Նյարդաբան Անուշ Գասպարյան

Նյարդաբան Անուշ Գասպարյան 🧠Եկեք միասին վերականգնենք Ձեր նյարդային համակարգը, որպեսզի օրգանիզմը գործի առանց ցավերի
👩‍⚕️10 տարվա փորձ
📍Ecosense, Nairi MC
📞 +374 93 020171

Բոլորս Նոր Տարուն նոր մտքեր , նոր երազանքներ, նպատակներ, պլաններ ունենք, բայց քչերս ենք հասկանում, որ առաջին հերթին պետք...
02/01/2025

Բոլորս Նոր Տարուն նոր մտքեր , նոր երազանքներ, նպատակներ, պլաններ ունենք, բայց քչերս ենք հասկանում, որ առաջին հերթին պետք է փոխվենք մենք, փոխենք մեր ապրելակերպը, մեր վերաբերմունքը կյանքի հանդեպ, և վերջապես՝ մեր մտքերը...
Մի ասացվածք կա, որը շաաաատ եմ սիրում, - « այն ամենն ինչից մենք փախչում ենք՝ մեր մտքերում է»…

եղե’ք առողջ, մտքով, հոգով և կլինեք առողջ նաև մարմնով 😉

Շնորհավոր Նոր 2025 Տարի 🎄🥂

Թող որ մեր բոլոր նպատակներն ու երազանքներն իրականանան, ու էնպես, ինչպես որ մենք ենք ուզում ...Դե ինչ... բարև իմ կյանքի ն...
31/12/2024

Թող որ մեր բոլոր նպատակներն ու երազանքներն իրականանան, ու էնպես, ինչպես որ մենք ենք ուզում ...

Դե ինչ... բարև իմ կյանքի նոր ու հաջողակ տարի, իմ 2025… 🎄

⁉️Եկեք հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան 👇🏻🖇️Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան(ENMG) դա նյարդերի, նյար...
16/12/2024

⁉️Եկեք հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան 👇🏻

🖇️Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան
(ENMG) դա նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է բժշկական պրակտիկայում՝ տարբեր հիվանդությունների ախտորոշման և նյարդամկանային համակարգի վիճակը գնահատելու համար։

📌Այս մեթոդը մեզ անհրաժեշտ տեղեկություն է տրամադրում պերիֆերիկ նյարդային համակարգի, նյարդամկանային հաղորդականության, մկանաթելիկների ակտիվության, լիարժեքության ֆունկցիանալ աշխատանքի մասին:

📌Մեթոդի օգնությամբ մենք կարողանում ենք ճշգրիտ ախտորոշել և արդյունավետ բուժել մի շարք նյարդամկանային պաթոլոգիաներ:

🔻ENMG-ն կատարվում է 2 մեթոդով, ստիմուլյացիոն՝ հիմնված է նյարդերի էլեկտրական ակտիվության և հաղորդականության գրանցման վրա՝ օգտագործելով էլեկտրոդներ և ստիմուլյատոր և ասեղային՝ երբ հատուկ ասեղային էլեկտրոդներով գնահատում ենք մկանի/ շարժողական միավորի ֆունկցիոնալ աշխատանքը:

Ինչպե՞ս է իրականացվում👇🏻

✔️Հետազոտության ընթացքում էլեկտրոդները տեղադրվում են մաշկի վրա՝ մաշկային էլեկտրոդների կամ մկանների մեջ՝ օգտագործելով նուրբ ասեղային էլեկտրոդներ:
🔺Դրանք ցավոտ և վտանգավոր չեն:

✔️Ստացված արդյունքների վերլուծության հիման վրա ախտորոշվում են նյարդամկանային հիվանդությունները:

ԷՆՄԳ-ն օգնում է բացահայտել և գնահատել այնպիսի պաթոլոգիաներ, ինչպիսիք են՝

🔺նեյրոպաթիաները/պոլինեյրոպաթիաները, թունելային համախտանիշները,
🔺 Միասթենիա Գրավիս/Միասթենիկ համախտանիշ:
🔺Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ:
🔺Ռադիկուլոպաթիաներ:
🔺Միոպաթիաներ:
🔺Միոզիտներ:
🔺 Միոտոնիաներ:
🔺 Միոդիստրոֆիաներ:
🔺 Նյարդերի տրավմատիկ ախտահարում:
🔺 Նյարդերի բորբոքային ախտահարում և մի շարք այլ նյարդամկանային հիվանդություններ:

Խորհրդատվության և հերթագրումների համար` 📥 կամ 📲+374 93 02 01 71

#նյարդաբան #նյարդեր #մկաններ #նյարդեր #նյարդայինհամակարգ #առողջություն #բժիշկ
#невролог

⁉️ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՆԵԼ ԻՆՔԴ ՔԵԶ ՏԱԳՆԱՊԻ ԴԵՊՔՈՒՄ🖇Հարկավոր է կենտրոնանալ «այստեղ և հիմա»-ի վրա։ Կարևոր է հասկանալ ինչ-որ բան է սպ...
11/12/2024

⁉️ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՆԵԼ ԻՆՔԴ ՔԵԶ ՏԱԳՆԱՊԻ ԴԵՊՔՈՒՄ

🖇Հարկավոր է կենտրոնանալ «այստեղ և հիմա»-ի վրա։ Կարևոր է հասկանալ ինչ-որ բան է սպառնում քեզ հենց հիմա, թե՞ անհանգստանում ես մի բանի համար, որը հնարավոր է տեղի չունենա։

🖇Կարելի է գրել թղթի վրա կամ հեռախոսի գրառումների բաժնում բոլոր տագնապներն ու անհանգստությունները։ Մի քանի րոպեով ցուցակը մի կողմ դնել, ապա վերընթերցել։ Միգուցե հիմա ոչ բոլորը անհանգստություններն ակտուալ լինեն։

🖇Պետք չէ խլացնել տագնապի զգացումը այն հաղթահարելու համար։ Պետք չէ չափից շատ սնունդ ընդունել, ծանրաբեռնել ինքդ քեզ աշխատանքով։ Այդպես տագնապն ու անհանգստությունը չեն վերանա, այլ միայն կխորանան և կմնան չարտահայտված, իսկ հետո կհիշեցնեն իրենց մասին։

🖇Հարկավոր է կիսվել զգացմունքներով փորձառու մարդու հետ։ Զգացմունքներն ընդունելը շատ կարևոր է։ Եվ նորմալ է դիմել մասնագետի սովորելու համար հասկանալ, թե ինչ ես զգում ու աշխատել անհանգստության հետ։

Խորհրդատվության և հերթագրումների համար` 📥 կամ 📲+374 93 02 01 71

#նյարդաբան #նյարդայինհամակարգ #նյարդեր #նյարդ #տագնապ #տագնապայինգրոհ #բժշկություն
#առողջություն #բժիշկ #հետաքրքիր
#հետաքրքիրէիմանալ #օգտակար
#невролог #мозг #напоминание

Այսօր որոշեցի պարզապես ձեզ հետ կիսվել մի քանի մտքերով, որոնք գուցե պետք կգան ձեզ։🖇Հանգստյան օր վերցնելը չի նշանակում ծու...
06/11/2024

Այսօր որոշեցի պարզապես ձեզ հետ կիսվել մի քանի մտքերով, որոնք գուցե պետք կգան ձեզ։

🖇Հանգստյան օր վերցնելը չի նշանակում ծուլանալ։ Հանգիստը հոգատարություն է ինքդ քո հանդեպ։

🖇Այն, որ հիմա քո մեջ լավ բան չես գտնում, չի նշանակում, որ դա չկա։

🖇Դու չպետք է իդեալական լինես, որպեսզի լինես սիրված։ Բարի եղիր ինքդ քո նկատմամբ։

🖇Սխալներ թույլ տալը քեզ չի դարձնում անհաջողակ։ Սխալվելը հատուկ է մարդուն։

🖇Պարտադիր չէ ունենալ ուրիշների խրախուսանքը ինքդ քեզ երջանիկ կամ պիտանի զգալու համար։

https://youtu.be/Xb8F5iVwXWA?si=blvb3IhvTPuMqpod կհանդիպենք նոյեմբերի 16-17 ին 🧡💜
02/10/2024

https://youtu.be/Xb8F5iVwXWA?si=blvb3IhvTPuMqpod



կհանդիպենք նոյեմբերի 16-17 ին 🧡💜

«Առողջ երկիր՝ բժիշկ Մանուկյանի հետ»: Այս կիրակի Արթուր Մանուկյանի հյուրն է բժիշկ-նյարդաբան Անուշ Գասպարյանը։ #երկիրմեդիա #բարեւերկիր

Շաբաթն ամփոփենք կարևոր հիշեցումներով, որոնք առաջին հայացքից են շատ պարզ թվում)))
14/09/2024

Շաբաթն ամփոփենք կարևոր հիշեցումներով, որոնք առաջին հայացքից են շատ պարզ թվում)))

24/08/2024

Հյուրընկալվել էի «Ապրենք առողջ» հաղորդաշարին 🎬

Զրուցել ենք գլխապտույտների և ուշագնացությունների մասին։

Շնորհակալ եմ հրավերի համար))

5️⃣ ԿԱՐԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ` ՔՈ ՈՒՂԵՂԻ ԿՈՂՄԻՑ 🧠👉թերթեք նկարներն ու հիշեք, որ երբեմն պարզ թվացող քայլերը ձեր օրգանիզմի մասին հոգ...
20/07/2024

5️⃣ ԿԱՐԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ` ՔՈ ՈՒՂԵՂԻ ԿՈՂՄԻՑ 🧠

👉թերթեք նկարներն ու հիշեք, որ երբեմն պարզ թվացող քայլերը ձեր օրգանիզմի մասին հոգ տանելու կարևոր նախապայմանն են։

Խորհրդատվության և հերթագրումների համար` 📥 կամ 📲+374 93 02 01 71

#նյարդաբան #ուղեղ #ուղեղիաշխատանք #հիշեցում #
#նյարդեր #նյարդայինհամակարգ #առողջություն #բժիշկ
#невролог #мозг #напоминание

⁉️🧠Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ՄԵՐ ՈՒՂԵՂԻ ՀԵՏ, ԵՐԲ ՄԵՆՔ ՔՆԱԾ ԵՆՔԳիտե՞ք, որ մարդու ուղեղն ակտիվ է մնում նույնիսկ քնած ժամանակ՝ շ...
05/07/2024

⁉️🧠Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ՄԵՐ ՈՒՂԵՂԻ ՀԵՏ, ԵՐԲ ՄԵՆՔ ՔՆԱԾ ԵՆՔ

Գիտե՞ք, որ մարդու ուղեղն ակտիվ է մնում նույնիսկ քնած ժամանակ՝ շարունակելով աշխատել այն խնդիրների լուծման վրա, որոնց բախվում ենք օրվա ընթացքում։

Ամրապնդվում են թե նյարդային կապերը, թե կարևոր ինֆորմացիան հիշողության մեջ։

Այս գործընթացը, որը հայտնի է որպես հիշողության կոնսոլիդացիա, շատ կարևոր է ուսուցման և ճանաչողական ֆունկցիայի զարգացման համար:

Քնի որակն ուղղակիորեն ազդում է մեր սովորելու և նոր ինֆորմացիան մտապահելու ունակության վրա:

Այսպիսով, գիշերը լավ քնելն ու հանգտանալը ոչ միայն վերականգնում է ֆիզիկական ուժը, այլև նպաստում մտավոր զարգացմանը☝🏼

Ուստի, կարգավորեք ձեր քնի ռեժիմը, իսկ խնդիրների դեպքում դիմեք մասնագետի։

Խորհրդատվության և հերթագրումների
համար`📥 կամ 📲+374 93 02 01 71

#նյարդաբան
#առողջություն #նյարդեր #հանգիստ #նյարդայինհամակարգ #առողջապրելակերպ #առողջություն #ուղեղ #ուղեղիաշխատանք
#քուն #առողջքուն #բժիշկ #հետազոտություն
#невролог #здоровье

Մեզանից յուրաքանչյուրին հարկավոր է հանգիստ։ Այն առողջական լավ վիճակի բացկացուցիչ մասն է։Հոգ տարեք ձեր մասին և միշտ ժաման...
20/06/2024

Մեզանից յուրաքանչյուրին հարկավոր է հանգիստ։ Այն առողջական լավ վիճակի բացկացուցիչ մասն է։

Հոգ տարեք ձեր մասին և միշտ ժամանակ տրամադրեք ձեր հանգստին։

👉Թերթեք նկարները և ծանոթացեք փոստին։

Խորհրդատվության և հերթագրումների
համար`📥 կամ 📲+374 93 02 01 71

#նյարդաբան
#առողջություն #նյարդեր #հանգիստ #նյարդայինհամակարգ #առողջապրելակերպ #առողջություն #բժիշկ #հետազոտություն
#невролог #здоровье

⁉️ԻՆՉՊԵ՞Ս ՃԱՆԱՉԵԼ ՍԹՐԵՍԸ⚡️Սթրեսը հոգեբանական և ֆիզիկական լարված վիճակ է՝ ի պատասխան արտաքին գործոնների: Դրա պատճառը կարո...
02/06/2024

⁉️ԻՆՉՊԵ՞Ս ՃԱՆԱՉԵԼ ՍԹՐԵՍԸ

⚡️Սթրեսը հոգեբանական և ֆիզիկական լարված վիճակ է՝ ի պատասխան արտաքին գործոնների:

Դրա պատճառը կարող են լինել բարդ իրավիճակները, միապաղաղ գործունեությունն, էմոցիոնալ գործոնները։

Երկարատև սթրեսը  ներքին լարվածություն է առաջացնում օրգանիզմում՝ զգալիորեն վատթարացնելով ընդհանուր տրամադրությունն ու ինքնազգացողությունը:

⚡️Զարգացող սթրեսի տարածված ախտանիշներն են`

🖇Գլխի, պարանոցի, ուսերի, մեջքի մկանային լարվածություն
🖇անհանգստություն
🖇Դյուրագրգիռ վիճակ
🖇Աշխատունակության անկում 
🖇Ճնշվածություն, ապատիա
🖇Քնի խանգարումներ
🖇Ցրվածություն, հիշողության և կենտրոնացման վատթարացում, մտածողության գործընթացների տեմպի դանդաղում
🖇Քրոնիկ հոգնածություն, հոռետեսություն, հասարակությունից հեռավորություն պահպանելու ցանկություն
🖇Գլխացավ, կրծքավանդակի անբացատրելի ցավ
🖇Ախորժակի անկում և մարսողության խանգարումներ

Հաճախ մարդը ձեռք է բերում կպչուն սովորություն, օրինակ՝ կծում է շուրթերը, պտտում պարանոցը, ուղղում մազերը։ Նրան սկսում է անհանգստացնել որովայնի ցավը, սրտի արագ բաբախյունը, մաշկի քորը կամ այլ բացասական դրսևորումներ։

Այն միտքը, որ սթրեսը բուժում չի պահանջում, վտանգավոր և թյուր կարծիք է: Լարվածության քրոնիկ վիճակը կարող է հանգեցնել դեպրեսիայի, «նևրոզի», նեյրոդերմիտի, ստամոքս-աղիքային տրակտի խոցերի և բրոնխիալ ասթմայի, սոմատիկ հիվանդությունների։

Խորհրդատվության և հերթագրումների համար` 📥 կամ 📲+374 93 02 01 71

#նյարդաբան
#առողջություն #նյարդեր #սթրես #նյարդայինհամակարգ #առողջապրելակերպ #առողջություն #բժիշկ #հետազոտություն
#невролог #здоровье

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37499929392

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Նյարդաբան Անուշ Գասպարյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Նյարդաբան Անուշ Գասպարյան:

Share

Category