Բարեկամ/Barekam

Բարեկամ/Barekam Անհատական հոգեբանական խորհրդատվություն
Հոգեբանական թրենինգների կազմակերպում
(3)

«Բարեկամ» ընկերությունը առաջարկում է Ձեզ հետևյալ ծառայությունները.
1. Անհատական տնային սպասարկման ծառայություն, որն առաջարկում է սոցիալական
սպասարկման և խնամքի ծառայություններ տնային պայմաններում Ձեր և Ձեր հարազատների համար՝ տրամադրելով արհեստավարժ, հուսալի մասնագետներ և ապահովելով աջակցող ընկերակցություն և դրական մթնոլորտ: Մեր ծառայությունների ճկուն ժամանակացույցը և բավարար քանակի մասնագետների առկայությունը հնարավորություն է տալիս ապահովել մեր ծառայությունների հասանելիությունը ցանկացած իրավիճակում և ցանկացած ժամանակ: Օգտվելով մեր ծառայություններից Դուք կստանաք Ձեր կարիքների վրա հիմնված անհատական մոտեցում: Համապատասխան վերապատրաստում անցած մեր բարեխիղճ աշխատողները կապահովեն Ձեր կամ Ձեր հարազատի ապահով և հոգատար խնամքը:

Երեխաների համար առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.
Ընկերակցող խնամք
• Ընթերցանություն (հեքիաթներ, արկածային գրքեր, գիտական բացահայտումների վերաբերյալ երեխայի տարիքին ադապտացրած գրականություն)
• Զբոսանքներ (նոր գիտելիքների ձեռքբերման և շրջապատող աշխարհին ծանոթանալու ուղղվածությամբ)
• Ժամանցային և զարգացնող խաղեր (դոմինո, շախմատ, շաշկի և տրամաբանությունը զարգացնող այլ խաղեր)
• Իմացական ոլորտի վարժություններ (խաղի միջոցով նոր գիտելիքների ձեռքբերում և ստացած գիտելքների ամրապնդում)
• Արտ-թերապիա (նկարչություն, կավագործություն, ծաղիկներով ձևավորում, զարդագործություն, ձեռագործ, կոլաժ)
• Մարմնամարզություն (տանը և դրսում)
Դասապատրաստում
Հատուկ խնամք
• Հոգեբան
• Լոգոպեդ
• Մերսում
• և այլն
Տարեց մարդկանց համար առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.
Ընկերակցող խնամք
• Ընթերցանություն (թերթեր, ամսագրեր, գրականություն)
• Ժամանցային խաղեր (շախմատ, շաշկի և այլն)
• Համակարգչային ուսուցում (օր.՝ skype ծրագրին ծանոթություն՝ այլ երկրում բնակվող բարեկամների հետ շփման նպատակով)
• Իմացական ոլորտի վարժություններ
• Արտ-թերապիա (նկարչություն, կավագործություն, ծաղիկներով ձևավորում, զարդագործություն, ձեռագործ, կոլաժ)
• Մարմնամարզություն, յոգա (տանը և դրսում)
Բուժքուրական խնամք
• Զարկերակային ճնշման չափում
• Ներարկումներ
• Վիրակապերի փոխում
Հատուկ խնամք
• Մերսում
• Ֆիզիոթերապիա
• Վարսահարդարման ծառայություն
• և այլն

2. ‹‹Բարեկամ›› ժամանցի և զարգացման մանկական կենտրոն, որն առաջարկում է
հաճելի ժամանցի և գիտելիքերի ձեռքբերման համադրում:
Մենք առաջարկում ենք՝
• արտ-թերապիա. հոգեբանների և արվեստագետների կողմից մշակված նոր մեթոդներով մանկական արտ-թերապիա: Մեր բանիմաց և հոգատար մասնագետների կողմից անցկացվող արտ-թերապիան հնարավորություն կտա Ձեր երեխաներին զարգացնել իրենց ստեղծագործական ունակությունները, երևակայությունը, ինքնաարտահայտվել և պարզապես անցակցնել անմոռանալի ժամանակ արվեստի մթնոլորտում: Կերտե՛ք Ձեր երեխայի համար արվեստի և ներդաշնակության աշխարհ՝ այցելելով մեզ:
Մենք մատուցում ենք արտ-թերապևտիկ հետևյալ միջոցները..
● նկարչություն
● կավագործություն / քանդակ
● կոլաժ, ապլիակցիա, պապե մաշե և այլ տեխնիկաներ

• Դասապատրաստում. մեր ընկերության արհեստավարժ մանկավարժները կզուգակցեն դասապատրաստման գործընթացը ընդհանուր զրագացման և լրացուցիչ գիտելիքների ձեռքբերման հետ, ինչի արդյունքում երեխան ձեռք կբերի նոր գիտելիքներ և կզարգանա նրա աշխարհայացքը և ներաշխարհը:
• Հոգաբանի ծառայություն. մանկական հոգեբանի ծառայությունները կօգնեն երեխայի հոգեբանական խնդիրների հաղթահարմանը և կնպաստեն նրա անձի բազմակողմանի զարգացմանը:

3. «Բարեկամ» տարեցների զբաղվածության ցերեկային կենտրոն, որի նպատակն է ՝
● Նպաստել տարեց մարդկանց կենսունակության երկարացմանը ՝ ապահովելով նրանց ակտիվ կենսակերպը:
● Կիրառել շարունակական կրթության սկզբունքները՝ նոր գիտելիքների և հմտությունների ուսուցման միջոցով:
● Նպաստել տարեցների հասարակական ակտիվության բարձրացմանը՝ նրանց համար նոր միջավայր ստեղծելու միջոցով:
● Նպաստել նոր ծանոթությունների ստեղծմանը համատեղ միջոցառումների միջոցով:
● Վերականգնել կամ ակտիվացնել տարեցների ստեղծագործական և հաղորդակցման ունակությունները
● Աջակցել տարեց մարդկանց ֆիզիկական, հոգեբանական և մտավոր բավարար վիճակի պահպանմանն ու բարելավմանը:
Մենք առաջարկում ենք՝
• Ապահով և դրական միջավայր
• Ջերմ և աջակցող մթնոլորտ
• Ամենօրյա ակտիվ զբաղվածություն
• Առավել բարձր կյանքի որակ
Տարեցների զբաղվածության կենտրոնի հաճախորդներին առաջարկվում են հոգածության և խնամքի հետևյալ ծառայությունները.
●Երեքանգամյա սնունդ
● Տրանսպորտային տեղափոխում
● Շուրջօրյա հասանելի անձնակազմ
● Բուժքույրական խնամքի տրամադրում
● Վերականգնողական ծառայությունների տրամադրում, այդ թվում ֆիզիոթերապևտիկ վարժություններ, մարզումներ, անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով՝ հաճախորդների գործունեությունը բարելավելու նպատակով
● Տարաբնույթ ժամանցային գործունեության տեսակներ ուղղված հաճախորդների սոցիալական և ստեղծագործական հետաքրքրությունների ու կարիքների բավարարմանը
● Տարատեսակ միջոցառումներ
● Արտ-թերապիա
Կենտրոնի ծառայությունները իրականացվում են տարեց մարդկանց խնամակալների/ընտանիքի անդամների աշխատանքային ժամերին:

Address

Paronyan 1
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բարեկամ/Barekam posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category