23/04/2026
🔊Մեկնարկում է «ՆԱՅԻՐ ԴԵՊԻ ՆԵՐՍ» ինքնաճանաչմանն ուղղված թերապևտիկ հանդիպումների շարքը✨
📩Մասնակցելու համար շտապեք գրանցվել նախապես․․․
💫Սա անվտանգ և աջակցող միջավայր է, որտեղ դուք հնարավորություն կունենաք արտթերապևտիկ մեթոդների, հոգեբանական տարբեր տեխնիկաների, ինտերակտիվ քննարկումների միջոցով՝
🔹ավելի խորը ճանաչելու և ընդունելու ձեր ԵՍ-ի տարբեր կողմերը
🔹բացահայտելու ուժեղ և թույլ կողմերը,
🔹գիտակցելու մերժված և չգիտակցված մասերը,
🔹հասկանալու, վերլուծելու ձեր կյանքի սցենարները,
🔹ակտիվացնելու ներքին ռեսուրսներն ու կենսական ուժերը,
🔹զարգացնելու հուզական ինտելեկտը
🔹ճանաչելու և հստակեցնելու ձեր անձնական սահմանները։
💡Թրեյնինգը կօգնի ձեզ՝ դառնալ էլ ավելի ինքնավստահ անձ, ձեռք բերել ներքին ազատություն և ներդաշնակություն, բարելավել հարաբերությունները և սկսել ապրել ավելի գիտակցված և ամբողջական կյանք։
📌Փակ խումբը ձևավորվում է սահմանափակ մասնակիցների քանակով և ամբողջ ընթացքում մնում է նույն կազմով, ինչը ապահովում է՝
✔️վստահության և անվտանգության բարձր մակարդակ
✔️ավելի խորքային ինքնաբացահայտում և ինքնարտահայտում
✔️խմբային աջակցության և հայելային ազդեցության ուժեղ գործոն
✔️արագ և կայուն ներքին փոփոխություններ։
📍Անցկացման վայրը՝ Կոտայքի մարզ, գ.Պռոշյան,
Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes
📅Տևողությունը՝ 10հանդիպու (3 ամիս)
🕕 Յուրաքանչյուր հանդիպումը՝ 3 ժամ
☕️Սուրճի ընդմիջմանբ
🗓️Շաբաթական՝ 1 հանդիպում
💰Արժեքը՝ 10.000 դրամ (1այցի համար)
Վճարումը յուրաքանչյուր ամսվա համար:
❗️Կարևոր
Ծրագիրը բաց է բոլոր ցանկացողների համար։
Մեր կենտրոնի շահառուների (պատերազմի մասնակիցներ, նրանց ընտանիքների անդամներ…) համար մասնակցությունը շարունակում է մնալ անվճար։
Միևնույն ժամանակ, վճարովի մասնակցությամբ միանալով՝ դուք ոչ միայն ներդրում եք կատարում ձեր անձնական զարգացման մեջ, այլ նաև աջակցում եք կենտրոնի կարևոր առաքելությանը՝ ձեր վճարած գումարը ուղղելով պատերազմի մասնակիցների վերականգնմանը։
🪑Տեղերը սահմանափակ են։ Խումբը փակվում է հավաքվելուց անմիջապես հետո (մինչև 8 հոգի):
✏️Գրանցվիր հիմա՝ գրելով մեր էջին կամ
զանգահարելով՝
☎️+374 77 095 103 հեռախոսահամարին։