեն շաբաթ ...

28/03/2017

Абгарян Армен. клинический психолог, психотерапевт к -т псих. наук .Стаж работы с людьми более 35 лет и более 25000 клиентов с самыми разными проблемами. .Преподавал в разных вузах более 20 лет следующие предметы: ОСНОВЫ ПСИХОЛОГИЧЕСКОЙ КОНСУЛЬТАЦИИ, ПСИХОКОРРЕКЦИЯ, ПСИХОЛОГИЯ СТРЕССА ,ПСИХОЛОГИЯ ТРЕВОЖНЫХ СОСТОЯНИЙ, ПСИХОДИАГНОСТИКА , ПСИХОЛОГИЯ ВЛАСТИ,ПСИХОАНАЛИЗ, НЛП, КОГНИТИВНО- БИХЕВОРИАЛЬНАЯ ТЕРАПИЯ, РЭТ, ОСНОВЫ ПСИХИАТРИИ ,КЛИНИЧЕСКАЯ ПСИХОЛОГИЯ и т д Работал 10 лет в кадетской школе психологом, педагогом ,и военным психологом. 5 лет работал психологом в центре по вопросам Брака и Семьи. 15 лет работал клиническим психологом в мед центре ПРОМЕТЕЙ и т д И только с этим опытом предлагаю вам тренинги следующих направлений: НЛП, РЭТ, Когнитивная терапия, Как стать успешным практическим психологом (в любой сфере) Тренинг уверенности, Как стать СЧАСТЛИВЫМ и т д тел 091503865

13/03/2017

«Ներշնչանքի հոգեբանություն և հիպնոս» խումբը մեկ ամսվա ընթացքում հավաքել է 7000-ից ավել անդամներ։ Դա արդյունք է տեղադրվող հետաքրքիր և օգտակար նյութերի, կազմակերպիչների և խումբն աջակցողների ակտիվ գործունեության։ Այս խումբը նախ և առաջ լուսավորչական նպատակներ է հետապնդում, փորձում է օգնել իր անդամներին հարստացնելու հոգեբանական գիտելիքները, ծանոթացնելու ժամանակակից կիրառական հոգեբանության զինանոցին, ներկայացնելու Հայաստանում գործող հոգեբանական ծառայությունները, ուսումնական, հետազոտական կենտրոնները, մասնագետներին և նրանց ծառայությունները։ Խմբի էջին կարելի է տեղադրել հոգեբանությանը վերաբերող ցանկացած գովազդ, սակայն հոգեբանությանը չառնչվող գովազդներն արագ հանվում են։ Կոչ եմ անում խմբի անդամներին հրավիրել իրենց ընկերներին խումբ՝ համոզված լինելով, որ այստեղ նրանք կգնտնեն հետաքրքիր, օգտակար և հավաստի ինֆորմացիա։

Address

Улица Тигран Меци 17
Yerevan
0010

Alerts

Be the first to know and let us send you an email when Кафедра прикладной психологии posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Кафедра прикладной психологии:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram