Վիտամիններ Ամն ից մատչելի

Վիտամիններ Ամն ից մատչելի Медицина и здоровье

Ապրում ենք մի շրջան, որտեղ մեծ մաս են կազմում վիրուսային վարակները. Մի փոքր կանխենք բարձրացնելով մեր օրգանիզմի դիմադրողա...
21/01/2022

Ապրում ենք մի շրջան, որտեղ մեծ մաս են կազմում վիրուսային վարակները. Մի փոքր կանխենք բարձրացնելով մեր օրգանիզմի դիմադրողականությունը օգտագործելով մեկական հաբեր և շատ հեղուկներ.... Եղեք Առողջ...
Բոլորը միասին 11000

20/12/2021
20/12/2021
03/11/2021

Բոտուլիզմի դեպք է արձանագրվել

Նոյեմբերի 3-ին Արարատի մարզի Ավշար համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված լոլիկի լեչոն է: Այս պահին հիվանդը գտնվում է «Արմենիա» ԲԿ֊ում, վիճակը գնահատվում է ծանր։
Հիշեցնում ենք, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը:
Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.
• խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
• մի´ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
• առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:
Նշենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը «Clostridium botulinum»-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-130'C ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:

Հատկապես ամառային շոգ եղանակով պայմանավորված անհրաժեշտ է՝☑️ չգնել անհայտ ծագման, չսահմանված վայրերում, առանց պատշաճ ջերմ...
16/06/2021

Հատկապես ամառային շոգ եղանակով պայմանավորված անհրաժեշտ է՝

☑️ չգնել անհայտ ծագման, չսահմանված վայրերում, առանց պատշաճ ջերմաստիճանի և հիգիենիկ պայմանների պահպանման վաճառվող սննդամթերք, հատկապես պատրաստի սննդատեսակներ (քաբաբ, խորոված, մսով, սնկով փքաբլիթներ, այսպես կոչված՝ Ղարսի խորոված),

☑️ կրեմային հրուշակեղեն, լցնովի պաղպաղակ և այլն,

☑️ հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվանալ օճառով,

☑️ միրգ, բանջարեղեն, հատապտուղներ օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող խմելու ջրով,

☑️ սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի աղտոտումից զերծ պահելու նպատակով,

☑️ չհավաքել և սննդում չօգտագործել անհայտ ծագման սնկեր,

☑️ չպահել պատրաստի սնունդը սենյակային ջերմաստիճանում երկու ժամից ավելի,

☑️ չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ջրով,

☑️ չաղտոտել շրջակայքը,

☑️ խմելու ջրի համային և գունային փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքում այն չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաև դիմել համապատասխան մարմիններին,

☑️ աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանիշերի առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի։

Հիշեցում՝ աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հիմնական ախտանշաններն են
թուլությունը,
գլխացավը,
գլխապտույտը,
սրտխառնոցը,
փսխումները,
լուծը,
ջերմության բարձրացումը և այլն։

Մանրամասները՝ Տեսչական մարմնի կայքէջում։
https://www.hlib.am/13960-2/

‼ Ուշադրություն,

աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հնարավոր առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու կառույց խստորեն հորդորում է պահանել սանիտարահամաճարակային նորմերը։

Հատկապես ամառային շոգ եղանակով պայմանավորված անհրաժեշտ է՝

☑️ չգնել անհայտ ծագման, չսահմանված վայրերում, առանց պատշաճ ջերմաստիճանի և հիգիենիկ պայմանների պահպանման վաճառվող սննդամթերք, հատկապես պատրաստի սննդատեսակներ (քաբաբ, խորոված, մսով, սնկով փքաբլիթներ, այսպես կոչված՝ Ղարսի խորոված),

☑️ կրեմային հրուշակեղեն, լցնովի պաղպաղակ և այլն,

☑️ հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվանալ օճառով,

☑️ միրգ, բանջարեղեն, հատապտուղներ օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող խմելու ջրով,

☑️ սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի աղտոտումից զերծ պահելու նպատակով,

☑️ չհավաքել և սննդում չօգտագործել անհայտ ծագման սնկեր,

☑️ չպահել պատրաստի սնունդը սենյակային ջերմաստիճանում երկու ժամից ավելի,

☑️ չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ջրով,

☑️ չաղտոտել շրջակայքը,

☑️ խմելու ջրի համային և գունային փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքում այն չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաև դիմել համապատասխան մարմիններին,

☑️ աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանիշերի առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի։

Հիշեցում՝ աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հիմնական ախտանշաններն են թուլությունը, գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումները, լուծը, ջերմության բարձրացումը և այլն։

Մանրամասները՝ Տեսչական մարմնի կայքէջում։
https://www.hlib.am/13960-2/

Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի: Իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմ...
26/05/2021

Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի: Իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից:

Առողջապահության նախարարությունը սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություններ է նախատեսում:

Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի: Իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից:

Պատվաստված է համարվում այն քաղաքացին, որը ստացել է պատվաստանյութի 2 դեղաչափ, գրանցված է «Armed E-Health» համակարգում և ունի QR կոդ կամ ունեն պատվաստման փաստը հաստատող հավաստագիր:

Ավելին այստեղ` https://www.moh.am/ #1/3950

Address

Av. Angélica 916
Yerevan
01227-000

Opening Hours

Monday 09:00 - 23:30
Tuesday 09:00 - 23:30
Wednesday 09:00 - 23:30
Thursday 09:00 - 23:30
Friday 09:00 - 23:30
Saturday 09:00 - 23:30
Sunday 09:00 - 23:30

Telephone

+37498431533

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Վիտամիններ Ամն ից մատչելի posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Վիտամիններ Ամն ից մատչելի:

Videos

Share

Nearby clinics


Other Pharmacies / Drugstores in Yerevan

Show All