22/11/2023
3️⃣ ՏԱՐԱԾՎԱԾ ՄԻՖ ՑԻՍՏԻՏԻ ՄԱՍԻՆ
Ցիստիտի մասին բավականին սխալ պատկերացումներ կան
Այսօր առանձնացրել եմ ցիստիտի մասին 3 տարածված միֆ
ՄԻՖ 1️⃣ Ցիստիտը միշտ առաջանում է ոչ պատշաճ հիգիենայի պատճառով
✅️ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Թեև հիգիենան կարող է նպաստող գործոն լինել, այնուամենայնիվ, ցիստիտը կարող է լինել նաև տարբեր գործոնների հետևանք, ինչպիսիք են սեռական ակտիվությունը, հորմոնալ փոփոխությունները կամ ուղեկցող հիվանդությունները
ՄԻՖ 2️⃣ Ցիստիտը հանդիպում է միայն կանանց մոտ
✅️ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Թեև կանայք ավելի հակված են ցիստիտի՝ անատոմիական տարբերությունների պատճառով, սակայն տղամարդկանց մոտ նույնպես կարող է զարգանալ ցիստիտ, հատկապես տարիքին զուգահեռ կամ որոշակի հիվանդությունների առկայության պարագայում։
ՄԻՖ 3️⃣ Ցիստիտը լուրջ խնդիր չէ և կարող է անցնել ինքնուրույն
✅️ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցիստիտը չբուժելու դեպքում, այն կարող է հանգեցնել երիկամների ավելի ծանր վարակների: Ուստի, ժամանակին իրականացված բուժումը շատ կարևոր է. հատկապես, եթե ախտանիշները շարունակվում են կամ ավելի բարդ ընթացք ստանում։
Խորհրդատվության համար` 📩 կամ 📞093203211📍«Շենգավիթ» ԲԿ
#գինեկոլոգ #գինեկոլոգիա #ռեպրոդուկտոլոգ #ռեպրոդուկտոլոգիա #կանացիառողջություն #կանայք #առողջություն #ցիստիտ #միֆ
#гинеколог #цистит #миф #гинекологереван #экоереван