Շենգավիթ ԲԿ Սիրտ-անոթային կենտրոն /Shengavit MC Cardiovascular Center /

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Շենգավիթ ԲԿ Սիրտ-անոթային կենտրոն /Shengavit MC Cardiovascular Center /

Շենգավիթ ԲԿ Սիրտ-անոթային կենտրոն /Shengavit MC Cardiovascular Center / Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Շենգավիթ ԲԿ Սիրտ-անոթային կենտրոն /Shengavit MC Cardiovascular Center /, Hospital, Armenia Yerevan Manandyan 9 Ереван, Yerevan.

 👏👨‍⚕️👩‍⚕️🏥Պացիենտ Հայկ Հարությունյանի շնորհակալությունը "Շենգավիթ" ԲԿ֊ի "Սիրտ֊անոթային" ընդհանուր սրտաբանության բաժնի ղ...
06/09/2020

👏👨‍⚕️👩‍⚕️🏥
Պացիենտ Հայկ Հարությունյանի շնորհակալությունը "Շենգավիթ" ԲԿ֊ի "Սիրտ֊անոթային" ընդհանուր սրտաբանության բաժնի ղեկավար, բ.գ.թ. Տիգրան Աստվածատրայնին և Ինտերվենցիոն ծառայության ղեկավար Արամ Նազարյանին։
Մեջբերում պացիենտի նամակից.⤵️
" Բարև ձեզ հարգելիներս։ Ես Հարությունյան Հայկն եմ։ Ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել "Շենգավիթ" ԲԿ Սիրտ ֊անոթանին բաժանմունքի ողջ անձնակազմին ՝ հատկապես Տիգրան Աստվածատրյանին և Արամ Նազարյանին։ 2019թվականի հունվարի 3-ին նրանք ինձ նոր կյանք տվեցին՝ 4 անգամ սրտի կանգ վիրահատության ժամանակ։ Թող Աստծո աջը միշտ պահապան լինի նրանց։"
#անվտանգություն #հարմարավետություն

  👏🏥👨‍⚕️Օրերս ներկայացրել էինք  "Փրկված կյանքեր" խորագրով  87 ամյա Ժորա Ավագյանի դեպքը, ում ծայրահեղ ծանր, անգիտակից վիճ...
29/07/2020

👏🏥👨‍⚕️
Օրերս ներկայացրել էինք "Փրկված կյանքեր" խորագրով 87 ամյա Ժորա Ավագյանի դեպքը, ում ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում տեղափոխել էին "Շենգավիթ" ԲԿ։ Սիրտ֊անոթային կենտրոնի պրոֆեսիոնալ մասնագետների, թիմային աշխատանքի արդյունքում փրկվել էր նրա կյանքը՝ տեղադրվել էր սրտի մշտական ռիթմավար սարք, ՀՀ ԱՆ օժանդակությամբ։
Պապիկն արդեն տանն է և իրեն հրաշալի է զգում։ Նրա իսկ ցանկությամբ տեղադրում ենք շնորհակալական նամակը, որը գրել է հենց ինքը՝ անկեղծ և հուզական ապրումներով։

"Ես Ժորա Ավագյանս ուզում եմ ուզում եմ հայտնել այն մասին, որը կատարվել էր իմ հետ հուլիսի 3-ին 07. 2020 թվին: Ես արթնացել եմ Շենգավիթ բուժ կենտրոնում մահացած վիճակում: Ինձ ուշքի բերելով, ինձ ասացին, որ պիտի վիրահատենք: Այսինքն պիտի ստենտավորենք: Ես ասացի, որ հնարավորություն չունեմ գումարի վիճակով, շատ վատ դրության մեջ եմ: Եվ ինչ հրաշք կատարին բուժաշախատակիցները իմ հետ ես չեմ պատկերացնում այսպիսի կազմակերպված բուժ անձնակազմ: 17 օր ինձ կերակրելով օրը երեք անգամ , ես լարված վիճակում եմ գրում, ամբողջ օր ու գիշեր հիվանդի մոտից 1 րոպե չեն հեռանում, այսպիսի սպասարկում, որ երևի մեկ ուրիշ հիվանդանոցում չի լինի: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնեմ բոլոր անձնակազմից գլխավորից մինչև հավաքարար:
1. Արամ Նազարեթյան
2. Տիգրան Աստվածատրյան
3. Գորիս Ստեփանյան
4. Սերյոժա Սարգսյան
20.03.2020թ․ որի համար ստորագրում եմ՝ Ավագյան Ժորա 1933թ․։"
_____________
Հ.Գ. նամակը փոփոխության չի ենթարկվել, ցիտել ենք պապիկի գրառումը բառ առ բառ, ուստի հնարավոր են սխալներ, որի համար ներողություն ենք խնդրում։

24/07/2020


«Շենգավիթ» ԲԿ-ի սրտաբանները փրկել են 87 ամյա հիվանդի կյանքը

87 ամյա տարեց հիվանդՆ ընդունվել է «Շենգավիթ» ԲԿ ծանր, անգիտակից վիճակում:
Հիվանդին ընդունել է հերթապահ բժիշկ, Սիրտ-անոթային կենտրոնի ինտենսիվ սրտաբան Սերյոժա Սարգսյանը: Հետազոտության արդյունքում հայտնաբերվել է նախասիրտ-կից փորոքային լրիվ պաշարում , 17 զարկ րոպեում փորոքային ռիթմով: Անմիջապես տեղադրվել է ժամանակավոր սրտի ռիթմավար սարք , որի արդյունքում հիվանդի վիճակը կայունացվել է, հեմոդինամիկ տվյալները լավացել են, գիտակցությունը վերականգվել է:
Ելնելով հիվանդի հիմնական հիվանդությունից հիվանդին ցուցված էր կատարել սրտի մշտական ռիթմավար սարքի իմպլանտացիա /ստիմուլյատոր/, որին հիվանդը ֆինանսապես պատրաստ չէր:
«Շենգավիթ» ԲԿ-ի տնօրինությունը դիմել է ՀՀ ԱՆ, որպեսզի ձևակերպվի համապատասխան պետ պատվեր, քանի որ 87 ամյա հիվանդը սոցիալապես անապահով էր, չուներ հաշմանդամության որևէ կարգ , չէր պատկանում որևէ սոցիալական ծրագրի:
ՀՀ ԱՆ տրամադրել է համապատասխան պետ պատվեր և իրականացվել է վիրահատությունը:
Վիրահատությունը կատարել է Սիրտ-անոթային կենտրոնի առիթմոլոգիական ծառայության ղեկավար, առիթմոլոգ Գորիս Ստեփանյանը:
87 ամյա պապիկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից կայուն վիճակում, բավարար ինքնազգացողությամբ:
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԱՆ ցուցաբերած աջակցության համար:
Ձեր սրտի առողջությունն ապահով ձեռքերում է:

  👏👨‍⚕️🏥 #վերապատրաստում #առիթմոլոգիա   Ուրախ ենք տեղեկացնել, որ “Շենգավիթ” ԲԿ-ի “Սիրտ –անոթային” կենտրոնի առիթմոլոգիակա...
03/07/2020

👏👨‍⚕️🏥
#վերապատրաստում
#առիթմոլոգիա



Ուրախ ենք տեղեկացնել, որ “Շենգավիթ” ԲԿ-ի “Սիրտ –անոթային” կենտրոնի առիթմոլոգիական ծառայության ղեկավար, առիթմիոլոգ Գորիս Ստեփանյանը “Շենգավիթ” ԲԿ-ի և Բարձր տեխնոլոգիաների դաշնային բժշկական կենտրոնի համագործակցության շրջանակներում ս․թ․ փետրվար, մարտ ամիսներին վերապատրաստվել է սույն կենտրոնի առիթմիոլոգիական բաժանմունքում՝ բաժանմունքի ղեկավար Ա․ Ի․ Իվանչենկոյի ղեկավարությամբ:
Շնորհավորում ենք Գորիս Ստեփանյանին մասնագիտական առաջնթացի համար։ Վստահ ենք, որ նոր տեխնոլոգիների կիրառումը , մասնագիտական փորձը կծառայի “Շենգավիթ” ԲԿ-ի առիթմոլոգիական ծառայության զարգացմանը:
Տեղեկացնենք նաև, որ ս․թ․ աշնանը պլանավորվում է նաև փոխադարձ համագործակցություն՝ առաջատար մասնագետների այց “Շենգավիթ” ԲԿ, փորձի փոխանակման և բարդ վիրահատություններ կատարելու նպատակով:
Մենք կարևորում ենք մեր մասնագետների շարունակական մասնագիտական զարգացումը և եվրոպական, ԱՊՀ առաջատար կլինիկաների փորձի փոխանակումը ։

 #ԱՆԳԻՈԳՐԱՖԻԱՇենգավիթ ԲԿ-ի Սիրտ-անոթային կենտրոնը համապատասխանելով միջազգային չափանիշներին, իրականացնում է սրտանոթային հ...
01/04/2020

#ԱՆԳԻՈԳՐԱՖԻԱ

Շենգավիթ ԲԿ-ի Սիրտ-անոթային կենտրոնը համապատասխանելով միջազգային չափանիշներին, իրականացնում է սրտանոթային հիվանդություններով պլանային և անհետաձգելի բուժծառայության կարիք ունեցող պացիենտների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում և բուժում:
Բաժանմունքում ստեղծված են սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և միջամտական գործողությունների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Անգիոգրաֆիան սրտի և անոթների կոնտրաստային ռենտգենաբանական հետազոտության տեսակ է, որն իրականացվում է արյունատար անոթների անցանելիության խանգարման ախտորոշման և գոյություն ունեցող ախտաբանության ներանոթային վերացման նպատակով:
✅ Կորոնար զարկերակների սելեկտիվ անգիոգրաֆիա (կորոնարոգրաֆիա)
✅Սրտի խոռոչների կաթետերիզացիա
✅Վենտրիկուլոգրաֆիա, աորտոգրաֆիա թոքային զարկերակի անգիոգրաֆիա, միջին զարկերակների և երակների անգիոգրաֆիա
✅Կորոնար զարկերակների անգիոպլաստիկա և ստենտավորում

Ձեր սրտի առողջությունը ապահով ձեռքերում է
Մանանդյան 9
011 560 560

 ԳԱՐՆԱՆԸ ՍՐԱՆՈՒՄ ԵՆ ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՀաշված օրերից գարուն է: Որպեսզի խուսափենք և ժամանակին կանխարգելենք սր...
26/02/2020


ԳԱՐՆԱՆԸ ՍՐԱՆՈՒՄ ԵՆ ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաշված օրերից գարուն է: Որպեսզի խուսափենք և ժամանակին կանխարգելենք սրացող հիվանդությունները անհրաժեշտ է ժամանակին պրոֆիլակտիկ, ճշգրիտ հետազոտություններ անցնել:
Սրտի աշխատանքի և դրա վիճակի գնահատման ախտորոշիչ հետազոտություն👨‍⚕️👩‍⚕️ ⤵️

✅ Էլեկտրասրտագրություն, այսինքն, ԷՍԳ – տեղեկություն է տալիս սրտի զարկերի հաճախականության և ռիթմի տարբեր խանգարումների մասին:
✅ Ֆիզիկական ծանրաբեռնման թեսթ – թեսթավորման ժամանակ գրանցվում է ԷՍԳ կամ իրականացվում է ԷխոՍԳ, չափվում է արյան ճնշումը, հետազոտվում է հիվանդի ընդհանուր վիճակը և հնարավոր առաջացող գանգատները: Հետազոտությունը կատարվում է վազքուղու վրա: Հիմնականում կիրառվում է սրտի իշեմիկ հիվանդության և սրտի ռիթմի խանգարումների ախտորոշման համար: Ֆիզիկական ծանրաբեռնման թեսթը տևում է 15-20 րոպե:
✅ Հոլտեր-մոնիթորինգը շարժական սարքի միջոցով սրտի ռիթմի շուրջօրյա գրանցումն է հիվանդի ամենօրյա գործունեության ընթացքում: Կիրառվում է սրտի ռիթմի խանգարումների հետազոտության և բուժման իրականացման համար: Հետազոտությունը կարելի է իրականացնել ինչպես ամբուլատոր պայմաններում, այնպես էլ հիվանդանոցում:
✅ Արյան ճնշման մոնիթորինգը արյան ճնշման շուրջօրյա գրանցումն է: Այսպիսի մոնիթորինգը հնարավորություն է տալիս բացահայտել թաքնված (սկսվող) հիպերտոնիան, ճշտել հիպերտոնիայի ծանրության աստիճանը, նշանակել բուժում և վերահսկել դրա արդյունավետությունը: Հետազոտությունը կարելի է իրականացնել ինչպես ամբուլատոր պայմաններում, այնպես էլ հիվանդանոցում:
✅ Էխոսրտագրություն – ուլտրաձայնային հետազոտության օգնությամբ գնահատվում են սրտի չափերը, սրտի փականների վիճակը, սրտի տարբեր մասերում արյան հոսքի ուղղությունը և արագությունը և սրտի պոմպային ֆունկցիան: Հետազոտության ընթացքում տարբեր տեսանկյունններից գնահատվում են բոլոր ցուցանիշները, իսկ պատկերի ստացման համար օգտագործվում է ուլտրաձայնային տվիչ: Հետազոտությունը տևում է մոտ 20-30 րոպե: Էխոսրտագրությունը կարելի է կիրառել նաև հղիների սրտի աշխատանքի գնահատման համար, քանի որ այն անվտանգ է պտղի համար:
--------------------------
Ք․ Երևան, Մանանդյան 9
+374 11 560 560 ներքին հեռախոս 1819 կամ 1808

📣👏Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institut...
21/01/2020

📣👏
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia-ի Սրտաբանության ամբիոնի վարիչ է նշանակվել, "Շենգավիթ" ԲԿ-ի Սիրտ-անոթային կենտրոնի Ընդհանուր սրտաբանության բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Ռուդոլֆի Աստվածատրյանը:
"Շենգավիթ" ԲԿ-ի տնօրինությունը և բուժանձնակազմը շնորհավորում է Տիգրան Ռուդոլֆի Աստվածատրյանին պատասխանատու աշխատանքի նշանակման կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ:

👏👏👏 ԱՄՆ-ում բժիշկներին առաջին անգամ հաջողվել է «վերակենդանացնել» մահացած սիրտն ու փոխպատվաստել այն
03/12/2019

👏👏👏 ԱՄՆ-ում բժիշկներին առաջին անգամ հաջողվել է «վերակենդանացնել» մահացած սիրտն ու փոխպատվաստել այն

ԱՄՆ-ում բժիշկներին առաջին անգամ հաջողվել է «կյանքի վերադարձնել» հասուն մարդու սիրտը, որից հետո այն հաջողությամբ փոխպատվաստվել է:

Քո սրտի առողջությունը ապահով ձեռքերում էՄեր կենտրոնում կատարվող միջամտությունները սիրտ-անոթային հիվանդությունների, ասել ...
01/11/2019

Քո սրտի առողջությունը ապահով ձեռքերում է

Մեր կենտրոնում կատարվող միջամտությունները սիրտ-անոթային հիվանդությունների, ասել է թե՝ քրոնիկական ոչ ինֆեկցիոն հիվանդությունների բուժման փուլն են: Դա մեզ հնարավորություն է տալիս կանգնեցնել երկար ժամանակ զարգացող հիվանդությունըև վերականգնել հիվանդների, բուժառուների կյանքի որակը: Կենտրոնը հագեցած է անհրաժեշտ բոլոր ժամանակակից, նորագույն սարքավորումներով՝ սիրտ-անոթային համակարգի պաթոլոգիաների ճշգրիտ ախտորոշման և ինտերվենցիոն սրտաբանության համար: Հիվանդների և անձնակազմի համար ստեղծվել է Հայաստանում նախադեպը չունեցող բժշկական կենտրոն՝ անվտանգ և հարմարավետ պայմաններով:
011 560 560
Մանանդյան 9

 Ծննդկան Սաթենիկ Պետրոսյանի / Satenik Petrosyan /շնորհակալական գրառումը մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ ԲախշյանինՇնորհակալո...
18/10/2019


Ծննդկան Սաթենիկ Պետրոսյանի / Satenik Petrosyan /շնորհակալական գրառումը մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին

Շնորհակալություն Շենգավիթ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին։
Հատկապես իմ խորին երախտիքն եմ հայտնում Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին իր մարդկային մեծ արժանիքների և բարձր պրոֆեսիոնալիզմի համար։ Ում արագ կողմնորոշվելու ու հաշված րոպեների ընթացքում կեսարյան հատում կազմակերպելու ու իրականացնելու շնորհիվ ես այսօր վայելում եմ իմ հրաշք փոքրիկին։ Մեծատառով մարդ ու իր գործին անշահախնդիր նվիրված բժշկուհի։

Քո սրտի առողջությունը ապահով ձեռքերում ❤
03/10/2019

Քո սրտի առողջությունը ապահով ձեռքերում ❤

Սրտաբան

17/09/2019

Address

Armenia Yerevan Manandyan 9 Ереван
Yerevan

Telephone

+374 11 560 560

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Շենգավիթ ԲԿ Սիրտ-անոթային կենտրոն /Shengavit MC Cardiovascular Center / posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category