08/05/2020
Կրկին արդիական ❗
🔎Նկատում եք հազ, փռշտոց և խզզոցներ, իսկ գիտեք, որ դրանք կարող են լինել ասթմայի ախտանիշներ ❓
👉 Ալերգիաներն ինքնուրույն կարող են անհանգստություն պատճառել պացիենտին, սակայն երբեմն, գործոնները, որոնք առաջացնում են ալերգիա, կարող են ավելի լուրջ հիվանդության` ասթմայի պատճառ հանդիսանալ:
⚠ Երբ Ձեզ մոտ դիտվում է ✔փռշտոց,
✔խզզոցներ,
✔շնչառության դժվարացում, ապա հնարավոր է Դուք ունեք ասթմա❗
🔎Կան մի քանի կարևոր փաստեր, որոնց մասին կարևոր է իմանալ`
↪ 1. Ասթման սովորաբար զուգակցվում է ալերգիկ ռինիտի հետ.
👉 Միջավայրային ալերգենները ազդում են շնչուղիների վրա, մասնավորապես
✅ ալերգիկ ռինիտի դեպքում այն ախտահարում է քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթը` առաջացնելով փռշտոց, քթի փակվածություն, քթըմպանի և աչքերի քոր;
✅ ասթմայի դեպքում ախտահարվում են թոքերը և ի հայտ է գալիս հազ, խզզոցներ, ճնշման զգացում կրծքավանդակում, շնչառության դժվարացում կամ հաճախաշնչություն:
✅ Իսկ եթե Դուք ունեք ալերգիկ ասթմա, ապա Ձեզ մոտ կարող են դրսևորել վերոգրյալ երկու ախտանիշները միասին:
👶👦 Երեխաների մոտ ախտանիշները կարող են աննկատ լինել, օրինակ 《Եթե նրա հասակակիցները վազվզում են🏃 բակում, իսկ նա ասում է, որ հոգնած է և ուզում է մնալ🏡 տանը, ապա հնարավոր է նա ունի խնդիրներ շնչառության հետ կապված, ուստի ծնողները պետք է ուշադիր լինեն🔍》,- ասում է ալերգոլոգ իմունոլոգ Ռոնալդ Փարսլը:
↪2. Թեև ալերգենները տարբեր են, բայց ունեն ընդհանուր առանձնահատկություն.
👉ալերգենները մեզ շրջապատող միջավայրում են, այլ ոչ թե սննդի🍞🍎 կամ դեղորայքի💊 մեջ:
🐶🐱Կենդանիների մաշկի թեփուկներ, տնային փոշու տիզ, խավարասերներ, բորբոսասնկեր և ծաղկափոշի🌿- այս բոլորը կարող են լինել Ձեր ասթմայի պատճառ: Ընդ որում եթե Ձեր ալերգենը ծաղկափոշին🌾🌾 է կամ բորբոսասունկը, ապա Ձեր ասթման կարող է լինել սեզոնային, ➡մնացած դեպքերում` ամբողջ տարվա ընթացքում:
↪3. Կարևոր է նվազեցնել ալերգենների ազդեցությունը.
💉Ալերգիկ թեստերը կարող են օգնել պարզել, թե որոնք ❓ են Ձեր ալերգենները:
👆 Երբ դուք գիտեք, որ դուք ունեք ալերգիկ ասթմա և գիտեք նաև որն❓ է Ձեր ալերգենը, ապա հնարավորինս նվազեցնելով վերջինիս հետ շփումը, կարող եք վերահսկել ձեր ախտանիշները:
↪4. Սովորեք կառավարել Ձեր ախտանիշները.
☝ Ի ուրախություն բոլորիս, այսօր առկա դեղորայքը բավական արդյունավետ է, ուստի Դուք
🚫 Միակ տարբերակը, որն անընդունելի է թույլ տալ դա այն է, որ Ձեր ալերգիկ ասթման ազդի Ձեր կյանքի որակի վրա:
💬 «Պետք է կառավարել ձեր վիճակը այնպես, որ երբեք չսահմանափակվեն այն գործողությունները🏊🏃, որոնք Դուք սիրում եք🏄, միայն այն պատճառով, որ դրանք կարող են սրել Ձեր ասթման», - ասում է բժիշկ Փարսլը:
📋 Ձեր բժշկի հետ աշխատելը կօգնի ձեզ գտնել բուժման համապատասխան սխեմա❗