19/10/2024
Հոկտեմբերին Ծրագրի ղեկավարն ու իրավաբան-փորձագետը մշտադիտարկման այց կատարեցին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 2 պոլիկլինիկա։ Հանդիպմանը մասնակցում էր պոլիկլինիկայի տնօրենը։ Բուժհաստատությունը սպասարկում է շուրջ 24 հազար բնակչության, որոնցից հաշվառված ունեին մոտ 100 օնկոպացիենտներ։
Բուժհաստատության տնօրենը մասնակցել էր կազմակերպության կողմից իրականացված վերապատրաստումներին, իսկ ծրագրային թիմը նախորդիվ այցելություն կատարել էր։ Հանդիպման ընթացքում արձանագրվեց դրական փոփոխություններ՝ կապված ավելի որակյալ բուժսպասարկում իրականացնելու հետ։ Տնօրենը հայտնեց, որ վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքները և տեղեկատվությունը շատ են օգնել իրենց աշխատանքը ավելի լավ կազմակերպելու և դյուրին դարձնելու համար։ Նախորդիվ տնօրենի մոտ առկա էին կարծրատիպային մոտեցումներ՝ կապված թմրամիջոց պարունակող դեղերի դուրս գրման հետ։ Վերջինս մտածում էր, թե պետք է բժիշկները վերահսկողություն իրականացնեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության առումով, որի առնչությամբ ավելորդ սահմանափակումներ էին մտցվում օփիոիդային ցավազրկողների դուրս գրելիս։ Տնօրենը հայտնեց, որ այժմ առաջնորդվում են այն կարգախոսով, որ "իրենք իրենց գործն են անոմ, իսկ մնացածը՝ թող իրավապահներն անեն"։
Ներկայումս բոլոր բժիշկները, անկախ մասնագիտացումից, ըստ կարիքի դուրս են գրում օփիոիդները։ Աշխատում են հնարավորինս երկար օրերի համար դուրս գրել՝ իամանալով, որ մինչև 10 օրվա համար կարող են նշանակել։ Կան որոշակի բարձրացում դեղաչափի հետ կապված։ Այժմ ցավամոքման նպատակով 3 պացիենտ է մորֆին ստանում։ Ուժեղ ցավերի դեպքում ցավազրկման համար ներարկման և պերօրալ մորֆին /օրամորֆ/, օմնոպոն են տրամադրում։ ՀՀ ԱՆ պահանջարկ են ներկայացրել մեկ ամսվա համար և գնել են 410 մորֆինի, 330 օմնոպոնի սրվակ, 24 ֆլակոն օրամորֆ։
Նշվում է, որ Գյումրու այլ պոլիկլինիկաների կողմից դուրս գրված և բաց թողնված օփոիդները թիվ 2 պոիլիկլինիկայից է կատարվում, քանի որ վերջինս ունի դրանց պահպանման լիցենզիա։ Օրինակ, իտալական պոլիկլինիկայում կա պացիենտ, որին 10 օրվա համար 60 սրվակ մորֆին են նշանակում։