24/02/2025
🏥Բեղմնավորման հիմնական խնդիրները և դրանց լուծումները ՝
1. Հորմոնալ խանգարումներ – անկանոն դաշտանային ցիկլ, ձվազատման խանգարումներ։
2. Փակված կամ վնասված արգանդափողեր – սովորաբար առաջանում է վարակների կամ վիրահատությունների հետևանքով։
3. Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ (PCOS) – հորմոնալ խանգարում, որը կարող է խոչընդոտել ձվազատմանը։
4. Էնդոմետրիոզ – Երբ արգանդի ներքին շերտի բջիջները զարգանում են արգանդից դուրս, ինչը կարող է խոչընդոտել բեղմնավորումը։
5. Սերմնահեղուկի որակի խանգարումներ (տղամարդկանց մոտ) – սերմնաբջիջների քանակի կամ շարժունակության նվազում։
6. Իմունային խնդիրներ – կանանց օրգանիզմը կարող է «հրաժարվել» սերմնաբջիջներից կամ պտղից։
7. Սթրես և կենսակերպի գործոններ – վատ սնունդը, ավելորդ քաշը, ծխախոտը և ալկոհոլը բացասաբար են ազդում վերարտադրողական համակարգի վրա։
🤰Լուծումները՝
• Բժշկական հետազոտություն – Այց մասնագետին (մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ)՝ անհատական ախտորոշման և բուժման համար։
• Հորմոնալ թերապիա – անհրաժեշտության դեպքում հորմոնների կարգավորում։
• Վիրաբուժական միջամտություններ – օրինակ՝ արգանդափողերի բացում կամ էնդոմետրիոզի բուժում։
• Արտամարմնային բեղմնավորում (IVF) – երբ բնական ճանապարհով բեղմնավորումը չի ստացվում։
• Կենսակերպի փոփոխություն – առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, սթրեսի նվազեցում։
‼️Եթե բախվել եք բեղմնավորման դժվարությունների, կարևորը ճիշտ մասնագետի ընտրությունն է։
📝Գրանցվեք ՝
մանկաբարձ-գինեկոլոգ և ռեպրոդուկտոլոգ
Ուձհ մասնագետ
բ.գ. թ. Լիլիթ Մարատի Հակոբջանյանի մոտ՝ գտնելու լավագույն լուծումը ձեզ համար
🏥Լրացուցիչ տեղեկությունների համար կամ գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել մեզ՝
📇Անտառային 160/7
📞 091-71-18-18
📞 097-71-18-18
#Узи #репродуктология #акушерство #медицина #бесплодие #эндокринолог #беременность #эндокринология