23/11/2023
🍊Մանդարինը հարուստ է վիտամիններով,հանքանյութերով և սննդային մանրաթելերով։
🍊Հզոր հակաօքսիդանտ է։ Պարունակում է վիտամին С, որը օգնում է բարձրացնել իմունիտետը ։
🍊Պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին А, որն անհրաժեշտ է աչքերի լիարժեք աշխատանքի, օրգանիզմի լորձաթաղանթային մասերի, ինչպես նաև մաշկի վրա։
🍊Մանդարինը հարուստ է B և P խմբի վիտամիններով, A պրովիտամինով, ակսորբինային թթվով, հանքային և այլ աղերով:
🍊Հիանալի հակադեպրեսանտ է և հրաշալի կերպով ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա։
🍊Բարենպաստ ազդեցություն ունի մարսողության վրա, կանխարգելում է անոթների խցանումը, նվազեցնում այտուցները։
🍊Պարունակում է մեծ քանակությամբ կիտրոնաթթու, որի շնորհիվ մանդարինի մեջ բացակայում է նիտրատների պարունակությունը ։
🍊Մանդարինն ունի աև հակասնկային հատկություններ։
🍊Հրաշալի կանխարգելիչ միջոց է ճիճուների դեմ պայքարելու համար։
🍊Մանդարինի հյութը կարող է պայքարել ջերմության դեմ, հագեցնել ծարավը, մաքրել հեղձուկով և բրոնխիտով հիվանդների թոքերը, ինչպես նաև վերականգնել ստամոքսի և աղիների միկրոֆլորան:
🍊Մանդարինի կեղևից ստացված հյութը նպաստում է ախորժակի լավացմանը, իսկ եփուկը փափկացնում է հազը:
🍊Մանդարինի եթերայուղը լավագույն միջոցն է ընկճախտի և վատ տրամադրության դեմ:
🍊Մանդարինի յուղը շատ է կիրառվում կոսմետոլոգիայում: Այն օգտակար է տարբեր տեսակի մաշկերի և բոլոր տարիքային խմբերի համար:
🍊Արդյունավետորեն պայքարում է կնճիռների դեմ, հանգստացնում է նաև զգայուն մաշկը: Մանդարինի յուղի օգնությամբ կարելի է ազատվել նաև ցելյուլիտից:
‼️Ցիտրուսների նկատմամբ ալերգիայի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի, ստամոքսահյութի բարձր թթվայնության, ստամոքսաբորբի, խոլեցեստիտի և հեպատիտի առկայության դեպքում մանդարինի օգտագործումը ցանկալի չէ։