29/08/2025
- Անհասկանալի երազ եմ տեսել.
Իբր ինչ-որ սուպերմակետ էի մտել ու ինչ-որ բան էի փնտրում։ Չեմ հիշում, թե հստակ ինչ էր, բայց ոնց որ մեղր էի փնտում։ Ու էդպես քայլում-քայլում, բայց չէի գտնում։ Հետո ինչ-որ աշխատակից գտա, հարցրեցի, թե մեղրը որտեղ ա, - ասաց -հեն ա, էնտեղ լիքը մեղր կա։ Ու իբր մի հատ էլ տախտակի նման բանով թեթև խփեց նստատեղիս։ Էն ոնց են կենդանիներին` կովերին, ձիերին... թեթև խփելով ճիշտ ճանապարհ ցույց տալիս... այ էդպես։ Հետո էդ տախտակն էլ տվեց ինձ, որի վրա մի հատ ժամացույց էր կապած։
Ոնց որ էսքան բան։
-Իսկ մեղրը գտա՞ր:
-Հա, վայ, էդ մասը մոռացա ասեմ։ Չէ, ոնց որ էլի չէր ստացվում գտել... ինչ-որ խառը բաներ էի տեսնում, բայց հիշում եմ, որ երազում ջղայնացել էի էդ աշխատակցի վրա ու իրեն էի փնտրում, որ ասեյի` սխալ տեղ ա ցույց տվել։
-Իսկ ի՞նչ ժամացույց էր. Պատի, թե՞ թևի։
-Թևի, սովորական շղթայով ժամացույց։ Բայց սովորականից շատ ավելի մեծ։ Այնքան մեծ, որ էդ լայն տախտակի վրա կապած էր։ Ոնց որ կկապեն մարդու թևին, բայց թևի փոխարեն տախտակւ վրա էր կապած։
- Մեծ ժամացույց։ Կարծես` այդ մեծ ժամացույցի պես երազում ևս մեծ ժամանակ էր պահանջվում մեղր գտնելու համար։
-Հա, իրոք։ Զգացողություն էր, որ մի ժամ էդ մեղրն էի փնտում։
-Հասկացա։
-Դուք ի նկատի ունեք, որ մեղր փնտրելու վրա մեծ ժամանակ ծախսելն ու այդ մեծ ժամացույցը իրար հետ ինչ-որ կա՞պ ունեն:
-Դեռ չգւտեմ, բայց նմանություն տեսա։
-Կարո՞ղ ա այս երազս այն մասին է, որ մեղր գտնելու համար մեծ ժամանակ է պետք։ Հնարավո՞ր ա, որ մեծ ժամացույցը դա է խորհրդանշում։
-Հնարավոր է, բայց պետք է հասկանանք, թե ի՞նչու ես մեղր փնտում:
-Դե մեղրը ինձ համար քաղցր բան է։ Երևի քաղցր կյա՞նք: Կարող ա քաղցր կյանք գտնելու համար մեծ ժամանակ է՞ պետք։
-Գուցե, բայց երազում սմ-ի աշխատակիցը այդ ժամացույցով, որը կապած էր տախտակի վրա, հարվածում է քո նստատեղին։ Իսկ երազը պատմելու ընթացքում քեզ մոտ ասոցացիվ մեկնաբանություն եկավ, որ այդ գործողությունը նման էր ուղղորդման։ Ինչպես կենդանիներին են ճանապարհ ցույց տալիս։ Ինչո՞ւ է սմ-ի աշխատակիցը մեղրի տեղը ցույց տալիս` ժամացույցով հարվածում քո նստատեղին։
-Չգիտեմ, էդ մասը շատ հանելուկ ա։ Ի՞նչ կապ ունեն իրար հետ....
- Դե մեծ ժամացույն ու մեղրը իրար հետ կարծես թե կապ ունեն։ Ըստ քեզ` քաղցր կյանք գտնելը մեծ ժամանակ է պահանջում։ Մնում է հասկանալ, թե այդ ամենի հետ ի՞նչ կապ ունի քո նստատեղը, որ կարծես թե երազի ամենատպավորված մասն էր։ Իսկ երազի ամենատպավորիչ մասերը ամենակարևորն են։
- Չգիտեմ, գոմիկ էլ չեմ, որ ասեմ քամակս իմ (ծիծաղում է)։
-Եթե երազը հոմոսեքսուալության մասին լիներ, ապա այդ դեպքում դու երևի մեղրը կգտնեիր, -կատակը շարունակեցի ես (երկուստեք ծիծաղ)։
Բայց դու մեղրը այդպես էլ չգտար։
Մեկնաբանություն։
Այցելու Ա-ն 23 տարեկան երիտասարդ է, ում նախնական գանգատները կապված էին կպչուն նյարդային գործողությունների հետ։ Նրա այս երազի նյութը ինձ բավականին խճճեց, քանի որ չէի կարողանում ոչ մի կապ գտնել երազի նյութի և նրա գանգատների մեջ։
Բայց ինչպես ես եմ սիրում ասել. Երբ այցելուն դիմադրում է սեանսներին` երազները դառնում են հոգեբանի դաշնակիցը։
Եվ այս անգամ ևս այդպես եղավ։
Սեանսի ընթացքում ինձ մոտ կասկած առաջացավ, որ երազը ոչ միայն կյանք փնտրելու համար մեծ ժամացույց-ժամանակ տրամադրելու և այդ չգտնելու մասին է, այլ նաև մեկ այլ բանի։ Այդ կասկածը ինձ մոտ առաջացավ այցելույի հետևյալ ասոցացիայի հիման վրա. ։ Ինչպես նաև երազի այս նյութի հիման վրա.
Այո, երազային այդ դրվագը ոչ միայն ուղղություն էր դեպի մեղրի կողմ, այլ նաև ուղություն էր ինձ համար, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեյի։ Այցելուի անգիտակցականը երազային սիմվոլների օգնությամբ ինձ ուղություն էր ցույց տալիս։
Կարծես թե երազի սիմվոլիկ պերսոնաժը` սուպեր մարկետի աշխատակիցը հոգեբանին ևս ուղություն է ցույց տալիս, թե խնդիրը որտեղ է։
Եվ ես այցելու Ա-ի անգիտակցականի ուղերձն ու չսխավեցի։ Այցելու Ա-ն ուներ անալային ֆիքսացիա։
-Գուցե այս երազը ոչ միայն քաղցր կյանք գտնելու վրա մեծ ժամացույց-ժամանակ ծախսելու մասին է, այլ նաև մեկ այլ բանի վրա մեծ ժամանակ ծախսելու մասին է, որի պատճառով չի հաջողվում գտնել քաղցր կյանք։ Երազում մեղր գտնել այդպես էլ չհաջովեց, չէ՞։
-Եսիմ, երևի....
(այցելու Ա-ն լռում էր, բայց հասկանալի էր, որ դա ոչ թե չիմնալու կամ չհասկանալու լռություն է, այլ` դիմադրության։
-Դու նաև կարող ես բարձրաձայնել այն, ինչ հիմա մտածում ես։ Բացի այդ` մենք ևս կարող ենք սեանսի ընթացքում մեծ ժամացույց-ժամանակ հատկացնել քեզ, բայց այս անգամ ոչ թե նստատեղին, այլ բերանին (բերան ասելով ի նկատի ունեի, որ ես կարող եմ երկար սպասել իր խոսքին)։
Մեկնաբանություն։
Այցելու Ա-ն միանգամից հասկացավ իմ կատակ-ակնարկը և,
վերջապես հաղթահարեց հուզական դիմադրությունն (հույզը` ամոթ, վախ) ու խոսեց այն մասին, որ ինքը բավականին երկար տարիներ է, ինչ իր կյանքի բոլոր գործերը համապատասխանեցնում է իր զուգարան գնալու հետ։
- Վերջերս նույնիսկ ինձ մոտ միտք էր առաջացել, որ ես ոնց-որ իմ կյանքը` գործերը, հանդիպումներնն ու մնացած բաները կապում եմ զուգարան գնալ-չգնալու հետ։ Էն գործի առաջարկի մասին հիշու՞մ եք, որ մի քանի սեանս առաջ Ձեզ պատմեցի... էն որ մերժեցի։
-Այո, հիշում եմ։
-Ինձ թվում ա, որ ես ընդամենը իմ համար այլ պատճառներ էի հնարել, որ իբր էսինչ կամ էնինչ բանը դուրս չի գալիս, բայց իրականում երևի ամենագլխավոր պատճառը այն էր, որ պիտի օֆիս գնայի ու տանից աշխատել չէի կարող։
-Տանից` զուգարանի մոտից։
-Հա.... դե... հասկացաք։
-Պետք է մեծ հատկացնել և կորցնել ։
-Հա, ես երազում մեղրը չգտա, չէ՞: (Ծիծաղում է։)
Հաջորդ իսկ խոսքում այցելու Ա-ն պարզաբանեց, որ աղիների գործելու հետ կապված որևէ խնդիր չունի. Ոչ փորլուծություն, ոչ էլ փորկապություն։
Ինչն ինձ համար ի սկզբանե ենթադրոլի էր, որ նա որևէ բիոլոգիական խնդիր ունենալ չէր կարող, քանի որ նրա անալային ֆիքսացիան շատ նման էր իր սևեռուն նյարդային վիճակներին։
Երազային սիմվոլիկա։
Մեղր - քաղցր կյանք (դրական բաներ)
մեծ ժամացույց, որը կապված է տախտակի վրա - Մեծ(շատ) ժամանակ
Երազային սիմվոլիկ գործողություներ։
Մեծ ժամացույցով հարված նստատեղին- անալային ֆիքսացիա, անալ զոնային մեծ ուշադրություն և ժամանակ հատկացնել։
Մեղր փնտրել, բայց չգտնել - վերոնշյալ ֆիքսացիայի պատճառով չի հաջողվում գտնել դրական բաներ։
Ծանուցում․
Հոգեբանական սեանսները կոնֆիդենցիալ են և խիստ անձնական բնույթ են կրում։ Հրապարակել կարելի է միայն այցելուի համաձայնությամբ և որոշակի անձնական տվյալների զտումներով։