Shengavit Medical Center / Շենգավիթ Բժշկական Կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Shengavit Medical Center / Շենգավիթ Բժշկական Կենտրոն

Shengavit Medical Center / Շենգավիթ Բժշկական Կենտրոն Shengavit Medical Center "Shengavit" Medical Center is one of the leading multi-disciplinary hospitals and also the maternity hospital in Yerevan, Armenia

19/05/2026

Տեսողության լազերային կորեկցիան ժամանակակից, արագ և անցավ միջամտություն է, որի ժամանակ վայրկյանների ընթացքում լազերը վերաձևավորում է եղջերաթաղանթը՝ շտկելով տեսողությունը։

Ամենակարևորը՝ արդեն շատ կարճ ժամանակ անց պացիենտը կարող է վերադառնալ իր բնական առօրյային՝ նոր, ավելի հստակ տեսողությամբ։

👩‍⚕️Միջամտությունն իրականացնում է ակնաբույժ Սոնա Հարությունյանը:

✅ Տես` ինչպես երբեք:

📞077 560 560 | 📞011 560 560
📍Մանանդյան 9

«Շենգավիթ» ԲԿ Վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգները մասնակցեցին Հայկական վերարտադրողական ասո...
18/05/2026

«Շենգավիթ» ԲԿ Վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգները մասնակցեցին Հայկական վերարտադրողական ասոցիացիայի 20-ամյակին նվիրված հոբելյանական համաժողովին, որը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետների, արտասահմանյան հյուրերի և բազմաթիվ բժիշկների:

Համաժողովի ընթացքում «Շենգավիթ» ԲԿ Վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգներ Մարգարիտ Գրիգորյանը և Աննա Խաչատրյանը հանդես եկան մասնագիտական զեկույցներով՝ ներկայացնելով իրենց փորձն ու մասնագիտական մոտեցումները ոլորտի կարևոր հարցերի շուրջ։

Հատկանշական է, որ համաժողովի շրջանակում ներկայացվեց նաև վերարտադրողական բժշկության հայկական կլինիկական ուղեցույցը, որի պտղաբերության պահպանման բաժնի համահեղինակներից է «Շենգավիթ» ԲԿ Վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտ Գրիգորյանը։

Նման մասնակցությունը վկայում է «Շենգավիթ» ԲԿ-ի մասնագետների շարունակական մասնագիտական աճի, ոլորտային ակտիվ ներգրավվածության և լավագույն փորձը մեր պացիենտների բուժօգնության մեջ ներդնելու հետևողական մոտեցման մասին։

  🤝 Մեր աշխատանքի լավագույն գրավականը պացիենտների երախտիքի խոսքն է💚🏥 Շնորհակալ ենք վստահության համար🤝Հ.Գ.Պացիենտների շնո...
16/05/2026

🤝

Մեր աշխատանքի լավագույն գրավականը պացիենտների երախտիքի խոսքն է💚

🏥 Շնորհակալ ենք վստահության համար🤝

Հ.Գ.
Պացիենտների շնորհակալական խոսքերը հրապարակվում են առանց խմբագրման։

15/05/2026

Ծննդյան պատմություններ👶🏻
Բարի գալուստ , Վան🤱🏼

#ծնարան #նորածին #միբուռերջանկություն #մանկաբարձություն #նորկյանք

14/05/2026

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում այժմ հասանելի են անհատական հետազոտությունների շահավետ փաթեթներ

📍Ավելի քան 12 համալիր փաթեթ
📍Սիրտ-անոթային, էնդոկրին, գինեկոլոգիական, ուրոլոգիական, ակնաբուժական ուղղություններ
📍Լաբորատոր և գործիքային ամբողջական հետազոտություններ
📍Նեղ մասնագետի խորհրդատվություն և բուժման նշանակում
📍Մեկ այց, առանց հերթերի, ավելի շահավետ արժեքով

🏥Մանրամասների և գրանցման համար՝
📞 041 560 033
📞 011 560 560

13/05/2026

Բացառիկ վիրահատությամբ վերականգնվել է կնոջ պտուկ-արեոլայի հատվածը։

Սա պատմություն է չհանձնվելու, պայքարի և անհնարինը հնարավոր դարձնելու մասին։

Տարիներ առաջ կինը կրծքագեղձի գոյացության պատճառով արտերկրում ենթարկվել էր կրծքագեղձերի հեռացման։ Հետագայում «Շենգավիթ» ԲԿ-ում իմպլանտների միջոցով վերականգնվել էր կրծքերի արտաքին տեսքը, սակայն պտուկ-արեոլայի հատվածի բացակայության պատճառով արդյունքը դեռ լիարժեք չէր։

«Շենգավիթ» ԲԿ պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Աբրահամ Դանիելյանի կողմից կատարվել է բացառիկ վիրահատություն, որի ընթացքում հատուկ իմպլանտի միջոցով վերականգնվել է պտուկի արտաքին տեսքը։

Մայիսի 12-ը Բուժքրոջ միջազգային օրն է։ 👩‍⚕️Նրանք ամեն օր ընտրում են հոգատարությունը։ Ընտրում են լինել այնտեղ, որտեղ առավ...
12/05/2026

Մայիսի 12-ը Բուժքրոջ միջազգային օրն է։ 👩‍⚕️

Նրանք ամեն օր ընտրում են հոգատարությունը։ Ընտրում են լինել այնտեղ, որտեղ առավել շատ է պետք ուշադրությունը, համբերությունն ու մարդկային վերաբերմունքը։

Նրանց յուրաքանչյուր հերթափոխի հետևում մեծ պատասխանատվություն, մարդասիրություն և սեր կա:

Բուժքրոջ աշխատանքը հաճախ մնում է բժշկական կուլիսներում, բայց դրա կարևորությունը անհնար է չնկատել։

Շնորհավորում ենք բոլոր բուժքույրերին մասնագիտական տոնի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով նրանց ամենօրյա նվիրումի, պատասխանատվության ու անգնահատելի աշխատանքի համար։

11/05/2026

Աշխարհահռչակ ԼՕՌ վիրաբույժ, պրոֆեսոր Դիաբ Հասանի հերթական այցը «Շենգավիթ» ԲԿ ավարտվեց՝ կրկին տասնյակ պացիենտների համար դառնալով լսողությունը վերականգնելու նոր հնարավորություն։ 👂

Այցի ընթացքում իրականացվել են մեծահասակների և երեխաների խորհրդատվություններ, լսողությունը վերականգնող բարդ վիրահատություններ և կոխլեար իմպլանտացիաներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Ուրախ ենք տեղեկացնել, որ պրոֆեսոր Դիաբ Հասանի հերթական այցը «Շենգավիթ» ԲԿ սպասվում է շուտով։

Եթե դուք կամ ձեր մտերիմը ունեք լսողության խնդիրներ, ապա կարող եք դիմել «Շենգավիթ» ԲԿ:

Հերթագրման համար👇🏻
📞 041 560 561 | 011 560 560📍 Մանանդյան 9

Աշխարհահռչակ ԼՕՌ վիրաբույժ, պրոֆեսոր Դիաբ Հասանի հերթական այցը «Շենգավիթ» ԲԿ ավարտվեց՝ կրկին տասնյակ պացիենտների համար դ...
10/05/2026

Աշխարհահռչակ ԼՕՌ վիրաբույժ, պրոֆեսոր Դիաբ Հասանի հերթական այցը «Շենգավիթ» ԲԿ ավարտվեց՝ կրկին տասնյակ պացիենտների համար դառնալով լսողությունը վերականգնելու նոր հնարավորություն։ 👂

Այցի ընթացքում իրականացվել են մեծահասակների և երեխաների խորհրդատվություններ, լսողությունը վերականգնող բարդ վիրահատություններ և կոխլեար իմպլանտացիաներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Ուրախ ենք տեղեկացնել, որ պրոֆեսոր Դիաբ Հասանի հերթական այցը «Շենգավիթ» ԲԿ սպասվում է շուտով։

Եթե դուք կամ ձեր մտերիմը ունեք լսողության խնդիրներ, ապա կարող եք դիմել «Շենգավիթ» ԲԿ:

Հերթագրման համար👇🏻
📞 041 560 561 | 011 560 560📍 Մանանդյան 9

«Շենգավիթ» ԲԿ մասնագետները շարունակում են իրենց մասնագիտական զարգացումն ու միջազգային փորձի ընդլայնումը։Պրոկտոլոգիայի ծա...
08/05/2026

«Շենգավիթ» ԲԿ մասնագետները շարունակում են իրենց մասնագիտական զարգացումն ու միջազգային փորձի ընդլայնումը։

Պրոկտոլոգիայի ծառայության ղեկավար, բ.գ.թ., վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ Սուրեն Հովակիմյանը և գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Ավետիսյանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կայացած «Էնդոսկոպիայի արդիական հարցեր» («Актуальные вопросы эндоскопии») 15-րդ համառուսաստանյան գիտագործնական համաժողովին։

Համաժողովի ընթացքում քննարկվել են էնդոսկոպիայի ոլորտի արդի մոտեցումները, նորագույն տեխնոլոգիաները և մասնագիտական փորձի փոխանակման կարևոր հարցեր, որոնք ուղղված են ախտորոշման և բուժման արդյունավետության բարձրացմանը։

Շարունակական կրթությունն ու միջազգային մասնագիտական ներգրավվածությունը մեր բժիշկների աշխատանքի կարևոր մասն են՝ ի նպաստ մեր պացիենտների լավագույն բուժօգնության։

#վերապատրաստում #ժամանակակիցբժշկություն

ԲԱՐԻ_ԼՈՒՐ Սիլվիից🕊👶🤍 🌞Ես Սիլվի Միքայելյանն եմ, ծնվել եմ «Շենգավիթ» ԲԿ-ում 2024թ-ի հունվարի 4-ին՝ մանկաբարձ-գինեկոլոգ Անի...
07/05/2026

ԲԱՐԻ_ԼՈՒՐ Սիլվիից🕊👶🤍


🌞Ես Սիլվի Միքայելյանն եմ, ծնվել եմ «Շենգավիթ» ԲԿ-ում 2024թ-ի հունվարի 4-ին՝ մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանի օգնությամբ:

Ապրիլ ամսին «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 179 երեխա👶🏻

🕊Խաղաղ ու երջանիկ մանկություն ենք մաղթում բոլոր նորածիններին💚👼🏻💚

#նորածին #անվտանգություն #մանկություն #մանկաբարձություն մանկաբարձ մայրություն հարմարավետություն ծննդատուն

Address

Manandyan 9
Yerevan
0006

Alerts

Be the first to know and let us send you an email when Shengavit Medical Center / Շենգավիթ Բժշկական Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Shengavit Medical Center / Շենգավիթ Բժշկական Կենտրոն:

Share

Category