Dr. Ayman Mofti - Medical Center Vladimir Avagyan

Dr. Ayman Mofti - Medical Center Vladimir Avagyan Ռևմատոլոգիական ծառայություն Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ում

Վլ. Ավագյանի անվ. բժշկական կենտրոնը շարունակում է արդեն ավանդույթ դարձած համագործակցությունների շարքը իրենց մասնագիտության մեջ մեծ ճանաչում ունեցող արտասահմանցի բժիշկների հետ:
Հերթական այցով Հայաստան է այցելելու Քլիվլենդի (Օհայո, ԱՄՆ) և Ջորջթաունի (Վաշինգտոն, ԱՄՆ) համալսարանների շրջանավարտ, Ջեքսոնվիլի (Ֆլորիդա , ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր Այման Մոֆթին: Պրոֆ. Մոֆթին երկար տարիներ զբաղվել է ռևմատոլոգիական հիվանդությունների բուժմամբ, ղեկավարել է բազում գիտական և ուսումնական ծրագրեր ռևմատոլոգիայի բնագավառում ԱՄՆ տարբեր հայտնի կլինիկաներում, անդամակցել է և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ռևմատոլոգիական ասոցիացիաներում: Հետագայում մասնագիտական գործունեություն է ծավալել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԻ) և Սիրիայում: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է Էմիրաթների ռևմատոլոգների ակումբը, 2010թ.-ից հիմնադրել և մինչ այժմ ղեկավարում է Արթրիտների և ոսկրերի Ալ Բիրաա կլինիկան (ԱՄԷ, Դուբայ): Բազմաթիվ դասախոսությունների, գիտական աշխատանքների և հրատարակումների հեղինակ է:
Պրոֆ. Մոֆթին իր այցի շրջանակներում, Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ում, կընդունի ռևմատոլոգիական հիվանդություններով տառապող հիվանդների, կկատարվի խորհրդատվություն, կնշանակվեն բուժումներ, անհրաժեշտության դեպքում կկատարվեն ներհոդային ներարկումներ, պունկցիաներ, փափուկ հյուսվածքների, մկանների թիրախ կետերի, ջլերի ներարկումներ և այլն:
Պարոն Մոֆթին տպավորված է Հայաստանով, հայկական հյուրընկալությամբ, ավանդույթներով, հայկական խոհանոցով, գեղատեսիլ բնությամբ, ինչպես նաև հայ բժիշկների բարձր մասնագիտական և մարդկային ունակություններով:
Պրոֆ. Մոֆթիի այցելությունները և նրա հսկողության տակ գտնվող հիվանդների բուժումները կրում են շարունակական բնույթ: Մեծանուն ռևմատոլոգի առաջիկա այցը պլանավորվում է 2013թ.-ի նոյեմբեր ամսին, հիվանդների ընդունելությունը կատարվելու է պարտադիր նախնական հերթագրմամբ: Մանրամասն տեղեկությունների և պրոֆ. Մոֆթիի խորհրդատվություններին գրանցվելու համար կարող եք զանգահարել 091-15-83-43 հեռախոսահամարով, կամ գրել tigka@mail.ru էլ. հասցեով:

26/05/2021

⁉️Ե՞ՐԲ Է ՊԵՏՔ ԴԻՄԵԼ ԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻՆ
👨‍⚕️Խորհուրդներ Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանից

Եթե ունեք.
❗️Հաճախակի ու անհասկանալի գլխացավեր,
❗️Մազանոթային ցանցեր և աստղիկներ,
❗️Ոտքերի ծանրություն, թմրածություն, այտուցվածություն, ծակծկոցներ,
❗️Երակների ակնառու լայնացվածություն,
❗️Ցավեր քայլելիս, ոտքերի տարբեր մասերում կոշտացումներ,
❗️Մաշկի գունափոխում, չնչին արնազեղումներ, չլավացող վերքեր,
❗️Հավասարակշռության կորուստ, մշտական հոգնածություն,
❗️Ջղաձգումներ ծանրաբեռվածության ժամանակ՝ անհրաժեշտ է դիմել անոթային վիրաբույժին, քանի որ սրանք ազդակներ են, որոնք չի կարելի անտեսել:

😊Դիմե՛ք մասնագետին հիվանդության նոր ձևավորման փուլերում, ստացեք լիարժեք ու արդյունավետ բուժում, բարելավեք Ձեր կյանքի որակը:

------------------------------
Անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու
Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ
Վլ. Ավագյանի անվ. ԲԿ
Անոթաբան՝ Տիգրան Քամալյան
Հասցե՝ Մոսկովյան 15
Հեռ. 091 15 83 43
Ինստագրամ՝ dr.tigran_qamalyan
------------------------------
#անոթ #երակ #զարկերակ #ժառանգական #ստենտավորում #աթերոսկլերոզ #վարիկոզ #թրոմբոզ #թոքի #ինֆարկտ

28/02/2021
17/10/2020

If Stepanakert falls and Artsakh is returned to Azerbaijan, the world may face another Aleppo: a humanitarian crisis with 150,000 refugees and anti-Armenian bloodshed.

22/11/2019
30/04/2019

Address

Улица Московяна 15
Yerevan
0001

Telephone

+374 91 15 83 43

Website

http://vlavagyan.am/

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Ayman Mofti - Medical Center Vladimir Avagyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Ayman Mofti - Medical Center Vladimir Avagyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram