05/02/2026
‼Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է անոթային համակարգի հիվանդությունների ժամանակակից բուժում՝ ընդգրկելով աորտայի, խոշոր զարկերակների և երակների տարբեր ախտահարումներ։
📌 Բաժանմունքի գործունեության կարևոր ուղղություններից է աորտայի, նրա ճյուղերի, ինչպես նաև վերջույթների զարկերակների աթերոսկլերոտիկ հիվանդությունների արդյունավետ և անվտանգ բուժումը։
✅ Այստեղ իրականացվում են անոթային վիրաբուժության գրեթե բոլոր տեսակները՝ ինչպես զարկերակային, այնպես էլ երակային միջամտություններ, որոնք ներկայում հասանելի են Հայաստանում՝ բացառությամբ կրծքային աորտայի, ներգանգային և սրտի պսակաձև անոթների վիրահատությունների։
✅ Այստեղ, կիրառելով ժամանակակից մոտեցումներ և բարձր մակարդակի մասնագիտական փորձ, իրականացվում է վարիկոզի, աթերոսկլերոզի, «դիաբետիկ ոտնաթաթի», թրոմբոզի և այլ բարդ անոթային հիվանդությունների անվտանգ և արդյունավետ բուժում։
-------------------------
💠Էրեբունի ԲԿ-ի Անոթային և լազերային վիրաբուժական ծառայություն
Ղեկավար` Արամ Բադալյան
Հեռ`. 077 03 03 77
#ԱնոթայինՎիրաբուժություն
#Աթերոսկլերոզ
#ԴիաբետիկՈտնաթաթ
#Թրոմբոզ