25/03/2026
🎙️Արգանդի վզիկի քաղցկեղ․ վաղ ախտորոշում, սքրինինգ և ՄՌՏ-ի դերը | EMERTÉ Podcast #17
Այս թողարկման հյուրը D'Clinic բժշկական կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Մարիամ Մաիլյանն է։
Մասնագետի հետ զրուցել ենք կանանց առողջության մասին՝ հատկապես անդրադառնալով արգանդի վզիկի քաղցկեղին, դրա վաղ ախտորոշման կարևորությանը և սքրինինգների դերին։ Քննարկել ենք նաև կանխարգելման և արդյունավետ բուժման մոտեցումները, ՄՌՏ հետազոտության նշանակությունը ճիշտ ախտորոշման և հետագա բուժման ռազմավարության ընտրության գործում, ինչպես նաև PAP թեստը՝ երբ և ինչ նպատակով է այն իրականացվում։
Առանձին անդրադարձել ենք նաև այն հարցին, թե ինչպես պետք է պացիենտին ներկայացնել ախտորոշման մասին տեղեկությունը։
Դիտե՛ք թողարկումը, կիսվե՛ք այն ձեր շրջապատի հետ և մեկնաբանություններում գրե՛ք հարցերը, որոնց կցանկանաք, որ անդրադառնանք հաջորդ փոդքասթներում։
Բաժանորդագրվեք նաև մեր YouTube ալիքին՝ www.youtube.com/ :