Cito Medical Centre

Cito Medical Centre MEDICAL CENTRE
+374 44 320 023
www.citomed.am
(1)

«Ցիտո» բժշկական կենտրոնը գործում է 2007թ.-ից:
Կենտրոնում աշխատում են ոլորտի լավագույն և փորձառու մասնագետները։
Համալրված լինելով նորագույն սարքավորումներով` կենտրոնը կատարում է բարձրորակ լաբորատոր և գործիքային հետազոտություններ։

«Ցիտո» բժշկական կենտրոնը իր առաքելությունն է համարում տարիների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքներն օգտագործելով՝ կրթել հասարակությանը, և ճիշտ ուղղորդելով` զերծ պահել բազմաթիվ հիվանդությունների զարգացումներից՝ ապահովելով անվտանգ և ճշգրիտ բժշկություն:

👩‍⚕️Վահանաձև գեղձի ՈՒՁՀ և էլաստոգրաֆիա. Ե՞րբ Է ցուցված և ի՞նչ Է ցույց տալիս🩺Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն...
26/11/2025

👩‍⚕️Վահանաձև գեղձի ՈՒՁՀ և էլաստոգրաֆիա. Ե՞րբ Է ցուցված և ի՞նչ Է ցույց տալիս

🩺Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

Վահանաձև գեղձի ՈՒՁՀ-ն համարվում է առաջին և ամենակարևոր քայլը գեղձի վիճակը գնահատելու համար։

❓Ե՞րբ Է ցուցված ՈՒՁՀ-ն
• Շոշափելի հանգույցներ
Եթե բժիշկը զննման ժամանակ կամ ինքնազննման միջոցով հայտնաբերել է վզի շրջանում որևէ կոշտություն կամ հանգույց
• Հորմոնալ խանգարումներ
Եթե արյան անալիզները (TSH, T3, T4) ցույց են տալիս գեղձի ֆունկցիայի խանգարում (հիպեր- կամ հիպոթիրեոզ)։
• Ժառանգական նախատրամադրվածություն
Եթե ընտանիքի անդամներն ունեցել են վահանաձև գեղձի հիվանդություններ կամ քաղցկեղ։
• Կանխարգելիչ զննում
Տարեկան զննում ռիսկի խմբի պացիենտների կամ 40-ից բարձր անձանց մոտ։

❓Ի՞նչ Է ցույց տալիս ՈՒՁՀ-ն

ՈՒՁՀ-ն տալիս է գեղձի անատոմիական տվյալները.
• Չափերը և ծավալը․ Գեղձի ընդհանուր չափերը և նրա բլթերի ծավալները։
• Կառուցվածքը (Էխոգենությունը)․ Ցույց է տալիս, թե արդյոք գեղձի հյուսվածքը միատարր է, թե առկա են փոփոխություններ։
• Հանգույցների առկայություն․ Ախտորոշում է հանգույցների առկայությունը, դրանց քանակը, չափը, եզրերը և դիրքը։

🩺 Վահանաձև գեղձի էլաստոգրաֆիա

❓Ի՞նչ Է ցույց տալիս էլաստոգրաֆիան

Էլաստոգրաֆիան համարվում է նորագույն ախտորոշիչ մեթոդ։ Ի տարբերություն ՈՒՁՀ-ի, այն գնահատում է հյուսվածքի կոշտությունը (կամ առաձգականությունը)։
Էլաստոգրաֆիան օգնում է բժշկին որոշել, արդյոք անհրաժեշտ է կատարել վահանաձև գեղձի հանգույցի բիոպսիա։ Հետազոտությունը զգալիորեն բարձրացնում է ախտորոշման ճշգրտությունը։

❓Ե՞րբ Է ցուցված էլաստոգրաֆիան
Էլաստոգրաֆիան ցուցված է այն դեպքերում, երբ.
• Հայտնաբերվել է հանգույց․ Երբ ՈՒՁՀ-ն ցույց է տվել մեկ կամ մի քանի հանգույց։
• Քաղցկեղի ռիսկի գնահատում․ Եթե բժիշկը ցանկանում է գնահատել հանգույցի չարորակ լինելու հավանականությունը՝ առանց անմիջապես բիոպսիա կատարելու։
———————————
☎️ (+374) 44 32 00 23
🔗www.citomed.am
📩 info@citomed.am
📍 ք․ Երևան, Հր․ Ներսիսյան 14/1, Զաքյան 5
📍 ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 6/56
📍 գյուղ Մերձավան, 5-րդ փ․, 1-ին նրբ․, 3/1 Հասարակական սպասարկման շինություն
#հորմոններ #էլաստոգրաֆիա #լաբորատորիա #բժշկականկենտրոն #Ցիտո #ցիտոբժշկականկենտրոն #վահանագեղձ #վահանաձևգեղձ #սոնոգրաֆիա #ուձհ #ուլտրաձայնայինհետազոտություն

24/11/2025

🫀2024թ․-ին Հայաստանում գրանցված մահերի 53,1%-ը բաժին է հասել սիրտանոթային հիվանդություններին՝ սրտամկանի սուր ինֆարկտ, սրտի իշեմիկ հիվանդություն, ուղեղի անոթային հիվանդություն և այլն։
Իսկ Դուք վստա՞հ եք, որ Ձեր սիրտը չի գտնվում թաքնված վտանգի տակ։

💚Ցիտո բժշկական կենտրոնը մշակել է ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ՓԱԹԵԹ, որը Ձեզ անհրաժեշտ է՝ ռիսկերը ճշգրիտ հասկանալու և կանխելու համար։
👇Փաթեթը ներառում է ամենակարևորը՝

▪️Սրտաբանի խորհրդատվություն․ Մասնագետի անհատական կոնսուլտացիա ստանալու համար
▪️Սրտի ՈՒՁՀ (Էխոսրտագրություն)․ Սրտամկանի և փականների ֆունկցիոնալ վիճակը գնահատելու համար
▪️Էլետրասրտագրություն (ԷԿԳ)․ Ռիթմի և հաղորդականության խանգարումների հայտնաբերման համար
▪️Լիպիդային սպեկտր․ Խոլեստերինի մակարդակը (աթերոսկլերոզի հիմնական գործոնը) ստուգելու համար
▪️Կոագուլոգրամմա․ Արյան մակարդելիության ռիսկերի գնահատման համար
▪️Էլեկտրոլիտներ (K, Na, Ca)․ Սրտամկանի աշխատանքի գնահատման համար

Այս ամենը՝ մեկ այցելության ընթացքում, Ձեր ժամանակը խնայելով:
❗️Սիրտը ոչ մի րոպե չի հանգստանում, Դուք էլ մի՛ հետաձգեք նրա խնամքը։
———————————
☎️ (+374) 44 32 00 23
🔗www.citomed.am
📩 info@citomed.am
📍 ք․ Երևան, Հր․ Ներսիսյան 14/1, Զաքյան 5
📍 ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 6/56
📍 գյուղ Մերձավան, 5-րդ փ․, 1-ին նրբ․, 3/1 Հասարակական սպասարկման շինություն
#սիրտանոթայինհիվանդություն #սիրտ #լաբորատորիա #բժշկականկենտրոն #Ցիտո #ցիտոբժշկականկենտրոն #ինֆարկտ #պրոֆիլակտիկհետազոտություններ

21/11/2025

😉 Թրենդներից ետ չենք մնում 🧶
—————————————————
☎️ (+374) 44 32 00 23
🔗www.citomed.am
📩 info@citomed.am
📍 ք․ Երևան, Հր․ Ներսիսյան 14/1, Զաքյան 5
📍 ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 6/56
📍 գյուղ Մերձավան, 5-րդ փ․, 1-ին նրբ․, 3/1 Հասարակական սպասարկման շինություն
#լաբորատորիա #բժշկականկենտրոն #Ցիտո #ցիտոբժշկականկենտրոն

20/11/2025

😰Տագնապային գրոհը հանկարծակի առաջացող ուժեղ վախի և սարսափի դրվագ է, որը հասնում է իր գագաթնակետին ընդամենը րոպեների ընթացքում։ Այն հաճախ կարող է շփոթվել սրտի կամ այլ ֆիզիկական լուրջ խնդիրների հետ։

Գրոհը Ֆիզիկական չէ, այլ ներքին ազդանշան է. այն մարմնի կողմից տրվող «կռվիր կամ փախի՛ր» ռեակցիայի գերակտիվացիա է՝ առանց որևէ իրական վտանգի առկայության։

👩‍⚕️Ցիտո բժշկական կենտրոնի նյարդաբան Nona Pilosyan և սրտաբան Եվգինե Մխիթարյանը պատմում են այն մասին, թե ինչպես տարբերել տագնապային գրոհը սրտի խնդիրներից, և ինչ հետազոտություններ է անհրաժեշտ անցնել։
———————————
☎️ (+374) 44 32 00 23
🔗www.citomed.am
📩 info@citomed.am
📍 ք․ Երևան, Հր․ Ներսիսյան 14/1, Զաքյան 5
📍 ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 6/56
📍 գյուղ Մերձավան, 5-րդ փ․, 1-ին նրբ․, 3/1 Հասարակական սպասարկման շինություն
#լաբորատորիա #բժշկականկենտրոն #Ցիտո #ցիտոբժշկականկենտրոն

🫀Հոլտեր մոնիթորինգը 24 ժամ և ավել տևողությամբ էլեկտրասրտագրական հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս հայտնաբերե...
17/11/2025

🫀Հոլտեր մոնիթորինգը 24 ժամ և ավել տևողությամբ էլեկտրասրտագրական հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել սրտի ռիթմի և հաղորդչականության այն խանգարումները, որոնք սովորական ԷԿԳ-ի ժամանակ հաճախ աննկատ են մնում։

📈 Սարքը գրանցում է սրտի էլեկտրական ակտիվությունը օրվա ընթացքում՝ աշխատանքի, հանգստի և քնի ընթացքում՝ ապահովելով առավել ամբողջական պատկեր սրտի աշխատանքի մասին։

✨ Ցիտո բժշկական կենտրոնում հետազոտությունը կատարվում է ժամանակակից անլար հոլտեր սարքի միջոցով, որը առանձնանում է իր թեթև և կոմպակտ ձևավորմամբ և օգտագործման բարձր հարմարավետությամբ։

Այժմ հետազոտությունը կարող եք անցնել առանց ավելորդ անհարմարության՝ շարունակելով ձեր առօրյա գործերը։

Լիցենզիա Կ-ԲՕ-000398, տրված՝ 11/05/2025թ
—————————
☎️ (+374) 44 32 00 23
🔗www.citomed.am
📩 info@citomed.am
📍 ք․ Երևան, Հր․ Ներսիսյան 14/1, Զաքյան 5
📍 ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 6/56
📍 գյուղ Մերձավան, 5-րդ փ․, 1-ին նրբ․, 3/1 Հասարակական սպասարկման շինություն
#լաբորատորիա #բժշկականկենտրոն #Ցիտո #ցիտոբժշկականկենտրոն

14/11/2025

🔬 Ցիտո բժշկական կենտրոնի լաբորատորիան համալրված է նորագույն սարքավորումներով և գործում է միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով արագ, հուսալի և որակյալ արդյունքներ։

Մենք իրականացնում ենք հետևյալ հետազոտությունները՝
🩸 Կլինիկական և բիոքիմիական անալիզներ
🧬 Հորմոնալ հետազոտություններ
🦠 Մանրէաբանական և վարակաբանական քննություններ
🧫 Իմունոլոգիական և սերոլոգիական թեստեր
🧪 Օնկոմարկերներ՝ ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման համար
💊 Վիտամինների մակարդակի հետազոտություն՝ օրգանիզմում հավասարակշռության գնահատման նպատակով
🌿 Ալերգենների հայտնաբերում՝ տարբեր տեսակի ալերգիաների ախտորոշման համար
💉 Շնչառական թեստեր՝ Հելիկոբակտեր պիլորի բակտերիայի հայտնաբերման համար
👩‍⚕️ Գինեկոլոգիական, ուրոլոգիական և էնդոկրինոլոգիական հետազոտություններ

Ցիտո լաբորատորիայում յուրաքանչյուր նմուշ ուսումնասիրվում է մանրակրկիտ՝ ապահովելով տվյալների բարձր ճշգրտություն և բժշկի համար առավել ամբողջական պատկեր։

🕒 Արդյունքները պատրաստ են կարճ ժամկետներում
📩 Հնարավոր է արդյունքների ստացում էլեկտրոնային եղանակով

—————————
☎️ (+374) 44 32 00 23
🔗www.citomed.am
📩 info@citomed.am
📍 ք․ Երևան, Հր․ Ներսիսյան 14/1, Զաքյան 5
📍 ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 6/56
📍 գյուղ Մերձավան, 5-րդ փ․, 1-ին նրբ․, 3/1 Հասարակական սպասարկման շինություն
#լաբորատորիա #բժշկականկենտրոն #Ցիտո #ցիտոբժշկականկենտրոն

12/11/2025

🦠Հելիկոբակտեր պիլորին ստամոքսի քրոնիկ գաստրիտի և խոցերի հիմնական պատճառն է։
Բակտերիայի առկայության ախտորոշման համար կատարվում են տարբեր հետազոտություններ։ Եկե՛ք հասկանանք, թե որ թեստն է ցույց տալիս, որ վարակն ակտիվ է, և որը պետք է անցնել բուժումից հետո։

🩸 Մի՛ վստահեք միայն արյան հետազոտությանը
Արյան մեջ հակամարմինների առկայությունը (IgG) ցույց է տալիս, որ Դուք երբևէ շփվել եք բակտերիայի հետ։ Նույնիսկ հաջող բուժումից հետո հակամարմինները կարող են մնալ արյան մեջ ամիսներ շարունակ:
Արդյունքում, դրական պատասխանը կարող է լինել կեղծ տագնապ։

💧 Շնչառական թեստը (Urea Breath Test - UBT) ամենաճշգրիտ, արագ ոչ ինվազիվ մեթոդն է։
Այն ցույց է տալիս, որ բակտերիան ներկայում ակտիվ է, այսինքն դեռ գտնվում է ստամոքսում և ազդում է լորձաթաղանթի վրա։
Ի տարբերություն արյան թեստի, որը կարող է ցույց տալ միայն երբևէ վարակման փաստը, շնչառական թեստը գնահատում է ակտիվ ընթացիկ վարակը։

🧪 Հելիկոբակտեր պիլորի հակագենը կղանքում
Կղանքի անտիգենային թեստը ևս արդյունավետ մեթոդ է՝
✅ հարմար նախնական ախտորոշման համար
✅ կիրառելի նաև բուժումից հետո՝ համոզվելու, որ բակտերիան այլևս չկա։

Այս թեստերը կիրառվում են բուժումն ավարտելուց 4-6 շաբաթ հետո, որպեսզի հաստատվի, որ վարակն ամբողջությամբ ոչնչացվել է։

⚠️ Հիշեք. Ճիշտ ախտորոշումը գրագետ բուժման գրավականն է։
—————————
☎️ (+374) 44 32 00 23
🔗www.citomed.am
📩 info@citomed.am
📍 ք․ Երևան, Հր․ Ներսիսյան 14/1, Զաքյան 5
📍 ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 6/56
📍 գյուղ Մերձավան, 5-րդ փ․, 1-ին նրբ․, 3/1 Հասարակական սպասարկման շինություն
#լաբորատորիա #բժշկականկենտրոն #Ցիտո #ցիտոբժշկականկենտրոն

10/11/2025

🏥 Ցիտո բժշկական կենտրոնում դուք կարող եք ստանալ համալիր բժշկական խորհրդատվություն և բուժում հետևյալ ոլորտներում․

🫀 Սրտաբանություն – սրտի հիվանդությունների ժամանակակից ախտորոշում և բուժում
🩺 Թերապևտ – ընդհանուր առողջական վիճակի համալիր գնահատում
🌿 Մաշկաբանություն – մաշկային խնդիրների կանխարգելում և բուժում
🍽 Գաստրոէնտերոլոգիա – մարսողական համակարգի խանգարումների ախտորոշում և բուժում
🌸 Գինեկոլոգիա – կանանց առողջության պահպանում և վերարտադրողական բարեկեցություն
🦋 Էնդոկրինոլոգիա – հորմոնալ հավասարակշռության վերահսկում և հիվանդությունների բուժում
💧 Ուրոլոգիա – միզասեռական համակարգի խնդիրների լուծում
🧠 Նյարդաբանություն – նյարդային համակարգի խանգարումների ախտորոշում և բուժում
🦵 Օրթոպեդիա և վնասվածքաբանություն – հենաշարժական համակարգի վերականգնում
⚕️ Կոլոպրոկտոլոգիա – հաստ աղիքի և ուղիղ աղիքի հիվանդությունների ժամանակակից բուժում
🩹 Ռևմատոլոգիա – հոդերի և բորբոքային հիվանդությունների բուժում և վերահսկում

Ցիտո բժշկական կենտրոնում յուրաքանչյուր հիվանդ ստանում է անհատական մոտեցում, բարձրակարգ մասնագիտական խնամք և ախտորոշում ժամանակակից սարքավորումների միջոցով։
—————————
☎️ (+374) 44 32 00 23
🔗www.citomed.am
📩 info@citomed.am
📍 ք․ Երևան, Հր․ Ներսիսյան 14/1, Զաքյան 5
📍 ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 6/56
📍 գյուղ Մերձավան, 5-րդ փ․, 1-ին նրբ․, 3/1 Հասարակական սպասարկման շինություն
#լաբորատորիա #բժշկականկենտրոն #Ցիտո #ցիտոբժշկականկենտրոն

08/11/2025

📅 Նոյեմբերի 8-ին նշվում է Ռադիոլոգների միջազգային օրը։ Այս օրը նվիրված է բժիշկներին, ովքեր կանգնած են ժամանակակից բժշկության ամենաանտեսանելի, բայց ամենակարևոր առաջնագծում։

Ռադիոլոգիան բժշկության աչքերն է՝ այն հնարավորություն է տալիս վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունները և պահպանել հազարավոր կյանքեր։

💙 Շնորհավորում ենք մեր ռադիոլոգներին՝ իրենց պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և անգնահատելի ներդրման համար։
—————————
☎️ (+374) 44 32 00 23
🔗www.citomed.am
📩 info@citomed.am
📍 ք․ Երևան, Հր․ Ներսիսյան 14/1, Զաքյան 5
📍 ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 6/56
📍 գյուղ Մերձավան, 5-րդ փ․, 1-ին նրբ․, 3/1 Հասարակական սպասարկման շինություն
#լաբորատորիա #բժշկականկենտրոն #Ցիտո #ցիտոբժշկականկենտրոն #ուձհ #սոնոգրաֆիա

📢Դարձի՛ր Ցիտո թիմի անդամ։👩‍⚕️Ցիտո բժշկական կենտրոնը Ներսիսյան և Զաքյան մասնաճյուղերի համար փնտրում է ադմինիստրատոր։👇Ադմի...
07/11/2025

📢Դարձի՛ր Ցիտո թիմի անդամ։

👩‍⚕️Ցիտո բժշկական կենտրոնը Ներսիսյան և Զաքյան մասնաճյուղերի համար փնտրում է ադմինիստրատոր։

👇Ադմինիստրատորի պարտականություններն են.
▪️ այցելուների բարձրակարգ սպասարկում,
▪️ այցելուների տվյալների մուտքագրում,
▪️ այցելուների հետազոտությունների արդյունքների տրամադրում,
▪️ հեռախոսազանգերի սպասարկում,
▪️ անկանխիկ վճարումների ընդունում։

👇Պարտադիր պահանջներն են․
▪️ հայերենի, ռուսերենի, անգլերենի լավ իմացություն,
▪️ այցելուների բարձրակարգ սպասարկման հմտություն,
▪️ բանավոր և գրավոր հաղորդակցության հմտություն,
▪️ համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft Office, Outlook),
▪️ մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու
ունակություն,
▪️ պատասխանատվության բարձր զգացողություն,
▪️ թիմում աշխատելու կարողություն,
▪️ հաղորդակցվելու գերազանց ունակություն,
▪️ սթրեսակայունություն,
▪️ ճշտապահություն, կարգապահություն։

⌛Աշխատանքային ժամերը՝
Երկ-ուրբ․` 08։30-17։30
Շաբ․` 09։00-15։00

👉Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (լուսանկարով) info@citomed.am էլ․
հասցեին` թեմա դաշտում նշելով "Ադմինիստրատոր"։
—————————————————
☎️ (+374) 44 32 00 23
🔗www.citomed.am
📩 info@citomed.am
📍 ք․ Երևան, Հր․ Ներսիսյան 14/1, Զաքյան 5
📍 ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 6/56
📍 գյուղ Մերձավան, 5-րդ փ․, 1-ին նրբ․, 3/1 Հասարակական սպասարկման շինություն
#Ցիտո #ցիտոբժշկականկենտրոն #գործկա #աշխատանք #աշխատանքկա #ԳՈՐԾ #թափուրհաստիք #ադմինիստրատոր #բժշկականկենտրոն

⛈Եղանակային կտրուկ փոփոխությունները, ցուրտ օդը և մթնոլորտային ճնշման տատանումները կարող են ազդել սրտանոթային համակարգի վ...
05/11/2025

⛈Եղանակային կտրուկ փոփոխությունները, ցուրտ օդը և մթնոլորտային ճնշման տատանումները կարող են ազդել սրտանոթային համակարգի վրա։ Այդ պատճառով հենց աշնանն են հաճախ սրվում հիպերտոնիան, սրտային անբավարարությունը և իշեմիկ հիվանդությունները։

🫀 Ինչու՞ է դա տեղի ունենում․

▪ Ցրտի ազդեցությամբ անոթները նեղանում են, ինչի հետևանքով բարձրանում է զարկերակային ճնշումը։

▪ Օրգանիզմը ավելի շատ էներգիա է ծախսում ջերմությունը պահպանելու համար, և սիրտը ստիպված է աշխատել առավել ինտենսիվ։

▪ Օդի խոնավությունը և մթնոլորտային ճնշման փոփոխությունները կարող են առաջացնել գլխապտույտ, թուլություն, շնչահեղձություն։

⚠️ Ովքե՞ր են ռիսկի խմբում․

• Բարձր ճնշում ունեցող մարդիկ
• Սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապողներ
• Շաքարային դիաբետով հիվանդներ
• Ծխողներ և ավելորդ քաշ ունեցող անձինք

💡 Ինչպե՞ս կանխել սրացումները․

☑️Չմոռանալ ընդունել բժշկի կողմից նշանակված դեղորայքը
☑️Սահմանափակել ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը
☑️Խուսափել սթրեսներից և ֆիզիկական գերբեռնվածությունից
☑️Կանոնավոր չափել արյան ճնշումը
☑️Պարբերաբար այցելել սրտաբանի՝ վերահսկողության համար

🩺 Աշունը գեղեցիկ է, բայց այն պահանջում է առավել ուշադրություն ձեր առողջության հանդեպ։
Հետևե՛ք ձեր սրտի աշխատանքին՝ այն ձեր կյանքի շարժիչն է։
—————————
☎️ (+374) 44 32 00 23
🔗www.citomed.am
📩 info@citomed.am
📍 ք․ Երևան, Հր․ Ներսիսյան 14/1, Զաքյան 5
📍 ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 6/56
📍 գյուղ Մերձավան, 5-րդ փ․, 1-ին նրբ․, 3/1 Հասարակական սպասարկման շինություն
#լաբորատորիա #բժշկականկենտրոն #Ցիտո #ցիտոբժշկականկենտրոն #սիրտանոթային #հիպերտոնիա #սիրտանոթայինհիվանդություն #սրտանոթային
#սրտաբան #սրտայինանբավարարություն #ինֆարկտ

04/11/2025

🩺Ցիտո բժշկական կենտրոնի Զաքյան մասնաճյուղը շարունակում է գործել և սպասարկել ձեզ։
Այստեղ կարող եք՝
🔹 Հանձնել բոլոր տեսակի լաբորատոր անալիզների նմուշներ
🔹 Անցնել Հելիկոբակտեր պիլորի շնչառական թեստ՝ արագ, ճշգրիտ և անհարմարություն չառաջացնող մեթոդով։

💉 Նմուշներն ուսումնասիրվում են Ցիտո բժշկական կենտրոնի կենտրոնական լաբորատորիայում՝
բարձր ճշգրտության սարքավորումներով և փորձառու մասնագետների հսկողությամբ։

📍 Հասցե՝ Զաքյան 5
📞 Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 044 32 00 23

✨ Մենք միշտ ձեր կողքին ենք՝ որակյալ լաբորատոր ծառայություններով և հոգատար մոտեցմամբ։
—————————————————
☎️ (+374) 44 32 00 23
🔗www.citomed.am
📩 info@citomed.am
📍 ք․ Երևան, Հր․ Ներսիսյան 14/1, Զաքյան 5
📍 ք․ Գյումրի, Գարեգին Նժդեհ 6/56
📍 գյուղ Մերձավան, 5-րդ փ․, 1-ին նրբ․, 3/1 Հասարակական սպասարկման շինություն
#լաբորատորիա #բժշկականկենտրոն #Ցիտո #ցիտոբժշկականկենտրոն

Address

Zakyan Street 5 Building, Hr. Nersisyan 14/1
Yerevan
0015

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 18:00
Wednesday 08:30 - 18:00
Thursday 08:30 - 18:00
Friday 08:30 - 17:30
Saturday 09:00 - 18:00

Telephone

+37444320023

Alerts

Be the first to know and let us send you an email when Cito Medical Centre posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Cito Medical Centre:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Մեր առաքելությունը

«Ցիտո» բժշկական կենտրոնը իր առաքելությունն է համարում տարիների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքներն օգտագործելով՝ կրթել հասարակությանը և ճիշտ ուղղորդելով զերծ պահել բազմաթիվ հիվանդությունների զարգացումներից՝ ապահովելով անվտանգ և ճշգրիտ բժշկություն:

Մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի ցանկացած խնդրի դեպքում Դուք հնարավորություն ունենաք հանձնել անալիզներ՝ մեկտեղում անցնելով հետազոտություն և ստանալով բուժում: Կենտրոնը հագեցած է ժամանակակից բուժսարքավորումներով և ախտորոշիչ լաբորատորիայով:

«Ցիտո» բժշկական կենտրոնում աշխատում են ոլորտի լավագույն և փորձառու մասնագետները: