Dr. Meline Navasardyan

Dr. Meline Navasardyan Ռադիոլոգ,սոնոգրաֆիստ
22 տարվա մասնագիտական փորձ
📲 091-000-662 077-076-077

📌Այսուհետ «Դիագեն Պլյուս» ախտորոշիչ կենտրոնում  կարող եք անցնել  Ուլտրաձայնային  հետազոտություններ՝ Առողջության պարտադիր...
08/04/2026

📌Այսուհետ «Դիագեն Պլյուս» ախտորոշիչ կենտրոնում կարող եք անցնել Ուլտրաձայնային հետազոտություններ՝ Առողջության պարտադիր ապահովագրության շրջանակներում,նախապես գրանցվելու պայմաններում:

Աշխատաժամեր`9:00-16:00
📍Էրեբունի, Էրեբունի 29 Երկուշաբթիից-ուրբաթ
Աշխատաժամեր`10:00-15:00
📍Նոր Նորք,5-րդ զանգված,Միկոյան 5/2-շաբաթ

❤️Սիրով սպասում եմ Ձեզ՝ նույն պատասխանատվությամբ և հոգատարությամբ:meline_navasardyan

Այսօր կխոսենք ձվարանների կիստայի մասին👇📌Կիստաները ձվարանի բարորակ գոյացություններն են, որոնք առաջանում են ձվարանների հյո...
03/04/2026

Այսօր կխոսենք ձվարանների կիստայի մասին👇

📌Կիստաները ձվարանի բարորակ գոյացություններն են, որոնք առաջանում են ձվարանների հյուսվածքներում հեղուկի կուտակումներից:

Ըստ չափերի կիստաները կարող են լինել փոքր և մեծ:

📌Որպես կանոն կիստաները ձվարանի ֆոլիկուլի հասունացման հետևանք են:
Ֆունկցիոնալ կամ ժամանակավոր կիստաները չեն հեռացվում, քանի որ նմանատիպ կիստաները ինքնուրույն անցնում են ,ինչպես նաև սահմանվում է իրենց հանդեպ հսկողություն 3 դաշտանային ցիկլի ընթացքում:

Մնացած դեպքերում կախված չափից և տեսակից առաջարկվում է վիրահատական միջամտություն:

Ըստ տեսակների կիստաները լինում են.
1.✅ֆոլիկուլյար
2.✅դեղին մարմնի
2.✅էնդոմետրոիդ
3.✅դերմոիդ

‼️Կիստայի ախտանշաններն են.

✅ցավեր որովայնի ստորին հատվածում
✅ճնշման և փքվածության զգացում ներսից
✅անկանոն և ցավոտ դաշտանի առկայություն:

📌Կիստաների հայտնաբերումը հաճախ լինում է պատահական ՈւՁՀ-ի ժամանակ, հետևաբար խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ անցնել հետազոտություն:
_________________
📌ՈւՁ հետազոտության համար կարող եք գրանցվել ՝ նախապես զանգահարելով
📞091-000-662,077-076-077 համարներով:
Հարցերի դեպքում կարող եք էջին📩

#кистаяичника
#киста #սոնոգրաֆիա


ուձհ
ձվարանիկիստա
ձվարանի_կիստա

02/04/2026

👉🏻 Իմ սիրելի հետևորդներ, հոլովակում ներկայցրել եմ հիմնական գանգատները, որոնց դեպքում կարող եք կատարել վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն։

👩🏻‍⚕️Սիրով՝ Ձեր բժիշկ-ճառագայթաբան Մելինե Նավասարդյան

☎️ Կոնտակտային տվյալներս անփոփոխ են.
091-000-662 /viber, watsup,telegram/
📲 077-076-077

#ուձհ #ուձհետազոտություն
#սոնոգրաֆիա #սոնոգրաֆիատանը #узи сонография

👉 Ինձ կարող եք դիմել հետևյալ սոնոգրաֆիկ հետազոտություններն իրականացնելու նպատակով.  • Որովայնի խոռոչի օրգանների ՈւՁՀ • Փ...
31/03/2026

👉 Ինձ կարող եք դիմել հետևյալ սոնոգրաֆիկ հետազոտություններն իրականացնելու նպատակով.


• Որովայնի խոռոչի օրգանների ՈւՁՀ
• Փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ
• Վահանաձև գեղձի ՈւՁՀ
• Կրծքագեղձի ՈւՁՀ
• Փափուկ հյուսվածքների ՈւՁՀ
. Ավշային հանգույցների ՈւՁՀ
• Միզասեռական համակարգի ՈւՁՀ
. Փոշտի ՈւՁՀ
• Հոդերի ՈւՁՀ
.Հղիության վաղ շրջանի ՈւՁՀ
.🚑«Տնային կանչ»սոնոգրաֆիկ ծառայություն

Էլաստոգրաֆիա

• Վահանաձև գեղձի էլաստոգրաֆիա
• Կրծքագեղձի էլաստոգրաֆիա
• Լյարդի էլաստոգրաֆիա

📍Կրծքագեղձի յուրաքանչյուր գոյացություն քաղցկեղ չէ։Խոսենք կրծքագեղձի օջախային փոփոխությունների մասին:👇🏻👇🏻👇🏻🔎ՖԻԲՐՈԱԴԵՆՈՄԱՆ...
30/03/2026

📍Կրծքագեղձի յուրաքանչյուր գոյացություն քաղցկեղ չէ։
Խոսենք կրծքագեղձի օջախային փոփոխությունների մասին:👇🏻👇🏻👇🏻

🔎ՖԻԲՐՈԱԴԵՆՈՄԱՆԵՐ
⭕Առավել հաճախ հանդիպում է 25-40տ. աղջիկների և կանանց մոտ։ Հասարակ ֆիբրոադենոման կյանքին վտանգ չի սպառնում։ Հաճախ ախտահարվում է մի կուրծքը, երբեմն երկկողմանի։

🔎ԿԻՍՏԱՆԵՐ
⭕Հեղուկով լցված պարկեր են և իրենցից ներկայացնում են բարորակ գոյացություններ։ Կրծքագեղձում կարող են լինել մեկ կամ բազմաթիվ կիստաներ։ Կարող են լինել ինչպես միակողմանի, այնպես էլ երկկողմանի։ Որոշ դեպքերում կիստան կարող է առաջացնել ցավ և դիսկոմֆորտ։

🔎ՄԱՍՏԻՏ
⭕Կրծքագեղձի բորբոքային հիվանդություն է։ Մաստիտի առաջացման պատճառը կաթնածորանների խցանումն , որը նպաստում է ինֆեկցիայի տարածմանը կրծքագեղձում։

🔎ԱԹԵՐՈՄԱ
⭕ Բարորակ գոյացությում է, հանդիպում է քիչ։ Ենթամաշկային պատիճ է՝ լցված ճարպանման պարունակությամբ, որն առաջանում է ճարպագեղձերի արտատար ծորանի խցանման հետևանքով։ Հիմնականում դրանք անցավ են։

🔎ԼԻՊՈՄԱ
⭕Քիչ հանդիպող բարորակ գոյացություն է և կարող է վերածվել չարորակ նորագոյացության:

📌«Սիրի՛ր քեզ,գնահատի՛ր կյանքդ,հետազոտվի՛ր ժամանակին»

👩‍⚕️❤ Հիշեցնեմ,որ պրոֆիլակտիկ հետազոտությունները փրկում են կյանքեր:

#կրծքագեղձիգոյացություններ
#կրծքագեղձիօջախայինփոփոխություններ
#բարորակգոյացություններ
#կրծքագեղձիկիստաներ
#ֆիբրոադենոմա
մաստիտ
աթերոմա
լիպոմա
կրծքագեղձիքաղցկեղ
dr_Meline_Navasardyan
ուձհ
կրծքագեղձիուձհ
կրծքագեղձիսոնոգրաֆիա
բժիշկ_Մելինե_Նավասարդյան

Եվս մեկ աշխատանքային հասցե, նույն հոգատար մոտեցումը🤍📍Էրեբունի 29📞091-000-662. 077-076-077
25/03/2026

Եվս մեկ աշխատանքային հասցե, նույն հոգատար մոտեցումը🤍

📍Էրեբունի 29
📞091-000-662. 077-076-077

Սոնոգրաֆիկ հետազոտության կարող եք գրանցվել նաև հետևյալ հղմամբ👇🏻
24/03/2026

Սոնոգրաֆիկ հետազոտության կարող եք գրանցվել նաև հետևյալ հղմամբ👇🏻

Ծանոթացեք ռադիոլոգ սոնոգրաֆիստ Մելինե Գևորգի Նավասարդյանի մասնագիտական էջին: Ստացեք արդի մշտապես թարմացվող տեղեկատվություն նրա բժշկական գործունեության, փորձի, գ...

👩🏻‍⚕️Լրագրող Անի Կարապետյանի հետ խոսել եմ սոնոգրաֆիկ հետազոտությունների կարևորության մասին
15/03/2026

👩🏻‍⚕️Լրագրող Անի Կարապետյանի հետ խոսել եմ սոնոգրաֆիկ հետազոտությունների կարևորության մասին

Ուլտրաձայնային հետազոտությունն ախտորոշիչ մեթոդների շարքում առաջնակարգ տեղ է զբաղեցնում՝ բարձր տեղեկատվության, բուժառուի առողջությանը վնաս չպատճառելու շնորհիվ։...

Հետաքրքիր թեմայի մասին ենք խոսելու,ցանկության դեպքում կարող եք միանալ մեզ և հղել Ձեր հարցերը❤️
06/03/2026

Հետաքրքիր թեմայի մասին ենք խոսելու,ցանկության դեպքում կարող եք միանալ մեզ և հղել Ձեր հարցերը❤️

👩🏻‍⚕️Սիրով տեղեկացնում եմ, որ 2026 թվականի մարտի 1-ից մասնագիտական գործունեությունս շարունակելու եմ իրականացնել «Դիագեն+...
22/02/2026

👩🏻‍⚕️Սիրով տեղեկացնում եմ, որ 2026 թվականի մարտի 1-ից մասնագիտական գործունեությունս շարունակելու եմ իրականացնել «Դիագեն+» լաբորատորիայում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»բժշկական կենտրոնում:

Շնորհակալ եմ պացիենտներիս տարիների վստահության,իսկ կլինիկաներին`համագործակցության համար։

❤️Սիրով սպասում եմ Ձեզ՝ նոր միջավայրում, նույն պատասխանատվությամբ և հոգատարությամբ:meline_navasardyan

Սիրելի գործընկերներ, բարեկամներ, հետևորդներ, պացիենտներ և բոլոր նրանք, ովքեր եղել են իմ մասնագիտական ճանապարհի մի մասը.Ա...
05/02/2026

Սիրելի գործընկերներ, բարեկամներ, հետևորդներ, պացիենտներ և բոլոր նրանք, ովքեր եղել են իմ մասնագիտական ճանապարհի մի մասը.
Այսօր ես փակում եմ մի կարևոր էջ իմ կյանքում, ավարտում եմ իմ գործունեությունը «Ռոյալ» կլինիկայում որպես բուժգծով տնօրեն , որտեղ աշխատել եմ ոչ թե ժամերով, այլ օր ու գիշեր, մեծ սիրով, հավատով և լիարժեք նվիրումով։
Այստեղ եմ թողնում իմ ժամանակը, իմ ուժը, իմ ապրումները, իմ հոգին։
Սա պարզապես աշխատանք չի եղել․ ամեն մի որոշում, ամեն մի աշխատանքային օր եղել է պատասխանատվության և հավատարմության արտահայտություն իմ մասնագիտության հանդեպ:
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում կլինիկայի տնօրինությանը՝ վստահության, գնահատանքի և այս պատասխանատու ուղին ինձ վստահելու համար։ Այդ վստահությունը եղել է մեծ պատիվ և միաժամանակ մեծ պարտավորություն, որը փորձել եմ արդարացնել ամեն օր՝ ազնվորեն ու ամբողջ սրտով:
Շնորհակալ եմ իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի, փոխադարձ հարգանքի, աջակցության և մարդկային ջերմ մթնոլորտի համար։
Եվ անսահման շնորհակալ եմ բոլոր պացիենտներին`վստահության, համբերության և այն լուռ շնորհակալ հայացքների համար, որոնք իմ աշխատանքի ամենամեծ պարգևն են եղել:
Աշխատանքը ավարտվեց,
բայց նվիրումը մնաց որպես արժեք և խաղաղություն՝ սրտում։
Այս օրը դարձավ լռությամբ ասված շնորհակալություն, արժանապատիվ հրաժեշտ
և հավատով բացվող նոր ճանապարհ։
#սիրումեմիմաշխատանքը 🤍

Անցնող տարին եղավ փորձությունների ու ձեռքբերումների համադրություն,ինչպես նաև աշխատանքի, պատասխանատվության և շարունակական...
31/12/2025

Անցնող տարին եղավ փորձությունների ու ձեռքբերումների համադրություն,ինչպես նաև աշխատանքի, պատասխանատվության և շարունակական առաջընթացի տարի։Այն բերեց կարևոր ձեռքբերումներ և մասնագիտական ու անձնական աճ, սակայն նաև դրոշմվեց անդառնալի բացակայությամբ, որը փոխեց ժամանակի զգացողությունը և արժեքների ընկալումը։ Այդ ցավը դարձավ լռելի հիշողություն, իսկ հիշողությունը՝ ներքին ուժի և խոնարհության աղբյուր։
✨Նոր տարին դիմավորում եմ երախտագիտությամբ անցած ճանապարհի հանդեպ և վստահությամբ՝ գալիքի նկատմամբ։ Թող այն լինի նոր նպատակների, արժևորումների և հավասարակշռված առաջընթացի տարի՝ լի խաղաղությամբ, առողջությամբ և կայուն հաջողություններով։
Թող մեր ճանապարհը առաջնորդվի սիրով, հավատքով և իմաստությամբ🙏🏻
Շնորհավոր Նոր տարի🎄🍷🐎

Address

Yerevan
0040

Website

https://www.instagram.com/dr.meline_navasardyan?igsh=MTNrdHBsem

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Meline Navasardyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Meline Navasardyan:

Share

Category