03/11/2025
Հետծննդյան շրջանը կնոջ կյանքի այն փուլն է, երբ նա ոչ միայն խնամում է իր փոքրիկին, այլև վերականգնվում է ֆիզիկապես, անցնում է հարմարվողականության խանգարման էտապով, հարմարվում նոր դերին և վերագտնում իրեն։ Այդ փուլում բնական են տարբեր զգացմունքներ՝ հոգնածությունից և անհանգստությունից մինչև մեղավորության կամ դատարկության զգացում։
Շատ հաճախ կանայք չեն կարողանում վերագտնել ներքին անդորրն ու առերեսվում են ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին աշխարհի կողմից դժվարությունների արժեզրկմանը։
Այս խումբը ստեղծվել է հենց դրա համար՝ լինել ապահով, աջակցող և հասկացող միջավայր կանանց համար, որոնք անցնում են այս կարևոր փուլը։
🫂Խմբային հանդիպումները կօգնեն․
կիսվել փորձով և զգացողություններով՝ առանց քննադատության վախի,
ճանաչել և ընդունել սեփական զգացմունքները,
սովորել հոգ տանել ինքներդ ձեր մասին,
վերականգնել ներքին հավասարակշռությունը և վստահությունը մայրական դերի մեջ, չկորցնելով սեփական ԵՍ-ը։
👩⚕️ Խումբը վարելու է հոգեբույժ-հոգեթերապևտ Անետա Մելքոնյանը,
ով ունի նեղ մասնագիտացում պերինատալ շրջանի (հղիություն, ծննդաբերություն, հետծննդյան շրջան) հոգեկան խանգարումների և հուզական դժվարությունների հետ աշխատանքի ոլորտում։
📍 Կազմակերպվում են երկու ձևաչափով խմբեր․
Առերես (օֆլայն) խումբ՝ առավելագույնը 5 մասնակից,
Օնլայն խումբ՝ առավելագույնը 5 մասնակից։
Յուրաքանչյուր խումբ լինելու է միջավայր, որտեղ կկարողանաք գտնել փոխըմբռնում, աջակցություն և ամենակարևորը, մասնագիտական օգնություն։