Dr.Marta Muradova

Dr.Marta Muradova Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr.Marta Muradova, Doctor, Gevorg Qochar 21, Yerevan.

💉Դժվար է պատկերացնել ժամանակակից ստոմատոլոգիան առանց անզգայացման։ Տեխնոլոգիաների առաջընթացի շնորհիվ մարդիկ աստիճանաբար դ...
12/12/2022

💉Դժվար է պատկերացնել ժամանակակից ստոմատոլոգիան առանց անզգայացման։ Տեխնոլոգիաների առաջընթացի շնորհիվ մարդիկ աստիճանաբար դադարում են վախենալ ատամնաբույժի մոտ գնալուց։

#улыбкаереван #красотаереван #здоровьеереван #стоматологереван #реставрациязубовереван #медицинаереван #отбеливаниеереван #отбеливаниезубовереван

💖Իմ Աղջի՛կ, արդեն դարձար մեկ տարեկան, քո առաջին, փոքրիկ, բայց այդքան կարևոր տոնը։ Ինձ համար ամենամեծ պարգևը տեսնելն է, ո...
10/12/2022

💖Իմ Աղջի՛կ, արդեն դարձար մեկ տարեկան, քո առաջին, փոքրիկ, բայց այդքան կարևոր տոնը։ Ինձ համար ամենամեծ պարգևը տեսնելն է, որ դու առողջ ես, գոհ և երջանիկ: Իմ սիրելի աղջիկ մեզ դեռ սպասվում է բացահայտումների ու անակնկալների մի ամբողջ աշխարհ, խոստանում եմ, որ միշտ կողքիդ կլինեմ: Ծնունդդ շնորհավոր, մեր սիրելի փոքրիկ: Թող քո փոքրիկ ձեռքով բացած յուրաքանչյուր դուռ քեզ տանի միայն լավ մարդկանց մոտ: Ժպտա և եղիր ամենաերջանիկը:

❓Ինչու՞ բուժել կաթնատատամները եթե նրանք միևնույնն է փոխարինվելու են մշտական ատամներով:🎤Այս համոզմունքը լիովին սխալ է:  Ե...
07/12/2022

❓Ինչու՞ բուժել կաթնատատամները եթե նրանք միևնույնն է փոխարինվելու են մշտական ատամներով:
🎤Այս համոզմունքը լիովին սխալ է: Ես ձեզ մի քանի պատճառ կբերեմ՝

🦷Յուրաքանչյուր կաթնատամի տակ գտնվում է մշտական ատամի սաղմը: Եթե անտեսում եք կաթնատամների բուժումը, ապա մեծ է մշտական ատամի վնասման կամ նույնիսկ կորստի հավանականությունը։

•Կաթնատամների վաղ կորուստը կարող է հանգեցնել հարակից ատամների տեղաշարժի: Արդյունքում ապագա մշտական ​​ատամի համար բավականաչափ տարածություն չի մնա և դա հավանաբար կառաջացնի կծվածքի դեֆորմացիա:

•Կաթնատամներն անհրաժեշտ են երեխային լիարժեք ծամելու և ուտելու համար։

•Մի մոռացեք գեղագիտական ​​տեսքի մասին։ Եթե ​​երեխան ունի մուգ ատամներ, խիստ վնասված ատամներ, իհարկե, դա կարող է ազդել նրա հոգեբանական վիճակի վրա։

✅Մտածեք ատամների առողջության մասին փոքրուց։
#կաթնատամներ

🦷Ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցման համակարգը Ultradent-ից Opalescence Boost աշխարհում ամենատարածվածներից է: 📌Այս մեթոդով ...
06/12/2022

🦷Ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցման համակարգը Ultradent-ից Opalescence Boost աշխարհում ամենատարածվածներից է:

📌Այս մեթոդով սպիտակեցումն իրականացվում է հատուկ գելի միջոցով, որը պարունակում է ջրածնի պերօքսիդ, ինչպես նաև կալիումի նիտրատ և ֆտոր, որոնք կանխում են ատամների զգայունության բարձրացումը ինչպես պրոցեդուրաների ընթացքում, այնպես էլ դրանից հետո:

✅Opalescence Boost սպիտակեցնող համակարգի առավելությունները՝

▫️Կատարվում է ընդամենը մեկ այցով
▫️Գելի ակտիվացումը չի պահանջում հատուկ լամպ
▫️Հյուսվածքների վրա ջերմային ազդեցության բացակայություն
▫️Արդյունքը նկատելի է անմիջապես

#ատամներիսպիտակեցում

👩🏻‍🔬Գործիքների ստերիլիզացումը մեր կլինիկայում շատ կարևոր տեղ է զբաղեցնում: Ատամների որակյալ բուժումն անհնար է առանց հիգի...
03/12/2022

👩🏻‍🔬Գործիքների ստերիլիզացումը մեր կլինիկայում շատ կարևոր տեղ է զբաղեցնում:
Ատամների որակյալ բուժումն անհնար է առանց հիգիենայի և բոլոր ստանդարտների պահպանման:

✅Ստերիլիզացման յուրաքանչյուր փուլ ենթակա է խիստ հսկողության՝ օգտագործելով քիմիական, ֆիզիկական և կենսաբանական հսկողության մեթոդները։
#հիգիենա #ստերիլգործիքներ

🦷Ինչպե՞ս ճիշտ լվանալ ատամները:❓Որքա՞ն հաճախ եք լսել ատամները ճիշտ լվանալու մասին: Հավանաբար շատ անգամներ: Այնուամենայնիվ...
02/12/2022

🦷Ինչպե՞ս ճիշտ լվանալ ատամները:
❓Որքա՞ն հաճախ եք լսել ատամները ճիշտ լվանալու մասին: Հավանաբար շատ անգամներ: Այնուամենայնիվ, խորհուրդները միշտ օգտակար են:
🪥Լվացեք ատամները օրը երկու անգամ՝ առավոտյան նախաճաշից հետո և երեկոյան քնելուց առաջ։
Բացի ատամների մակերեսները խոզանակով մաքրելուց, պետք է ուշադրություն դարձնել միջատամնային տարածությունների վիճակին։
✅Հավելեմ, որ ատամները լվանալն անվնաս է նույնիսկ ճաշից հետո։ Սա կհեռացնի սննդի մնացորդները միջատամնային տարածություններից, որոնք հիանալի միջավայր են բակտերիաների համար:
Ատամի թելերի՝ օգտագործումը կօգնի հեռացնել դրանք:
🧪Ատամների մաքրումը պետք է ավարտվի ողողումով. լուծույթը կարելի է պատրաստել ինքնուրույն կամ գնել դեղատնից: Լվացեք բերանը մոտ 30 վայրկյան:
#ատամնաբույժ

😅Ամուսինս միշտ կատակում է, որ ատամնաբույժները ամենավախենալու մարդիկ են,բայց ոնց որ թե դա այդքան էլ այդպես չի հա՞։❓Ինչպե՞...
01/12/2022

😅Ամուսինս միշտ կատակում է, որ ատամնաբույժները ամենավախենալու մարդիկ են,բայց ոնց որ թե դա այդքան էլ այդպես չի հա՞։
❓Ինչպե՞ս դարձա ատամնաբույժ:
🎤Մայրս ատամնաբույժ է հետևաբար, հարցը, թե ով կդառնամ, կանխորոշված ​​էր։ Իհարկե, ես սկզբում դեմ էի ատամնաբուժությանը միայն այն մտքից, որ ինձանից 8 տարի ժամանակ կխլի։
✅3 տարի անց, հասունանալով և գիտակցելով իմ սերը բժշկության հանդեպ,գնահատելով մասնագիտության բոլոր դրական և բացասական կողմերը՝ ես հանգեցի այն եզրակացության, որ բժշկության մեջ այս ուղղությունը միշտ արդիական կլինի։
🦷Մարդկանց կեսից ավելիի համար ատամնաբույժի մոտ գնալը մի տեսակ սթրեսային է։ Ամենից հաճախ դա պայմանավորված է բժշկի մոտ անհաջող այցի ու կամ հարազատների և ընկերների բացասական արձագանքներով որոշակի խնդրի վերաբերյալ, որին բախվում են շատ հիվանդներ:
🧑🏻‍⚕️Իմ նպատակն է արմատապես փոխել իմ ապագա պացիենտների կարծիքը ատամնաբուժության մասին:

02/12/2020

Ատամների սպիտակեցումը նորագույն Philips Zoom 4 White Speed սարքով

Զեղչված արժեք`
💸120.000 դրամ նախկին 150.000 ի փոխարեն


Առավելություններ⬇️

🧤Անվնաս է ատամների և օրգանիզմի համար, ավելին` սպիտակեցման գելի բաղադրության մեջ մտնում են ատամի էմալը ամրացնող և ատամների զգայունությունը նվազեցնող կոմպոնենտներ

🧤Ընդամենը 1 այցով` ատամների սպիտակեցում մինչև 6 երանգ

🧤Պրոցեդուրայի տևողությունը 45-60 րոպե

🧤Ստացված արդյունքի պահպանում` 2-3 տարի

🧤Լույսով ատամների սպիտակեցման գելի ամենաքիչ` 25% ջրածնի պերօքսիդի պարունակություն

🧤Սարքն ունի սպիտակեցման ռեժիմի ինտենսիվության հսկողություն, ➡️ինչը հնարավորություն է տալիս պրոցեդուրան անցկացնել մաքսիմալ ❗️անցավ և ❗️առանց դիսկոմֆորտի
__________

Գրանցում
📥 Direct
📲 + 374 99 91 00 19
🤍Whats App
🤍Viber
📍 Ավետ Ավետիսյան 1


#винирыереван #улыбкаереван #красотаереван #здоровьеереван
#стоматологереван #стоматологияереван #отбеливаниезубовереван #винирыереван #винирингереван #композитныевинирыереван #композитныевинирыереван #керамическиевинирыереван #лечениезубовереван #реставрациязубовереван #чистказубовмоскваереван

Address

Gevorg Qochar 21
Yerevan

Telephone

+374 99 910019

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr.Marta Muradova posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category