12/11/2024
#սկլերոթերապիա
Ի՞նչ է սկլերոթերապիան և ե՞րբ է այն ցուցված։
Սկլերոթերապիան կոսմետիկ ֆլեբոլոգիայի մեթոդներից է: Այս դեպքում գործ ունենք էսթետիկ անհանգստություն պատճառող խնդրի հետ, երբ հիվանդը կարիք չունի դեղորայքային բուժման կամ վիրահատական միջամտության:
Այստեղ խնդիրը ոչ թե հիմնական երակների ցողուններն են, այլ առանձին փոքր ճյուղերը, որոնք առավել հաճախ հանդիպում են կանանց շրջանում և պայմանավորված են հաճախակի հորմոնալ տեղաշարժերով: Քրոնիկ երակային անբավարարությունը ևս կարող է պատճառ դառնալ արտահայտված մազանոթային ցանցի:
Սովորաբար, առավել գոհացնող արդյունքի հասնելու համար սկլերոթերապիան համակցվում է ռադիոալիքային թերմոօբլիտերացիայի կամ մինիֆլեբէկտոմիայի հետ, իհարկե, կախված պացիենտի մաշկի գույնից, մազանոթային ցանցի տեղակայումից, երակի դիամետրից:
1-2.5 մմ տրամաչափի մանր երակների պարագայում սլերոթերապիան կարող է ապահովել հիանալի էսթետիկ արդյունք:
🔹️Ժամանակակից ֆոամ սկլերոթերապիա
Սրա առավելությունն այն է, որ մեթոդի կիրառմամբ նախ երակի լուսանցքը դատարկվում է արյունից, թույլ է տալիս, որ դեղի և անոթի պատի կոնտակտը լինի առավել արտահայտված:
🔹️Ի՞նչ հակացուցումներ կան
Սկլերոթերապիայի հակացուցումներից են խիստ բարակ երակները, սիրտ-անոթային հիվանդությունները, հղիությունը, կրծքով կերակրումը, դեկոմպենսացված շաքարային դիաբետը… Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ այս կերպ լուծում է տրվում միայն էսթետիկ խնդրին, երբ չկա առողջական ցուցում:
🔹️Մեկանգամյա միջամտությու՞ն, թե՞ կուրս
Կախված պրոբլեմատիկ հատվածի ծավալից, չի բացառվում, որ կարիք լինի 3-4 այցելության, հետագա վերահսկողության:
Բուն պրոցեդուրան տևում է շուրջ 15 րոպե, որից հետո որոշակի ժամանակահատված հարկավոր է կրել կոմպրեսիոն տրիկոտաժ։
🔹️Կարևոր է իմանալ, որ սկլերոթերապիայի վերջնական արդյունքը անմիջապես տեսանելի չէ և պետք է պլանավորել սկլերոթերապիան կյանքի կարևոր իրադարձություններից ԱՌՆՎԱԶՆ երկու ամիս առաջ։
Խորհրդատվության և հետազոտության համար, կամ պարզապես մեթոդին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք զանգահարել՝ 091 17 13 27:
Գալուստ Սեմյոնի Բարաղամյան,
անոթային վիրաբույժ, բ.գ.թ.