YanVet Clinic

YanVet Clinic Անասնաբուժական կլինիկա և ամեն ինչ կենդանիների համար 🥰
Տիգրան Մեծ 54
Ազատության 9Ա

Թարմացում (Update)․ Շունիկի տերը գտնվել  է 🥰ՈՒՇԱԴՐՈՒՅՈՒՆ❗️❗️❗️Փնտրում ենք տերերին: Խնդրում ենք տարածել գրառումը, որպեսզի...
23/08/2025

Թարմացում (Update)․ Շունիկի տերը գտնվել է 🥰

ՈՒՇԱԴՐՈՒՅՈՒՆ❗️❗️❗️
Փնտրում ենք տերերին:

Խնդրում ենք տարածել գրառումը, որպեսզի տերերը տեսնեն և արձագանքեն: 🫶

ԱԿՑԻԱՆ երկարացնում ենք մինչև Օգոստոսի 30-ը🥰
18/08/2025

ԱԿՑԻԱՆ երկարացնում ենք մինչև Օգոստոսի 30-ը🥰

✨ Սիրելի YanVet ընտանիք  ✨Հուլիսի 30-ին մեր երկու մասնաճյուղերումկկազմակերպվի ընդարձակ ախտահանման և մաքրության օր :🧴🫧Այդ...
28/07/2025

✨ Սիրելի YanVet ընտանիք ✨

Հուլիսի 30-ին մեր երկու մասնաճյուղերում
կկազմակերպվի ընդարձակ ախտահանման և մաքրության օր :🧴🫧

Այդ օրը կլինիկան ՉԻ ԱՇԽԱՏԻ,
որպեսզի ձեր կենդանիներին կարողանանք ընդունել ավելի անվտանգ ու մաքուր միջավայրում 🐾💚

Շնորհակալ ենք հասկանալու համար և սպասում ենք ձեզ հուլիսի 31-ից՝ արդեն նոր թարմությամբ 🌿

🐶✨ Մեր կլինիկան առաջարկում է պրոֆեսիոնալ լոգանքի ծառայություն շների համար, այժմ՝🔥 նվազեցված հատուկ արժեքներով 🔥✔️ Բարձրո...
29/05/2025

🐶✨ Մեր կլինիկան առաջարկում է պրոֆեսիոնալ լոգանքի ծառայություն շների համար, այժմ՝
🔥 նվազեցված հատուկ արժեքներով 🔥

✔️ Բարձրորակ խնամք
✔️ Հարմարավետ միջավայր
✔️ Բնական և անվտանգ մաքրող միջոցներ
✔️ Անհատական մոտեցում յուրաքանչյուր շան հանդեպ

📍 Հասցե Ազատության 9Ա և Տիգրան Մեծ 54
📞 Ամրագրումների և հարցերի համար՝
055 108 208 :
📩 Կամ գրել անձնական նամակ:

Գրանցվիր այսօր և օգտվիր հատուկ առաջարկից:
📌Ակցիան կգործի մինչև ՀՈՒՆԻՍԻ 10-ը🐾

🙌Ինչպես ճանաչել կատվի ցեղատեսակըՅուրաքանչյուր կատու յուրահատուկ է, սակայն որոշակի ֆիզիկական և վարքագծային հատկանիշներով ...
06/04/2025

🙌Ինչպես ճանաչել կատվի ցեղատեսակը

Յուրաքանչյուր կատու յուրահատուկ է, սակայն որոշակի ֆիզիկական և վարքագծային հատկանիշներով կարելի է որոշել նրա ցեղատեսակը։ Օրինակ՝
• Սֆինքս՝ մազազուրկ, փափուկ մաշկով, շատ շփվող կատու է,
• Բրիտանական կարճամազ՝ կլոր դեմքով, մոխրագույն մազոտությամբ, հանգիստ բնավորությամբ,
• Սիամական՝ սլացիկ մարմին, կապույտ աչքեր, արտահայտիչ ձայն,
• Մեյն Կուն՝ մեծ չափեր, թավ մազածածկույթ, շատ խաղասեր ու խելացի:

🐈Ձեր կատուն ի՞նչ ցեղատեսակի է։ Կիսվեք մեկնաբանություններում լուսանկարով։

Իսկ մենք դեռ կանդրադառնանք ամենախելացի թոփ 5 կատուների ցեղատեսակներին: 😍

🐾 Ձեր շան կամ կատվի մաշկը թեփոտվո՞ւմ է։Կենդանիների առողջ մաշկը պահպանելու համար  անհրաժեշտ են՝  🥦 ճիշտ սննդակարգ,  ✨ հիգ...
21/03/2025

🐾 Ձեր շան կամ կատվի մաշկը թեփոտվո՞ւմ է։

Կենդանիների առողջ մաշկը պահպանելու համար անհրաժեշտ են՝
🥦 ճիշտ սննդակարգ,
✨ հիգիենա ,
🩺 մասնագիտական խնամք:

Եթե նկատել եք, որ ձեր շան կամ կատվի մաշկը չոր է, թեփոտում է կամ հաճախ է քոր գալիս, ապա դա կարող է լինել ալերգիայի, ոչ ճիշտ սննդակարգի, խոնավության պակասի կամ մաշկային հիվանդության նշան։

✨ Ի՞նչ կարող եք անել՝ մաշկի առողջությունը պահպանելու համար։

✅ Սնունդը ճիշտ ընտրեք 🥦🥩 – Կենդանիների մաշկի որակը մեծապես կախված է նրանց սննդակարգից։ Խուսափեք էժան սնունդներից, որոնք կարող են ալերգիա առաջացնել, և փորձեք ավելացնել ճարպաթթուներ պարունակող սնունդ։

💦 Խոնավությունը կարևոր է – Եթե ձեր տունը շատ չոր է, դա կարող է բացասաբար ազդել կենդանու մաշկի վրա։ Օգտագործեք խոնավացուցիչ սարք կամ հաճախակի օդափոխեք տարածքը։

🛁 Չափից շատ մի լողացրեք– Շատ հաճախ լողացնելը կարող է խախտել մաշկի բնական յուղային շերտը։ Օգտագործեք անասնաբույժի խորհուրդ տված շամպուններ, որոնք փափկեցնում են մաշկը։

🔍 Եթե խնդիրը շարունակվում է, ձեր կենդանին կարող է ունենալ ալերգիա կամ մաշկային հիվանդություն, որը պահանջում է մասնագիտական բուժում։

Զանգահարեք 📞055 108 208 հեռախոսահամարով կամ այցելեք մեզ՝ ստանալու անհատական խորհրդատվություն։

📍Հասցե՝ Ազատության 9Ա և Տիգրան Մեծ 54

💬 Ձեր կենդանին արդյո՞ք սիրում է ատամների մաքրումը, թե՞ դա անհնար գործընթաց է։ Կիսվեք մեկնաբանություններում։ Եվ կարդացեք ...
17/03/2025

💬 Ձեր կենդանին արդյո՞ք սիրում է ատամների մաքրումը, թե՞ դա անհնար գործընթաց է։ Կիսվեք մեկնաբանություններում։ Եվ կարդացեք ստորև👇

Ո՞րն է կենդանիների առողջության թիվ մեկ գաղտնիքը❓

Բոլոր կենդանասերները գիտեն, որ սիրելի կենդանիների առողջությունը սկսվում է ճիշտ սննդից և խնամքից։ Բայց շատերը չեն գիտակցում, որ ատամների առողջությունը նույնպես կարևոր է։ 🦷🐶🐱

😱 Գիտեի՞ք, որ կենդանիների 80%-ը 3 տարեկանից հետո խնդիրներ է ունենում ատամների հետ։ Իսկ վատ խնամքը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների։

✔️ Ստուգեք ձեր կենդանու ատամները՝ նկատո՞ւմ եք տհաճ հոտ, դեղնավուն նստվածք կամ արյունահոսող լնդեր։
✔️ Պարբերաբար մաքրեք ատամները հատուկ կենդանիների համար նախատեսված խոզանակով։
✔️ Եթե նկատում եք որևէ խնդիր, շտապ դիմեք անասնաբույժի։ 🏥

Մեր մասնագետները պատրաստ են օգնել ձեր կենդանուն ունենալ առողջ ժպիտ 😁🐾

Սիրելի՛ կանայք, աղջիկներ և կենդանասերներ,Մեր կլինիկայի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է ձեզ Կանանց միջազգային օրվա՝ ...
08/03/2025

Սիրելի՛ կանայք, աղջիկներ և կենդանասերներ,

Մեր կլինիկայի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առիթով։

🥰Դուք եք աշխարհը դարձնում ավելի լուսավոր, բարի և սիրով լի՝ ձեր հոգատարությամբ, նվիրվածությամբ և անսահման սիրով, որը տարածվում է ոչ միայն մարդկանց, այլև մեր փոքրիկ չորքոտանիների վրա։

🌸Թող այս օրն ու տարվա յուրաքանչյուր օր լցված լինի երջանկությամբ, ջերմությամբ և միայն լավ պահերով։

🌷Մենք գնահատում ենք ձեր հոգատար սրտերն ու մեծ ուժը, որով շարունակում եք գեղեցկացնել ու պաշտպանել այս աշխարհը։

👌Ինչո՞ւ է կարևոր կենդանիների զբոսանքըԿենդանիների համար զբոսանքը միայն հաճույք չէ, այն առողջության և հոգեբանական հավասարա...
30/01/2025

👌Ինչո՞ւ է կարևոր կենդանիների զբոսանքը

Կենդանիների համար զբոսանքը միայն հաճույք չէ, այն առողջության և հոգեբանական հավասարակշռության պահպանման կարևոր մաս է։ Թե՛ շների, թե՛ մյուս կենդանիների համար շարժումը և թարմ օդը խիստ անհրաժեշտ են։

🐕‍🦺. Ֆիզիկական առողջություն

Կենդանիների համար շարժման պակասը կարող է հանգեցնել ավելորդ քաշին, էներգիայի կուտակմանը և նույնիսկ լուրջ առողջական խնդիրների, ինչպիսիք են՝ հոդերի հետ կապված դժվարությունները կամ սրտի հիվանդությունները։ Ամենօրյա զբոսանքը նրանց ակտիվ պահելու լավագույն միջոցն է։

🦮. Մտավոր ակտիվություն և սթրեսի նվազեցում

Զբոսանքը ոչ միայն նրանց մարմնին է օգուտ տալիս, այլև՝ մտքին։ Նոր բույրերը, տարածքները և մարդկանց հետ շփումը կենդանիներին ավելի խելացի և համարձակ են դարձնում։ Զբոսանքը նաև նվազեցնում է նրանց սթրեսը, վախերն ու անհանգստությունը։

🐈‍⬛. Սոցիալականացումը և վարքագծի բարելավումը

Շների կամ մյուս կենդանիների համար արտաքին միջավայրի հետ շփումը շատ կարևոր է։ Երբ նրանք հանդիպում են այլ կենդանիների կամ մարդկանց, ավելի հավասարակշռված և հարմարվող են դառնում։ Զբոսանքի պակասը հաճախ կարող է վարքագծի խնդիրներ առաջացնել՝ հաչոցներ, ագրեսիա կամ այլ տհաճ իրավիճակներ։

🐾Փոքր շների համար բավարար է օրական 2-3 կարճ զբոսանք՝ 15-30 րոպե տևողությամբ։
Միջին և խոշոր ցեղատեսակները ավելի շատ էներգիա ունեն, ուստի նրանց համար ավելի երկար զբոսանքներ են անհրաժեշտ՝ առնվազն 30-60 րոպե՝ օրը 2 անգամ։

Ի՞նչ հաճախականությամբ եք դուք զբոսնում ձեր սիրելի կենդանու հետ։ 😊

Կիսվեք քոմենթներում նկարներով🥰

Բալտո՝ Ալյասկայի հերոսը, ով փրկեց հարյուրավոր կյանքեր 🦮1925 թվականը Ալյասկայում անմոռանալի դարձավ՝ շնորհիվ Բալտո անունով...
24/01/2025

Բալտո՝ Ալյասկայի հերոսը, ով փրկեց հարյուրավոր կյանքեր 🦮

1925 թվականը Ալյասկայում անմոռանալի դարձավ՝ շնորհիվ Բալտո անունով շան։ Երբ դիֆտերիայի համաճարակը սպառնում էր քաղաքի բնակիչներին, և եղանակային ծանր պայմանների պատճառով այլ ելք չկար, Բալտոն գլխավորեց սահնակի թիմը։

Նա անցավ 1085 կիլոմետր ձնաբքի, սառցե լեռների ու վտանգների միջով՝ հասցնելով անհրաժեշտ դեղամիջոցները։ Բալտոն ոչ միայն փրկեց հարյուրավոր կյանքեր, այլև դարձավ նվիրվածության և խիզախության խորհրդանիշ։

Բալտոյի հուշարձանը Նյու-Յորքի Կենտրոնական այգում է:

➡️ Հիշեք.
Շները շատ ավելին են, քան պարզապես կենդանիներ։ Նրանք իսկական հերոսներ են։ Իսկ դուք ունե՞ք պատմություն ձեր շան նվիրվածության մասին։ Կիսվեք մեզ հետ։🫶🥰

Սիրելի՛ կենդանասերներ,Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Թող այս տարին բերի առողջություն, երջանկութ...
31/12/2024

Սիրելի՛ կենդանասերներ,

Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Թող այս տարին բերի առողջություն, երջանկություն և հաջողություն ձեզ, ձեր ընտանիքներին և սիրելի փոքրիկ բարեկամներին՝ մեր չորքոտանի ընկերներին։

Շնորհակալ ենք, որ վստահում եք մեզ ձեր կենդանիների առողջության հարցում։ Մեր թիմը շարունակելու է լինել ձեր կողքին՝ ապահովելով ձեր սիրելի կենդանիների խնամքն ու բարեկեցությունը։

Թող այս նոր տարին լի լինի ջերմությամբ, սիրով և երջանիկ պահերով։ Շնորհավոր:🎄

Հարգանքով՝ Ձեր Նարե Հակոբյան:

❗️Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ մեր Տիգրան Մեծ  54 հասցեում գտնվող մասնաճյուղը  այսուհետ աշխատելու է մինչև ժա...
22/12/2024

❗️Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ մեր Տիգրան Մեծ 54 հասցեում գտնվող մասնաճյուղը այսուհետ աշխատելու է մինչև ժամը 19:00:

Հետագա ժամային փոփոխությունների մասին կտեղեկացնենք հավելյալ:👌⏰

Address

Azatutyan Avenue 9A, Tigran Mets Ave 54
Yerevan

Telephone

+37455108208

Alerts

Be the first to know and let us send you an email when YanVet Clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to YanVet Clinic:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram