Hormone Medical Center

Hormone Medical Center ✦Գինեկոլոգիա
✦ Էնդոկրինոլոգիա
✦Ուռոլոգիա / Անդրոլագիա
✦Սեքսոպաթոլոգիա
✦ Լաբորատորիա

Мы стараемся помочь девушкам и женщинам всех возрастных групп, наши двери открыты для всех обращающихся за медицинской помощью с гормональными нарушениями, подростковыми проблемами, бесплодием, проблемами менопаузального возраста. We are doing our best to help girls and women of any age group, our doors are open to anyone seeking any kind of medical help connected to puberty, hormonal disorders, infertility or menopausal problems.

Մեր բժշկական կենտրոնում մենք հոգ ենք տանում Ձեր առողջության և բարեկեցության մասին՝ առաջարկելով բարձրակարգ ծառայություննե...
11/01/2025

Մեր բժշկական կենտրոնում մենք հոգ ենք տանում Ձեր առողջության և բարեկեցության մասին՝ առաջարկելով բարձրակարգ ծառայություններ՝

✔️ Կանանց ամբողջական ախտորոշում և խորհրդատվություն
✔️ Հղիության պլանավորում և վարում
✔️ Հորմոնալ խնդիրների ախտորոշում և բուժում
✔️ Պաշտպանություն և կանխարգելում կանանց առողջության հիվանդություններից

Ինչու՞ ընտրել մեզ
🔹 Մասնագետների փորձառու թիմ՝ անհատական մոտեցումով
🔹 Ժամանակակից սարքավորումներ և միջազգային ստանդարտներին համապատասխան բուժում
🔹 Հարմարավետ և վստահելի միջավայր Ձեր համար

Ձեր առողջությունը վստահելի ձեռքերում է։
_____
📍Չարենցի 66
📞 +374 10 552 460

Հորմոնալ բուժումներից շատերն են վախենում, բայց կարևոր է հասկանալ դրա էությունը և հնարավոր օգուտները։👇🏼  💊 Եթե Ձեզ նշանակ...
03/01/2025

Հորմոնալ բուժումներից շատերն են վախենում, բայց կարևոր է հասկանալ դրա էությունը և հնարավոր օգուտները։👇🏼

💊 Եթե Ձեզ նշանակել են հորմոններ, ապա դա սովորաբար հիմնված է մանրամասն ախտորոշման վրա։

Հորմոնները նշանակվում են այն դեպքերում, երբ Ձեր մարմնի բնական հավասարակշռությունը խախտված է, և դրանք կարող են օգնել վերականգնել ձեր առողջությունը։

😷Հորմոնալ բուժումը կարող է վտանգավոր լինել միայն չարաշահելու դեպքում, բայց մասնագետի վերահսկողությամբ այն ապահով է։ Կարևոր է երբեք ինքնուրույն չօգտագործել հորմոններ, իսկ գրագետ բժշկի դիմելիս՝ երբեք չանհանգստանալ, քանի որ ճիշտ մոտեցումը բարելավում է ձեր կյանքի որակը՝ օգնելով ձեզ լինել առողջ և էներգիայով լի։

Հետևե՛ք և վստահեք մասնագետի խորհրդներին։🙌🏼
___________
📍Չարենցի 66
📞 +374 10 552 460

Շնորհավոր Նոր Տարի։ 🎄🩺Թող Նոր Տարին պարգևի առողջություն, խաղաղություն և հաջողություններ։ Շնորհակալ ենք Ձեր վստահության հ...
31/12/2024

Շնորհավոր Նոր Տարի։ 🎄🩺

Թող Նոր Տարին պարգևի առողջություն, խաղաղություն և հաջողություններ։ Շնորհակալ ենք Ձեր վստահության համար և խոստանում ենք շարունակել լինել Ձեր կողքին՝ Ձեր առողջության ճանապարհին։ ✨

Սիրով՝ «Hormone» բժշկական կենտոն։🤍
_________
📍Չարենցի 66
📞 +374 10 552 460

Եթե Դուք պլանավորում եք հղիություն, ապա խորհուրդ է տրվում դադարեցնել հորմոնալ հակաբեղմնավորիչները պլանավորումից 3 ամիս ա...
29/12/2024

Եթե Դուք պլանավորում եք հղիություն, ապա խորհուրդ է տրվում դադարեցնել հորմոնալ հակաբեղմնավորիչները պլանավորումից 3 ամիս առաջ։

Այդ ժամանակահատվածը անհրաժեշտ է

•հորմոնալ ֆոնի վերականգնման,
•բնականոն դաշտանային ցիկլի վերականգնման,
•օվուլյացայի ժամանակահատվածի հստակեցման։

Իսկ այդ 3 ամիսների ընթացքում կարևոր է հետևել այս քայլերին՝
1️⃣ Ընդունե՛ք սննդամթերքներ, որոնք հարուստ են վիտամիններով և միկրոէլեմենտներով։
2️⃣ Պարբերաբար զբաղվե՛ք թեթև ֆիզիկական վարժություններով, որոնք նպաստում են հորմոնալ հավասարակշռության վերականգնմանը։
3️⃣ Նշե՛ք դաշտանային օրերը և փորձե՛ք հասկանալ օվուլյացիայի մոտավոր ժամանակը:
4️⃣ Սթրեսը կարող է խանգարել օվուլյացիային, ուստի կարևոր է ստանալ բավարար քուն։
5️⃣ Անգամ հորմոնալ բուժումը դադարեցնելուց հետո պարբերական այցելեք գինեկոլոգի մոտ, որպեսզի վերահսկվի ամբողջ ընթացքը։

Կարևոր է չշտապել և տալ օրգանիզմին վերականգնման ժամանակ։
_____
📍Չարենցի 66
📞 +374 10 552 460

#հորմոններ #հորմոնալխանգարումներ #հղիություն #բժշկություն

Նշաններ, որոնք պետք չէ անտեսել և անհրաժեշտ է այցելել գինեկոլոգի։🔸 Անկանոն դաշտանային ցիկլ. Ուշացումներ, շատ կարճ կամ երկ...
29/12/2024

Նշաններ, որոնք պետք չէ անտեսել և անհրաժեշտ է այցելել գինեկոլոգի։

🔸 Անկանոն դաշտանային ցիկլ. Ուշացումներ, շատ կարճ կամ երկարատև ցիկլ։
🔸 Ցավեր կամ դիսկոմֆորտ որովայնի ստորին հատվածում. հատկապես, եթե դրանք հաճախ են կրկնվում։
🔸 Ոչ բնորոշ արտադրություն. Ցանկացած անսովոր հոտ, գույն կամ քանակ։
🔸 Ցավ սեռական հարաբերության ժամանակ. Սա կարող է տարբեր խնդիրների ազդանշան լինել։
🔸 Հղիության պլանավորում կամ հղիանալու դժվարություններ։

Կանացի առողջությունը պահանջում է ուշադրություն և պարբերական խնամք։ Եթե նկատում եք հետևյալ փոփոխությունները, ապա անհապաղ պետք է դիմել գինեկոլոգի։
_____
📍Չարենցի 66
📞 +374 10 552 460

🫣Եթե դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրները բուժեք ինքնուրույն, ապա հավանաբար կկանգնեք ավելի լուրջ խնդիրների առջև։Ցիկլայի...
29/12/2024

🫣Եթե դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրները բուժեք ինքնուրույն, ապա հավանաբար կկանգնեք ավելի լուրջ խնդիրների առջև։

Ցիկլային խնդիրների պատճառ կարող են լինել
🔸հորմոնալ անհավասարակշռությունը, 🔸սթրեսը,
🔸էնդոմետրիոզը,
🔸պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը
🔸և նույնիսկ վահանաձև գեղձի հիվանդությունը:

Սակայն առանց ախտորոշման, դուք կարող եք բուժել բոլորովին այլ բան:

Ոչ պատշաճ դեղամիջոցները կարող են խորացնել խնդիրը կամ առաջացնել կողմնակի բարդություններ: Իսկ Որքան երկար հետաձգեք բժշկի այցելությունը, այնքան բուժումը կարող է ավելի բարդ դառնալ:

‼️ Հիշեք, որ միայն մասնագետը կարող է որոշել ցիկլի խանգարման իրական պատճառը և նշանակել անվտանգ և արդյունավետ բուժում։
_____________
📍Չարենցի 66
📞 +374 10 552 460

«Hormone»-ը բժշկական կենտոն է, որ զբաղվում Ձեր առողջությամբ ավելի քան 20 տարի։  Մեզ մոտ առողջությամբ զբաղվում են Երևանի ...
28/12/2024

«Hormone»-ը բժշկական կենտոն է, որ զբաղվում Ձեր առողջությամբ ավելի քան 20 տարի։

Մեզ մոտ առողջությամբ զբաղվում են Երևանի լավագույն մասնագետներից, որոնք պարբերաբար վերապատրաստվում են արտասահմանում։

Խորհրդատվությունները տևում են 1-1,5 ժամ, որի ընթացքում Դուք կարող եք հենց տեղում հանձնել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները՝ առանց երկար հերթերի և սպասումի։ Մեր փորձառու բժիշկները կնշանակեն անհրաժեշտ բուժում և կհետևեն բուժմանը ամբողջ ընթացքում։

❗️ Մենք մշտական կապի մեջ ենք մեր բուժառւոների հետ։

Գրանցման համար գրեք մեր էջին կամ զանգահարեք հետևյալ
հեռախոսահամարով:
_____
📍Չարենցի 66
📞 +374 10 552 460

#բժշկություն #գինեկոլոգ #էնդոկրինոլոգ

24/02/2023

Մենք հպարտ ենք մեր արդյունքով!💪🏻

🏥Չարենցի 66
📲+37410552460

24/02/2023

Եկեք ձեր առողջության ետևից🧡
🏥Չարենցի 66
📲+37410552460

🟠Առաջին դաշտանային ցիկլ 🌺🔶Մայրիկնե՛ր, մի մոռացեք ձեր դեռահաս աղջիկներին պատրաստել առաջին դաշտանային ցիկլին, որպեսզ նրանց...
22/02/2023

🟠Առաջին դաշտանային ցիկլ 🌺

🔶Մայրիկնե՛ր, մի մոռացեք ձեր դեռահաս աղջիկներին պատրաստել առաջին դաշտանային ցիկլին, որպեսզ նրանց մոտ խուճապ չառաջանա:😱❌

🔶Առաջին դաշտանը, որն անվանում են մենարխե տեղի ունենում 12-14 տարեկանում: Երբեմն 8-16 նույնպես նորմալ է, ավելի շուտ կամ ուշի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի։‼️
🔶Առաջին դաշտանից ամիսներ առաջ կարող է հեշտոցի արտադրություն լինել, որն ունի սպիտակ, թափանցիկ գույն:
🔶Անպայման սովորեցրեք աղջկան օրացույց պահել, որպեսզի ընդհատումների կամ խախտումների դեպքում արագ քայլեր ձեռնարկվեն։
🔶Հիշեցրեք ձեր դստերը անձնական հիգիենայի կանոնները, նրա ուշադրությունը հրավիրեք կանոնների ավելի ուշադիր պահպանման վրա։

✔️ Բոլոր անհանգստացնող հարցերի դեպքում կարող եք դիմել Հորմոն բժշկական կենտրոն 💌, որտեղ բարձր որակավորում ունեցող բժիշկները կիրականացնեն համապատասխան խորհրդատվություն և բուժում:

☎️ Հերթագրման համար զանգահարել (010) 552460 հեռախոսահամարով։

🏥 Հասցե՝ Չարենցի 66

#դաշտանայինցիկլ #առաջին #մենստրուացիա

🟠Ինչպե՞ս հասկանալ, որ դաշտանային ցիկլը շուտով սկսվելու է։ 🔜🌺 🔶Դաշտանային ցիկլի ավելի հաճախ հանդիպող վաղ նշաներն են.📍Ախոր...
22/02/2023

🟠Ինչպե՞ս հասկանալ, որ դաշտանային ցիկլը շուտով սկսվելու է։ 🔜🌺

🔶Դաշտանային ցիկլի ավելի հաճախ հանդիպող վաղ նշաներն են.

📍Ախորժակի բացում
📍Գլխացավ
📍Ցանավորում կրծքի և դեմքի վրա
📍 Ցավեր որովայնի և մեջքի ստորին հատվածներում
📍 Կաթնագեղձերի լցվածություն
📍 Նախադաշտանային սինդրոմ։

🔶Սովորաբար այս նշանները կյանքի բնականոն ընթացքը չեն խախտում և բուժման կարիք չունեն: Նախանշանները կնոջը հնարավորություն են տալիս նախապես պատրաստվել դաշտանին և տհաճ անակնկալներ չունենալ:

⏰ Կան կանայք, որոնք դաշտանից առաջ առհասարակ որևէ նախանշան չեն ունենում և այդ պատճառով պարտադիր դաշտանային օրացույց են պահում, որպեսզի մոտավոր օրորը պատկերացնեն:

🔗Բոլոր անհանգստացնող հարցերի դեպքում ցանկացած ժամին կարող եք գրել 💌 կամ աշխատանքային ժամերին զանգահարել։

☎️Հերթագրման համար զանգահարել (010) 552460 հեռախոսահամարով:

🏥Հասցե՝ Չարենցի 66

#մենստրուացիա #դաշտանայինցիկլ #գինեկոլոգ #գինեկոլոգիա #նախանշաններ #բժշկություն #էնդոկրինոլոգ #էնդոկրինոլոգիա #փաստեր

📍Դաշտանային ցիկլը կնոջ օրգանիզմում կատարվող փոփոխություններն են, որոնք տեղի են ունենում կնոջ օրգանիզմը հնարավոր հղիությա...
22/02/2023

📍Դաշտանային ցիկլը կնոջ օրգանիզմում կատարվող փոփոխություններն են, որոնք տեղի են ունենում կնոջ օրգանիզմը հնարավոր հղիությանը նախապատրաստելու համար:

🔸Դաշտանային ցիկլի ֆոլիկուլյար փուլի ընթացքում միաժամանակ զարգանում են մի քանի ֆոլիկուլներ, այնուհետ դրանցից մեկը դառնում է դոմինանտ և տեղի է ունենում օվուլյացիա՝ ձվազատում։
Սովորաբար ձվազատումը լինում է դաշտանային ցիկլի կեսերին, որից հետո հետո սկսվում է դաշտանային ցիկլի հաջորդ՝ լյուտեինային փուլը։
Եթե կինը չի հղիանում, ապա լյուտեինային փուլն ավարտվում է և սկսվում է դաշտան։

✅Կարևոր է իմանալ, որ յուրաքանչյուր կնոջ մոտ տարվա ընթացքում կարող են լինել մի քանի անօվուլյատոր ցիկլեր, երբ ձվազատում տեղի չի ունենում։

Հետևե՛ք մեր էջին, որ բաց չթողնեք այս և այլ կարևոր թեմաներով հրապարակումները։
______________________
ՀՈՐՄՈՆ բժշկական կենտրոն
☎ (010) 552460
🖲 Չարենցի 66

Address

Charents Str. 66
Yerevan
0025

Opening Hours

Monday 09:30 - 17:00
Tuesday 09:30 - 17:00
Wednesday 09:30 - 17:00
Thursday 09:30 - 17:00
Friday 09:30 - 17:00
Saturday 10:00 - 15:00

Telephone

+37410552460

Alerts

Be the first to know and let us send you an email when Hormone Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

"Hormone" Medical Center

1. Սեռական զարգացման խանգարումներ (առաջին դաշտանի ուշացում, բացակայում) 2. Դաշտանային ցիկլի խանգարումներ (ուշացում կամ բացակայում, արյունահոսություն) 3. Էնդոկրին-նյութափոխանակման համախտանիշներ (ճարպակալում, մազակալում, ձվարանների պոլիկիստոզ) 4. Սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ 5. Դեռահասների հակաբեղմնավորման միջոցներ

1. Ամուսնական զույգի չբերություն 2. Սովորույթային վիժում 3. Դաշտանային ցիկլի խանգարումներ (ուշացում կամ բացակայում, արյունահոսություն) 4. Էնդոկրին-նյութափոխանակման համախտանիշներ (ճարպակալում, ձվարանների պոլիկիստոզ, հիպերանդրոգենիա) 5. Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ, սեռավարակներ 6. Արգանդի մարմնի և վզիկի հիվանդություններ (էրոզիաներ, պոլիպներ, էնդոմետրիոզ և այլն) 7. Հակաբեղմնավորման մեթոդի ընտրություն

1. Ֆիզիոլոգիական հղիության վարում 2. Էնդոկրին խանգարումներով ընթացող հղիություն 3. Հղիություն երկարատև չբերությունից հետո և 40-անց կանանց մոտ 4. Հղիություն սովորույթային վիժումով կանանց մոտ 5. Հղիություն գինեկոլոգիկան և սոմատիկ ախտանիշներով