Dr. Artak Darbinyan / Բժ․ Արտակ Դարբինյան

Dr. Artak Darbinyan / Բժ․ Արտակ Դարբինյան Ուրոլոգիան այն ոլորտն է, որ վերաբերում է տղամարդկանց, կանանց և երեխաների միզային համակարգին:

Ուրոլոգիան այն ոլորտն է, որ վերաբերում է տղամարդկանց, կանանց և երեխաների միզային համակարգին (երիկամներ.միզապարկ,միզուկ,շագանակագեղձ,մակերիկամներ) և տղամարդկանց սեռական համակարգին: Էջում մենք քննարկում ենք հարցեր, որոնք արդիական են և անդրադառնում ենք շատերին անհանգստացնող խնդիրների՝ փորձելով զերծ մնալ բժշկական բարդ և երբեմն անհասկանալի սահմանումներից:

31/12/2019
Մի քիչ ջերմությունը բնավ չէր խանգարի այս ցրտին  :) Ի դեպ, սիրելի՜ հետևողներ,  առջևում ձեզ սպասվում են հետաքրքիր հրապարակ...
08/12/2017

Մի քիչ ջերմությունը բնավ չէր խանգարի այս ցրտին :)

Ի դեպ, սիրելի՜ հետևողներ, առջևում ձեզ սպասվում են հետաքրքիր հրապարակումներ կարևոր և արդիական թեմաներով: ❗

Այս անգամ ոչ թե մեկ, այլ մի քանի թեմայի մասին՝ կարճ, կոնկրետ, համառոտ: ❗Անդրադարձ՝ հաճախ տրվող հացերին👇❓-Արդյո՞ք շագանակ...
05/12/2017

Այս անգամ ոչ թե մեկ, այլ մի քանի թեմայի մասին՝ կարճ, կոնկրետ, համառոտ: ❗
Անդրադարձ՝ հաճախ տրվող հացերին👇

❓-Արդյո՞ք շագանակագեղձի ադենոման կարող է չարորակ ուռուցքի պատճառ դառնալ:
-Շագանակագեղձի բարորակ գերաճը շագանակագեղձի չարորակ գոյացության չի փոխակերպվում,դրանք նույն օրգանի երկու տարբեր հիվանդություններ են, տարբերվում են և՛ էթիոպաթոգենեզով և՛ օրգանում առաջացման տեղակայումով: Շագանակագեղձի բարորակ գերաճը առաջանում է գեղձի անցումային գոտում, չարորակը՝ հիմնականում ծայրամասային գոտում:

❓-Միզուղիների սուր բորբոքումները կարո՞ղ են հանգեցնել անպտղության:
- Այո, տղամարդու վերարտադրողական օրգանները իրենց ծորաններով բացվում են միզուկի մեջ, ինչի պատճառով միզուղիներում առկա ինֆեկցիոն գործոնները հետադարձ ճանապարհով կարող են հայտնվել վերարտադրողական օրգաններում, առաջացնել բորբոքում և բերել սերմի որակի փոփոխության, ինչն էլ իր հերթին՝ անպտղության:

❓-Տղամարդու ապրելակերպը ազդո՞ւմ է սերմի որակի վրա:
-Հաճախակի այցելությունները շոգեբաղնիք, տաք վանաների ընդունումը, ալկոհոլի, թմրանյութերի չարաշահումը, թունաքիմիկատների հետ աշխատելը կարող են բացասական ազդեցություն ունենալ սերմի որակի վրա:

Հարցրեք շատ, իմացեք ավելին, եղեք առողջ ❗

#անպտղություն #ադենոմա

Ովքե՞ր են հակված միզաքարային հիվանդություն ունենալուն ❓🔵Միզաքարային հիվանդությունը կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներով...
30/11/2017

Ովքե՞ր են հակված միզաքարային հիվանդություն ունենալուն ❓

🔵Միզաքարային հիվանդությունը կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներով և' արտաքին, և' ներքին՝ օրգանիզմի նյութափոխանակության խանգարման հետևանքով:
Քարերը կարող են գտնվել միզուղիների ցանկացած հատվածում՝ երիկամներից մինչև միզուկի հեռավոր հատված: Դրանք հաճախ առաջանում են, երբ մեզը դառնում է կոնցենտրիկ (խիտ), ինչը նպաստում է, որպեսզի հանքային նյութերը բյուրեղանան և կպչեն միմյանց:
🔵Հաճախ այս հիանդությունը անցնում է անախտանիշ, և քարերը հայտնաբերվում են սոնոգրաֆիկ կամ ռենտգեն հետազոտությամբ: Երբեմն, փակելով միզածորանը և խոչընդոտելով մեզի արտահոսքը, կարող են առաջացնել գոտկային շրջանի սուր, նոպայաձև ցավեր` ուղեկցվող սրտխառնոցով, փսխումով, դողով, հաճախամիզությամբ, ջերմության բարձրացմամբ:
🔵 Նման դեպքերում անհրաժեշտ է շտապ հոսպիտալացում: Քարերի չափերը կարող են տատանվել մի քանի մմ-ից մինչև 10 և ավել սմ` զբաղեցնելով անգամ երիկամի ողջ բաժակաավազանային համակարգը:
➡️ Միզուղիների քարերի առաջացման ռիսկի գործոններն են.
🔹Ժառանգականություն կամ նախկինում միզուղիների քարերի առկայություն.
Եթե ձեր ընտանիքի որևէ անդամ ունի երիկամի քարեր, ապա ձեզ մոտ դրանց առաջացման հավանականությունն ավելի մեծ է: Եթե դուք արդեն ունեցել եք երիկամների քար, ապա նորից առաջանալու հավանականությունը կրկին մեծ է:
🔹 Ջրազրկում.
Ամեն օր բավարար քանակությամբ ջուր չխմելը կարող է մեծացնել երիկամների քարերի առաջացման վտանգը: Մարդիկ, ովքեր բնակվում են կլիմայական տաք պայմաններում և շատ են քրտնում, ավելի բարձր ռիսկի են ենթարկվում, քան մյուսները:
🔹 Որոշակի դիետաներ.
Սպիտակուցի, նատրիումի (աղի) և շաքարի բարձր պարունակությամբ դիետաները կարող են մեծացնել երիկամների քարերի որոշ տեսակների առաջացման ռիսկը: Սա հատկապես արտահայտված է աղի մեծ չափաբաժինների դեպքում, քանի որ աղը նպաստում է երիկամներում ֆիլտրվող կալցիումի քանակի ավելացմանը, ինչն էլ իր հերթին զգալիորեն մեծացնում է երիկամների քարերի առաջացման վտանգը:
🔹 Գիրությունը.
Մարմնի զանգվածի բարձր ինդեքսը և ավելորդ քաշը կարող են նպաստել երիկամների քարերի առաջացմանը:
🔹Մարսողական համակարգի հիվանդությունները և վիրահատական միջամտությունները.
Ստամոքսի վիրահատությունները, ստամոքս-աղիքային տրակտի բորբոքային հիվանդությունները կամ քրոնիկական լուծը կարող է հանգեցնել մարսողական գործընթացի փոփոխությունների, որոնք բերում են կալցիումի և ջրի ներծծման խանգարումների՝ բարձրացնելով քար առաջացնող նյութերի մակարդակը մեզում:
🔹 Այլ հիվանդություններ
Երիկամի խողովակային ացիդոզը, ցիստինուրիան, հարվահանագեղձի գերֆունկցիան, որոշակի դեղամիջոցներ և միզուղիների բորբոքային հիվանդությունները կարող են մեծացնել երիկամների քարերի առաջացման վտանգը:
#միզաքար #երիկամ

Աշխատանքային շաբաթը սկսեք դրական լիցքերով, բարձր տրամադրությամբ և նոր ու հետաքրքիր հրապարակումների ակնկալիքով❗😊
27/11/2017

Աշխատանքային շաբաթը սկսեք դրական լիցքերով, բարձր տրամադրությամբ և նոր ու հետաքրքիր հրապարակումների ակնկալիքով❗😊

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ 👉 Անպտղությունը մեկ տարվա ընթացքում, առանց հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման, կանոնավոր սեռակ...
20/11/2017

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ

👉 Անպտղությունը մեկ տարվա ընթացքում, առանց հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման, կանոնավոր սեռական կյանքի պայմաններում հղիության բացակայությունն է: Զույգերի 15% -ը համատեղ կյանքի առաջին տարում բախվում են անպտղության խնդրի հետ:

✅Զույգի անպտղության խնդիրը գրեթե 50 տոկոս դեպքերում հենց տղամարդկանց մոտ է ի հայտ գալիս:

Տղամարդու անպտղության հիմքում կարող է լինել հետևյալ խանգարումները`
✅ 1. Միզասեռական համակարգի բնածին և ձեռքբերովի արատներ,
✅ 2. Միզասեռական համակարգի ինֆեկցիաներ
✅ 3 .Հորմոնալ խանգարումներ
✅ 4. Գենետիկ խանգարումներ
✅ 5.Փոշտի ջերմության բարձրացում (վարիկոցելե)
✅ 6. Չարորակ ուռուցքներ

Այս պատճառներով կարող է տեղի ունենալ սերմի քանակական և որակական փոփոխություններ՝ բերելով սպերմատոզոիդների քանակի, շարժունակության և ձևաբանության զգալի իջեցման, ընդհուպ սպերմոտոզոիդների իսպառ բացակայության (ազոոսպերմիա):

Տղամարդու անպտղության արդյունավետ բուժումը կախված է այն պատճառների հայտնաբերումից, որոնք առաջացրել են այս խնդիրը: Անպտղության բուժումը կարող է իրականանալ ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրահատական ճանապարհներով:

Հետագա մեր հրապարակումներում ավելի մանրամասն կանրադառնանք այս խնդրի առավել տարածված պատճառներին և դրանց բուժման հնարավոր տարբերակներին:

❗ Ի դեպ, վնասակար սովորություններից խուսափելը և առողջ ապրելակերպը կարող են դրական ազդեցություն ունենալ տղամարդու պտղաբերության վրա:

Շագանակագեղձի բարորակ գերաճ (ադենոմա)❓Ի՞նչ է այնՇագանակագեղձի  բարորակ գերաճը  շագանակագեղձի  անցումային  գոտու գեղձահեն...
15/11/2017

Շագանակագեղձի բարորակ գերաճ (ադենոմա)

❓Ի՞նչ է այն
Շագանակագեղձի բարորակ գերաճը շագանակագեղձի անցումային գոտու գեղձահենքային բջիջների գերաճն է, որի արդյունքում ձևավորված հանգույցները սեղմում և ճնշում են միզուկի պրոստատիկ հատվածը, երբեմն ներաճելով դեպի միզապարկ, բերելով միզապարկից մեզի արտահոսքի խամգարման: Այն տարածված է 50 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում: Երիտասարդ տարիքում շագանակագեղձը կշռում է միջինը 20 գրամ, գերաճի դեպքում այն կարող է հասնել մինչև 300-400 գրամ:
Շագանակագեղձի գերաճի մասին կարող են վկայել հետևյալ գանգատները՝
🔺դժվարացած, թույլ և բարակ շիթով միզարձակություն,
🔺 հաճախամիզություն,
🔺ընդհատվող միզարձակություն,
🔺միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողության հաճախակիացումը
🔺գիշերային ժամերին միզելու ցանկությունը և այլն:

❓Ինչպե՞ս է զարգանում
Այս հիվանդությունը զարգանում է աստիճանաբար և դանդաղ: Սկզբնական փուլում միզարձակման խանգարումները պակաս նկատելի են` պայմանավորված օրգանիզմի կոմպենսատոր ունակությունների հետ: Այն կարող է տևել երկար տարիներ: Հաջորդ փուլում վերը նշված ախտանիշները սկսում են արտահայտվել` բերելով հիվանդի կյանքի որակի զգալի անկման (QOL-quality of life):

❓Որո՞նք են հնարավոր բարդությունները
🔺Սուր միզակապություն
🔺Քրոնիկ միզակապություն
🔺Արյունամիզություն
🔺Միզուղիներում քրոնիկ ինֆեկցիայի առաջացում
🔺Միզապարկում քարերի առաջացում
🔺Քրոնիկ երիկամային անբավարարություն

Հիվանդության ախտորոշման և բուժման հարցերը կներկայացվեն հետագա մեր հրապարակումներում:

Հետգրություն՝ վերը նշված ախտանիշները կարող են պայմանավորված լինել նաև այլ հիվանդություններով (միզուկի նեղացում, միզապարկի վզիկի սկլերոզ, ստորին միզուղիների ներվավորման խանգարումներ և այլն), տարբերակիչ աղտորոշման և ճշգրիիտ բուժման համար պետք է դիմել ուրոլոգի:

#շագանակագեղձ #ադենոմա #անմիզապահություն

Address

Yerevan

Telephone

+37499129997

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Artak Darbinyan / Բժ․ Արտակ Դարբինյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category