Դավիթ Աբրահամյան, բգթ, ձեռքի և պլաստիկ վիրաբույժ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Դավիթ Աբրահամյան, բգթ, ձեռքի և պլաստիկ վիրաբույժ

Դավիթ Աբրահամյան, բգթ, ձեռքի և պլաստիկ վիրաբույժ Ձեռքի և պլաստիկ վիրաբուժություն:
Ձեռքի օրթեզավորում:
Ն Ձեռքի և պլաստիկ վիրաբուժություն: Ձեռքի օրթեզավորում: Ներվիրահատական նեյրոմոնիտորինգ:

Հուլիսի 29-ին Wigmore Women's and Children's Hospital-ում կայացավ «Ձեռքի վիրաբուժական պաթոլոգիաների ախտորոշման արդի մոտե...
29/07/2025

Հուլիսի 29-ին Wigmore Women's and Children's Hospital-ում կայացավ «Ձեռքի վիրաբուժական պաթոլոգիաների ախտորոշման արդի մոտեցումները» թեմայով աշխատարանը աշխարհահռչակ ֆրանսահայ ձեռքի վիրաբույժներ Արամ Ղազարյանի և Ալեն Չուրուկդիշյանի, ինչպես նաև ձեռքի վիրաբուժությամբ հետաքրքրված ավելի քան 40 հայաստանցի բժիշկների մասնակցությամբ:

Շատ ուրախալի է, որ ավելի քան 20 տարվա ընթացքում Հայաստանում կարողացանք ձևավորել մի իրավիճակ, երբ ունենք կոնկրետ ձեռքի վիրաբուժությամբ հետաքրքրված նեղ մասնագետներ, ինչպիսիք են բժիշկներ Աննա Թոփլաղալցյանը, Z***r Khojabaghyan-ը, Sergey Petrosyan-ը և այլք: Այդ գործում անսահման մեծ է իմ սիրելի ուսուցիչներ Արամ Ղազարյանի և Կարեն Քոլոյանի ավանդը:

Ձեռքի վիրաբույժներին, պլաստիկ վիրաբույժներին, օրթոպեդ-վնասվածքաբաններին, ռևմատոլոգներին, նյարդաբաններին, ֆիզիոթերապևտներ...
12/07/2025

Ձեռքի վիրաբույժներին, պլաստիկ վիրաբույժներին, օրթոպեդ-վնասվածքաբաններին, ռևմատոլոգներին, նյարդաբաններին, ֆիզիոթերապևտներին, ճառագայթաբաններին

🗓️ Հուլիսի 26-ից 29-ը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հյուրընկալելու է Ֆրանսիայի Լիոնի համալսարանական կլինիկայի վերին վերջույթների օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բժիշկ Արամ Ղազարյանին և Դիժոն-Բուրգունդիա հիվանդանոցի ձեռքի վիրաբույժ Ալեն Չուրուկդիշչյանին։

👨‍⚕️Մասնագիտական այցի շրջանակում բժիշկների մասնակցությամբ խորհրդատվություններ և վիրահատություններ կիրականացվեն:

Այցի շրջանակում հուլիսի 29-ին տեղի կունենա «Ձեռքի վիրաբուժական պաթոլոգիաների ախտորոշման արդի մոտեցումները» թեմայով աշխատարան Ֆրանսիայի բժիշկների մասնակցությամբ։

🎯Աշխատարանի թիրախային լսարան՝ ընդհանուր վիրաբույժներ, մանկական վիրաբույժներ, ռադիոլոգներ, օրթոպեդ-վնասվածքաբաններ, պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժներ:

📍Վայրը՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց (Ներսիսյան փ. 10/7):

✅ Մասնակցությունն անվճար է, նախնական գրանցմամբ:
➡️ Գրանցվելու համար կարող եք անցնել կից հղումով՝
https://forms.gle/PD8Y8sYXng6zSjQk6

Հարգելի՜ ծնողներ,ՄԻ՜ ԹՈՂԵՔ ձեր երեխաներին ճայթուկներ և «սալյուտներ» կիրառել և ինքներդ էլ ՄԻ՜ ԿԻՐԱՌԵՔ:Շնորհավո՛ր Ամանոր 🥳
30/12/2024

Հարգելի՜ ծնողներ,

ՄԻ՜ ԹՈՂԵՔ ձեր երեխաներին ճայթուկներ և «սալյուտներ» կիրառել և ինքներդ էլ ՄԻ՜ ԿԻՐԱՌԵՔ:

Շնորհավո՛ր Ամանոր 🥳

Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին #Լուրեր #Հայաստանից...

Շատ կարևոր ու օգտակար ծառայություն Սյունիքի մարզի մեր հայրենակիցների համար:Հուսով եմ, որ փորձառու նյարդաբան Mery Asatrya...
20/12/2024

Շատ կարևոր ու օգտակար ծառայություն Սյունիքի մարզի մեր հայրենակիցների համար:

Հուսով եմ, որ փորձառու նյարդաբան Mery Asatryan-ի կողմից կատարվող այս կարևոր հետազոտության շնորհիվ, որը կոչվում է էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ) սյունիքցիների մոտ նյարդաբանական շատ հիվանդություններ այսուհետ ավելի վաղ ու ավելի ճիշտ կախտորոշվեն, ինչը կօգնի դրանց բուժումը սկսել ժամանակին և շատ դեպքերում կանխել հնարավոր բարդությունները կամ չթողնել, որպեսզի բանը հասնի վիրահատությանը:

14/09/2024

Ինչպես միշտ, հարգելի գործընկերս՝ Բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը, շատ կարևոր հարց է արծարծում:

Ես էլ, որպես ձեռքի վիրաբույժ, որը զբաղվում է հետայրվածքային կոնտրակտուրաների և սպիների շտկմամբ, հորդորում եմ անպայման հետևել բժշկի ցուցումներին և հոդերի շրջանում այրվածքների դեպքում բավականաչափ ժամանակ կրել հատուկ գիպսակապեր, օրթեզներ (բեկակալներ) կամ ֆիքսատորներ, ինչը կօգնի կանխել հոդային կոնտրակտուրաների («կրկվածության») կամ կոպիտ սպիների զարգացումը կամ ունենալ ավելի թեթև արտահայտված կոնտրակտուրա կամ սպի:

22/08/2024

Շատ կարևոր դասընթաց

Առողջապահության Ազգային Ինստիտուտը «ՀայԱսսո» Ֆրանս-հայկական բժշկական կազմակերպության, «Լա Շեն դե Լեսպուաղ» մարդասիրական կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է 2-օրյա ԱՆՎՃԱՐ «Դեմիջ քնթրոլ վիրաբուժության խորացված դասընթաց՝ ռազմական վիրաբուժություն» թեմայով:

Send a message to learn more

📢 Բաց դռների օր ԱԱԻ-ի «Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության» ամբիոնում➡️ Այս հանդիպումը նրանց համար է, ովքեր՝դեռ չե...
19/08/2024

📢 Բաց դռների օր ԱԱԻ-ի «Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության» ամբիոնում

➡️ Այս հանդիպումը նրանց համար է, ովքեր՝
դեռ չեն կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։

✔️ Այս օրերի ընթացքում ապագա կլինիկական օրդինատորները հնարավորություն կունենան ծանոթանալ ամբիոնի գործունեությանն ու դասախոսական կազմի հետ:

🔹 Միջոցառումը կօգնի ավելի լավ պատկերացում կազմել ամբիոնի ուսումնական գործընթացների և հնարավորությունների մասին։
Արդեն դիմել են կլինիկական օրդինատուրա և ունեն հարցեր կապված ամբիոնի գործունեության հետ։

⏳Բաց դռների օրը լինելու է սույն թվականի օգոստոսի 21-23-ին՝
📍Մարգարյան 6/2 «Ռենեսանս» պլաստիկ վիրաբուժության և վերակառուցողական միկրովիրաբուժության կլինիկայում։

😊 Բոլոր հետաքրքրված անձանց սիրով սպասում ենք։

📞 Մանրամասների համար զանգահարել 👉091-96-66-67 Կարեն Արամի Պետրոսյան:

Միանգամայն համաձայնվելով իմ գործընկեր Բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ կավելացնեի նաև հետևյալ կետը բժիշկների և բուժառո...
07/07/2024

Միանգամայն համաձայնվելով իմ գործընկեր Բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ կավելացնեի նաև հետևյալ կետը բժիշկների և բուժառուների/հիվանդների համար.

- Բժի՛շկ, մի՛ բուժիր, երբ չգիտես, թե ինչ ես բուժում:
- Բուժառո՛ւ/հիվա՛նդ (կամ հիվանդի լիազոր ներկայացուցիչ, օրինակ՝ հիվանդ երեխայի ծնող), մի՛ համաձայնիր բուժման հետ, երբ քեզ հստակ չեն բացատրել, թե ինչ են բուժում և ինչ արդյունքներ են սպասվում:

Ավելի մանրամասնեմ:

Հարգելի՛ բժիշկ գործընկերներ, մի՛ կատարեք որևէ բուժում առանց գոնե նախնական ախտորոշում/դիագնոզ ներկայացնելու բուժառուին/հիվանդին: Կոպիտ ասած՝ մի նշանակեք ախտորոշիչ հետազոտություն կամ բուժում, երբ չգիտեք, թե գոնե մոտավորապես ինչի հետ գործ ունեք (հիշեք Սուն Ցզիի հայտնի խոսքերը՝ «Ճանաչի՛ր թշնամուդ»):

Նախքան որևէ ախտորոշիչ կամ բուժական միջամտություն/բուժում նշանակելը/կատարելը, ԳՐԱՎՈՐ գոնե ինչ-որ կերպ բացատրեք, հիմնավորեք, թե ինչու եք նշանակել կոնկրետ այդ ախտորոշիչ հետազոտությունը կամ բուժական միջամտությունը: Դա անհրաժեշտ է, որպեսզի ոչ միայն հիվանդն իմանա, այլև հետագայում նաև այն բժիշկներն իմանան, որոնց հնարավոր է դիմի այդ հիվանդը: Ավելին, դա նաև անհրաժեշտ է, որպեսզի հենց դուք վերհիշեք...

Հակառակ դեպքում բախվում ենք մի իրավիճակի, երբ հիվանդին ուղղակի մեկ-երկու կցկտուր, կիսագրագետ բառեր են ասում (օրինակ, «ջիլդ ջլի վրով ֆռացել ա», «ջուր ա հավաքվել», «նեռվդ քաշվել ա» և այլն) ու հիվանդության կոնկրետ անվանում չեն ասում ու որևէ տեղ դիագնոզ չեն գրում: Դե որոշ բժիշկների թվում է, թե հիվանդներն այդքան գրագետ չեն, որպեսզի թեկուզ պարզ բժշկական տերմիններով հասկանան, թե ինչ է կատարվում իրենց օրգանիզմում: Կամ այդ բժիշկները պարզապես հարկ չեն համարում մի քիչ իրենց ժամանակից շատ տրամադրել և բացատրել հիվանդներին (այստեղ նաև հնարավոր է լինի մասնավոր կլինիկայի ղեկավարության մեղավորությունը, որը շատ ցավագին է ընդունում, երբ բժշկի խորհրդատվությունը նախատեսվածից երկար է ընթանում): Կամ ամենավատը, երբ բժիշկը պարզապես չգիտի, թե ինչի մասին է խոսքը և չգիտի ինչպես և ինչ բացատրել հիվանդին:
Այդքանից հետո էլ մի ամբողջ ցուցակ թանկարժեք (ու հաճախ անիմաստ) ախտորոշիչ հետազոտություններ են նշանակվում (օրինակ, դասական ջլաբորբի համար՝ ռենտգեն կամ ԿՏ կամ ՄՌՏ, դասական նյարդային ճզմման համախտանիշի համար՝ անգիոգրաֆիա և այլն): Դրանից հետո էլ, կրկին վերջնական ախտորոշում չունենալով և առանց հիվանդին բացատրելու «մի փեշ» բուժումներ են նշանակվում (օրինակ, հորմոնալ դեղամիջոցներ, հակաբորբոքայիններ, հակաբիոտիկներ, հակասնկայիններ և այլն)՝ լղոզելով սկզբնական կլինիկական պատկերը... էլ չեմ խոսում հնարավոր կողմնակի երևույթների և բարդությունների մասին...
Վերջում ունենում ենք շփոթված ու մտամոլոր հիվանդներ, որոնք իրենց մի «լավագույն» բժշկից (դե ՖԲ-ով կամ «փչացած հեռախոսով» միշտ էլ այդպիսի բժիշկների են փնտրում ու «գտնում») մյուս «աստվածային» բժշկի մոտ են ընկնում ու այդպես էլ տառապում տարիներ շարունակ... Բարեխիղճ բժիշկներն էլ պակաս չեն տառապում դրանից, քանի որ իրենց դիմում են վրդովված հիվանդներ, որոնք տարիներ շարունակ չեն իմացել, թե ինչի համար են այդքան հետազոտվել և ինչի դեմ բուժվել...

Օրեր առաջ համարձակություն ունեցա ընկերոջս նկատողություն անել․․․
Իրավիճակը հետևյալ է - մեր ընդհանուր բուժառուներից մեկը գանգատվում է բժշկի ոչ այնքան սիրալիր վերաբերմունքից։
Ես փորձեցի ինքս վերլուծել իրավիճակը, հաշվի առնելով մասնագիտական առանձնահատկություններ և մի շարք այլ գործոններ, խոսեցի ընկերոջս հետ և որոշեցի սենց մի հատ ռեզյումե անել այդ ամենը․․․ Եթե դուրներդ չգա, կարող եք քարկոծել․․․ բայց անտարբեր մի անցեք։
🩸 Պետք է հարգալից վերաբերվել ցանկացած մարդու - բուժառուի, անկախ նրա քո նկատմամբ հարգալից կամ անհարգալից վերաբերմունքի
🩸 Ապրումակցում պետք է, բայց չափի մեջ, անկախ նրանից, թե բուժառուն ինչքան է ուզում ապրումակցվել
🩸 Պետք է առանց ավելորդ բարդացնելու և թեթևացնելու բուժառուին ներկայցնել խնդիրը, այնպես, որ բուժառուն ընդունի և հասկանա թե ինչի հետ գործ ունի - եթե չի ընդունել կամ չի հասկացել դա բժշկի խնդիրն է, ծախսի այնքան ժամանակ, գտի ձև և միջոցը հասնելու այդ կետին
🩸 Մեր ունեցած գիտելիքները և փորձը մեզ տալիս է հնարավորություն պատասխանատվության մաս վերցնել մեր վրա, իսկ բուժառուի վճարած գումարը դարձնում է պատասխանատվություն վերցնելը պարտադիր պայման․․․ եթե չկա այդ պատասխանատվությունը, ապա բուժումն էլ կարելի է համացանցից գտնել․․․ էլ բժիշկը ում է պետք (սա այն դեպքերի համար եմ ասում, երբ բուժառուն քո հետ խոսելուց հետո ավելի հատ երկմտանք է ունենում քան հստակություն)
🩸 Մի օգտագործի բարդ բառեր, դու դրանից ավելի խելացի չես երևա սիրելի բժիշկ ընկերներ ջան
🩸 Փորձիր մի պահ քեզ դնել բուժառուի տեղ և հասկացի ինքդ քո համար այս կամ այն միջամտությունը ինչքանով ճիշտ է, այս կամ այն կողմնակի էֆֆեկտը ինչքանով դիմանալու է․․․ այս կամ այն արդյունքը ինչքանով ցանկալի է․․․․
🩸 Կարդա ուղեցույցներ - այդ թվում նաև բուժառուի խորհրդատվություն իրականացնելու ուղեցույցներ!!!

Հ․Գ․ Կարծում եմ այսքանը
Հ․Հ․Գ․ Ավելի շատ ակնկալում եմ բացասական քոմենթներ բժիշկ ընկերներիցս, քան դրական առողջացած բուժառուներիցս!!!

🇦🇲🇨🇳Հունիսի 26-ին մեր ներվիրահատական նեյրոմոնիտորինգի (ՆՎՆ) թիմն ու Մանկական նյարդավիրաբուժության հայկական միության նախա...
26/06/2024

🇦🇲🇨🇳
Հունիսի 26-ին մեր ներվիրահատական նեյրոմոնիտորինգի (ՆՎՆ) թիմն ու Մանկական նյարդավիրաբուժության հայկական միության նախագահ, բժիշկ Samvel Sargsyan-ը հյուրընկալել էին Շանհայի մանկական հիվանդանոցի Սելեկտիվ դորզալ ռիզոտոմիայի (ՍԴՌ) վիրաբուժության կենտրոնի ղեկավար, Շանհայի Ծյաոտուն համալսարանի նյարդավիրաբուժության պրոֆեսոր Շաո Բոին (Xiao Bo):

Պրոֆ. Շաոն համարվում է «սելեկտիվ դորզալ ռիզոտոմիա» («ընտրողական թիկնային արմատահատում») կամ ՍԴՌ կոչվող վիրահատության հիմնադիրներից մեկը:
Սա մի բացառիկ վիրահատություն է, որը մանկական ուղեղային կաթվածով (ՄՈւԿ) երեխաներին, որոնք ունենում են քայլվածքի խնդիրներ ոտքերի սպաստիկության պատճառով, օգնում է ավելի լավ քայլել այդ սպաստիկան նվազեցնելու շնորհիվ: ՍԴՌ վիրահատության հաջողության 3 վճռորոշ գրավականներն են.
1. Ճիշտ ընտրված հիվանդը.
2. Փորձառու և բանիմաց նյարդավիրաբույժը.
3. Գիտակ ՆՎՆ մասնագետը:

Լիահույս ենք, որ հայ-չինական այս համագործակցության շնորհիվ նյարդավիրաբուժական այս նրբագույն վիրահատությունը շուտով հասանելի կլինի նաև Հայաստանի՝ ՄՈւԿ-ով տառապող երեխաներին:

Ավելի մանրամասն պրոֆ. Շաոի և ՍԴՌ-ի մասին՝ https://www.sdrforspasticity.com/xiaobo

On June 26, our intraoperative neuromonitoring (IOM) team and the President of the Armenian Society for Pediatric Neurosurgery, Dr. Samvel Sargsyan, hosted the Professor Xiao Bo, Head of the Selective Dorsal Rhizotomy (SDR) Surgery Center of Shanghai Children's Hospital, professor of neurosurgery at Shanghai Jiao Tong University.

Prof. Xiao is considered one of the founders of a surgery called selective dorsal rhizotomy, or SDR. This is a unique surgery that helps children with cerebral palsy (CP) who have gait problems due to leg spasticity to walk better by reducing that spasticity. The 3 keys to the success of SDR surgery are:
1. A carefully selected patient.
2. An experienced and knowledgeable neurosurgeon.
3. A knowledgeable IOM specialist.

We sincerely hope that thanks to this Armenian-Chinese collaboration, this delicate neurosurgical operation will soon be available to Armenian children suffering from CP.

See more details about Prof. Xiao and SDR at: https://www.sdrforspasticity.com/xiaobo

19 տարբեր լեզուներով թարգմանված և շատերի կողմից «վիրաբույժի Կտակարան» համարվող «ԴԱՆԱԿԻ ՎԱՐՊԵՏ - TOP KNIFE» գիրքը Հայ բժշ...
01/06/2024

19 տարբեր լեզուներով թարգմանված և շատերի կողմից «վիրաբույժի Կտակարան» համարվող «ԴԱՆԱԿԻ ՎԱՐՊԵՏ - TOP KNIFE» գիրքը Հայ բժշկագիրների ասոցիացիայի կողմից թարգմանվել է 20-րդ լեզվով՝ հայերենով և լույս կտեսնի ՇՈՒՏՈՎ:

«ԴԱՆԱԿԻ ՎԱՐՊԵՏԸ» վնասների վերահսկման (damage control) յուրատեսակ համառոտ ուղեցույց է՝ գրված մեծ համբավ վայելող ամերիկյան վիրտուոզ վիրաբույժներ Ա.Հիրշբերգի և Ք.Մետտոքսի* կողմից և խմբագրված բ.գ.դ., պրոֆ. Shagen Danielian-ի կողմից:

Ի տարբերություն մեր ասոցիացիայի նախկինում թարգմանած՝ Կարմիր խաչի «ՌԱԶՄԱԴԱՇՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ» ձեռնարկի 2 բավականին հաստափոր հատորների՝ «ԹՈՓ ՆԱՅՖ»-ը գրված է շատ անմիջական «վիրաբուժական ժարգոնով», հնարավորինս պարզ լեզվով և հակիրճ ու պատկերավոր ձևով անդրադառնում է տարբեր վնասվածքների ժամանակ դեմիջ քնթրոլի սկզբունքներին՝ վիրաբույժի անելիքներին ու հատկապես Չանելիքներին:

*Քենեթ Մետտոքսը համարվում է ժամանակակից վնասվածքային վիրաբուժության կնքահայրը: Վիրաբույժները շատ լավ գիտեն «Մետտոքսի հնարքի» մասին:

Մաղթում եմ կանաչ ու բարեբեր ճանապարհ։
18/04/2024

Մաղթում եմ կանաչ ու բարեբեր ճանապարհ։

բ․գ․թ․ Զաքար Սամվելի Խոջաբաղյան, ԱԱԻ պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամբիոնի ասիստենտ, ձեռքի և պլաստիկ վիրաբույժ
2002-2008 թթ-ին սովորել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում
2008-2012 թթ-ին՝ կլինիկական օրդինատուրա Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության ամբիոնում՝ համալսարանական թիվ 1 հիվանդանոցի կլինիկական բազայում
2013-2016 թթ-ին՝ ասպիրանտուրա Ռուսաստանի Դաշնության ք․ Յարոսլավլի պետական բժշկական համալսարանում, տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի ամբիոնում, ՌԴ ք․ Յարոսլավլի Ն․Վ․ Սոլովյովի անվան շտապ օգնության հիվանդանոցի ձեռքի, ռեկոնստրուկտիվ և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում
2021 թ․-ին՝ վերապատրաստում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության ամբիոնում՝ «քթի պլաստիկայի բաց և փակ եղանակները, առաջնային և երկրորդային ռինոպլաստիկա» թեմայով
2021 թ․-ին Մոսկվայի Ն․Ի․ Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանում թեկնածուական թեզի պաշտպանություն՝ «Ձեռքի մատների դիստալ ֆալանգների վնասվածքներով հիվանդների բուժման ֆունկցիոնալ և էսթետիկ արդյունքները» թեմայով
2022-2023 թթ․-ին մասնագիտական վերապատրաստում ՌԴ Սանկտ Պետերբուրգի որակավորման բարձրացման և մասնագիտական վերապատրաստման համալսարանում՝ պլաստիկ վիրաբուժություն մասնագիտությամբ
2023 թ-ին՝ ՌԴ Յարոսլավլի բազմապրոֆիլ ակրեդիտացիոն-սիմուլյացիոն կենտրոնում մասնագիտական ակրեդիտացիա և հավաստագրում՝ Պլաստիկ վիրաբուժություն մասնագիտությամբ
2022-2023 թթ-ին կլինիկական պրակտիկա՝ ՌԴ Դոնի Ռոստովի «Մեդիկալ պարկ» կլինիկայում
2024 թվականից միացել է ԱԱԻ Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամբիոնի թիմին
Հեղինակ է տասնյակ գիտական հոդվածների և զեկույցների։

11/04/2024

Ապրիլի 11-ը Պարկինսոնի հիվանդության համաշխարհային օրն է:
Հպարտ եմ, որ նաև մեր նեյրոմոնիտորինգի թիմի շնորհիվ է իրականություն դարձել այս չարաբաստիկ հիվանդությունը վիրահատության միջոցով բուժելու հնարավորությունը:

Address

Արաբկիր ԲՀ; Wigmore Clinic
Yerevan
0001

Alerts

Be the first to know and let us send you an email when Դավիթ Աբրահամյան, բգթ, ձեռքի և պլաստիկ վիրաբույժ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Դավիթ Աբրահամյան, բգթ, ձեռքի և պլաստիկ վիրաբույժ:

Share