24/03/2026
🫁Մարտի 24-ը նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր՝ բարձրաձայնելու, որ այս բուժելի հիվանդությունը դեռ շարունակում է մնալ գլոբալ խնդիր։
Այս տարի օրը նշվում է «Այո՛, մենք կարող ենք վերջ դնել տուբերկուլոզին» ( Yes! We Can End TB!) կարգախոսով՝ հիշեցնելով, որ միասնական գործողություններով հնարավոր է արդյունավետ պայքարել տուբերկուլոզի դեմ։
Մարտի 24-ն ամեն տարի հիշեցնում է վաղ ախտորոշման, կանխարգելման ու ժամանակին բուժման կարևորությունը, քանի որ յուրաքանչյուր ուշացած ախտորոշում ոչ միայն վտանգում է հիվանդի առողջությունը, այլ նաև նպաստում հիվանդության տարածմանը։
Այս օրը առողջապահական մասնագետները, կառավարությունները և համայնքները միավորվում են՝ բարձրացնելու իրազեկվածությունը, խրախուսելու վաղ ախտորոշումը և նպաստելու արդյունավետ բուժմանը։
Հայաստանում, տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ռազմավարության շրջանակում, վերջին տասնամյակում արձանագրվել է զգալի առաջընթաց 2015 թվականի համեմատ`
🔷ՏԲ հիվանդացությունը նվազել է 66%-ով,
🔷մահացությունը՝ 37%-ով:
📌Տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումը Հայաստանում ԱՆՎՃԱՐ են։ ՀՀ-ում տուբերկուլոզի, այդ թվում՝ դեղակայուն ձևերի, ախտորոշումն ու բուժումը ժամանակակից մեթոդներով և որակյալ հակատուբերկուլոզային դեղերով հասանելի է բոլոր քաղաքացիներին։
Մեր նպատակը հստակ է՝ ավարտել տուբերկուլոզը Հայաստանում որպես հանրային առողջապահական խնդիր՝ համահունչ գլոբալ թիրախներին։