Our Story
Ֆանարջյան կլինիկան հիմնադրվել է 2016 թվականին: Կլինիկայի հիմնադիրն է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ-ուրոլոգ Դավիթ Ֆանարջյանը։
Կլինիկայի գործունեության կարևորագույն խնդիրն է՝ ապահովել առողջապահության միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման բարձր որակ:
Ֆանարջյան կլինիկայում աշխատում են բարձրակարգ մասնագետներ և միջին օղակի աշխատակիցներ, որոնցից շատերն ունեն միջազգային մակարդակի գործնական աշխատանքային փորձ:
Բժիշկների ուսուցման շարունակականությունը ապահովում են տեղական և միջազգային կոնֆերանսներին և գիտաժողովներին ակտիվ մասնակցությունը: Մասնագետների փորձի փոխանակման նպատակով կիրառվում են արտերկիր գործուղումների պրակտիկան:
Ֆանարջյան կլինիկան համագործակցում է հայաստանյան և եվրոպական մի շարք կլինիկաների հետ:
Ներկայում Ֆանարջյան Կլինիկայում գործում են հետևյալ բժշկական ծառայությունները՝
• Ուրոլոգիա
• Գինեկոլոգիա
• Ստոմատոլոգիա
• Ուլտրաձայնային հետազոտություն
• Լաբորատոր հետազոտություններ
Բոլորովին վերջերս Մոսկվայի Ինովացիոն ուրոլոգիայի կենտրոնը՝ ի դեմս վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի թիվ 13 հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Հովհաննես Էդուարդի Դիլանյանի, սերտ համագործակցություն է սկսել «Ֆանարջյան» կլինիկայի հետ: Հովհաննես Դիլանյանը կատարում է լապարոսկոպիկ սպեկտրի բոլոր վիրահատությունները ուրոլոգիայի ոլորտում: Վերջինս մասնավորապես մասնագիտացված է ռեկոնստրուկտիվ վիրահատությունների կատարման ոլորտում, ինչն հիվանդներին ընձեռում է երկու կլինիկաներում հետազոտվելու, ախտորոշվելու և վիրահատվելու, ինչպես նաև առցանց կոնսուլտացիաներից օգտվելու հնարավորություն: