Diavant - medical equipment & services

Diavant - medical equipment & services We put all our effort to recommend, supply and service high technology medical equipment and solutions for hospitals and private clinics.

We help
people improve their lives!

26/03/2026

🙌 Հայ–Ամերիկյան Առողջության Կենտրոնը Diavant ընկերության հետ համագործակցության շրջանակում համալրված է RF Medical ընկերության MYOBLATE գինեկոլոգիական ռադիոալիքային աբլացիայի համակարգով։

📍 Համակարգը հնարավորություն է տալիս ներդնելու նոր և առավել նուրբ մոտեցում արգանդի միոմաների բուժման մեջ։

✅ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, բ.գ.դ. Վահե Տեր-Մինասյանը կիսվում է MYOBLATE-ով աշխատելու իր փորձառությամբ՝ կարևորելով համակարգի դերը յուրաքանչյուր պացիենտի համար ժամանակակից, անվտանգ և անհատականացված բուժում ապահովելու հարցում։


Ziehm Vision RFD Hybrid Edition–ը հնարավորություն է տալիս ստանալու հիբրիդային սենյակին համարժեք բարձրորակ պատկերավորում՝...
23/03/2026

Ziehm Vision RFD Hybrid Edition–ը հնարավորություն է տալիս ստանալու հիբրիդային սենյակին համարժեք բարձրորակ պատկերավորում՝ ցանկացած վիրահասրահում։

🔹 2k×2k բարձր թողունակությամբ դետեկտոր
🔹 Առաջադեմ CMOS տեխնոլոգիա
🔹 30 կՎտ հզորությամբ գեներատոր

🙌 Այս համադրությունը ապահովում է մանրագույն կառուցվածքների՝ ուղղորդման մետաղալարերի, ստենտների, անոթների և սրտի կառուցվածքների մանրակրկիտ պատկերավորում։

Կիրառման ոլորտները
✅ Որովայնային և կրծքային աորտայի անևրիզմների միջամտություններ (EVAR, FEVAR, TEVAR)
✅ Կորոնար անգիոգրաֆիա և սրտի ինտերվենցիոն հետազոտություններ,
✅ Պեյսմեկերի և դեֆիբրիլատորի տեղադրում,
✅ Էլեկտրաֆիզիոլոգիական միջամտություններ,
✅ Ծայրամասային անոթային միջամտություններ (զստային, ազդրային, երիկամային, քնային զարկերակներ)
✅ Սրտի կառուցվածքային միջամտություններ՝ այդ թվում TAVI և միտրալ փականի միջամտություններ
✅ Օրթոպեդիա, վնասվածքաբանություն, ողնաշարի վիրաբուժություն

Ինչո՞ւ է կարևոր այս համակարգը․
🔸 Պատկերի բարձր որակը և տեսանելիությունն ապահովում են միջամտության բարձր ճշգրտություն և անվտանգություն։
🔸 Շարժական հիբրիդային լուծումը վերացնում է մշտական cath lab կառուցելու ծախսերն ու ենթակառուցվածքային պահանջները։
🔸 Ճառագայթման դոզայի նվազեցման ֆունկցիաները պաշտպանում են թե՛ պացիենտներին, թե՛ անձնակազմին։
🔸 Ներանոթային նավիգացիան հնարավորություն է տալիս համադրելու նախավիրահատական ՀՇ տվյալները իրական ժամանակի ֆլուորոսկոպիայի հետ՝ բարելավելով կողմնորոշումը և միջամտության ճշգրտությունը։

18/03/2026

✅ Մեր գործընկեր Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնը համալրված է Hologic ընկերության առաջադեմ 3Dimensions մամոգրաֆիկ համակարգերով։

🎥 Տեսահոլովակում ԲԿ-ի բժիշկ-ռադիոլոգ, կրծքագեղձի պատկերավորման մասնագետ Մարետա Ալեքսանյանը կիսվում է համակարգերով աշխատելու իր փորձառությամբ՝ անդրադառնալով այն կարևոր ֆունկցիաներին և առանձնահատկություններին, որոնք մեծ կարևորություն ունեն թիմի ամենօրյա աշխատանքում։


17/03/2026

📍 Diavant ընկերությունը մարտի 14-ին որպես հովանավոր մասնակցեց «Սրտի առողջություն. միջդիսցիպլինար մոտեցումներ» կոնֆերանսին, որը կազմակերպվել էր Doctors.am-ի թիմի կողմից։

✅ Մենք ներկայացանք մեր SonoScape և Canon Medical ապրանքանիշների առաջադեմ ուլտրաձայնային համակարգերով՝ ցուցադրելով դրանց առաջադեմ ֆունկցիաները և կլինիկական պրակտիկայում ընձեռած հնարավորությունները։

"DIAVANT" LLC is expanding and looking for a Vigilance Specialist to join our team.Job responsibilitiesPharmacovigilance...
17/03/2026

"DIAVANT" LLC is expanding and looking for a Vigilance Specialist to join our team.

Job responsibilities

Pharmacovigilance Management:

- Establish and maintain the Pharmacovigilance System Master File (PSMF) in compliance with regulatory requirements.
- Conduct safety surveillance and risk management activities, including:
- Monitoring global and local indexed/non-indexed journals and conducting data mining.
- Signal detection, validation, assessment, evaluation, and confirmation in accordance with regulatory guidelines.
- Implementing risk minimization measures, including Risk Management Plans (RMPs) and Risk Evaluation and Mitigation Strategies (REMS).
- Oversee the preparation and timely submission of aggregate safety reports, including:
- Periodic Safety Update Reports (PSURs).
- Periodic Benefit-Risk Evaluation Reports (PBRERs).
- Periodic Adverse Drug Experience Reports (PADERs).
- Ad-hoc reports and responses to Health Authority queries.
- Ensure mandatory reporting of adverse drug reactions (ADRs) and safety signals to the local competent authority, in compliance with Good Pharmacovigilance Practices (GVP) and applicable national regulations.

Medical Device Vigilance:

- Oversee and manage vigilance activities related to medical devices.
- Ensure compliance with internal and external vigilance regulations.
- Handle product complaints and coordinate corrective and preventive actions (CAPA).
- Maintain vigilance-related documentation and ensure secure archiving.

Required qualifications

- Bachelor's or Master’s degree in Pharmacy, Biomedical Sciences, Medical Engineering, or a related field.
- Experience in pharmacovigilance or drug safety is preferred
- Good command of English (written and spoken)
- Strong attention to detail and analytical skills

for applying send your resume info@diavant.am

12/03/2026

Smart Fusion-ը Canon Medical Systems Corporation-ի առաջադեմ տեխնոլոգիա է, որը համաժամանակեցնում է իրական ժամանակի ուլտրաձայնային պատկերավորումը նախապես ստացված ՀՇ կամ ՄՌՇ պատկերների հետ մեկ էկրանին։

Այն բժիշկներին տալիս է ավելի ամբողջական և ճշգրիտ պատկերացում անատոմիայի մասին, հատկապես այն դեպքերում, երբ միայն ուլտրաձայնը բավարար չէ։

Ո՞ր բնագավառներում է Smart Fusion-ը տալիս իրական առավելություն

1) Լյարդի և երիկամների ախտահարման օջախների գնահատում
✔️ գտնել այն ֆոկալ օջախները (հեպատոցելյուլար կարցինոմա, ադենոմա, փոքր մետաստազներ), որոնք ստանդարտ ՈւՁ պատկերներում տեսանելի չեն,
✔️ հասկանալ դրանց իրական սահմանները և խորությունը,
✔️ ընտրել համապատասխան կլինիկական մոտեցումը (բիոպսիա, աբլացիա, հսկողություն)։

2) Ուղղորդում բարդ անատոմիական շրջաններում
✔️ լյարդի պոչավոր բիլթ
✔️ ենթաստոծանիական հատվածներ
✔️ երիկամային խորը օջախներ
✔️ բարդ հետվիրահատական անատոմիա

3) Ճշգրիտ և անվտանգ ինտերվենցիոն միջամտություններ
✔️ լյարդի բիոպսիաներ
✔️ երիկամային բիոպսիաներ
✔️ ռադիոհաճախական/միկրոալիքային աբլացիաներ
✔️ դրենաժային/ասպիրացիոն միջամտություններ

Այն ապահովում է.
✅ ասեղի ճշգրիտ թիրախավորում
✅ ասեղի ավելի քիչ ներհրումներ
✅ բարդությունների կրճատում
✅ միջամտության կարճ ժամանակ

Ուլտրաձայնային պատկերները տրամադրել է Ջունտենդոյի համալսարանի պրոֆեսոր Շիինան։

🙌 Մարտի 8-ը հնարավորություն է շնորհակալություն հայտնելու կանանց այն կարևոր ներդրումների համար, որոնք նրանք ունենում են կ...
08/03/2026

🙌 Մարտի 8-ը հնարավորություն է շնորհակալություն հայտնելու կանանց այն կարևոր ներդրումների համար, որոնք նրանք ունենում են կյանքի բոլոր բնագավառներում։

Բժշկական ոլորտում նրանց աշխատանքը հիմք դարձավ ռադիոլոգիայի և բժշկական պատկերավորման ոլորտի կայացման համար՝ հնարավորություն տալով այսօր օգտագործել առաջադեմ տեխնոլոգիաներ։

💐 Իգական սեռի սիրելի՛ ներկայացուցիչներ, Diavant-ի թիմը սիրով շնորհավորում է մարտի 8-ի կապակցությամբ՝ մաղթելով անսահման սեր, երջանկություն, ուրախ և հիշարժան ակնթարթներ։

🥂 Թո՛ղ որ ձեր ներկայությամբ, արտաքին և ներքին գեղեցկությամբ մշտապես լուսավորեք ու ջերմացնենք շրջապատը, դառնաք բեկումնային ձեռքբերումների և կարևորագույն նվաճումների մասնակիցն ու հիմնասյունը։

💙 Մաղթում ենք ձեզ մասնագիտական հաջողություններ, մեծ բարձունքներ և գնահատվածություն։

07/03/2026

🩻 Diavant-ի թիմը Վիեննայում մասնակցում է տարվա կարևորագույն միջազգային իրադարձություններից մեկին՝ Ռադիոլոգների եվրոպական կոնգրեսին, որն անց է կացվում Ռադիոլոգների եվրոպական միության(ESR) կողմից։

🤝 Կոնգրեսին մասնակցում են նաև մեր միջազգային գործընկերները, ինչը հնարավորություն է տալիս առավել խորությամբ ծանոթանալու նրանց ամենաժամանակակից և առաջադեմ լուծումներին, գնահատելու դրանց կարևորությունը ՀՀ բուժհաստատությունների համար և քննարկելու տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում՝ նպաստելով պատկերավորման ոլորտի առաջխաղացմանը։

07/03/2026

🏥 Erebouni MC / Էրեբունի ԲԿ-ում հաջողությամբ տեղադրվել են Pentax Medical INSPIRA™️ վիդեոպրոցեսորը և Erbe VIO 3 կոագուլյացիոն համակարգը։

🙌 Շնորհակալ ենք Էրեբունի բժշկական կենտրոնին առաջատար բժշկական տեխնոլոգիաներով և նորարարական լուծումներով ԲԿ-ի էնդոսկոպիկ հետազոտությունների ծառայությունը զինելու կարևոր գործը մեր թիմին վստահելու և արդյունավետ համագործակցության համար։

🎥 Տեսահոլովակում ԲԿ-ի էնդոսկոպիկ հետազոտությունների ծառայության ղեկավար Անի Ավագյանը ներկայացնում է թիմի փորձը և նոր համակարգերի առավելությունները՝ բարձրորակ պատկերավորումից մինչև անվտանգ և վերահսկելի միջամտություններ։

🔄 Սարքերը տեղադրվել և սպասարկվում են Diavant-ի թիմի կողմից՝ ապահովելով դրանց ճշգրիտ և անխափան աշխատանքը։

23/02/2026

SonoScape E11 ժամանակակից շարժական ուլտրաձայնային համակարգը օպտիմալ տարբերակ է՝ իր հիմնական հնարավորություններով և աշխատանքի ինտուիտիվ լուծումներով։

✅ Հստակ պատկերավորում
✅ Արագ գործարկում
✅ Բարձր շարժունակություն

☝️ E11–ը ստեղծված է անհետաձգելի բժշկության, ինտենսիվ թերապիայի և առօրյա կլինիկական օգտագործման պահանջների լայն շրջանակ բավարարելու համար։

📍 Կարող եք այցելել Diavant-ի ցուցասրահ (ք. Երևան, Ազատության 24/5) և տեղում ծանոթանալ սարքի աշխատանքային պրոցեսի առանձնահատկություններին և գործառույթներին։

📲 Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար զանգահարե՛ք +374 60 40 50 70 հեռախոսահամարին։

Shimadzu Sonialvision G4 LX edition🩻 Ռադիոգրաֆիայի/ֆլյուրոսկոպիայի պրեմիում դասի համընդհանուր լուծում է, որը համապատասխա...
17/02/2026

Shimadzu Sonialvision G4 LX edition

🩻 Ռադիոգրաֆիայի/ֆլյուրոսկոպիայի պրեմիում դասի համընդհանուր լուծում է, որը համապատասխանում է այս դասի սարքավորումներին ներկայացվող տեխնիկական և կլինիկական ամենաբարձր պահանջներին։

✅ Պատկերավորման բացառիկ որակ
Համակարգը համալրված է դինամիկ դետեկտորով, որն ունի 139 մկմ փիքսելային չափ և CsI սցինտիլատոր, և աշխատում է SUREengine Advance և SCORE PRO Advance տեխնոլոգիաներով՝ ապահովելով հստակ ու ճշգրիտ ֆլուորոսկոպիկ և ռենտգեն պատկերներ 5 տարբեր տեսադաշտերով, ընդհուպ մինչև 43×43 սմ։

✅ Ճառագայթման դոզայի խելացի կառավարում
Դոզայի նվազեցման առաջադեմ մեխանիզմները նպաստում են թե՛ պացիենտների, թե՛ բուժանձնակազմի անվտանգությանը։

✅ Նախագծված յուրաքանչյուր պացիենտի համար
• Կոմպակտ, 360° հասանելիությամբ համակարգ
• Լայն երկայնական ծածկույթ՝ առանց պացիենտին վերադիրքավորելու անհրաժեշտության
• Դիմացկուն հետազոտման սեղան՝ հարմար նաև բարիատրիկ խնամքի համար
• Սեղանի բարձրության ճկուն կարգավորում

✅ Պատկերավորման առաջադեմ հնարավորություններ
2-ը 1-ում համակարգ, որը ներառում է՝
• Թվային ռադիոգրաֆիա
• Պուլսային ֆլյուրոսկոպիա
• Երկարատև տեսագրությամբ ֆլյուրոսկոպիա` դինամիկ շարժումների գրանցմամբ

Հավելյալ հնարավորություններ՝
✅ Թվային սուբտրակցիոն անգիոգրաֆիա (DSA) և RSM-DSA, ինչն ապահովում է պատկերավորման անխափան ընթացք, նույնիսկ երբ պացիենտը շարժվում է
✅ Slot ռադիոգրաֆիա՝ երկար վերջույթների և ամբողջ ողնաշարի համալիր հետազոտման համար
✅ Տոմոսինթեզ՝ ցածր դոզայով, բարձր թողունակությամբ շերտային պատկերավորման համար

➡️ Անոթների հետազոտություններից մինչև ամբողջ ողնաշարի պատկերավորում
➡️ Թվային անգիոգրաֆիկ DSA հետազոտություններից մինչև տոմոսինթեզ

🙌 Sonialvision G4 LX edition-ը ապահովում է ախտորոշման լայն շրջանակ՝ առանց արագության, անվտանգության և պացիենտների հարմարավետության փոխզիջումների։

📞 Հարցերի դեպքում և խորհրդատվության համար զանգահարե՛ք +374 60 40 50 70 հեռախոսահամարին։

Address

Azatutyan Avenue 24/15
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460405070

Alerts

Be the first to know and let us send you an email when Diavant - medical equipment & services posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Diavant - medical equipment & services:

Share

Մեր մասին

Մենք ներդնում ենք մեր ջանքերն ու հմտությունները՝ հաճախորդներին առաջարկելու ամենաբարձր որակի ծառայություններ և լավագույն տեխնիկական լուծումներ: Մեր ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին: «Դիավանտ» ՍՊԸ-ն առաջարկում է ժամանակակից թվային ուլտրաձայնային համակարգեր, բազմաշերտ համակարգչային շերտագրման սարքեր (KT), մագնիսա-ռեզոնանսային շերտագրման սարքեր (MPT), նորագույն անգիոգրաֆիկ սարքեր՝ թվային դետեկտորներով, անալոգային և թվային ռենտգեն սարքեր, այդ թվում թվային հարթ դետեկտորով ռենտգեն սարքեր։

Մեր նպատակն է մեր պատվիրատուներին տրամադրել ամբողջական ծառայություններ՝ տարածքի պլանավորում, վերանայում, սարքավորումների տեղադրում, մոնտաժ, ուսուցում, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: «Դիավանտ» ընկերությունը հաճախ մասնակցում է հանրապետության պետական և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված ծրագրերին և մրցույթներին:

Մենք ներդնում ենք մեր ջանքերն ու հմտությունները՝ հաճախորդներին առաջարկելու ամենաբարձր որակի ծառայություններ և լավագույն տեխնիկական լուծումներ: «Դիավանտ» ՍՊԸ-ն իրականացնում է նաև բժշկական սարքավորումների սպասարկում, վերանորոգում:

Մեր փորձառու անձնակազմը մեծ պատասխանատվությամբ պատրաստ է իր մասնագիտական օգնությունը ցուցաբերել և տալ անհրաժեշտ տեղեկություն ներկայացվող ապրանքատեսականու վերաբերյալ, որը կնպաստի Ձեր ճիշտ ընտրությանը, ինչի արդյունքում, կազմակերպությունը բարձր հեղինակություն է վայելում սպառողների շրջանում: Համակարգչային տոմոգրաֆիա