Intra Mental Health Center

Intra Mental Health Center The Intra MHC is a well-established and lively organization with a strong commitment to providing ps

«Ինթրա»-ն արդի չափորոշիչներին համապատասխան կայացած և դինամիկ հոգեկան առողջության կենտրոն է, որտեղ մատուցվում են բարձրակարգ հոգեբանական,հոգեբուժական, երեխաների զարգացման, լոգոպետի ծառայություններ և թրեյնինգներ այցելուների հնարավորինս լայն շրջանակին՝ անկախ նրանց ֆինանսական և սոցիալական կարգավիճակից։
Մենք աշխատում ենք ինչպես նոր ձևավորվող, այնպես էլ ժամանակի ընթացքում արմատացած տարբեր հոգեկան խնդիրների հետ: Ապահովում ենք վստահություն ներշնչող միջավայր և երաշխավորում գաղտնիությունը։
«Ինթրա»ՀԱԿ-ը հիմնվել է 2009 թ.-ին Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության hիմնադրամի կողմից։
«Ինթրա»-ում գործում է նաև հոգեսոցիալական վերականգնման ցերեկային կենտրոն՝ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց համար: Ցերեկային կենտրոնի ծառայությունները անվճար են բոլորի համար:

*Ինթրայում բոլոր ծառայություններն անվճար են սոցիալապես խոցելի մի շարք խմբերի ներկայացուցիչների համար:
Մեզ մոտ գործում է նաև զեղչերի համակարգ այն մարդկանց համար, ովքեր ունեն ֆինանսական դժվարություններ, սակայն չեն պատկանում սոցիալապես խոցելի վերոնշյալ խմբերին: Զեղչերը տրամադրվում են անհատական դիմումի հիման վրա՝ հոգեբանի և տնօրինության որոշմամբ:

30/12/2025
26/12/2025

Հայաստանի բարեկամներ և ՍՂՀԱՀ համագործակցությամբ մեր շահառուների համար կազմակերպվեց Ամանորի Հանդես Երևանում և Վանաձորում։ Մասնակցեցին 850 երեխաներ։
New Year performances for our beneficiaries were held in Yerevan and Vanadzor, organised in collaboration with the "Friends of Armenia" and the SGMHF "Intra" MHC. The events were attended by 850 children.

Ամանորյա տոնավաճառ 2025!!! Այս տարի ևս Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը իր Հոգեսոցիալական Վերականգնող...
12/12/2025

Ամանորյա տոնավաճառ 2025!!!

Այս տարի ևս Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը իր Հոգեսոցիալական Վերականգնողակն Ծրագրի շահառուների ձեռի աշխատանքներով մասնակցեց ամանորյա տոնավաճառին:
Ձեռքի աշխատանքները դեռ առկա են և կարող եք ձեռ բերել ՍՂՀԱՀ «Ինթրա» ՀԱԿ-ից:

Այս տարի ևս ՍՂՀԱՀ «Ինթրա» ՀԱԿ–ը մասնակցելու է IWAY-ի կողմից կազմակերպած ամանորյա տոնավաճառին, որտեղ կվաճառվեն մեր շահառո...
03/12/2025

Այս տարի ևս ՍՂՀԱՀ «Ինթրա» ՀԱԿ–ը մասնակցելու է IWAY-ի կողմից կազմակերպած ամանորյա տոնավաճառին, որտեղ կվաճառվեն մեր շահառուների ձեռքի աշխատանքները։
Սպասում ենք բոլորին Դեկտեմբերի 6-ին, ժամը՝ 10։00-16։00, Էլիտ Բիզնես Կենտրոնում, Խորենացի 15։
Մուտքն ազատ է!!

https://youtu.be/qt-Q9JMmjA4?si=3QQm2V4J55LcMQFH
29/11/2025

https://youtu.be/qt-Q9JMmjA4?si=3QQm2V4J55LcMQFH

📌 Անչափահասները՝ բռնության հեղինակ․ մեղավորները ազատության մեջ են | ReOpen Media ReOpen Media - Փաստահեն, բարձրորակ բովանդակություն, որ արտացոլում է Հայաստա...

ԵՐԵԽԱՅԻ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ.Երեխայի հոգեկան առողջությունը միայն հիվանդության բացակայությունը չէ, այլ այն ներքին ուժն է...
27/11/2025

ԵՐԵԽԱՅԻ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ.
Երեխայի հոգեկան առողջությունը միայն հիվանդության բացակայությունը չէ, այլ այն ներքին ուժն է՝ ճանաչելու, հասկանալու, կարգավորելու իր զգացմունքները և հարաբերություններ կառուցելու աշխարհում։

I. Ի՞նչ է նշանակում հոգեպես առողջ երեխա
• Ունի ներքին կայունություն՝ կարողանում է վերադառնալ հավասարակշռության, երբ ինչ–որ բան չի ստացվում։
• Ճանաչում է և անվանում իր զգացմունքները։
• Կարողանում է հարաբերություններ կառուցել՝ առանց չափազանց հարմարվելու կամ վերահսկելու։
• Ունի համարժեք ինքնագնահատական՝ ինքն իրեն ընդունում է, նույնիսկ երբ սխալվում է։

II. Ինչն է վտանգում երեխայի հոգեկան առողջությունը�Զգացմունքների անտեսում – երբ մեծահասակը ասում է «չարժե լաց լինել», «մի՛ բարկացի»։�Անվստահ, անկայուն միջավայր – երբ երեխան չի կարող կանխատեսել ծնողի արձագանքը։�Անհասկանալի և անօգնական հարաբերություններ ընտանիքում – երբ չկա լսված լինելու զգացում։�Անորոշ սահմաններ կամ խիստ վերահսկողություն։�Սթրեսային փորձառություններ, որոնք չեն վերամշակվում խոսքի, խաղի կամ ստեղծագործելու միջոցով։�
III. Ինչպես պահպանել և խթանել երեխայի հոգեկան առողջությունը

1️⃣ Հուզական անվտանգ միջավայր

Երեխան պետք է իմանա, որ բոլոր զգացմունքները թույլատրելի են, բայց ոչ բոլոր վարքերը։

«Ես տեսնում եմ, որ բարկացած ես, և դա նորմալ է։ Արի զրուցենք՝ ինչ կարող ենք անել»։

2️⃣ Խաղը՝ որպես հոգեկան կարգավորման միջոց

Խաղը երեխայի լեզուն է։ Երբ նա խաղում է, իրականում մշակում է իր հույզերը:

3️⃣ Սեփական օրինակ
Ծնողը կամ ուսուցիչը կարող են դառնալ որպես «հայելի»։
Երբ մեծահասակը ինքն է կարողանում կարգավորել իր հույզերը, երեխան սովորում է նույնը անել՝ առանց հատուկ բացատրությունների։

4️⃣ Հաղորդակցություն առանց քննադատության

Հարցեր, որոնք օգնում են հասկանալ, ոչ թե վերահսկել՝
• «Ի՞նչ ես հիմա զգում»
• «Ի՞նչն էր քեզ համար ամենադժվարը այսօր»
• «Ինչպե՞ս կարող եմ քեզ օգնել, որ քեզ ավելի լավ զգաս»

Այսպիսով, երեխայի հոգեկան առողջությունը ձևավորվում է այնտեղ, որտեղ նա լսված, հասկացված և ընդունված է։
Սա լավագույնն է, որ կարող է տալ ընտանիքը և մասնագետը՝ համատեղ ուժերով։

«Ցեղասպանության ժխտման ըմբռնումը․ դիտարկումներ 110 տարի անց» թեմայով համաժողով ՕսլոյումՑեղասպանության ժխտումը կատարվում ...
26/11/2025

«Ցեղասպանության ժխտման ըմբռնումը․ դիտարկումներ 110 տարի անց» թեմայով համաժողով Օսլոյում
Ցեղասպանության ժխտումը կատարվում է բռնությունը արդարացնելու, մեղավորներին անպատժելիություն և անձեռնմխելիություն ապահովելու նպատակով, ինչը հանցագործությունը կրկնելու մեծ ռիսկեր է պարունակում։
Այս թեզերին վերաբերող հոգեբանական հարցերն են արծարծվել «Ցեղասպանության ժխտման ըմբռնումը․ դիտարկումներ 110 տարի անց» թեմայով համաժողովի ընթացքում, որ տեղի է ունեցել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։
Համաժողովի կայացմանն աջակցել են Օսլոյի համալսարանի բժշկության ֆակուլտետը, Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտը, Նորվեգիայի Հայ Առաքելական Եկեղեցու Միությունը, Օսլոյում Հոլոքոստի և փոքրամասնությունների ուսումնասիրությունների նորվեգական կենտրոնը։ Գիտաժողովը նախաձեռնել են նորվեգացի հոգեբույժ Անն Ֆաերդինն ու ներկայացուցիչներ Հայաստանի գիտական համայնքից։
Մասնակցել են՝ Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամի «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ԱՄՆ- ից Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի «Խոստում» հայկական ինստիտուտի պրոֆեսոր Թաներ Աքչամը, Օսլոյի համալսարանի ֆիզիոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Նորա Սվեասը, պրոֆեսոր Ջոաչիմ Սավելսբերգը` Մինեսոտայի համալսարանից, ներկայացուցիչներ Շվեդիայում Հայաստանի դեսպանությունից, ինչպես նաև Նորվեգիայի գիտական համայնքից։
Սերնդեսերունդ փոխանցվող պատմական հիշողությունը ցեղասպանության իրադարձությունների մասին իր հետքն է թողնում ժողովրդի, մարդ անհատի գիտակցականի և անգիտակցականի ոլորտներում։ Արեւմտյան Հայաստանից տեղահան եղած եւ Օսլոյում հաստատված Օդետ Նիկգոլն ու Շաբնամ Էգբալին ներկայացրել են իրենց գերդաստանի ողբերգական պատմությունը։
Համաժողովին մասնակից բանախոսներն ուսումնասիրված և գիտականորեն հիմնավորված թեզերով ներկայացրել են թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները, փաստարկումներն ու եզրահանգումները։
Համաժողովում ելույթ ունեցած հեղինակներն ու ելույթների թեմաներն այստեղ՝ կցվում է
https://acrobat.adobe.com/.../urn:aaid:sc:EU:0a033f74...

Յուրաքանչյուր թեմատիկ ելույթից հետո տեղի են ունեցել պանելային թեմատիկ քննարկումներ։
Ի հակառակ հերքման դիմադրության՝ ուղերձը հստակ էր․ «Ճշմարտությունը հավերժ է ապրում։ Անկախ նրանից՝ դուք այն ընդունում եք, թե՝ ոչ, դրանից չեն փոխում պատմական իրական, ապացուցված փաստերը»։
Համաժողովին ուշի ուշով հետևում էր նաեւ Նորվեգիայի հայ համայնքը՝ միասնականությամբ և պատրաստակամությամբ։

Հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր։Սեդա Ղազարյանի անվան Հոգեկան Առողջության Հիմնադրամը ...
10/10/2025

Հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր։
Սեդա Ղազարյանի անվան Հոգեկան Առողջության Հիմնադրամը (ՍՂՀԱՀ) 16 տարիների ընթացքում, իր բազմաբնույթ և համակարգված գործունեությամբ միավորել է մասնագիտական կրթությունը, ընտանեկան-համայնքային մոտեցումները, ինչպես նաև միջազգային համագործակցությունը և հանրային մատչելիությունը։
Այս բոլոր ուղղություններով կայուն և երկարատև աշխատանքը հիմնադրամին դարձնում է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի զարգացման և խնդիրների բարձրաձայնման իր տեսակի մեջ եզակի և առանցքային կազմակերպություն։
Հանդիպմանը ներկայացվեց «Պատերազմի հոգեբանական հետևանքները եւ վերականգնման լուծումներ» թեմայով մասնագիտական քննարկում։
Հանդիպման բանախոսներն Էին՝
Խաչատուր Գասպարյանը, Հովհաննես Նիկողոսյանը, Արմեն Խաչիկյանը
Միջոցառման ավարտին հայտարարվեց Սեդա Ղազարյանի անվան «Հոգեկան առողջության հիմնադրամի» վերաթողարկված կայքը։
www.sgmhf.am
10th October is World Mental Health Day.
For 16 years, the Seda Ghazaryan Mental Health Foundation has united professional education, family- and community-based approaches, international cooperation, and public accessibility through its diverse and systematic professional work in the field of Mental Health.
This long-standing and consistent activity across multiple areas makes the Foundation a unique and essential organisation in Armenia for the development of mental health services and the raising of awareness around related issues.
INTRA Mental Health Centre offers a free and comprehensive psychosocial rehabilitation programme for individuals with mental health challenges and their families. The programme is designed for post-psychiatric hospital treatment and was approved in 2013 by the World Association for Psychosocial Rehabilitation (WAPR) as the model for the Caucasus.
As part of the event, a professional panel discussion was held on the topic:
“The Psychological Consequences of War and Approaches to Recovery.”
Speakers included:
Khachatur Gasparyan, Hovhannes Nikoghosyan • Armen Khachikyan
At the end of the event, the newly re-launched website of the Seda Ghazaryan Mental Health Foundation was officially announced.
www.sgmhf.am

Շաբաթ օրը  տեղի ունեցավ  սիրելի Նաիրա Ազատյանի «Սեր,սիրո դրսևորումները» դասընթացը, որի նպատակն էր բացահայտել սիրո դրսևոր...
02/10/2025

Շաբաթ օրը տեղի ունեցավ սիրելի Նաիրա Ազատյանի «Սեր,սիրո դրսևորումները» դասընթացը, որի նպատակն էր բացահայտել սիրո դրսևորումների բազմազանությունը, ցույց տալ նրա դերը անձի ձևավորման և միջանձնային հարաբերությունների մեջ, օգնել մասնակիցներին գիտակցել սիրո արտահայտման իրենց ձևերը և սովորել կառուցել ավելի խորը ու վստահելի կապեր։
Ուզում ենք տեղեկացնել, որ շուտով կմեկնարկվի հաջորդ խմբի աշխատանքը:

https://factor.am/923713.html
25/08/2025

https://factor.am/923713.html

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է հոգեբան, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խարատուր Գասպարյանը: Երկար ժամանակ նա ղեկավարել է Երևանի պետական բժշկական հ...

Address

Sevqaretsi Saqoi 25a
Yerevan
0012

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00

Telephone

+37491263543

Alerts

Be the first to know and let us send you an email when Intra Mental Health Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Intra Mental Health Center:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Ինթրա

«Ինթրա»-ն արդի չափորոշիչներին համապատասխան կայացած և դինամիկ հոգեկան առողջության կենտրոն է, որտեղ մատուցվում են բարձրակարգ հոգեբանական,հոգեբուժական, երեխաների զարգացման, լոգոպետի ծառայություններ և թրեյնինգներ այցելուների հնարավորինս լայն շրջանակին՝ անկախ նրանց ֆինանսական և սոցիալական կարգավիճակից։ Մենք աշխատում ենք ինչպես նոր ձևավորվող, այնպես էլ ժամանակի ընթացքում արմատացած տարբեր հոգեկան խնդիրների հետ: Ապահովում ենք վստահություն ներշնչող միջավայր և երաշխավորում գաղտնիությունը։ «Ինթրա»ՀԱԿ-ը հիմնվել է 2009 թ.-ին Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության hիմնադրամի կողմից։ «Ինթրա»-ում գործում է նաև հոգեսոցիալական վերականգնման ցերեկային կենտրոն՝ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց համար: Ցերեկային կենտրոնի ծառայությունները անվճար են բոլորի համար: *Ինթրայում բոլոր ծառայություններն անվճար են սոցիալապես խոցելի մի շարք խմբերի ներկայացուցիչների համար: Մեզ մոտ գործում է նաև զեղչերի համակարգ այն մարդկանց համար, ովքեր ունեն ֆինանսական դժվարություններ, սակայն չեն պատկանում սոցիալապես խոցելի վերոնշյալ խմբերին: Զեղչերը տրամադրվում են անհատական դիմումի հիման վրա՝ հոգեբանի և տնօրինության որոշմամբ: