Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն Հիվանդանոցի ընդունարան +374 43 356100 (շաբաթվա 7 օր/24 ժամ)
Ադմինիստրացիա +374 10 475322 (հասանելի է՝ 09:00-16:00)

12/05/2026

Սեր, կյանք, նվիրվածություն ու գթասրտություն․ հենց այս արժեքներով է սկսվում իրական հոգատարությունը։ 🍀

Սիրելի՛ բուժքույրեր,Ջերմորեն շնորհավորում ենք Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ։ 💙Դուք ամեն օր ոչ միայն իրականացնում եք...
12/05/2026

Սիրելի՛ բուժքույրեր,

Ջերմորեն շնորհավորում ենք Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ։ 💙

Դուք ամեն օր ոչ միայն իրականացնում եք ձեր մասնագիտական պարտականությունները, այլև գործնականում ապացուցում եք բուժքույրական անձնակազմի կարևոր դերն առողջապահական արդյունքների շարունակական բարելավման գործում։ Հենց ձեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ է ապահովվում այնպիսի վստահելի ու անհատակենտրոն խնամք, որն ի զորու է վերափոխել և դիմակայել առողջապահական մարտահրավերներին։

Մենք հաճախ խոսում ենք պացիենտների ցավի ու դժվարությունների մասին, սակայն նույնքան կարևոր է գնահատել նաև այն պատասխանատվությունն ու ծանրաբեռնվածությունը, որն ամեն օր կրում եք դուք։ Ձեր աշխատանքը պահանջում է ոչ միայն մասնագիտական բարձր պատրաստվածություն, այլև մեծ հուզական ուժ, համբերություն և նվիրում։ Այդ ամենի գնահատումն ու ձեր կատարած աշխատանքի հանդեպ անկեղծ շնորհակալությունը չափազանց կարևոր են։

Շնորհակալություն Ձեր մարդասիրության, տոկունության և անփոխարինելի աշխատանքի համար։ 🌸

Սիրով՝

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Յուրաքանչյուրս էլ կյանքի ընթացքում կարող ենք հայտնվել իրավիճակներում, երբ հոգեկան ցավը թվում է անտանելի, իսկ ապագան՝ մշո...
07/05/2026

Յուրաքանչյուրս էլ կյանքի ընթացքում կարող ենք հայտնվել իրավիճակներում, երբ հոգեկան ցավը թվում է անտանելի, իսկ ապագան՝ մշուշոտ: Նման պահերին կարող են հայտնվել մտքեր, որոնք կասկածի տակ են դնում կյանքի արժեքը: Կարևոր է հիշել՝ դուք մենակ չեք, և այդ զգացողությունները ժամանակավոր են:

❓Ինչպե՞ս է ձևավորվում ներքին տագնապը

Մասնագետներն առանձնացնում են ներքին ապրումների մի քանի փուլեր, որոնց ժամանակին գիտակցումը կարող է օգնել կանխելու հետագա բարդությունները.

🔹 Անտիվիտալ (կյանքը չարժևորող) ապրումներ. Սա այն վիճակն է, երբ մարդը սկսում է մտորել, որ «ապրելն անիմաստ է» կամ «դժվար է այսքան տանջվելը»: Սա դեռ գործողություն չէ, այլ հոգնածության և ներքին կոնֆլիկտի ազդանշան, որը հուշում է՝ ձեզ հոգեբանական դադար և աջակցություն է անհրաժեշտ:
🔹 Պասիվ մտքեր. Երբեմն հայտնվում են պատկերացումներ սեփական բացակայության մասին, առանց կոնկրետ քայլերի մտադրության: Սա հոգու «օգնության կանչն է»:
🔹 Ակտիվ փուլ. Երբ մարդը սկսում է լրջորեն մտածել ելքերի մասին: Սա այն կետն է, երբ մասնագիտական միջամտությունը դառնում է կենսական անհրաժեշտություն: 🆘

❓Ինչո՞ւ են առաջանում նման մտքեր

Հոգեկան ծանր վիճակը հաճախ արդյունք է արտաքին ճնշումների կամ ներքին ճգնաժամերի.

📍 Կորուստ և վիշտ. Սիրելի մարդու կորուստը կամ ընտանեկան կոնֆլիկտները կարող են ժամանակավորապես խաթարել մեր հավասարակշռությունը:
📍 Առողջական խնդիրներ. Քրոնիկ հիվանդությունները և մշտական ֆիզիկական ցավը կարող են հյուծել հոգին:
📍 Սոցիալական և տնտեսական ճնշումներ. Անհաջողությունները կարող են ստեղծել փակուղու պատրանք:

❤ Սուիցիդալ վարքը հաճախ կապված է ոչ թե մահանալու ցանկության, այլ անտանելի հոգեկան ցավը դադարեցնելու ձգտման հետ: Այդ ցավը հնարավոր է մեղմել և բուժել:

Ինչպե՞ս վերականգնվել 🌈

Նույնիսկ եթե տեղի է ունեցել ինքնավնասման փորձ, վերականգնումը հնարավոր է: Հետսուիցիդալ շրջանում շատ կարևոր է՝

✅ Քննադատական մոտեցում. Երբ մարդը գիտակցում է կատարվածի վտանգավորությունը և սկսում է նորովի արժևորել կյանքը:
✅ Աջակցող միջավայր. Հարազատների և մասնագետների ջերմ ու անկողմնակալ վերաբերմունքը կտրուկ նվազեցնում է կրկնության ռիսկը:

🤝 Եթե դուք կամ ձեր մտերիմը զգում եք, որ հուզական ապրումները դարձել են անկառավարելի, իսկ ներքին ցավը՝ անտանելի, հիշե՛ք, որ կան գործուն մեխանիզմներ այդ վիճակից դուրս գալու համար: Մեր մասնագետի հետ աշխատանքը հնարավորություն է տալիս.

• Գտնել ներքին կոնֆլիկտների լուծման այլընտրանքային տարբերակներ:
• Ստանալ անհրաժեշտ աջակցություն՝ վիճակը կայունացնելու համար:
• Վերականգնել հոգեկան հավասարակշռությունը անվտանգ և մասնագիտացված միջավայրում:

☎️ Մասնագետի հետ խորհրդատվության համար կարող եք զանգահարել հիվանդանոցի ընդունարան՝ +374 43 356100 ( 24/7)

Սթրեսն օրգանիզմի բնական պաշտպանական արձագանքն է արտաքին մարտահրավերներին: Ամենօրյա լարվածությունը կարող է աննկատ կուտակվ...
27/04/2026

Սթրեսն օրգանիզմի բնական պաշտպանական արձագանքն է արտաքին մարտահրավերներին: Ամենօրյա լարվածությունը կարող է աննկատ կուտակվել և բացասաբար ազդել մեր ընդհանուր ինքնազգացողության վրա։

🧘Սթրեսի կառավարման հմտությունները կարելի է զարգացնել։

✅ Ներկայացնում ենք պարզ, գիտականորեն հիմնավորված վարժություններ՝ լարվածությունը նվազեցնելու համար։

📞 Մասնագետի հետ խորհրդատվության համար կարող եք զանգահարել հիվանդանոցի ընդունարան՝ +374 43 356100 (🕖24/7)

💛 Երկար տարիներ «շիզոֆրենիա» ախտորոշումը հնչում էր որպես սոցիալական դատավճիռ։ Սակայն ժամանակակից հոգեբուժությունը դրան ա...
20/04/2026

💛 Երկար տարիներ «շիզոֆրենիա» ախտորոշումը հնչում էր որպես սոցիալական դատավճիռ։ Սակայն ժամանակակից հոգեբուժությունը դրան այլ կերպ է նայում։ Եկեք հասկանանք, թե ինչու այս հիվանդությունը ոչ թե ճանապարհի ավարտն է, այլ պարզապես երթուղու փոփոխություն։

Շիզոֆրենիան ուղեղի քրոնիկ հիվանդություն է, որը խաթարում է մտածողության և ընկալման ներդաշնակությունը։

🧠Պատկերացրեք, որ մարդու «ռադիոընդունիչի» մեջ խափանումներ են առաջանում`

👂👀 նա կարող է լսել ձայներ կամ տեսնել այն, ինչ չկա (հալյուցինացիաներ),
💭 հավատալ գաղափարների, որոնք չեն համապատասխանում իրականությանը (զառանցանք)։
😔էմոցիաների, կամքի և սոցիալական ակտիվության անկում:

Այսօր շիզոֆրենիան հաջողությամբ բուժվում է։ Ժամանակակից դեղամիջոցները թույլ են տալիս մեղմել սուր ախտանիշները և պաշտպանել ուղեղը քայքայումից. 🧬

• Կենսաբանական թերապիա. դեղորայքի անհատական ընտրություն։
• Հոգեսոցիալական վերականգնում. շփման հմտությունների ուսուցում, աշխատանքային թերապիա և ընտանիքի աջակցություն։
• Սոցիալականացում:

📌 Գրագետ թերապիայի դեպքում մարդիկ ավարտում են բուհեր, աշխատում են, ընտանիք կազմում և ապրում լիարժեք կյանքով։

🔑Շիզոֆրենիայի ժամանակ ամենամեծ թակարդն այն է, երբ պացիենտի վիճակը լավանում է, նա որոշում է, որ առողջացել է և դադարեցնում է դեղերի ընդունումը։ Սա գրեթե միշտ բերում է հիվանդության վերադարձի:

Բժշկի հետ մշտական կապը և դեղերի ընդունման կարգապահությունը այն «ամրագոտին» են, որը կանխում է հիվանդության նոր դրսևորումները։

📞 Մասնագետի հետ խորհրդատվության համար կարող եք զանգահարել հիվանդանոցի ընդունարան՝ +374 43 356100 (🕖24/7)

📊 Ապահովագրության 100 օրը՝ թվերով։100 օրվա ընթացքում ծրագիրն արդեն հասանելի է դարձել բազմաթիվ մարդկանց։🔰Իրականացվել են բ...
16/04/2026

📊 Ապահովագրության 100 օրը՝ թվերով։

100 օրվա ընթացքում ծրագիրն արդեն հասանելի է դարձել բազմաթիվ մարդկանց։

🔰Իրականացվել են բազմաթիվ հետազոտություններ, վիրահատություններ և ծառայություններ՝ ապահովելով անվճար և հասանելի բժշկական օգնություն։

#ապահովագրություն

#ապահովագրություն

🧠 Ապրիլը՝ սթրեսի իրազեկման ամիսՍթրեսը մարդու օրգանիզմի բնական և կենսաբանական արձագանքն է արտաքին կամ ներքին ազդակներին, ...
13/04/2026

🧠 Ապրիլը՝ սթրեսի իրազեկման ամիս

Սթրեսը մարդու օրգանիզմի բնական և կենսաբանական արձագանքն է արտաքին կամ ներքին ազդակներին, որոնք ընկալվում են որպես սպառնալիք կամ լարվածություն առաջացնող գործոններ։ Այն ակտիվացնում է նյարդային համակարգը, բարձրացնում զգոնությունը և օգնում արագ կողմնորոշվել բարդ իրավիճակներում։

🔹 Կարևոր է հասկանալ՝ սթրեսը միշտ չէ, որ բացասական է։

Չափավոր սթրեսը կարող է նպաստել արդյունավետության և հարմարվողականության բարձրացմանը։

Սակայն ժամանակակից աշխարհում սթրեսի աղբյուրները զգալիորեն շատացել են։ Կյանքի արագ տեմպը, տեղեկատվության անընդհատ հոսքը, սոցիալական և մասնագիտական բարձր պահանջները, ինչպես նաև անորոշության գործոնը հաճախ հանգեցնում են երկարատև լարվածության։

⚠️ Այս պայմաններում օրգանիզմը չի հասցնում լիարժեք վերականգնվել, և սթրեսը դառնում է քրոնիկ, ինչը կարող է ազդել ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջության վրա։

Հնարավոր դրսևորումներ՝

▪️ անհանգստություն,
▪️ դյուրագրգռություն,
▪️ կենտրոնացման դժվարություններ,
▪️ հոգնածության զգացում,
▪️ քնի խանգարումներ:

Երկարաժամկետ ազդեցությամբ այն կարող է նպաստել նաև սրտանոթային, մարսողական և իմունային խնդիրների զարգացմանը։

💡 Ինչպե՞ս կառավարել սթրեսը

✔️ Կարճ դադարներ և ինքնախնամք
Օրվա ընթացքում նույնիսկ 5–10 րոպե հանգիստը (լռություն, հանգիստ միջավայր) կարող է էականորեն բարելավել ինքնազգացողությունը։

✔️ Ֆիզիկական ակտիվություն
Պարբերական շարժումը նպաստում է սթրեսի հորմոնների նվազեցմանը և տրամադրության բարելավմանը։ Նույնիսկ ամենօրյա քայլքը կարող է զգալի ազդեցություն ունենալ։

✔️ Մտքերի վերահսկում
Փորձեք գտնել սթրես առաջացնող մտքերը և հարց տալ՝ արդյո՞ք դրանք ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը։ Ավելի հավասարակշռված մտածողությունը օգնում է նվազեցնել ներքին լարվածությունը։

Սթրեսը կյանքի բնական մասն է, սակայն այն չպետք է դառնա մշտական վիճակ։ Ժամանակին ուշադրություն դարձնելով սեփական հոգեկան և ֆիզիկական վիճակին՝ կարելի է պահպանել առողջությունը և բարելավել կյանքի որակը։ Իսկ անհրաժեշտության դեպքում մի հապաղեք դիմել մասնագետի օգնությանը։

📞 Մասնագետի հետ խորհրդատվության համար կարող եք զանգահարել հիվանդանոցի ընդունարան՝ +374 43 356100 (🕖24/7)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ջումայանը ընդունել է քրեակատարողակ...
27/03/2026

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ջումայանը ընդունել է քրեակատարողական ծառայության պատվիրակությանը՝ ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ։

🏥 Այցի շրջանակում ներկայացվել են կենտրոնի պայմանները, բուժառուների առօրյա կյանքը, ինչպես նաև սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները։

🤝 Հանդիպման ընթացքում նախանշվել է համագործակցության նոր ուղղություն․ նախատեսվում է, որ կենտրոնի մասնագետները կիրականացնեն մասնագիտական վերապատրաստումներ քրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների համար՝ նպատակ ունենալով բարելավել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատանքի արդյունավետությունը և զարգացնել հաղորդակցման հմտությունները։

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը Ծառայության ղեկավար անձնակազմի հետ աշխատանքային այցով եղել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտր...

Կայացավ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի որակի կառավարման խորհրդի առաջին նիստը՝ կենտրոնի տնօրենի ժ/պ Արտակ...
18/03/2026

Կայացավ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի որակի կառավարման խորհրդի առաջին նիստը՝ կենտրոնի տնօրենի ժ/պ Արտակ Ջումայանի մասնակցությամբ։

📌Նիստի նպատակն էր հաստատել կենտրոնի երկամյա վերանայված զարգացման ծրագիրը, ինչպես նաև բժշկական օգնության որակի և պացիենտի անվտանգության հիմնական մեխանիզմները։

💬Արտակ Ջումայանը նշել է, որ որակի գործընթացը ոչ միայն պարտադիր պահանջ է, որը պետք է իրականացվի, այլև կենտրոնը պետք է լինի օրինակելի՝ մշակելով համապատասխան քաղաքականություն և ցուցաբերելով լավագույն պրակտիկա հոգեկան առողջության ոլորտում։ Այսպիսով, կենտրոնը ձգտում է իրականացնել ոչ միայն ներքին բարելավումներ, այլև օրինակ ծառայել որակի և պացիենտի անվտանգության ապահովման ոլորտում։

⚙️ Ծրագրի իրականացումը ուղղված է ծառայությունների որակի շարունակական բարելավմանը, պացիենտի անվտանգության բարձրացմանը և ժամանակակից կառավարման մոտեցումների ներդրմանը։

Այս քայլը կարևոր հիմք է հանդիսանում կենտրոնում արդյունավետ, թափանցիկ և հաշվետու համակարգի ձևավորման համար։

Ինքնավնասումը ժամանակակից հասարակության ամենաբարդ և հաճախ սխալ ընկալված հոգեկան առողջության մարտահրավերներից է: Շատերը կ...
16/03/2026

Ինքնավնասումը ժամանակակից հասարակության ամենաբարդ և հաճախ սխալ ընկալված հոգեկան առողջության մարտահրավերներից է: Շատերը կարծում են, թե այն պարզապես ուշադրություն գրավելու միջոց է, սակայն իրականում այն խոսում է մարդու ներքին խորը պայքարի և չարտահայտված ցավի մասին:

📌 Ի՞նչ է իրականում տեղի ունենում

Ինքնավնասումը դիտավորյալ գործողություն է, որի ընթացքում անձը վնասում է սեփական մարմինը, առանց անմիջական ինքնասպանության նպատակի։ Այն սովորաբար ներքին ուժեղ ցավի, լարվածության տխրության և դատարկության զգացման ձև է։ Շատ դեպքերում մարդը չի ցանկանում մահանալ, այլ փորձում է «կառավարել» հույզերը։

🔎 Վարքագիծը հաճախ գաղտնի է պահվում ամոթի կամ քննադատության վախի պատճառով: Այն կարող է ներառել՝

🔸Մաշկի կտրում կամ այրում, վերքերի քերծում:
🔸Սեփական մարմնին հարվածներ հասցնել կամ վերքերի դիտավորյալ խանգարում:
🔸Դեղորայքի չափից շատ ընդունում:

💡 Ինքնավնասման հիմքում կարող են ընկած լինել տարբեր գործոններ.

🟠 դեպրեսիա կամ տագնապային խանգարումներ,
🟠 ցածր ինքնագնահատական,
🟠 բուլինգ կամ մերժվածություն,
🟠 ընտանեկան խնդիրներ և բռնություն,
🟠 տրավմատիկ փորձառություններ,
🟠 զգացմունքները բառերով արտահայտելու դժվարություն,
🟠 հուզական ցավ և ճնշվածություն,
🟠 սթրեսային իրավիճակներ:

⚠️ Այս վարքագիծը կարող է հանգեցնել սպիների և վարակների, առողջական բարդությունների, հոգեկան վիճակի վատթարացման և բարձրացնել ինքնասպանության ռիսկը:

🤝 Ինչպե՞ս օգնել և աջակցել.

✅ամենակարևորը՝ չդատել և չմեղադրել,
✅ստեղծել վստահելի միջավայր,
✅մասնագիտական օգնություն՝ հոգեբան, հոգեթերապևտ,
✅սովորեցնել սթրեսի հաղթահարման առողջ մեթոդներ՝ սպորտ, երաժշտություն, արվեստ, գրավոր արտահայտում,
✅դպրոցներում հոգեբանական աջակցություն,
✅ընտանիքում վստահելի բաց հաղորդակցություն,

❤️ Հիշե՛ք, ժամանակին ցուցաբերված սիրալիր վերաբերմունքը և պրոֆեսիոնալ աջակցությունը կարող են օգնել մարդուն հաղթահարել այս դժվարին ուղին:

📞 Մասնագետի հետ խորհրդատվության համար կարող եք զանգահարել հիվանդանոցի ընդունարան՝ +374 43 356100 (🕖24/7)

17/01/2026

Մենք արդեն միացել ենք արյունատվության արշավին․ միացե՛ք և դուք։

🩸Նվիրիր արյուն՝ փոխիր կյանք ❤️

Address

ԵՐԵՎԱՆ, ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ, ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ Փ․, 1/3, հոգեբուժական հիվանդանոց
Yerevan
0071ՏՆՕՐԵՆԻԸՆԴՈՒՆԱՐԱՆ+37410475322(09:00-16:00)ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻԸՆԴՈՒՆԱՐԱՆ+37443356100(

Alerts

Be the first to know and let us send you an email when Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category