Dr. Ofeliya Alikhanyan

Dr. Ofeliya Alikhanyan Բժիշկ- ռադիոլոգ՝ Օֆելյա Ալիխանյան
☎️098 27 56 56
🏥Գյուրջյան 10

https://www.doctoryan.am/doctor/1726

Կրթություն
2005-2009 Տ. Գ. Շեվչենկոյի անվ. Պրիդնեստրովի Պետական համալսարան, բժշկական ֆակուլտետ
2009-2011 Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բուժական գործ
2011-2013 Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, օրդինատուրա՝ ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ

Բժշկական պրակտիկա
2014-ից Ճառագայթաբան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում

Մասնագիտական գործունեություն
ՀՏ, Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, ՈւՁՀ և հոդերի ՈւՁՀ

Վերապատրաստումներ
Կատարելագործման դասընթաց «Մուլտիպարույրային ՀՏ-ն բժշկական հաստատություններում» թեմայով

Կոնֆերանսներ
2015 Մասնակցել է Ռուսաստանի ճառագայթաբանների ասոցիացիայի կոնգրեսին
2017 «Ռադիոլոգների Եվրոպական ասոցիացիա» (ECR), Վիեննա

22/12/2025

Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ 💙💙💙

Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ
16/12/2025

Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

05/12/2025
🚨 Եթե դուք դեռ կարդում եք — ուրեմն սա հենց ՁԵԶ է վերաբերում 👇🎯 Ո՞վ պետք է գա  հոդերի ՈւՁ հետազոտման🔥 Աշխատում եք նստածԵվ...
02/12/2025

🚨 Եթե դուք դեռ կարդում եք — ուրեմն սա հենց ՁԵԶ է վերաբերում 👇

🎯 Ո՞վ պետք է գա հոդերի ՈւՁ հետազոտման

🔥 Աշխատում եք նստած
Եվ զգում, որ օր վերջում ոտքերը «սպառված» են

🔥 Քաշը գերազանցում է նորման
Յուրաքանչյուր քայլը = կրկնակի ծանրաբեռնվածություն ձեր ծնկների վրա

🔥 Մարզվում եք
Ավելի ուժեղ = ավելի խոցելի հոդեր

🔥 35+
Հոդերը չեն ծերանում… եթե ժամանակին խնամեք 💡

🔥 Ցավը գալիս է ու անցնում
Սա նշանակում է 👇
✔️ Խնդիրը կա
✔️ Այն զարգանում է
✔️ Դուք դեռ ժամանակ ունեք կանգնեցնելու



❌ Մի սխալ, որը բոլորը անում են

Մարդիկ սպասում են, մինչև

😫 «այլևս չեմ դիմանում»
😖 «այլևս չեմ կարող քայլել»
😥 «ու արդեն ուշ է…»

ՑԱՎԸ ՎԵՐՑՆՈՒՄ Է ԿՅԱՆՔԻ ԿՈՆՏՐՈԼԸ

✔️ Մենք առաջարկում ենք ճիշտ քայլ

🔍 հոդերի հետազոտություն՝ 15 րոպեում
👉 Կտեսնենք իրական պատկերը
👉 Կասենք՝ ինչ անել հիմա



📍 Երևան · Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ
📩 Գրանցում՝ Direct-ում կամ զանգով
⏱️ Արագ, անվտանգ, ճշգրիտ

🚶‍♂️ Վերադարձիր քայլերդ. Վերադարձիր կյանքդ։

Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ💙💙💙
02/12/2025

Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ💙💙💙

📌 Բողոքներ և հավանական ախտաբանություններ✅ Թմրություն, այրոց, սուր ցավ  ոտքի հետին մակերեսով → հավանաբար ողնաշարի գոտկայի...
07/11/2025

📌 Բողոքներ և հավանական ախտաբանություններ

✅ Թմրություն, այրոց, սուր ցավ ոտքի հետին մակերեսով → հավանաբար ողնաշարի գոտկային հատվածի միջողնային սկավառակի ճողվածք (գրիժա)
✅ Ուռածություն, ցավ, շարժման սահմանափակում հոդերում → հոդաբորբ կամ արթրոզ
✅ Ծնկի կռկոց, ծանրության զգացում , ցավ ծնկան հոդի կողմնային մակերեսով→ արթրոզ կամ մենիսկի վնասում
✅ Ձեռքի ( դաստակի և մատերի) թմրություն, գիշերային ցավ , ցավ գրելիս կամ հեռախոս պահելիս → թունելային նեյրոպաթիա
✅ Ուսի ցավ, ձեռք բարձրացնելիս ուժգնացում → ռոտատոր մանժետի տենդինիտ կամ վնասում
✅ Մաշկի զգայունության կորուստ ոտքերում → նյարդային սեղմում կամ նեյրոպաթիա



💡 Խորհուրդ․
Եթե նման ախտանիշներ ունեք՝ ժամանակն է անցնել ուլտրաձայնային հետազոտություն, պարզել պատճառը և ստանալ ճիշտ բուժում։

Ոտքի ցավը երբեմն թվում է սովորական հոգնածություն, բայց իրականում դրա հետևում կարող են կանգնած լինել տարբեր խնդիրներ․1️⃣ ...
06/11/2025

Ոտքի ցավը երբեմն թվում է սովորական հոգնածություն, բայց իրականում դրա հետևում կարող են կանգնած լինել տարբեր խնդիրներ․

1️⃣ Հոդաբորբեր և արթրոզներ — հոդերի բորբոքում կամ մաշվածություն, որը առաջացնում է ցավ, կաշկանդվածություն և երբեմն՝ դեֆորմացիա։
2️⃣ Երակների վարիկոզ լայնացում — ծանրության զգացում, հոգնածություն ,այտուց, հատկապես երկար կանգնելուց հետո։
3️⃣ Նյարդային սեղմումներ (նեյրոպաթիաներ) — այրող կամ կրակող ցավ, թմրածություն կամ ծակծկոց՝ երբ նյարդը սեղմվում է մկանների կամ կապանների կողմից։
4️⃣ Ջլերի բորբոքում (տենդինիտ) — ցավ շարժման ժամանակ, երբեմն՝ այտուց և կարմրություն։
5️⃣ Ոսկրային կամ հոդային դեֆորմացիաներ — հարթաթաթություն կամ սխալ քայլվածք, որոնք փոխում են բեռի բաշխումը ոտքի վրա և բերում ցավի։

Եթե ցավը չի անցնում, ուժեղանում է կամ ուղեկցվում է այտուցով — մի սպասիր❗️❗️❗️
💬 Ուղղակի ժամանակին արված ուլտրաձայնային հետազոտությունը կօգնի հասկանալ իրական պատճառը և սկսել ճիշտ բուժում։

Սիրելի՛ հետևորդներ,Երկուշաբթիից ես կրկին սկսում եմ իմ հիվանդների հետազոտությունները։Խնդրում եմ նախօրոք գրանցվել, որպեսզի...
04/11/2025

Սիրելի՛ հետևորդներ,
Երկուշաբթիից ես կրկին սկսում եմ իմ հիվանդների հետազոտությունները։
Խնդրում եմ նախօրոք գրանցվել, որպեսզի կարողանանք ընտրել այն ժամը, որը հարմար կլինի և՛ ձեզ, և՛ ինձ։

Ուլտրաձայնային ճիշտ հետազոտությունը՝ ճիշտ պահին, հաճախ կանխում է մեծ խնդիրներ։
Մի սպասեք, մինչև ցավը հիշեցնի ձեր մասին — եկեք, երբ դեռ կարելի է կանխել։

📅 Գրանցվեք նախօրոք
📍 Հետազոտությունները կատարվում են բարձրակարգ սարքավորումներով
💬 Կարող եք գրանցվել զանգով
098275656

#ՈւլտրաձայնայինԱխտորոշում #ԱռողջՄարմին #ՃիշտԺամանակինՀետազոտություն

Մենք սովորել ենք ապրել ցավով։ Ասում ենք՝ «հոգնածություն է», «անցնող բան է», «բոլորն էլ ունեն»։Բայց ոչ — ցավը նորմա չէ։ Ց...
03/11/2025

Մենք սովորել ենք ապրել ցավով։ Ասում ենք՝ «հոգնածություն է», «անցնող բան է», «բոլորն էլ ունեն»։
Բայց ոչ — ցավը նորմա չէ։ Ցավը մարմնի լեզուն է։
Երբ հոդդ, մկանդ կամ մեջքդ ցավում են՝
մարմինդ խոսում է։ Պարզապես դու լռեցնում ես նրան դեղով, տաքացնող քսուքով կամ անտեսելով։
❗️❗️❗️Ցավը չի գալիս պատահաբար։ Այն գալիս է՝ հիշեցնելու, որ ինչ-որ բան սխալ է։ Ու եթե լսես նրան ժամանակին — չի դառնա ախտորոշում։

✅Նորմալը ցավ չունենալն է։Բոլոր մյուս բացատրությունները՝ինքնախաբեություն են։

Շատերը նկատում են, որ օրվա վերջում կամ առավոտյան ոտքը մի փոքր ուռած է, բայց չեն էլ մտածում՝ ինչու։Իրականում այտուցը մարմ...
25/10/2025

Շատերը նկատում են, որ օրվա վերջում կամ առավոտյան ոտքը մի փոքր ուռած է, բայց չեն էլ մտածում՝ ինչու։
Իրականում այտուցը մարմնի լուռ “լեզուն” է, որով այն մեզ հուշում է՝ ինչ-որ բան ճիշտ չի։

📍Ահա ամենատարածված պատճառները՝

1️⃣ Վնասվածք կամ բորբոքված կապաններ – նույնիսկ փոքր ոլորում, անհարմար քայլ կամ բարձրակրունկ կոշիկ կարող են առաջացնել տեղային այտուց։
2️⃣ Հոդային բորբոքումներ – արթրիտ կամ ռեակտիվ բորբոքում, երբ հոդը կարմրում է, տաքանում ու ցավում։
3️⃣ Վարիկոզ կամ երակային խնդիրներ – երբ այտուցը մեծանում է օրվա վերջում, ուղեկցվում է ծանրության զգացումով։
4️⃣ Լիմֆոստազ – հեղուկի կանգ, որն առաջացնում է խորը, այտուց, որը երկար չի անցնում։
5️⃣ Սրտի կամ երիկամների հիվանդություններ – երբ այտուցը լինում է երկու ոտքերում միաժամանակ։

🩺 ՈՒՁՀ հետազոտությունը օգնում է հասկանալ՝
խնդիրը հոդային է, փափուկ հյուսվածքների՞ց, թե՞ երակային համակարգից։

✨ Հիշիր՝ մարմինդ երբեք պարզապես չի ուռում․ այն փորձում է քեզ ինչ-որ բան ասել։
Լսիր նրան ժամանակին։

#ՈւլտրաձայնայինԱխտորոշում #ԳոլենոստոպայինՀոդ #Ոտնաթաթ #ԲժիշկՕֆելիա #Այտուց #Հոդեր #ԱռողջՔայլք #ՃիշտԱխտորոշում

Շատերը հարցնում են՝«Ո՞րն է ավելի լավ՝ ՈւՁՀ՞, ՄՌՏ՞, ԿՏ՞, թե՞ ռենտգենը»։Ճիշտ պատասխանը մեկն է՝ոչ մեկը մյուսից լավ կամ վատ ...
24/10/2025

Շատերը հարցնում են՝
«Ո՞րն է ավելի լավ՝ ՈւՁՀ՞, ՄՌՏ՞, ԿՏ՞, թե՞ ռենտգենը»։

Ճիշտ պատասխանը մեկն է՝
ոչ մեկը մյուսից լավ կամ վատ չէ։
Բոլորն ունեն իրենց դերը և սահմանափակումները։

🩺 ՈւՁՀ – ցույց է տալիս փափուկ հյուսվածքները, մկանները, ջլերը, նյարդերը։
💀 Ռենտգեն – պարզ, արագ և արդյունավետ է ոսկրերի, հոդերի և թոքերի գնահատման համար։
🧠 ՄՌՏ – հիանալի է նյարդային, մկանային և մանր անատոմիական կառուցվածքների ուսումնասիրության համար։
🩻 ԿՏ – ունի շատ բարձր ինֆորմատիվություն հատկապես ուռուցքային (օնկոլոգիական) գործընթացների դեպքում, քանի որ տալիս է մանրամասն շերտային պատկերներ և թույլ է տալիս գնահատել հիվանդության տարածվածությունը։
🦴 Դենսիտոմետրիա – չափում է ոսկրային խտությունը և օգնում կանխել օստեոպորոզը։

🧩 Այս բոլոր մեթոդները լրացնում են միմյանց, ոչ թե փոխարինում։
Որքան հստակ գիտենք՝ ինչ ենք փնտրում,
այնքան ճիշտ ենք ընտրում՝ ինչ հետազոտություն է պետք կատարել։

💡 Ճիշտ ախտորոշումը սկսվում է ոչ թե սարքից, այլ՝ մտածողությունից։
Եվ միայն համադրելով տվյալները՝ մենք ստանում ենք ամբողջական պատկեր առողջության մասին։

Address

Գյուրջյան փ. , շ 10, Նոր Նորքի 3-րդ միկրոշրջան, Երևան, Հայաստան
Yerevan
0000

Telephone

+37498275656

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Ofeliya Alikhanyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Ofeliya Alikhanyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category