Vitromed Medical Center

Vitromed Medical Center Initially specializing solely in reproductive medicine, over ten years VITROMED has grown into one of Armenia's leading clinics in infertility treatment.

✨ 7000+ ծնված երեխա՝ մեր օգնությամբ
👶 Արտամարմնային բեղմնավորում (ԷԿՈ)
🩺 Վիրաբուժական և պոլիկնինիկական ծառայություններ

📍 Երևան, Այասի 10/2 (կենտրոն վարչ. շրջան)
👉 Գրանցվելու համար 📞+374 10 750085 История медицинской клиники ВИТРОМЕД началась в 2011 году. Первоначально клиника специализировалась исключительно на репродуктивной медицине, но за десять лет ВИТРОМЕД выросла и стала одной из ведущих клиник Армении, предоставляющей комплексные решения для лечения бесплодия. В 2019 году было принято стратегическое решение о расширении спектра услуг, и в 2024 году обновленная клиника ВИТРОМЕД открыла свои двери для пациентов.

Новая клиника расположена в самом сердце Еревана и спроектирована в соответствии с последними медицинскими стандартами. Она оснащена передовым оборудованием из Японии, Германии и США, что позволяет предоставлять медицинские услуги на самом высоком уровне.

Наши ключевые направления:

Центр ЭКО (экстракорпоральное оплодотворение);
Поликлинические услуги;
Хирургическое отделение.
Мы гордимся тем, что собрали команду опытных специалистов, которые обеспечивают высокий уровень медицинского обслуживания в комфортных условиях.
---------------------------------------------
The history of VITROMED Medical Clinic began in 2011. In 2019, a strategic decision was made to expand the range of services, and in 2024, the new VITROMED clinic opened its doors to patients. The new clinic is located in the heart of Yerevan and is designed according to the latest medical standards. It is equipped with state-of-the-art technology from Japan, Germany, and the USA, enabling the provision of top-tier medical services. Our key services include:

IVF Center (in vitro fertilization);
Polyclinic services;
Surgical department. We are proud to have assembled a team of highly experienced specialists who provide exceptional medical care in comfortable conditions.

Մանրակրկիտ նախապատրաստությունը ԱՄԲ հաջողության հիմնաքարն է:Դիմեք մեզ՝ 📞 +374 10 750085📍 Այասի 10/2Վիտրոմեդ. հոգատարությո...
12/11/2025

Մանրակրկիտ նախապատրաստությունը ԱՄԲ հաջողության հիմնաքարն է:

Դիմեք մեզ՝
📞 +374 10 750085
📍 Այասի 10/2

Վիտրոմեդ. հոգատարություն՝ հիմնված գիտության վրա 💙💚

7000 երեխա՝ ծնված ձեր վստահության և մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ 👶 Մենք հպարտ ենք, որ հազարավոր ընտանիքներ դարձ...
11/11/2025

7000 երեխա՝ ծնված ձեր վստահության և մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ 👶

Մենք հպարտ ենք, որ հազարավոր ընտանիքներ դարձել են ծնողներ՝ շնորհիվ անպտղության բուժման ժամանակակից մեթոդների, ճշգրիտ ախտորոշման և յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ ցուցաբերվող անհատական մոտեցման։

Յուրաքանչյուր հղիություն ավելին է, քան պարզապես բժշկական արդյունք․ այն երազանքի իրականացում է, և մենք կիսում ենք այդ երջանիկ ուղին ձեզ հետ՝ առաջին խորհրդատվությունից մինչև փոքրիկի ծնունդը։

Եթե դուք նոր եք սկսում ծնող դառնալու ձեր ճանապարհը, մեր փորձը, տեխնոլոգիաներն ու ջերմ վերաբերմունքը կօգնեն ձեզ։

📞 +374 10 750085
📍 Այասի 10/2

Վիտրոմեդ. հոգատարություն՝ հիմնված գիտության վրա 💙💚

«Վիտրոմեդ»-ի գլխավոր ռեպրոդուկտոլոգ, Հայաստանի Գինեկոլոգիական Էնդոկրինոլոգիայի Ասոցիացիայի համանախագահ Կրիստինա Ռոբերտի ...
10/11/2025

«Վիտրոմեդ»-ի գլխավոր ռեպրոդուկտոլոգ, Հայաստանի Գինեկոլոգիական Էնդոկրինոլոգիայի Ասոցիացիայի համանախագահ Կրիստինա Ռոբերտի Մելիքյանը նոյեմբերի 8-ին և 9-ին կայացած «Անդրոպաուզա և մենոպաուզա․ նոր հորիզոններ կյանքի երկրորդ կեսում» միջազգային գիտաժողովի ընթացքումն հանդես եկավ «Հղիություն պերի- և պոստմենոպաուզայում» թեմայով զեկույցով:

Իր խոսքում նա ընդգծեց, որ որ կանանց առողջության հանդեպ գիտական և հոգատար մոտեցումը՝ անկախ տարիքից, մեր հիմնական արժեքներից է։

Գիտաժողովը կազմակերպված էր Հայաստանի Գինեկոլոգիական Էնդոկրինոլոգիայի Ասոցիացիայի կողմից, և նպատակ ուներ անդրադառնալ մենոպաուզայի և անդրոպաուզայի ընթացքում ի հայտ եկող հորմոնալ, սոմատիկ և հոգեբանական փոփոխություններին, դրանց վաղ ախտորոշման, գնահատման և արդյունավետ կառավարման մոտեցումներին։

🤍 Վիտրոմեդ — Հոգատարություն՝ հիմնված գիտության վրա։
📍 ք. Երևան, Կենտրոն, Այասի 10/2
📞 +374 10 75 00 85

✨ Նոյեմբերի 8–9-ին Երևանում կայացավ միջազգային գիտաժողով՝ «Անդրոպաուզա և մենոպաուզա․ նոր հորիզոններ կյանքի երկրորդ կեսու...
10/11/2025

✨ Նոյեմբերի 8–9-ին Երևանում կայացավ միջազգային գիտաժողով՝ «Անդրոպաուզա և մենոպաուզա․ նոր հորիզոններ կյանքի երկրորդ կեսում» թեմայով։

Հետևելով «Վիտրոմեդ»-ի սկզբունքներին, մեր թիմը մշտապես զարգանում է՝ համատեղելով գիտությունը, փորձը և հոգատարությունը։ Մեր բժիշկները մասնակցեցին քննարկումներին, ծանոթացան նոր մոտեցումներին և ապացուցողական բժշկության լավագույն փորձին՝ հանուն մեր պացիենտների առողջության և կյանքի որակի։
Գիտաժողովին մասնակցում էին մասնագետների լայն շրջանակ՝ ռեպրոդուկտոլոգներից, գինեկոլոգներից, անդրոլոգներից մինչև հոգեբույժ ու սննդաբան, որոնք անդրադարձան մենոպաուզայի և անդրոպաուզայի ընթացքում առաջացող հորմոնալ, սոմատիկ և հոգեբանական փոփոխություններին, դրանց վաղ ախտորոշման և կառավարման արդյունավետ մոտեցումներին։

🤍 Վիտրոմեդ — Հոգատարություն՝ հիմնված գիտության վրա։

📍 ք. Երևան, Կենտրոն, Այասի 10/2
📞 +374 10 75 00 85

Armenian Society of Gynecological Endocrinology-ի երկրորդ միջազգային համաժողովը մեկնարկեց 💥Ավելի քան 250 մասնակիցներ՝ Հա...
08/11/2025

Armenian Society of Gynecological Endocrinology-ի երկրորդ միջազգային համաժողովը մեկնարկեց 💥
Ավելի քան 250 մասնակիցներ՝ Հայաստանից և արտերկրից։
Համաժողովին մասնակցում են ոլորտի առաջատար մասնագետներ, ինչպես նաև հարակից բժշկական ուղղություններից ճանաչված բանախոսներ։
Օրը խոստանում է լինել գիտելիքով, նորարարությամբ և համագործակցությամբ լի ✨

Անպտղության բուժումը և սաղմնաբանական լաբորատորիան👶 Անպտղությանբուժումը միայն բժշկ  ռեպրոդուկտոլոգի աշխատանք չէ։ Դա նաև բ...
16/09/2025

Անպտղության բուժումը և սաղմնաբանական լաբորատորիան
👶 Անպտղությանբուժումը միայն բժշկ ռեպրոդուկտոլոգի աշխատանք չէ։ Դա նաև բարձր տեխնոլոգիաներ է, գիտություն է և... կենսաբան-սամնաբաններ(էմբրիոլոգ)։

Երբ զույգը դիմում է օգնության ռեպրոդուկտոլոգին՝ վարագույրից այն կողմսկսվում է հսկայականաշխատանք։ 💡

🔬Էմբրիոլոգիական լաբորատորիան վերարտադրողական կենտրոնի սիրտն է։ Այստեղ՝

🔹Կատարվում է ձվաբջջի բեղմնավորում
🔹Ընտրվում են սաղմերը
🔹Կիրառվում են ICSI, PGT, օժանդակ հեթչինգ և այլն…
🔹Սաղմերը աճեցվում են
🔹Կատարվում է սեռաբջիջներիև սաղմերի կրիոսառեցում և պահպանում

📍Էմբրիոլոգները աշխատումեն միկրոաշխարհի հետ, ահռելի պատասխանատվությամբ։ Նրանց ճշգրիտ աշխատանքը տեսանելի չե բուժառուին, բայց լավ արդյունքը՝ նոր կյանք է։

👩‍⚕️ Անպտղության բուժումը՝ թիմային մոտեցում է․
🔹Ռեպրոդուկտոլոգ
🔹Էմբրիոլոգ
🔹Ադմինիստրատոր-կոորդինատոր
🔹Եվ իհարկե՝ դուք՝ վստահող ու սպասումներով լցված պացիենտ

❤️Մենք ձեզ հետենք բոլոր փուլերում։
📲Գրանցվեք խորհրդատվության և բացահայտեքժամանակակից վերարտադրողական բժշկության հնարավորությունները։

📍 Այասի փողոց 10/2, Դալմայի հարևանությամբ
📞 +374 10 75 00 85

👩‍🍼 Ո՞վ է փոխնակ մայրը Փոխնակ մայրը կին է, որը իր արգանդում կրում է սաղմը․ ծնված երեխան գենետիկորեն կապ չունի նրա հետ։💁‍...
12/09/2025

👩‍🍼 Ո՞վ է փոխնակ մայրը
Փոխնակ մայրը կին է, որը իր արգանդում կրում է սաղմը․ ծնված երեխան գենետիկորեն կապ չունի նրա հետ։

💁‍♀️ Ո՞վ կարող է լինել փոխնակ մայր
✅ 18–38 տարեկան առողջ կանայք , որոնք ունեն առնվազն մեկ երեխա
✅ Անցել է պարտադիր բոլոր հետազոտությունները

ℹ️ Կարևոր է իմանալ
📄 Կողմերի հարաբերությունները կարգավորվում են նոտարական վավերացված պայմանագրով։

🩺 Փոխնակ մայրը պարտավոր է հղիության վաղ փուլում կանգնել բժշկական հաշվառման և մշտապես գտնվել բժշկի հսկողության տակ։
👶 Փոխնակ մայրը ծնված երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներ և պարտականություններ չի ստանում։

💵 Հատուցում և ծախսեր
Փոխնակ մայրը կարող է ստանալ դրամական հատուցում՝ պայմանագրով սահմանված կարգով։

🏥 Vitromed-ում մենք պատրաստ ենք աջակցել ձեզ՝ փոխնակ մայրության բժշկական բոլոր հարցերում։

📍 Այասի 10/2, Դալմայի հարևանությամբ
📞 +374 10 75 00 85

🔬Մեր սաղմաբանական լաբորատորիան հագեցած է նորագույն սարքավորումներով՝ ապահովելու համար  արտամարմնային բեղմնավորման և սաղմ...
20/08/2025

🔬Մեր սաղմաբանական լաբորատորիան հագեցած է նորագույն սարքավորումներով՝ ապահովելու համար արտամարմնային բեղմնավորման և սաղմերի հետազոտության միջազգային ստանդարտներին համապատասխան աշխատանք։

👩‍🔬 Այստեղ աշխատում են լավագույն սաղմաբանները՝ փորձառու, նվիրված և մշտապես հետևող վերջին գիտական ձեռքբերումներին։

Մեր թիմի գլխավոր նպատակը՝ յուրաքանչյուրին հնարավորություն տալ իրականացնել իր ծնող դառնալու երազանքը։

📍 Այասի 10/2, Դալմայի հարևանությամբ
📞 +374 10 75 00 85

Ի՞նչ է ձվարանային պաշարը🥚👩‍⚕Ձվարանային պաշարը կնոջ ձվաբջիջների «ռեզերվն» է, որով նա ծնվում է։Այս պաշարը չի ավելանում և չ...
05/08/2025

Ի՞նչ է ձվարանային պաշարը🥚

👩‍⚕Ձվարանային պաշարը կնոջ ձվաբջիջների «ռեզերվն» է, որով նա ծնվում է։
Այս պաշարը չի ավելանում և չի վերականգնվում, իսկ տարիքին զուգահեռ ձվաբջիջների քանակն ու որակը նվազում են։ 35 տարեկանից այս գործընթացը արագանում է, ինչն ազդում է բեղմնավորման հավանականության վրա։

✅Այո, կանայք երբեմն հղիանում են նաև 40–45 տարեկանում, սակայն դա հաճախ ավելի բարդ է և ունի իր առանձնահատկությունները։

Ինչո՞ւ է կարևոր իմանալ🧐
Ձվարանային պաշարի գնահատումը օգնում է հասկանալ, թե որքան ժամանակ կա հղիությունը պլանավորելու համար, ինչպես նաև քննարկել ձվաբջիջների սառեցման կամ այլ լուծումների անհրաժեշտությունը։

Ինչպե՞ս է գնահատվում․

- Հակամյուլերյան հորմոնի (AMH) թեստ – ցիկլի ցանկացած օրը
- Ուլտրաձայնային հետազոտություն – անտրալ ֆոլիկուլների հաշվարկ
- Ֆոլիկուլխթանիչ հորմոնի (FSH) թեստ – ցիկլի 2–5-րդ օրը

Հետազոտությունների արդյունքները մեկնաբանում է միայն բժիշկը՝ համադրելով դրանք ձեր ընդհանուր տվյալների հետ։

👨‍⚕Հիշեք․ ցածր պաշար ≠ անպտղություն։ Նույնիսկ ցածր ցուցանիշների դեպքում հնարավոր է հղիանալ, հատկապես մինչև 35 տարեկանը։

📍 Այասի 10/2, Դալմայի հարևանությամբ
📞 +374 10 75 00 85

Ո՛չ, անպտղությունը ինքնին ժառանգական հիվանդություն չէ։ Սակայն որոշ գենետիկ շեղումներ և քրոմոսոմային առանձնահատկություննե...
25/07/2025

Ո՛չ, անպտղությունը ինքնին ժառանգական հիվանդություն չէ։ Սակայն որոշ գենետիկ շեղումներ և քրոմոսոմային առանձնահատկություններ կարող են նախատրամադրել անպտղության զարգացմանը՝ ազդելով տղամարդկանց և կանանց պտղաբերության վրա։

♀️Կանանց շրջանում անպտղության հիմնական պատճառներն են՝ օվուլյացիոն խանգարումները, պոլիկիստոզ ձվարանները, էնդոմետրիոզը, սեռական վարակները, սեռական օրգանների կառուցվածքային խնդիրները և տարիքային գործոնը։
♂️Տղամարդկանց մոտ հիմնական պատճառներն են՝ սերմնաբջիջների քանակի, շարժունակության և որակի նվազումը, վարիկոցելը, հորմոնալ խանգարումները, սեռավարակները և վնասակար գործոնների ազդեցությունը։

Որոշ դեպքերում անպտղության հիմքում կարող են լինել գենետիկ նախատրամադրված հիվանդություններ, այդ իսկ պատճառով անպտղության ախտորոշման և բուժման գործընթացում անհրաժեշտ է երբեմն իրականացնել գենետիկ հետազոտություններ՝ խնդրի պատճառը պարզելու համար։

📍 Այասի փողոց 10/2, Դալմայի հարևանությամբ
📞 +374 10 75 00 85

👩‍⚕️ Ձվաբջիջների սառեցում` վերարտադրողական առողջության պահպանում ապագայի համարՀաճախ մեզ հարցնում են՝ երբ է ճիշտ պահը մտա...
17/07/2025

👩‍⚕️ Ձվաբջիջների սառեցում` վերարտադրողական առողջության պահպանում ապագայի համար

Հաճախ մեզ հարցնում են՝ երբ է ճիշտ պահը մտածելու ձվաբջիջների սառեցման մասին։

Եթե դեռ չեք պլանավորում մայրանալ, բայց ցանկանում եք պահպանել բարձր կենսունակ ձվաբջիջներ ապագայի համար, ապա սառեցումը կարող է լինել լավագույն լուծումը։

➡️ Գործընթացը ներառում է՝
🔹 հորմոնալ խթանում
🔹 կենսունակ ձվաբջիջների հավաքում
🔹 սառեցում՝ պահպանելով դրանց կենսունակությունը մինչև անհրաժեշտ պահը

📌 Սառեցման մեթոդը հատկապես նպատակահարմար է՝
🔹 30-35 տարեկան կանանց համար՝ քանի դեռ ձվաբջիջների որակը բարձր է
🔹 Քաղցկեղով հիվանդների համար՝ մինչ քիմիաթերապիան
🔹 Նրանց համար, ովքեր ցանկանում են տարիներ անց ունենալ մայրանալու հնարավորություն

📍 Vitromed բժշկական կենտրոնում գործընթացը իրականացվում է անհատական մոտեցմամբ և ամենաժամանակակից սարքավորումներով։

💬 Ունե՞ք հարցեր։ Գրեք կամ զանգահարեք՝ սիրով կպատասխանենք։

📍 Այասի փ. 10/2, Դալմայի հարևանությամբ
📞 +374 10 75 00 85

Address

10/2 Ayasi Str
Yerevan
0082

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30
Saturday 09:00 - 02:00

Telephone

+37410750085

Website

https://taplink.cc/vitromed

Alerts

Be the first to know and let us send you an email when Vitromed Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Vitromed Medical Center:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category