07/11/2025
Բուժառուն ֆեյսբուքյան մանրակրկիտ փնտրտուքներից հետո, խալերի մասին եղած վախերի ու միֆերի դեմ երկար պայքարելուց հետո վերջիվերջո վախվորած ու ծնողների կարծիքին դեմ հայտնվեց իմ մոտ👩🏼⚕️ Կատարել էր #դերմատասկոպիա այն է, #խալերիհետազոտում , ուներ #բնածին #խալ կամ բժշկական տերմինաբանությամբ #նևուս ։ Որոշվեց կատարել #խալիհեռացում տեղային ցավազրկմամբ… 20 օր հետո բուժառուն ուրախ-ուրախ ուղարկել է ֆոտոն ու գրել իր հիացմունքի մասին… Որոշեցի, որ սա մնա իմ էջում⚠️
‼️Այս պուբլիկացիայի հիմնական նպատակն ու ուղերձը հետևյալն է՝ ❗️նևուսները կարելի է հեռացնել ❗️բայց չի կարելի այրել -ինչու՞ ❗️խիստ կարևոր է հեռացված գոյացության ախտահյուսվածաբանական հետազոտությունը- որն այրելուց հետո անհնար է , հետևաբար պացիենտն ու բժիշկը երբեք էլ չեն իմանա վերջնական դիագնոզը թե ինչ էր հեռացվել ու արդյոք լիարժեք է հեռացվել այն( R(0)հուշում է լիարժեք հեռացման մասին)…. Մենք առօրյայում տեսնում ենք #խալերիլազերայինհեռացում կատարած մարդկանց որոնց մոտ խնդիրը կրկնվել է -խալը աճել է կրկին ու նույնիսկ պարզվել է, որ դրանք #խալեր չէին, այլ #մելանոմա , որի պարագայում կորցրած ամեն օրը կյանքի տևողության համար ունի որոշիչ նշանակություն… Հետայսու կփորձեմ հաճախակի խոսել այս խնդրի մասին, քանզի շատանում են նման «ոչ ճիշտ » մեթոդներով բուժված ու բարդություններով ինձ դիմած բուժառուները… Այսինքն, սոցհարթակներում տեղեկատվութուն տարածելու ու մարդկանց ճիշտ կողմնորոշելու կարիք կա⚠️
#մաշկ #մաշկիգոյացություններ #պապիլոմա #մաշկիքաղցկեղ #լազերայինհեռացում #родинки #удалениеродинок #невус #раккожи #папиломы #диагностика #дерматаскопия