
13/01/2025
❤️🩹Անձը, ում կյանքում տեղի է ունեցել որևէ տրավմատիկ իրադարձություն, կարող է դրսևորել տարբեր տեսակի ռեակցիաներ, անգամ Ձեր կողմից առաջարկվող օգնությանը։ «-Դու ինձ ո՞նց կարաս հասկանաս…», «-Ինձ ոչ դու, ոչ այլ մեկը չի կարա օգնի», «Իմ վիշտը իմնա, մի ասեք, որ կիսում եք»…
🔺Այս և նմանատիպ մի շարք այլ արտահայտություններ կարող են մեզ թվալ արժեզրկող, առաջացնել մեղավորության զգացում կամ զայրույթ՝ ակտիվացնելով սեփական խնդրահարույց սխեմաները ու առաջացնելով պատասխան ռեակցիա։ Իհարկե, կարող ենք մտածել, որ մենք էլ ունենք զգացումներ և մեզ հետ անարդար են վարվում, բայց, երբ խոսքը գնում է մեզ համար թանկ, մտերիմ անձի մասին, մենք կարող ենք ավելի նրբանկատ ու աջակցող լինել, եթե տիրապետենք հետևյալին🫂.
💡հոգեբանական տրավման մասամբ կամ ամբողջովին փոխում է անձի աշխարհընկալումը
💡տրավմատիկ վիճակում անձը կարող է դրսևորել այնպիսի վարքագիծ, որը հատուկ չէ իրեն (որովհետև իրավիճակն էլ սովորական չէ)
💡այս վիճակում անձի մոտ արթնանում կամ առաջանում են պաշտպանական մեխանիզմներ՝ հոգեկանը պաշտպապելու, իրավիճակը հաղթահարելու համար, ինչպիսին է օրինակ մեկուսացումը
💡այս իրավիճակում անձը իրեն զգում է մենակ իր տրավմայի հետ ու սկզբնական շրջանում այս զգացումը պետք է, քանի որ առանց տրավման ապրելու չենք հասնի նաև հաղթահարման
💡տրավման իր հետ բերում է մի շարք խնդիրներ նաև ինքնագնահատականի հետ կապված՝ «Իմ հետ չէր կարա սենց բան լիներ… ուրեմն ես վա՞տն եմ», ինչն էլ առաջացնում է խնդիրներ միջանձնային հարաբերություններում ու ստեղղում ցանկություն փոխելու շփման օղակն ու հարաբերվելու այնպիսի անձանց հետ, ովքեր ունեն նույն տրավման։
Այնպես որ, այս արտահայտությունը ոչ այնքան արժեզրկող է, որքան հասկացում պահանջող։ Ամեն բան ունի իր պատճառներն ու պատասխանները և որոշ դեպքերում աջակցությունը ոչ թե տարատեսակ գործողությունների, այլ հասկացման ու ապրումակցման մեջ է😊
Խորհրդատվության հետ կապված ողջ մանրամասներին կարող եք ծանոթանալ էջի բիոյում տեղադրված հղման միջոցով🛋️