ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն

ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն Dear Guests, here you can find complete information about our Center's activities, as well as regist

Մասնագիտական-ուսուցողական թրեյնինգներ
Անհատական հոգեբանական խորհրդատվություն
Անձնային աճի խմբեր
Սուպերվիզիա
Գիտական հետազոտություններ
Թեմատիկ սեմինարներ

❗️ Հարգելի գործընկերներ,  Բոլոր նրանք, ովքեր անցել են Բրեյնսփոթինգի I և II փուլերը, հրավիրվում են մասնակցելու  V փուլին,...
03/03/2026

❗️ Հարգելի գործընկերներ,
Բոլոր նրանք, ովքեր անցել են Բրեյնսփոթինգի I և II փուլերը, հրավիրվում են մասնակցելու V փուլին, որը իրականացվելու է առցանց ձևաչափով:

Վերապատրաստումը կվարի մեթոդի հիմնադիրը՝ Դևիդ Գրանդը։

Սա բացառիկ հնարավորություն է՝ մասնակցելու հինգերորդ փուլին անմիջապես մեթոդի հեղինակի ղեկավարությամբ։

📅 Ամսաթիվ և ժամեր
🗓 Ապրիլի 24, 25, 26-ին, 2026 թ.
🕒 Ամեն օր՝ Երևանի ժամանակով 15:00 – 24:00 (ընդմիջումներով)
🌐 Լեզու՝ անգլերեն (հայերեն հաջորդական թարգմանությամբ)

💶 Մասնակցության արժեք՝ 150 եվրո։ Սա հատուկ արժեք է մեր խմբի համար, քանի որ դասընթացի իրական արժեքը կազմում է 875 եվրո։

Գրանցվել կարող եք ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնում՝
• թողնելով գործող էլեկտրոնային հասցե
• վճարելով 150 եվրո մասնակցության գումարը

Դասընթացի հակիրճ բովանդակությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ․
🔗 https://brainspotting.nl/index.php/nl/trainingen/116-phase-5-24-t-m-26-april-202

_______________________________________
📞 Հարցերի, կամ այց գրանցելու դեպքում կարող եք զանգահարել 077 105259 հեռախոսահամարով:

📣Նոր վերապատրաստման դասընթաց հոգեբանների համար. «ՊՐԵՆԱՏԱԼ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ. ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ...
24/02/2026

📣Նոր վերապատրաստման դասընթաց հոգեբանների համար. «ՊՐԵՆԱՏԱԼ ԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ. ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՏԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ՇՐՋԱՆ»:

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան՝

✅Մայրացման հոգեբանական հիմքերին՝ բեղմնավորման հոգեբանություն, դրական և բացասական մոտիվներ, ենթագիտակցական արգելքներ և հոգեբանական անպտղության առանձնահատկություններ (ԱՄԲ ուղեկցում):
✅Հղիության եռամսյակների հոգեսոցիալական բնութագրերին՝ 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հոգեբանական և սոցիալական ապրման առանձնահատկություններ և մայրական դերի ներքնայնացման առանձնահատկություններ:
✅Հղիության ապրման հոգեբանական դինամիկային. հղիության ապրման տագնապային, մերժողական, իդեալականացված, ամբիվալենտ, օպտիմալ և համակցված (ընկալման) ոճեր: Հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները յուրաքանչյուր տիպի հղիության դեպքում:
✅Ծննդաբերության հոգեբանությանը. բնական և կեսարյան ծննդաբերություններ՝ հոգեբանական նախապատրաստում և ուղեկցում, ցավի կառավարման հոգեբանական տեխնիկաներ, ինչպես նաև հայրական դերի տրանսֆորմացիա և ներգրավվածություն համատեղ ծննդաբերության ժամանակ:
✅Պերինատալ կորստի հետ աշխատանքին. էթիկական և թերապևտիկ մոտեցումներ, կրկնվող կորստի փորձի հետ աշխատանքի առանձնահատկություններ և հաջորդող հղիության ուղեկցում:
✅Հետծննդաբերական շրջանի առանձնահատկություններին. հետծննդաբերական դեպրեսիաներ և Բեյբի բլյուզ, մոր ու նորածնի կապի (bonding) խթանում՝ առանց դերով տարվածության և ինքնության կորստի:
✅Պրենատալ հոգեբանի աշխատանքի յուրահատկություններին տարբեր միջավայրերում. խորհրդատվական սենյակում, պոլիկլինիկաներում և ծննդաբերական կենտրոններում, ինչպես նաև համագործակցության սկզբունքները հարակից մասնագետների հետ:

Դասընթացի կառուցվածքը՝

🔶Տեսական նյութի ներկայացում և քննարկում:
🔶Կլինիկական դեպքերի վերլուծություն (Case Study):
🔶Դերային խաղեր և թերապևտիկ հմտությունների մշակում:
🔶Պրակտիկ գործիքակազմի տրամադրում:

📅Մեկնարկը՝ Մարտի 9-ին,
🕜Ժամը՝ 17:30-20:30
📌Դասընթացի ընդհանուր տևողությունը՝ 8 հանդիպում (24 ժամ)
💳Արժեքը՝ 72.000դրամ
ԵՊՀ ուսանողներ՝ 60.000դրամ:

🗣Դասընթացը մշակել և վարում է՝ պրենատալ ոլորտի որակավորված մասնագետ, ԵՊՀ դասախոս Լիլիթ Չոբանյանը:

📌Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ:

Գրանցվելու համար անցեք հղումով՝ 👇
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf7fBVzXUOvPtxoKaW3A0KeYalPNePrXtE0psD5KtM9tuoefg/viewform?usp=header

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 77 105259 հեռախոսահամարով: 📲

20/02/2026

Մասնագետ Հռիփսիմե Գրիգորյանը պատմում է գեղարվեստական գրականության և նեյրոնային կապերի մասին։

Վերջերս մեր կենտրոնը հյուրընկալեց Նիդերլանդներից  ժամանած հիանալի մասնագետ Մարի Խոսե Բունին։ Նա հերթական անգամ իրականացր...
10/02/2026

Վերջերս մեր կենտրոնը հյուրընկալեց Նիդերլանդներից ժամանած հիանալի մասնագետ Մարի Խոսե Բունին։

Նա հերթական անգամ իրականացրեց Բրեյնսփոթինգ միջազգային վերապատրաստման առաջին և երկրորդ փուլերը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր մասնագետներին՝ մեր նախաձեռնության մաս կազմելու և ակտիվ մասնակցություն ունենալու համար։

📣 Սիրելի գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնը մեկնարկում է ԲԱԼԻՆՏՅԱՆ ԽՄԲԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ:Խումբը կվարի՝ Իզաբ...
09/02/2026

📣 Սիրելի գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնը մեկնարկում է ԲԱԼԻՆՏՅԱՆ ԽՄԲԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ:

Խումբը կվարի՝ Իզաբելլա Ղազարյանը

Բալինտյան խմբերի նպատակն է ապահով խմբային պայմաններում հնարավորություն ընձեռել աջակցող ոլորտի մասնագետին վերանայելու և վերաիմաստավորելու իրենց և խնդրահարույց “շահառուի” (հիվանդ, այցելու, աշակերտ) միջև առկա հարաբերությունները, թոթափելու կուտակված բացասական հույզերը:

Նշենք նաև, որ հավաքագրումը նպատակ ունի աջակցել հուզական այրման և մասնագիտական սպառվածության կանխարգելմանը՝ հետևյալ աջակցող մասնագետների շրջանում․
․ բուժաշխատողներ
․ հոգեբաններ
․ հոգեթերապևտներ
․ մանկավարժներ

❗️Խմբում առկա է 2 մասնագետի տեղ։
❗️ Մեկնարկ՝ փետրվարի 16-ին, ժամը 18:00-20:00-ին
❗️ Հանդիպումների քանակը՝ 10
❗️Ամսական 2 հանդիպում, 2 ժամ տևողությամբ
❗️Արժեքը՝ 60․000 դրամ
_______________________________________
Գրանցման համար անցեք հղումով՝ https://docs.google.com/forms/d/1sAeEmQxCYU5x8agaQDupCF3eBARdKRYmbtQMOsZRwzE/edit

Իսկ հարցերի դեպքում զանգահարեք +374 77105259 հեռախոսահամարով, կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին:

📣Սիրելի՛ մասնագետներ, ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնը «Կենաց ծառ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի  հետ համատե...
29/01/2026

📣Սիրելի՛ մասնագետներ, ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնը «Կենաց ծառ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հետ համատեղ հերթական անգամ մեկնարկում է «ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ» վերապատրաստման ծրագիրը:

✅Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան՝
✔️դեռահասների խորհրդատվության առանձնահատկություններին, ընթացքին, փուլերին,
✔️առաջին հանդիպման և կոնտակտի կայացման սկզբունքներին,
✔️դեռահասության շրջանի հիմնական հոգեբանական դժվարություններին և հոգեբանական խորհրդատվության դիմելու պատճառներին,
✔️դեռահասի հետ աշխատանքի արդյունավետ տեսական և մեթոդական ուղղություններին (հումանիստական, կոգնիտիվ-վարքաբանական թերապիա, արտ-թերապիա և այլն),
✔️դեռահասի հետ աշխատանքի հիմնական դժվարություններին և դրանց հաղթահարման մոտեցումներին,
✔️դեռահասի ծնողների հետ ծնողավարական աշխատանքի առանձնահատկություններին և այլն։

✅Դասընթացի կառուցվածքը՝
🔸Տեսական նյութի ներկայացում, քննարկում:
🔸Դեպքերի քննարկումներ:
🔸Դերային խաղեր:
🔸«Սեփական դեռահասի հետ հանդիպման» պրակտիկ վարժություններ:

📅Մեկնարկը՝ 11.02.26
🕠 17:30-20:30
⏳Դասընթացի ընդհանուր տևողությունը՝ 30 ժամ:
📌Արժեքը՝ 60.000 ՀՀ դրամ
ԵՊՀ ուսանողներ՝ 45․000 դրամ։

✅Դասընթացը մշակել և վարում է հոգեբան, ԵՊՀ դասախոս, հ.գ.թ., ԿԵՆԱՑ ԾԱՌ-ի համահիմնադիր Սոսե Խաչիբաբյանը:

❗️Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ:

Գրանցվելու համար անցեք հղումով՝ 👇
https://docs.google.com/forms/d/1nGyoS0j0Zp8OKzoYd2hdWG5sHzv14_pjvhGwm0PeF4Q/edit

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 105259 հեռախոսահամարով:

📍Աբովյան 52ա, ԵՊՀ 8-րդ մասնաշենք, 0 հարկի դահլիճ

Սիրով շնորհավորում ենք մեր կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանին ծննդյան օրվա առթիվ:Մաղթում ենք առողջություն, հոգեկան ներդաշն...
22/01/2026

Սիրով շնորհավորում ենք մեր կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանին ծննդյան օրվա առթիվ:

Մաղթում ենք առողջություն, հոգեկան ներդաշնակություն, անսպառ ուժ և շարունակական հաջողություններ։
Թող Ձեր մասնագիտական ուղին միշտ ուղեկցվի իմաստությամբ և բազմաշերտությամբ։

✨ Թող բոլոր նպատակներն իրականություն դառնան🎂

 Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ ՝ Էլզա Պողոսյանը աշխատում է ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնում՝ չափահասների հետ:Ուն...
21/01/2026



Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ ՝ Էլզա Պողոսյանը աշխատում է ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնում՝ չափահասների հետ:

Ունի ավելի քան 4 տարվա աշխատանքային փորձ:

Հիմնական հոգեթերապևտիկ ուղղությունները՝
➢ Գեշտալտ թերապիա,
➢ Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա (CBT),
➢ Բրեյնսփոթինգ:

Աշխատում է հետևյան խնդիրների հետ՝
🌿 տագնապային սպեկտորի խանգարումներ,
🌿 դեպրեսիվ սպեկտորի խանգարումներ, դատարկության կամ կյանքի իմաստի կորուստ,
🌿 ինքնագնահատականի և ինքնության հարցեր,
🌿 հարաբերությունների դժվարություններ, հաղորդակցման կամ առողջ սահմանների հաստատման շուրջ,
🌿 կորուստի և վշտի վերապրում,
🌿 մասնագիտական հուզական այրում ,
🌿 մարմնական զգացողությունների ու հույզերի հետ կապի վերականգնում (դիսոցացիա/դեպերսոնալիզացիա),
🌿 ինչպես նաև կյանքին սպառնացող հիվանդությունների կամ ուժեղ սթրեսների հաղթահարման ուղիների շուրջ։
_______________________________________
📞 Հարցերի, կամ այց գրանցելու դեպքում կարող եք զանգահարել 077 105259 հեռախոսահամարով:

📢 Սիրելի՛ մասնագետներ, ուսանողներ,Արձակուրդից վերադառնում ենք և տեղեկացնում, որ ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի և «...
08/01/2026

📢 Սիրելի՛ մասնագետներ, ուսանողներ,

Արձակուրդից վերադառնում ենք և տեղեկացնում, որ
ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի և «Կենաց ծառ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հետ համատեղ հերթական անգամ մեկնարկում է «Դեռահասների խորհրդատվություն» վերապատրաստման ծրագրը։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան՝
✔️դեռահասների խորհրդատվության առանձնահատկություններին, ընթացքին, փուլերին,
✔️առաջին հանդիպման և կոնտակտի կայացման սկզբունքներին,
✔️դեռահասության շրջանի հիմնական հոգեբանական դժվարություններին և հոգեբանական խորհրդատվության դիմելու պատճառներին,
✔️դեռահասի հետ աշխատանքի արդյունավետ տեսական և մեթոդական ուղղություններին (հումանիստական, կոգնիտիվ-վարքաբանական թերապիա, արտ-թերապիա և այլն),
✔️դեռահասի հետ աշխատանքի հիմնական դժվարություններին և դրանց հաղթահարման մոտեցումներին,
✔️դեռահասի ծնողների հետ ծնողավարական աշխատանքի առանձնահատկություններին և այլն։

Դասընթացի կառուցվածքը՝
• Տեսական նյութի ներկայացում, քննարկում:
• Դեպքերի քննարկումներ:
• Դերային խաղեր
• «Սեփական դեռահասի հետ հանդիպման» պրակտիկ վարժություններ:

❗️Մեկնարկը՝ ՓԵՏՐՎԱՐԻՑ:
❗️ Հանդիպումները նախատեսվում են շաբաթական 1 անգամ՝ 3 ժամ տևողությամբ (ՕՐԸ և ԺԱՄԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՏԵՂԵԿԱՑՆԵՆՔ):
❗️Դասընթացի ընդհանուր տևողությունը՝ 30 ժամ:
❗️Արժեքը՝ 60.000 ՀՀ դրամ:

Դասընթացը մշակել և վարում է հոգեբան, ԵՊՀ դասախոս, հ.գ.թ.,ԿԵՆԱՑ ԾԱՌ-ի համահիմնադիր Սոսե Խաչիբաբյանը:

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ:

Գրանցվելու համար անցեք հղումով՝ https://docs.google.com/forms/d/1nGyoS0j0Zp8OKzoYd2hdWG5sHzv14_pjvhGwm0PeF4Q/edit

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 77 105259 հեռախոսահամարով:

Շնորհավոր ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ։Թող տարին լինի խաղաղության և  նոր ձեռքբերումների տարի։ Թող հոգեկան առողջությունն ուղեկցի...
01/01/2026

Շնորհավոր ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ։

Թող տարին լինի խաղաղության և նոր ձեռքբերումների տարի։ Թող հոգեկան առողջությունն ուղեկցի Ձեզ ամբողջ տարվա ընթացքում։

Մաղթում ենք հաջողություն բոլոր նախաձեռնություններում։

25/12/2025

Մոտեցավ ավարտին «Արտ թերապիա․ տեսություն և պրակտիկա» տեսագործնական դասընթացի առաջին փուլը։

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության համար և սիրով սպասում ենք ձեզ արդեն երկրորդ փուլի շրջանակներում։

Իսկ առաջին փուլի հերթական մեկնարկին սպասեք 2026 թվականի սկզբին։

 Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Աստղիկ Բաղդասարյանն աշխատում է չափահասների հետ Կիրառական հոգեբանության կենտրոնում՝ անհա...
22/12/2025



Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Աստղիկ Բաղդասարյանն աշխատում է չափահասների հետ Կիրառական հոգեբանության կենտրոնում՝ անհատական հոգեթերապևտիկ ձևաչափով:

🧠 Հիմնական հոգեթերապևտիկ ուղղություններԷքզիստենցիալ հոգեթերապիաԲրեյնսփոթինգ

✍🏻 Աշխատում է հետևյալ խնդիրների հետ՝ Տագնապային վիճակներ և դեպրեսիա Միջանձնային հարաբերություններում դժվարություններ, կոնֆլիկտներՈրոշումների կայացման դժվարություններԿորստի և վշտի ապրում, մահվան վախԿյանքի իմաստի և անիմաստության հարցերՄեղքի զգացումՄիայնակության զգացումԻնքնաճանաչման, ինքնագնահատականի խնդիրներԱնձնային սահմանների ճանաչման բարդություններՀույզերի ապրման և արտահայտման հետ կապված դժվարություններ Հուզական այրում
_____________________________________
📞 Հարցերի, կամ այց գրանցելու համար կարող եք զանգահարել +374 77 105259 հեռախոսահամարով:

Address

Abovyan 52a
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37477105259

Alerts

Be the first to know and let us send you an email when ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category