Fanarjyan Clinic

Fanarjyan Clinic Fanarjyan Clinic – by your side in the most difficult moments.

ՁԵԶ ՀԵՏ ԱՄԵՆԱԴԺՎԱՐԻՆ ՊԱՀԵՐԻՆ
▫️Տղամարդկանց և կանանց անպտղության բուժում
▫️Ուրոլոգիա
▫️Անդրոլոգիա
▫️Գինեկոլոգիա
▫️Էնդոկրինոլոգիա
📞+374 (94) 52 90 06 | (10) 52 90 06 «Ֆանարջյան» հայ-գերմանական բժշկական կենտրոնը 2016 թ-ից ի վեր օգնում է իր հիվանդներին հաղթահարել`

▫️անպտղությունը,
▫️ուրոլոգիական,
▫️գինեկոլոգիական հիվանդությունները, ինչպես նաև լուծում է տալիս
▫️վերարտադրողական ցանկացած խնդրի։

🔹Գերմ

անական կլինիկաների հետ համագործակցության,
🔹ժամանակակից եվրոպական բուժման կանոնների կիրառման և
🔹արտասահմանում կրթություն ստացած բժիշկների աշխատանքի շնորհիվ,

մենք առաջարկում ենք արդյունավետ լուծումներ նույնիսկ ամենախնդրահարույց և ծանր դեպքերում:

Ֆանարջյան Կլինիկա` Ձեզ հետ ամենադժվարին պահերին:


🇬🇧 “Fanarjyan” Armenian-German Medical Center has been helping its patients since 2016 to overcome

▫infertility,
▫urological,
▫gynecological diseases, as well as providing solutions for
▫any reproductive health issue.

🔹Through cooperation with German clinics,
🔹the application of modern European treatment standards, and
🔹the expertise of doctors educated abroad,

we offer effective solutions even in the most challenging and severe cases.

02/04/2026

❗️Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումները՝ հիպոթիրեոզը (թերֆունկցիա) և հիպերթիրեոզը (գերֆունկցիա), հաճախ հանդիպում են անպտղությամբ դիմող զույգերի մոտ և կարող են զգալի ազդեցություն ունենալ վերարտադրողական առողջության վրա։

Վերոնշյալ խնդիրների մասին այսօր ավելի մանրամասն կխոսի և կներկայացնի Ֆանարջյան կլինիկայի բժիշկ-էնդոկրինոլոգ, Հայաստանում առաջին եվրոպական որակավորում ունեցող մասնագետ Մարիամ Խաչատրյանը։

Հարցերի և գրանցումների դեպքում կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել`

📱094 52 90 06 / 010 52 90 06
📍Սարմենի 90

24/03/2026

Ռեցիդիվ վարիկոցելեն սերմնալարի երակների կրկնակի լայնացումն է վիրահատական բուժումից հետո, որը Մարմարի մեթոդով վիրահատված բուժառուների մոտ հանդիպում է մոտ 0,6-1,7% դեպքերում։

Տեսանյութում ներկայացված է բուժառուի ռեցիդիվային վարիկոցելեի վիրահատության ընթացքը, որն իրականացնում է բ․գ․թ ուրոլոգ-անդրոլոգ Դավիթ Ֆանարջյանը:

✅ Այս դեպքում ընտրվել է անտեգրադ սկլերոթերապիան՝ որպես քիչ ինվազիվ և արդյունավետ լուծում։

Մեթոդի ընթացքում կատարվում է փոքր կտրվածք սկրոտումի շրջանում, որից հետո մուտք է ապահովվում դեպի սերմնալարի երակ։ Ռենտգեն հսկողությամբ հայտնաբերվում է բարձրացող երակը, և ներարկվում է սկլերոզացնող ագենտ, որը փակում է երակը և դադարեցնում հակադարձ արյան հոսքը։

🔬 Տեսանյութում հստակ երևում է նաև այն ամորձային երակը, որը չի հայտնաբերվել նախորդ վիրահատության ընթացքում և դարձել է ռեցիդիվի պատճառ։

Վարիկոցելեի բուժման ամենաարդյունավետ մեթոդը համարվում է միկրովիրաբուժական վարիկոցելէկտոմիան (Մարմարի վիրահատություն), որի դեպքում ռեցիդիվների տոկոսը կազմում է 0.6–1.7%։ Սակայն ռեցիդիվ վարիկոցելեի դեպքում Մարմարի վիրահատության կրկնակի իրականացումը հաճախ հնարավոր չէ, քանի որ այն կարող է հանգեցնել բարդությունների, մասնավորապես՝ ամորձային զարկերակի վնասման։

✅ Նման դեպքերում ժամանակակից նվազ ինվազիվ մեթոդները թույլ են տալիս ապահովել անվտանգ և արդյունավետ բուժում։

Ֆանարջյան կլինիկայում գործունեություն են ծավալում ոլորտի լավագույն մասնագետները, ովքեր ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդներով իրականացնում են ռեպրոդուկտիվ առողջության վերականգմանն ուղղված միկրովիրաբուժական բոլոր անհրաժեշտ միջամտությունները` եվրոպական ուղեցույցներով:

Վստահեք Ձեր առողջությունը լավագույններին:

Ֆանարջյան կլինիկա՝ Ձեզ հետ ամենադժվարին պահերին

Հարցերի և գրանցումների դեպքում կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել`

📱094 52 90 06 / 010 52 90 06
📍Սարմենի 90

13/03/2026

Կրիպտորխիզմը (երբ ամորձին չի իջնում ամորձապարկ) ամենահաճախ հանդիպող բնածին անոմալիաներից է` շուրջ 10-20% նորածինների մոտ 📊

Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե կյանքի առաջին տարվա ավարտից հետո ամորձին չի իջնում, ապա զարգանում են հերմինոգեն բջիջների դեգեներատիվ փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել սպերմատոգենեզի խանգարման և ապագայում ազդել տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա։

🔹 Ներկայացված է 22-ամյա բուժառուի վիրահատության ընթացքը՝ ձախակողմյան աճուկային կրիպտորխիզմի, ազոոսպերմիայի և ձախ ամորձու ատրոֆիայի պարագայում։

🔹 Կատարվել է

• օրխիէկտոմիա (ամորձու հեռացում) և
• micro-TESE միջամտություն՝ սպերմատոզոիդների հայտնաբերման նպատակով։

Ստացված նյութը ուղարկվել է հիստոլոգիական և էմբրիոլոգիական հետազոտության․ սպերմատոզոիդների հայտնաբերման դեպքում կիրականացվի կրիոկոնսերվացիա։ Բուժառույին տեղադրվել է նաև ամորձու պրոթեզ։

❗️Կրիպտորխիզմի դեպքում չափազանց կարևոր է վաղ ախտորոշումն ու ժամանակին իրականացված վիրահատական բուժումը՝ հետագա վերարտադրողական ֆունկցիան պահպանելու համար։

Ֆանարջյան կլինիկայում գործունեություն են ծավալում ոլորտի լավագույն մասնագետները, ովքեր ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդներով իրականացնում են ռեպրոդուկտիվ առողջության վերականգմանն ուղղված միկրովիրաբուժական բոլոր անհրաժեշտ միջամտությունները` եվրոպական ուղեցույցներով

Վստահեք Ձեր առողջությունը լավագույններին:

Ֆանարջյան կլինիկա՝ Ձեզ հետ ամենադժվարին պահերին

Հարցերի և գրանցումների դեպքում կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել`

📱094 52 90 06 / 010 52 90 06
📍Սարմենի 90

Սիրելի՛ հետևորդներ,Ուրախ ենք տեղեկացնել, որ Ֆանարջյան կլինիկան արդեն հասանելի է ավելի լայն հարթակում և ավելի լայն ֆորմատ...
09/03/2026

Սիրելի՛ հետևորդներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ Ֆանարջյան կլինիկան արդեն հասանելի է ավելի լայն հարթակում և ավելի լայն ֆորմատով

Այսուհետ fanarjyanclinic.am կայքում կգտնեք 👇🏻

🔹Վերարտադրողական առողջության մասին արդի հոդվածներ ոլորտի առաջատար մասնագետների կողմից
🔹Մանրամասն նկարագրություն մեր մատուցած ծառայությունների մասին, ծանոթություն մեր մասնագետների և նրանց գործունեության հետ
🔹Իրական պատմություններ մեր բուժառուների կողմից

Ծանոթանալ կայքին կարող եք հետևյալ հղմամբ ⬇️
https://fanarjyanclinic.am

Սիրելի՛ կանայք,Ֆանարջյան կլինիկայի թիմը սրտանց շնորհավորում է Ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։Այս գեղեցիկ օր...
08/03/2026

Սիրելի՛ կանայք,

Ֆանարջյան կլինիկայի թիմը սրտանց շնորհավորում է Ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։

Այս գեղեցիկ օրը ևս մեկ առիթ է ընդգծելու կնոջ կարևոր դերը հասարակությունում, ընտանիքում և կյանքում։

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև մեր կլինիկայի կանանց՝ բժիշկներին, բուժքույրերին և ողջ անձնակազմին, ում մասնագիտական նվիրումն ու հոգատարությունն ամեն օր նպաստում են մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը։

Մաղթում ենք անսպառ առողջություն, ներդաշնակություն, ուժ և երջանկություն։ Թող յուրաքանչյուր օրը լցված լինի ժպիտով, հաջողությամբ և գեղեցիկ պահերով։

Սիրով՝
Ֆանարջյան Կլինիկայի թիմ 💙

Կլայնֆելտերի համախտանիշը սեռական քրոմոսոմների ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է։ Վիճակագրության համաձայն՝ նորածին տղաների...
23/02/2026

Կլայնֆելտերի համախտանիշը սեռական քրոմոսոմների ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է։ Վիճակագրության համաձայն՝ նորածին տղաների շրջանում այն հանդիպում է միջինը 500-700-ից 1-ի մոտ։

Անպտղությամբ տառապող տղամարդկանց շրջանում այն հայտնաբերվում է դեպքերի մոտ 3%-ում, իսկ ազոոսպերմիայով (սպերմատոզոիդների բացակայություն) պացիենտների մոտ այդ հաճախականությունը աճում է՝ հասնելով մինչև 11%-ի 📊

Այս պաթոլոգիայի դեպքում պացիենտների մոտ ախտորոշվում է անպտղություն և ազոոսպերմիա։ Սակայն այսօր սեփական երեխա ունենալու միակ և հուսալի բուժման մեթոդը micro-TESE միկրովիրաբուժական միջամտությունն է ԱՄԲ ծրագրի շրջանակներում։

Վիրահատությունն իրականացվում է հատուկ վիրահատական մանրադիտակի կիրառմամբ, որն ապահովում է վիրահատական դաշտի 25-ապատիկ խոշորացում։ Այս մոտեցումը բժշկին հնարավորություն է տալիս անթերի ճշգրտությամբ, վերցնել բիոպտատները միայն լավագույն որակի սերմնախողովակներից:

Արդյունքները խոսում են իրենց մասին.
📈 Պաշտոնական վիճակագրությամբ՝ micro-TESE-ի շնորհիվ դեպքերի 50%-ում հնարավոր է լինում հայտնաբերել սպերմատոզոիդներ և հաջողությամբ իրականացնել ԱՄԲ (ԷԿՈ) ծրագիր։

Ֆանարջյան կլինիկայում գործունեություն են ծավալում ոլորտի լավագույն մասնագետները, ովքեր իրականացնում են ռեպրոդուկտիվ առողջության վերականգմանն ուղղված միկրովիրաբուժական բոլոր անհրաժեշտ միջամտությունները։

Վստահեք Ձեր առողջությունը լավագույններին։

Ֆանարջյան կլինիկա՝ Ձեզ հետ ամենադժվարին պահերին:

Հարցերի և գրանցումների դեպքում կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել`

📱094 52 90 06 / 010 52 90 06
📍Սարմենի 90

Մայրությանը պատրաստվելիս կանանց համար շատ կարևոր է ուշադրություն դարձնել իրենց սննդակարգին, քանի որ այս փուլում օրգանիզմ...
02/02/2026

Մայրությանը պատրաստվելիս կանանց համար շատ կարևոր է ուշադրություն դարձնել իրենց սննդակարգին, քանի որ այս փուլում օրգանիզմն անհրաժեշտ է համալրել սննդարար նյութերով, վիտամիններով և հանքանյութերով

Սննդակարգում ցանկալի է ներառել՝

🥑 Առողջ ճարպեր՝ ավոկադո, ձիթայուղ, ընկույզ, նուշ․
Օգնում են հորմոնների կարգավորմանը

🥬 Կանաչ տերևավոր բանջարեղեն՝ սպանախ, ռուկոլա, բրոկոլի
Ֆոլաթթվի բնական աղբյուր են, կարևոր՝ հղիությունից առաջ

🥚 Բարձրորակ սպիտակուցներ՝ ձու, հավ, լոբազգիներ, ոսպ․
Աջակցում են օրգանիզմի ընդհանուր առողջությանը

🐟 Ձուկ և օմեգա-3 ճարպաթթուներ՝ սաղմոն, սկումբրիա, թունա․
Կարևոր են հորմոնալ առողջության և ապագա պտղի զարգացման համար

Այս բոլոր մթերքները պարունակում են վիտամինների և օրգանիզմին անհրաժեշտ տարրերի մեծ պաշար, որը կսնուցի Ձեր օրգանիզմն ու կպատրաստի հղիությանը ✨

Հարցերի և գրանցումների դեպքում կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել`

📱094 52 90 06 / 010 52 90 06
📍Սարմենի 90

Մեծ հպարտությամբ հայտնում ենք, որ Ֆանարջյան կլինիկայի բժիշկ-էնդոկրինոլոգ Մարիամ Խաչատրյանը, հաջողությամբ հաղթահարել է Եվ...
27/01/2026

Մեծ հպարտությամբ հայտնում ենք, որ Ֆանարջյան կլինիկայի բժիշկ-էնդոկրինոլոգ Մարիամ Խաչատրյանը, հաջողությամբ հաղթահարել է Եվրոպական խորհրդի (European Board) կողմից կազմակերպվող Էնդոկրինոլոգիայի, շաքարային դիաբետի և նյութափոխանակության (Endocrinology, Diabetes and Metabolism) ոլորտի միջազգային քննությունը և
որակավորվել որպես եվրոպական մակարդակով ճանաչված էնդոկրինոլոգ ✅

Սա ոչ միայն անձնական ձեռքբերում է, այլև վստահության ևս մեկ հիմնավորում մեր բուժառուների համար՝ հիմնված գիտելիքի, փորձի և միջազգային չափանիշների վրա:

Նաև հպարտ ենք նշել, որ Մարիամ Խաչատրյանն առաջին բժիշկ-էնդոկրինոլոգն է Հայաստանում, ով հաջողությամբ հաղթահարել և ձեռք է բերել այս որակավորումը` հաստատելով իր պրոֆեսիոնալիզմը միջազգային մակարդակում:

Ֆանարջյան կլինիկա` Ձեզ հետ ամենադժվարին պահերին

Հարցերի և գրանցումների դեպքում կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել`

📱094 52 90 06 / 010 52 90 06
📍Սարմենի 90

🇬🇧 With great pride, we announce that Fanarjyan Clinic’s endocrinologist, Dr. Mariam Khachatryan, has successfully passed the international examination in Endocrinology, Diabetes and Metabolism, organized by the European Board, and has been certified as a European board–recognized endocrinologist ✅

This achievement is not only a personal milestone, but also another strong assurance of trust for our patients—grounded in knowledge, experience, and internationally recognized standards of care.

We are also proud to highlight that Dr. Mariam Khachatryan is the first endocrinologist in Armenia to successfully complete this examination and obtain this qualification, confirming her professionalism at an international level.

Fanarjyan Clinic — by your side in the most difficult moments

Վերարտադրողական առողջության, և, առ հասարակ, առողջության պահպանման հարցում մեծ նշանակություն ունի սննդակարգը 🥗Ճիշտ սննադա...
26/01/2026

Վերարտադրողական առողջության, և, առ հասարակ, առողջության պահպանման հարցում մեծ նշանակություն ունի սննդակարգը 🥗

Ճիշտ սննադային սովորությունները, ուշադրությամբ ընտրված բարձրորակ սնունդն ու դրա օգտագործումը նպաստում են օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը, հորմոնալ բալանսի պահպանմանը, ինչպես նաև մեծապես նպաստում են վերարտադրողական առողջության բարելավմանը ✅

Իսկ ինչպե՞ս է դա կատարվում
Հիշե՛ք, այն սնունդը, որն օգտագործում եք այսօր ձևավորում է այն ձվաբջիջներն ու սերմնաբջիջները, որոնք կօգտագործվեն 3 ամիս անց՝ բեղմնավորման ժամանակ։
Հետևաբար սնունդը պետք է լինի որակյան և ներառի օրգանիզմին անհրաժեշտ բոլոր նյութերը

Մեր մասնագետների կողմից մշակված այս պարզ և համեղ բաղադրատոմսերը կօգնեն համալրել Ձեր սննդակարգը վիտամիններով, սպիտակուցով և օրգանիզմի համար կարևոր սննդային տարրերով՝ ցինկ, երկաթ, ֆոլաթթու և օգտակար սննդային ճարպեր 🤍

Հարցերի և գրանցումների դեպքում կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել`

📱094 52 90 06 / 010 52 90 06
📍Սարմենի 90

24/01/2026

Եթե արտաքին սեռական օրգանների շրջանում նկատել եք քոր, այրոց, կարմրություն, այտուցվածություն, ինչպես նաև սպիտակ, պանրանման արտադրություն, ապա դրանք կարող են խոսել վագինալ կանդիդոզի առկայության մասին։

Թեև վագինալ կանդիդոզը հաճախ ախտորոշվում է վերարտադրողական տարիքում, այն կարող է հանդիպել նաև առավել վաղ (մանկության) շրջանում, նախամենոպաուզայի և մենոպաուզայի փուլերում։

📌 Ռիսկի գործոններն են՝
սթրես, քնի պակաս, հակաբիոտիկների կամ հորմոնների երկարատև օգտագործում, սինթետիկ ներքնազգեստ, ինտիմ հիգիենայի սխալ ընտրված միջոցներ և այլն։

Խնդրի մասին առավել մանրամասն հոլովակում խոսում է մանկաբարձ-գինեկոլոգ Եվա Ավագյանը։

👩‍⚕️ Ախտանիշների դեպքում կարևոր է չզբաղվել ինքնաբուժմամբ և ժամանակին դիմել մասնագետի։

Հարցերի և գրանցումների դեպքում կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել`

📱094 52 90 06 / 010 52 90 06
📍Սարմենի 90

Տղամարդու վերարտադրողական առողջությունը մեծապես կախված է կյանքի ձևից և առօրյա սովորություններից։ Այս ուղեցույցում ներկայ...
21/01/2026

Տղամարդու վերարտադրողական առողջությունը մեծապես կախված է կյանքի ձևից և առօրյա սովորություններից։

Այս ուղեցույցում ներկայացնում ենք պարզ, բայց կարևոր խորհուրդներ։

💡 Հիշե՛ք՝ նույնիսկ փոքր փոփոխությունները կարող են ունենալ մեծ ազդեցություն։

Հարցերի և գրանցումների դեպքում կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել`

📱094 52 90 06 / 010 52 90 06
📍Սարմենի 90

Հղիությունը կնոջ կյանքի ամենասպասված փուլն է ✨Մայրանալու ճանապարհին կարևոր է ոչ միայն բժշկական վերահսկողությունը, այլև ձ...
19/01/2026

Հղիությունը կնոջ կյանքի ամենասպասված փուլն է ✨

Մայրանալու ճանապարհին կարևոր է ոչ միայն բժշկական վերահսկողությունը, այլև ձեր առօրյա սովորությունները։
Այս 6 խորհուրդները կնոջ կենսակերպի և սովորությունների մասին կօգնեն Ձեզ ավելի հեշտացնել այդ ճանապարհը։

Հիշե՛ք՝ հանգիստը, առողջ ապրելակերպը և հոգատար վերաբերմունքը սեփական մարմնի նկատմամբ որոշիչ են։

Հարցերի և գրանցումների դեպքում կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել`

📱094 52 90 06 / 010 52 90 06
📍Սարմենի 90

Address

Sarmen 90 Str
Yerevan
0019

Opening Hours

Monday 09:00 - 18:30
Tuesday 09:00 - 18:30
Wednesday 09:00 - 18:30
Thursday 09:00 - 18:30
Friday 09:00 - 18:30
Saturday 09:00 - 18:30

Telephone

+37494529006

Alerts

Be the first to know and let us send you an email when Fanarjyan Clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Fanarjyan Clinic:

Share

Category

Our Story

Ֆանարջյան կլինիկան հիմնադրվել է 2016 թվականին: Կլինիկայի հիմնադիրն է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ-ուրոլոգ Դավիթ Ֆանարջյանը։ Կլինիկայի գործունեության կարևորագույն խնդիրն է՝ ապահովել առողջապահության միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման բարձր որակ: Ֆանարջյան կլինիկայում աշխատում են բարձրակարգ մասնագետներ և միջին օղակի աշխատակիցներ, որոնցից շատերն ունեն միջազգային մակարդակի գործնական աշխատանքային փորձ: Բժիշկների ուսուցման շարունակականությունը ապահովում են տեղական և միջազգային կոնֆերանսներին և գիտաժողովներին ակտիվ մասնակցությունը: Մասնագետների փորձի փոխանակման նպատակով կիրառվում են արտերկիր գործուղումների պրակտիկան: Ֆանարջյան կլինիկան համագործակցում է հայաստանյան և եվրոպական մի շարք կլինիկաների հետ: Ներկայում Ֆանարջյան Կլինիկայում գործում են հետևյալ բժշկական ծառայությունները՝ • Ուրոլոգիա • Գինեկոլոգիա • Ստոմատոլոգիա • Ուլտրաձայնային հետազոտություն • Լաբորատոր հետազոտություններ

Բոլորովին վերջերս Մոսկվայի Ինովացիոն ուրոլոգիայի կենտրոնը՝ ի դեմս վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի թիվ 13 հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Հովհաննես Էդուարդի Դիլանյանի, սերտ համագործակցություն է սկսել «Ֆանարջյան» կլինիկայի հետ: Հովհաննես Դիլանյանը կատարում է լապարոսկոպիկ սպեկտրի բոլոր վիրահատությունները ուրոլոգիայի ոլորտում: Վերջինս մասնավորապես մասնագիտացված է ռեկոնստրուկտիվ վիրահատությունների կատարման ոլորտում, ինչն հիվանդներին ընձեռում է երկու կլինիկաներում հետազոտվելու, ախտորոշվելու և վիրահատվելու, ինչպես նաև առցանց կոնսուլտացիաներից օգտվելու հնարավորություն: