Երևանի հոգեվերլուծական միություն

Երևանի հոգեվերլուծական միություն ԵՀՄ նախագահ` Միջազգային հոգեվերլուծական ասոցիացիայի (? Психотерапевт

10/08/2023

Ереван 💚

10/08/2023

26 августа с 17.00 до 19.00 пройдет бесплатный вебинар Л. Фусу по психоаналитической психосоматике.
Присылайте заявки!
(фото с последнего вебинара по технике)

03/08/2022

Это не Новaя Зелaндия! Это потрясающая гора Димaц в Тaвушской области 💚

18/03/2022

In one week: "Psychoanalysis After Freud: Lacan"

24 March 2022, 1:30 pm to 25 March, 5:00 pm (GMT)

As part of their "Psychoanalysis after Freud" series, the Freud Museum London are offering a valuable introduction to the work of Jacques Lacan.

"Lacan re-thought the foundations of psychoanalysis, excising the last remnants of biology still present in Freud, and presenting the whole of human psychology and psychopathology as a product of the fact that human beings are ‘speaking beings’. We will explore Lacan’s linguistic re-interpretation of Freud, and his understanding of neurosis, psychosis, human sexuality, and the process of psychoanalytic therapy."

Find out more here: ▶ https://tinyurl.com/jx872wns

🎅 Սիրելի կոլեգաներ,❄️ Երևանի հոգեվերլուծական միությունը շնորհավորում է բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով  մասնագի...
31/12/2019

🎅 Սիրելի կոլեգաներ,

❄️ Երևանի հոգեվերլուծական միությունը շնորհավորում է բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ և ձեռքբերումներ❄️։

Երևանի հոգեվերլուծական միության անդամ` Հայկ Խաչիկյանը (Hayk Khachikyan Psychologist) հոկտեմբերի 3-5-ը երրորդ անգամ մասնա...
28/12/2019

Երևանի հոգեվերլուծական միության անդամ` Հայկ Խաչիկյանը (Hayk Khachikyan Psychologist) հոկտեմբերի 3-5-ը երրորդ անգամ մասնակցել է Բուհերի ուսանողների համար եվրոպական հոգեվերլուծական կոնֆերանսին (European Psychoanalytic Conference For University Students - EPCUS): Ամենամյա կոնֆերանսը կազմակերպվում է Եվրոպական հոգեվերլուծական դաշնության կողմից։ Այն ի սկզբանե նախատեսված է եղել ուսանողների համար, սակայն հետաքրքրության աճի շնորհիվ ընդլայնվել է՝ ներառելով նաև երիտասարդ մասնագետներին։

By sharing these joyful memories, we wish to all of the EPCUS participants pleasant holidays and plenty of success, happiness, and thoughtfulness in the New 2020.

🔹Հակատեղափոխում (КОНТРПЕРЕНОС, COUNTERTRANSFERENCE)🔹Հակատեղափոխում են համարվում այն իրավիճակները, որոնց ժամանակ այցելուի...
10/10/2019

🔹Հակատեղափոխում (КОНТРПЕРЕНОС, COUNTERTRANSFERENCE)🔹

Հակատեղափոխում են համարվում այն իրավիճակները, որոնց ժամանակ այցելուի հանդեպ ունեցած զգացմունքները և դիրքորոշումները հանդիսանում են հոգեվերլուծողի կյանքի նախկին իրավիճակների ածանցյալներ՝ փոխանցված այցելուի վրա։ Այսպիսով, հակատեղափոխումն արտահայտում է հոգեվերլուծողի սեփական անգիտակցական հակազդումներն այցելուի նկատմամբ՝ չնայած, որ այս երևույթի որոշ ասպեկտներ կարող են գիտակցված լինել։ Սա տեղափոխման համանման երևույթ է, որն, ինչպես հայտնի է, հսկայական թերապևտիկ նշանակություն ունի հոգեվերլուծության մեջ։ Նեղ իմաստով հակատեղափոխումը սահմանվում է որպես առանձնահատուկ հակազդում այցելուի տեղափոխման հանդեպ։ Որոշ մասնագետներ այս շարքին են դասում հոգեվերլուծողի բոլոր հուզական, թե’ գիտակցական և թե’ անգիտակցական հակազդումներն այցելուի նկատմամբ, մասնավորապես նրանք, որոնք խոչընդոտում են հոգեվերլուծական հասկացմանը և տեխնիկային։ Այսպիսի ընդլայնման դեպքում թերևս ավելի ճիշտ է այս երևույթն անվանել հակահակազդում։

Հակատեղափոխման ազդեցությամբ հոգեվերլուծողի համար վերլուծությունը ձեռք է բերում անգիտակցական կոնֆլիկտային իմաստ, իրականությանը հարմարված և կոնֆլիտկներից ազատ լինելու փոխարեն։ Հակատեղափոխման դրսևորումները ծայրահեղ բազմազան են։ Ամենից հաճախ այն առաջ է գալիս, երբ հոգեվերլուծողը նույնականանում է այցելուի հետ, հակազդում է նրա ներկայացրած նյութին կամ հոգեվերլուծական իրավիճակի ասպեկտներին։ Այս պայմաններում խթանվում են հոգեվերլուծողի բնավորության գծերի ետևում կանգնած անգիտակցական ձգտումները, իսկ նրանց ածանցյալներն արտահայտվում են նրա մտքերում, զգացմունքներում և գործողություններում։

Հոգեվերլուծողի անգիտակցական կոնֆլիկտներից բխող հակազդումները տարբերվում են այցելուի անձի և թերապևտիկ իրավիճակի նկատմամբ հակազդումներից։ Առաջինները կարող են խոչընդոտել հոգեվերլուծական չեզոքությանը և ստեղծել էմպատիային և հասկացմանը խանգարող «կույր բծեր»։ Ծայրահեղ դեպքերում հակատեղափոխումը կարող է հանգեցնել խաղարկման։ Մյուս կողմից հակատեղափոխման ընթացքում ծագած զգացմունքների ուշադիր ուսումնասիրումը հոգեվերլուծողի կողմից այցելուի վարքի, զգացմունքների և մտքերի հասկացման բանալին է՝ դրանով իսկ դյուրացնելով ներթափանցումը նրա անգիտակցական։ Այդպիսի մանրամասն ինքնաուսումնասիրությունը հանդիսանում է ուսուցողական հոգեվերլուծության հիմնական նպատակներից մեկը, որն օգնում է հոգեվերլուծողին գիտակցել սեփական կոնֆլիկտները և դրանց ածանցյալները։

Ե՛վ հակատեղափոխումը, և՛ էմպատիան ենթադրում են նույնականացման մեխանիզմ՝ այնուհանդերձ, ունենալով էական տարբերություններ։ էմպատիայի դեպքում նույնականացումն իրենից ներկայացնում է այցելուի հետ նրա անգիտակցական ֆանտազիաների արտահայտումների անցողիկ, ժամանակավոր ապրում։ Ծագող հուզական ռեզոնանսը կարող է նպաստել այցելուի կոնֆլիկտների ավելի լավ հասկացմանը։ Չվերլուծված հակատեղափոխման հետևանքով առաջ եկած նույնականացման դեպքում հոգեվերլուծողի համար այդպիսի ներըմբռնումն անհնարին է, քանի որ նա ինքն էլ է դառնում «գերևարված» այցելուի մոտ առկա համանման կոնֆլիկտի կողմից։

Վերջին տարիներին հոգեվերլուծական գրականության մեջ դրսևորվող հետաքրքրությունը հակատեղափոխման խնդրի հանդեպ աճում է հավանաբար հոգեվերլուծական փոխհարաբերությունների հարցերի հանդեպ համակ ուշադրության արդյունքում։ Որոշ հեղինակներ համարում են, որ հակատեղափոխումն իրենից երկբևեռ երևույթ է ներկայացնում, քանի որ և՛ հոգեվերլուծողը, և՛ այցելուն հակազդում են միմյանց տեղափոխումներին։ Ենթադրվում է՝ երեխաների, ինչպես նաև պսիխոտիկ, սահմանային և նարցիստիկ այցելուների հոգեվերլուծությունն առաջ է բերում հակատեղափոխման առավել բարդ հակազդումներ։ Այս տեսակի այցելուների հետ աշխատանքի ծավալի աճը նույնպես նպաստել է հակատեղափոխման նկատմամբ հետաքրքրության մեծացմանը։

11/08/2019

🔹 Տեղափոխում (ПЕРЕНОС, TRANSFERENCE) 🔹

Ի սկզբանե մանկությանը վերաբերող նշանակալի անձանց հանդեպ ունեցած հույզերի, մտքերի և վարքի մոդելների տեղափոխումը այն մարդու վրա, որը ներառված է ընթացիկ միջանձնային հարաբերություններում։

Քանի որ տեղափոխման գործընթացը մեծամասամբ անգիտակցական է, այցելուն չի ընկալում տեղափոխման տարբեր աղբյուրները և դրա հետ կապված ֆանտազիաները, դիրքորոշումները և զգացմունքները (ինչպես օրինակ՝ սերը, ատելությունը և բարկությունը)։ Տեղափոխման երևույթը սուբյեկտի համար անսպասելի կերպով է ի հայտ գալիս և կարող է առաջ բերել դիսթրեսի վիճակ։ Ամենից հաճախ ելակետային կերպարները, ումից տեղափոխվում են այդպիսի հուզական մոդելները, հանդիսանում են ծնողները, սակայն ոչ հազվադեպ տեղափոխման աղբյուրներ կարող են լինել նաև եղբայրները, քույրերը, տատիկները, պապիկները, ուսուցիչները, բժիշկները, ինչպես նաև մանկության ժամանակաշրջանի հերոսները։

Տեղափոխումն իրենից ներկայացնում է օբյեկտային հարաբերությունների տեսակ, և, ինչպես ցանկացած օբյեկտային հարաբերություն, այն վերարտադրում է մանկական առաջին կապվածությունները և ունի համընդհանուր բնույթ։ Բացի հոգեվերլուծական իրավիճակից տեղափոխումը կարող է արտահայտվել ամենաբազմազան պայմաններում՝ հոգեթերապիայի այլ տեսակներում, մարմնական հիվանդությունների բուժման ժամանակ, դպրոցում, աշխատավայրում և սոցիալական փոխազդեցությունների պարագայում։ Այնուհանդերձ, առավել հստակ և ինտենսիվ կերպով այն դրսևորվում է հոգեվերլուծական գործընթացում։ Հնարավոր է, որ դա բացատրվում է նրանով, որ այցելուն սկսում է հանդուրժողաբար վերաբերվել մանկական կոմպրոմիսային գոյացությունների ածանցյալներին, որոնք տեղափոխման են ենթարկվում։ Բացի դրանից, հոգեվերլուծական գործընթացին հատուկ չեզոքությունը և ֆրուստացիայի պայմանները նպաստում են հետաճին դեպի անձի մանկահասակ կառուցվածք, ինչն իր հերթին նպաստում է տեղափոխման դրսևորմանը։ Հոգեվերլուծողի հարաբերական անանունությունը դյուրացնում է ակտիվացած մանկական պատկերացումների տեղափոխումը նրա վրա։ Չունենալով տեղեկություններ հոգեվերլուծողի որակների և անձնական կյանքի վերաբերյալ՝ այցելուն ստեղծում է ֆանտազիաներ, որոնք ընդհանուր առմամբ աղավաղված չեն ներկայի ընկալումների կողմից։ Այցելուն այնքան է կենտրոնանում հոգեվերլուծողի կերպարի վրա, որ զարգացնում է տեղափոխման նևրոզ, որն էլ վերարտադրում է մանկական նևրոզի պատկերը։ Տեղափոխումը դինամիկ հասկացություն է․ հոգեվերլուծական գործընթացում այն փոփոխվում է, այդ իսկ պատճառով հոգեվերլուծողը կարող է ներկայացնել այցելուի անցյալի տարբեր մարդկանց։

Հոգեվերլուծողի հանդեպ ոչ բոլոր հակազդումներն են հանդիսանում տեղափոխում։ Դրանցից որոշները ի հայտ են գալիս ի պատասխան նրա դիրքորոշումների և առկա վարքի։

Տեղափոխումը կարող է լինել վերլուծության հանդեպ ուժեղ դիմադրության պատճառ, ինչպես նաև նրա հավատարիմ դաշնակիցը։ Քանզի տեղափոխման մեկնաբանման շնորհիվ այցելուն համոզվում է հոգեվերլուծական բուժման գործընթացում ի հայտ բերված փոխկապվածությունների և վերակառուցումների ճշմարտացիության մեջ։

Տեղափոխումն անպայմանորեն արտահայտում է սիրո և ատելության զգացմունքների միահյուսումը, այդ պատճառով էլ նրա դրսևորումները հաճախ լինում են երկակի։ Այնուամենայնիվ, պետք է տարբերել բացասական և դրական տեղափոխումները։ Այս տերմինները վերաբերում են տվյալ պահին վերլուծության մեջ գերակա դրսևորումների որակին (ագրեսիվ և թշնամական կամ ընկերական և բարեկամական)։ Պրակտիկ աշխատանքում աֆեկտիվ հակազդումների ողջ սպեկտրը կարող է ապրվել տեղափոխման համատեքստում։ Այն, ինչ ընդունված է համարել տեղափոխման «ցանկալի» մաս, վերաբերում է նրան, ինչը նպաստում է հոգեվերլուծական հաջողությանը, թույլ է տալիս այցելուին սկսել աշխատանքը և նպաստել բուժման գործընթացին։ Այնուհանդերձ, ինչպես փորձն է ցույց տալիս, վերլուծության ընթացքում այդպիսի դրսևորումները կարող են փոխել իրենց նշանակությունը և միանալ դիմադրությանը։

Տեղափոխման բովանդակության վերլուծությունը և մեկնաբանությունը մեծ նշանակություն ունեն թերապևտիկ գործընթացի համար։ Ավելին, որոշ հեղինակներ պնդում են, որ հնարավոր է փոփոխությունների հասնել միայն տեղափոխման մեկնաբանության շնորհիվ։ Բուժման ընթացքում տեղափոխումը կարող է զգալիորեն փոփոխվել, այնուամենայնիվ, հազիվ թե այն ամբողջությամբ անհետանա։ Կասկածելի է նաև, որ նրա ամբողջական վերացումը հանդիսանում է անհրաժեշտ պայման հաջող վերլուծության համար։

Տեղափոխումը՝ ապրումների ինքնաբերական անգիտակցական վերարտադրումը, տարբերվում է աշխատանքային կամ թերապևտիկ դաշինքից, որն իրենից ներկայացնում է գիտակցական փոխազդեցություն հոգեվերլուծողի և այցելուի միջև։ Այդպիսի դաշինքում այցելուն նույնականանում է հոգեվերլուծական թերապիայի նպատակների և մեթոդների հետ, հասկանում է գենետիկական ներըմբռնման անհրաժեշտությունը։ Այցելուի համագործակցելու ցանկությունը լրացվում է հոգեվերլուծողի (հայեցակարգված որպես նրա աշխատանքային Ես) ձգտումով օգնել նրան հասնելու ներըմբռնման, հասկացման և գիտակցված վերահսկողության։ Այդպիսի դաշինքը ենթադրում է այցելուի Ես-ի թերապևտիկ ճեղքում․ Ես-ի մի մասը պոկվում է և դիտարկում այն մասը, որն ապրումներ է ունենում։ Ամուր թերապևտիկ դաշինքը հաճախ անհրաժեշտ պայման է հանդիսանում վերլուծության շարունակման համար արտահայտված բացասական տեղափոխման շրջանում։

📢 Հարգելի գործընկերներ,Մենք սկսում ենք հրապարակումների մի շարք՝ նվիրված հոգեվերլուծական տեսության հիմնական հասկացություն...
11/08/2019

📢 Հարգելի գործընկերներ,

Մենք սկսում ենք հրապարակումների մի շարք՝ նվիրված հոգեվերլուծական տեսության հիմնական հասկացություններին և տերմիններին։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տերմինի սահմանման մեր հեղինակային թարգմանությունը 😊, տերմինի տարբերակները ռուսերեն և անգլերեն լեզուներով և, իհարկե, հայերեն լեզվով թարգմանության տարբերակը։

Տերմինի հայերեն տարբերակը կարող է լինել վաղուց շրջանառության մեջ մտած, ինչպես նաև կարող է լինել տարբերակ, որը մենք ինքներս ենք առաջարկում։ Հրավիրում ենք բոլոր հետաքրքրված մասնագետներին մասնակցել հայերեն լեզվի թարգմանության քննարկումներին։

Ուրախ կլինենք իմանալ Ձեր կարծիքը թարգմանության վերաբերյալ, և թե որքանով է այն համապատասխանում հասկացության մասին Ձեր պատկերացումներին։ Մենք նաև ուրախ կլինենք պատասխանելու տերմինի նշանակության և հոգեվերլուծական իմաստի վերաբերյալ Ձեր հարցերին։

Մենք որոշել ենք այս շարքը սկսել այցելուների հետ աշխատանքի հոգեվերլուծական գործընթացի կենտրոնական հասկացությամբ՝ տրանսֆերով՝ ներմուծված Զ. Ֆրոյդի կողմից։ Ցավոք սրտի առ այսօր գոյություն չունի այս տերմինի մասնագիտորեն արմատացած հայերեն լեզվի թարգմանությունը։ Մենք հաճախ կիրառում ենք տրանսլիտերացիա (տրանսֆեր) տարբերակը, իսկ տվյալ հրապարակման մեջ առաջարկում ենք փոքր-֊ինչ ուղղակի թարգմանություն՝ ❗տեղափոխում❗։

Սպասում ենք Ձեր արձագանքներին։

Մեր էջի հարգելի ընթերցողներ,Մենք որոշեցինք մեր էջում տեղադրել հոգեվերլուծության մասին բավականին բովանդակալից ներածական մ...
03/07/2019

Մեր էջի հարգելի ընթերցողներ,

Մենք որոշեցինք մեր էջում տեղադրել հոգեվերլուծության մասին բավականին բովանդակալից ներածական մի դասախոսության հղում։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այս ուղղությունը, հոգեվերլուծական ո՞ր հիմնական կոնցեպտներն է անհրաժեշտ իմանալ այս մեթոդի մասին պատկերացում ունենալու համար, ինչպե՞ս է զարգացել հոգեվերլուծությունը Ֆրոյդի օրոք և նրա մահից հետո․ այս և այլ շատ հարցեր քննարկվում են հասանելի և հետաքրքիր ձևով։

Ցավոք սրտի, դասախոսությունն անգլերեն լեզվով է։ Մենք ենթարկվեցինք գայթակղությանը նահանջել մեր կանոնից, որն է՝ տեղադրել բացառապես հայալեզու նյութեր մեր էջում, այն պատճառով, որ դասախոսությունն իսկապես շատ լավ է կառուցված, այն դեպքում, որ տևում է մեկ ժամից փոքր֊ինչ ավելին և թույլ է տալիս պատկերացում կազմել թերապևտիկ այս մեթոդի հիմնական տարբերակիչ բնութագրերի մասին։

Դասախոսությունը կարող է հետաքրքրական լինել ինչպես հոգեվերլուծության ոլորտի սկսնակ մասնագետների, այնպես էլ հոգեկան առողջության հարակից ոլորտների մասնագետների համար։ Մենք նաև լիահույս ենք, որ այս դասախոսությունը կարող է օգտակար իրազեկող նյութ հանդիսանալ բոլոր այն մարդկանց համար, ովքեր կցանկանային հասկանալ, թե ինչպես է աշխատում հոգեվերլուծությունը, ինչպես նաև նրանց համար, ովքեր կցանկանային փորձել այս մեթոդը իրենց ներհոգեկան խնդիրների ուսումնասիրման համար։

Lecture by Professor Aleksandar Dimitrijevic at Mittelweg 50 in Berlin 23 of February 2019 for Berlin Psychoanalytic. Psychoanalysis should be free! From thi...

Address

Mesrop Mashtots Avenue, 43
Yerevan

Telephone

+37499561756

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Երևանի հոգեվերլուծական միություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Երևանի հոգեվերլուծական միություն:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram