ՄԵՐ ՄԱՍԻՆ
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին` մեկ թիմում համախմբելով Հայաստանի Հանրապետությունում հոգեբանության զարգացման գործում զգալի ներդրումներ ունեցող բազմափորձ մասնագետների:
Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են՝
․ Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա (երեխաների, դեռահասների, մեծահասակների, ընտանիքների և զույգերի համար, օնլայն խորհրդատվություն)
․ Հոգեբանական դասընթացների, թրեյնինգների, սեմինարների կազմակերպում
․ Հոգեֆիզիոլոգիական ինքնակարգավորման ծառայություն
․ Լոգոպեդի ծառայություն
․ Դայակի հոգեբանական ընտրություն և վերապատրաստում
․ Մասնագիտական կողմնորորոշման ծառայություն
․ Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում հոգեբանական ուղղորդում
․ Հոգեբանական ծառայություններ կազմակերպություններին
․ Արտակարգ իրավիճակներում հոգեբանական աջակցություն
․ Սուպերվիզիա Հոգեբանական խորհրդատվությունն իրականացվում է ինչպես այցելուի հետ անմիջական հանդիպումների, այնպես էլ ինտերնետի (skype կապի) միջոցով, որի շնորհիվ աշխարհի ցանկացած վայրում դուք կարող եք ուղիղ կապ հաստատել հոգեբանի հետ` ստանալով անհրաժեշտ խորհրդատվություն:
Կենտրոնում պարբերաբար իրականացվում են դասընթացներ, թրեյնինգներ, սեմինարներ: Գործում է նաև ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ:
Կենտրոնի հետ համագործակցում են անվանի մասնագետներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից:
Համագործակցելով հայաստանյան և միջազգային առաջատար մասնագիտական և հանրային կառույցների հետ՝ մեր մասնագետները մշտապես զարգացնում և կատարելագործում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները` առաջնային հարթության վրա պահելով մասնագիտական կազմի բարձր պատրաստվածությունը:
Մեր մասնագետների աշխատանքային գործունեության, որակավորման և կրթության մանրամասներին կարող եք ծանոթանալ www.hogeban.am կայքէջում։
Կենտրոնի մասնագետներից յուրաքանչյուրի հետ հանդիպում նշանակելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ պայմանավորվելով օր և ժամ: Գրանցման տարբերակներն են՝
. զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14;
. ներկայացնել գրանցման հայտ www.hogeban.am կայքի «Գրանցվել խորհրդատվության» բաժնում;
. գրել նամակ info@hogeban.am էլ.հասցեին;
. այցելել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն: Հասցե՝ Մաշտոցի 40:
Եթե Դուք նախապես չեք որոշել, թե որ մասնագետի մոտ եք ցանկանում գրանցվել խորհրդատվության, ապա Ձեր խնդիրը ընդհանուր կերպով ներկայացնելով մեր կենտրոնի աշխատակցին կամ էլեկտրոնային նամակի մեջ մոտավոր նկարագրելով խնդիրը, մենք Ձեզ կուղղորդենք տվյալ խնդրի/խնդիրների հետ աշխատող համապատասխան մասնագետի մոտ:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում խորհրդատվություն իրականացվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ուկրաիներեն, արաբերեն լեզուներով։
Հոգեբանի հետ առաջին հանդիպման արժեքն է 15.000 դրամ, հետագա այցերը՝ 10.000 դրամ: Ընտանեկան և զույգերի խորհրդատվության առաջին հանդիպման վճարը՝ 20.000 դրամ, հետագա այցերը ՝ 15.000 դրամ: Օտար լեզուներով աշխատանքի դեպքում հոգեբանի հետ առաջին հանդիպումը ՝ 25.000 դրամ, հետագա այցերը՝ 20.000 դրամ:
Գործում են ԶԵՂՉԵՐ ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվորների, զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամների, ուսանողների, նույն ընտանիքից երկու կամ ավելի անդամների տարբեր ծառայություններից միաժամանակյա օգտվելու, նույն անձի՝ միաժամանակ երկու կամ ավելի ծառայություններից օգտվելու և մի շարք այլ դեպքերում: Մանրամասներին կարող եք տեղեկանալ՝ զանգահարելով կենտրոն:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը աշխատում է ամեն օր, բացի կիրակի օրվանից:
Աշխատանքային ժամերն են՝ 10:00 – 21:00:
Մեր հասցեն` Մաշտոցի 40:
Հեռ.` 010 581814, 077 581814, 096 58 18 14
Կայք` www.hogeban.am
Էլ.փոստ` info@hogeban.am