15/04/2026
🔸Անտեսված, բայց ամենօրյա սխալը՝ սխալ նստելակերպը կարող է առաջացնել պարանոցի, մեջքի, ողնաշարի և հոդերի ցավեր։
Ճիշտ նստելակերպի հիմնական կանոնները․
✔️ Մեջքն ուղիղ է, ամբողջությամբ հենված բազկաթոռի վրա:
✔️ Ծնկները՝ 90° անկյան տակ:
✔️ Ոտքերը՝ հարթ հատակին կամ հենարանի վրա:
✔️ Առանձնահատուկ ուշադրություն՝ մոնիտորի բարձրությանը. հայացքը պետք է լինի ուղիղ՝ առանց վիզը առաջ թեքելու:
Սխալ դիրքը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։
Բուժումը շատ կարևոր է, բայց ճիշտ կանխարգելումը՝ առավել։