🤭 Քանի՞ հայրիկ սիրով կխոսի, եթե նրանց այսօր հարցնենք՝ ոնց եք․․․
Խոսի իր մտահոգություններից, հույզերից, հոգնածությունից, գուցե վախերից, կամ երջանիկ պահերից, հատկապես տանը՝ երեխաների և ընտանիքի հետ, կիսվի հաջողված փորձով, ստացված հնարքներով ու արժեքավոր հուշումներով, ուղղի իրեն հուզող հարցերը մասնագետին ու ստանա պրոֆեսիոնալ աջակցություն։
👉 «Ծնողի դպրոցում» սկսում ենք հայրերի փոխօգնության խումբ՝ օգնելու նրանց լինել լսված, կայուն, ներուժով ու դրական զգացմունքներով լի, կապի մեջ իրենց հույզերի ու կարիքների հետ, քանի որ հայրերի հոգեկան բարեկեցությունը, ծնողավարական երջանկությունը, ինքնաջակցման հմտությունները, փորձի փոխանակումը կարևոր են երջանիկ ընտանիքի ու երջանիկ երեխաների համար։ Խումբը վարելու են լավագույն հոգեբանները՝ ապահովելով մասնագիտական աջակցություն ողջ ընթացքում։
✅ Ամիսը 2 հանդիպում x 2 ժամ
✅ Փակ խմբով՝ խմբում 12 մասնակից
📍 Վայր՝ Կոմիտաս 3
💰 Արժեք՝ 5000 դրամ /1 հանդիպման համար
📆 2-րդ խումբը` ՄԱՐՏ ամսին
(Հստակ օրերն ու ժամերը կքննարկվեն խմբի հետ)
Բոլոր հարցերով կարող եք ուղիղ կապ հաստատել «Ծնողի դպրոցի» հետ՝
📲 (094) 224 223 համարով կամ info@parenting.am էլփոստով։
Մենք այստեղ ենք, որպեսզի դուք վայելեք ծնողավարությունը ❤️
19/02/2026
Դու հետախույզ ես։ Քաղաքում ծանր ու մռայլ մթնոլորտ է, և հենց դու պետք է բացահայտես՝ ինչ է կատարվել Քեմփդեն փողոցում, որ ստիպում է մարդկանց կողպել դռներն ու պատուհանները, երբ արևը մայր է մտնում։
Դու վիրավոր զինվոր ես։ Գերմանացիները գրոհում են, իսկ դու չգիտես՝ ինչպես խրամատ հասցնել ընկերոջդ։ Արկերը պայթում են, փամփուշտները սուլելով անցնում են կողքովդ, իսկ դու մոլորվել ես ֆրանսիական անծայրածիր դաշտերում։
Դու սիրահարված դեռահաս ես։ Անհամբեր սպասում ես արձակուրդներին, որն անցկացնելու ես համադասարանցու հեմփթոնյան առանձնատանը։ Արդյո՞ք այն տղան էլ կգա, ու եթե գա, ինչպե՞ս պիտի պահես քեզ։
Դու կարող ես լինել ու ապրել հազարավոր դերեր, երբ ձեռքդ վերցնում ես գիրքը։
Դու միֆական աստվածուհի ես, հետո՝ փիլիսոփա, հետո՝ կաշառված ոստիկան, մյուսում՝ բարի կախարդ, և կարողանում ես «մտնել» հերոսների կաշվի մեջ։
🪄 Գրքերը բացում են դռներ դեպի աշխարհներ, որտեղ մենք չենք եղել ու հնարավոր է՝ երբեք չլինենք։
Միայն թե գրականությունն էլ պետք է խնամքով ընտրել. չէ՞ որ ի տարբերություն ֆիլմերի, կարդալիս մեր ուղեղն ակտիվ աշխատում է՝ փորձելով տեքստերը վերածել պատկերների, ձայների ու հոտերի։ Մարդկության փորձը ցույց է տվել, որ գրքերը կարող են հասարակարգեր ու աշխարհներ փոխել։ Կարող են մխիթարել ու սփոփել։ Կարող են վնասել ու դրդել անմիտ արարքների։
📚 Շատ կարդացեք։ Լա՛վ գրքեր կարդացեք։ Վարակե՛ք երեխաներին ընթերցանության սիրով՝ օգնելով երեխային ապրումակցել, ունենալ ավելի լավ բառապաշար, ավելի լայն մտահորիզոն ու աշխարհայացք։
Ո՞րն է ձեր կյանքը փոխած գիրքը, ինչու՞, եկեք կիսվենք գրքային պատմություններով։
05/02/2026
🤔 Ինչպե՞ս երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնել գրքերի և ընթերցանության հանդեպ
Եվս 5 առաջարկ
6. Թո՛ւյլ տվեք երեխան ինքն ընտրի գիրքը, անգամ, եթե իր ընտրածը Ձեզ դուր չի գալիս:
7. Սկսե՛ք քչից. թեկուզ մի քանի էջ կարդալը կարող է երեխայի մոտ մեծ հետաքրքրություն առաջացնել:
8. Այցելե՛ք գրադարաններ, գրախանութներ, մասնակցե՛ք գրքի քննարկումների, տոնավաճառների ու գրքերի հետ կապված այլ միջոցառումների:
9. Քննարկե՛ք երեխայի հետ այն, ինչ ընթերցում է: Ոչ թե ստուգեք («Ի՞նչ էր գրված այս էջերում»), այլ հետաքրքրվե՛ք («Ի՞նչը քեզ դուր եկավ», «Ո՞րն էր գրքի ամենահետաքրքիր պահը քեզ համար», «Քո կարծիքով ինչպե՞ս կշարունակվի պատմությունը» և այլն):
10. Խրախուսե՛ք ընթերցանության բոլոր փորձերը, գրքերի հանդեպ ցուցաբերվող ցանկացած հետաքրքրությունը ու խուսափե՛ք երեխային կարդալու թեմայով քննադատելուց: lo
05/02/2026
🤭 Քանի՞ հայրիկ սիրով կխոսի, եթե նրանց այսօր հարցնենք՝ ոնց եք․․․
Խոսի իր մտահոգություններից, հույզերից, հոգնածությունից, գուցե վախերից, կամ երջանիկ պահերից, հատկապես տանը՝ երեխաների և ընտանիքի հետ, կիսվի հաջողված փորձով, ստացված հնարքներով ու արժեքավոր հուշումներով, ուղղի իրեն հուզող հարցերը մասնագետին ու ստանա պրոֆեսիոնալ աջակցություն։
👉 «Ծնողի դպրոցում» սկսում ենք հայրերի փոխօգնության խումբ՝ օգնելու նրանց լինել լսված, կայուն, ներուժով ու դրական զգացմունքներով լի, կապի մեջ իրենց հույզերի ու կարիքների հետ, քանի որ հայրերի հոգեկան բարեկեցությունը, ծնողավարական երջանկությունը, ինքնաջակցման հմտությունները, փորձի փոխանակումը կարևոր են երջանիկ ընտանիքի ու երջանիկ երեխաների համար։ Խումբը վարելու են լավագույն հոգեբանները՝ ապահովելով մասնագիտական աջակցություն ողջ ընթացքում։
✅ Ամիսը 2 հանդիպում x 2 ժամ
✅ Փակ խմբով՝ խմբում 12 մասնակից
📍 Վայր՝ Կոմիտաս 3
💰 Արժեք՝ 5000 դրամ /1 հանդիպման համար
🥰 Ծնողների կողմից ԱՄԵՆԱսպասված և ԱՄԵՆԱսիրված դասընթացը մեկնարկում է։
«Գիտակցված և դրական ծնողավաման» մարաթոնի 11-րդ խմբի գրանցումները ԲԱՑ են:
💁♀️ Հայաստանում ամենամեծ փորձն ու ճանաչումը ունեցող ծնողավարության հոգեբան-մասնագետներ Լուսինե Աղաբեկյանն ու Արմինե Վարդանյանը նուրբ, քայլ առ քայլ և հիմնովին կփոխեն ձեր բոլոր պատկերացումները ծնող-երեխա առողջ ու երջանիկ փոխհարաբերությունների մասին և կլինեն ձեր կողքին 6 շաբաթ, որպեսզի դուք անենք ձեր գիտակցված և վստահ քայլերը դեպի ապահով և արդյունավետ ծնողավարություն։
✨ 6 թեմա 6 շաբաթում
✨ ամեն շաբաթ 2 Zoom հանդիպում (երեկոյան ժամերի)
✨ 36 մեթոդ ու հմտություն
✨ 70 իրական, պատկերազարդ օրինակով
✨ 12 վարժություն տեղում կամ տանը
✨ 41 էջ երեկոյան ընթերցանության հավես ու հետաքրքիր լրացուցիչ հուշումներ ու տեղեկություններ
✨ Հանդիպում հյուր-մասնագետների հետ (մանկաբույժ և քնի մասնագետ)
ՄԱՐԱԹՈՆԻ մասնակիցները կստանան՝
💡10% զեղչ «Հաղորդակցման նոր լեզու» գրքի ձեռքբերման համար
💡10% զեղչ «Ծնողի դպրոցի» միջոցառումներին (դասընթաց, վեբինար) մասնակցելու համար, 1 տարի շարունակ
Դե ինչ, եթե պատրաստ ես, շտապիր ամրագրել մասնակցությունդ😉
📆 Սկսում ենք ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ
📌 Բոլոր մանրամասներն ու գրանցումը` https://parenting.am/course/maraton/
❗️Մասնակիցների քանակը ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է
--------
❤️ Ծնողի դպրոց / Parenting School
📍 Կոմիտաս 12, 1-ին մուտք
📲 094 224 223, 091 224 792
📩 info@parenting.am
🌐 parenting.am
#ծնողավարությանմարաթոն #ծնողավարում #ծնողիդպրոց
10/01/2026
Եթե դուք 👇
🔹Երիտասարդական կենտրոններում աշխատող երիտասարդական աշխատող եք
🔹Համայնքային կենտրոնների դեռահասների և երիտասարդների հետ աշխատող մասնագետ եք
🔹Երիտասարդական կազմակերպությունների անդամ եք
🔹Մարզային երիտասարդական ծրագրերի թիմերի անդամ եք
🔹Մարզերում դեռահասների և երիտասարդների հետ աշխատող մասնագետ եք
🔹Ավագ դպրոցներում և համալսարաններում երիտասարդների հետ աշխատող մասնագետ եք
Ապա կարող եք դիմել ՀՀ մարզերում և Երևանում դեռահասների և երիտասարդների հետ աշխատող անձանց գիտելիքի, կարողությունների և ինքնաջակցման հմտությունների զարգացման ծրագրին։
Ծրագիրն իրականացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ծնողի դպրոց» ՀԿ-ի հետ՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։
31/12/2025
Սիրելի՜ համայնք, շնորհակալ ենք, որ 2025-ին մեզ հետ էիք, մեր կողքին և կիսում էիք մեզ հետ մեր բոլոր դրական պահերը ❤
Թո՛ղ, որ գալիք 2026 թվականը բերի ձեզ խաղաղություն, տոկունություն և ներդաշնակություն ✨
Սիրով՝ «Ծնողի դպրոցի» թիմ
29/12/2025
Իրականում այնքա՜ն հագեցած տարի էր «Ծնողի դպրոցի» համար ❤️
Այնքա՜ն շատ գործ ենք արել (անհամեստ չթվանք 😌)... փորձել ենք սեղմ ներկայացնել)
✨ Թո´ղ, որ 2026-ը լինի առատ, երջանիկ և մեծ գործերով լի տարի բոլորիս ընտանիքներում...
Be the first to know and let us send you an email when Parenting School Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
The relationship between each parent and child is a very personal and private matter. It is hard, if not impossible, to develop and provide all parents with a universal rule book or guideline on how to relate and communicate with children correctly and effectively.
Every parent dreams of being a friend to his/her child, a helper, a shoulder to lean on, the one who the child can always rely on. Meanwhile, we often have a misleading notion that all this comes automatically once we give birth, as a granted gift from above. Moreover, very often parental instinct of protecting our offspring from everything and everyone leads the children to unhealthy dependency from adults, thus depriving them from the most natural and essential skills of thinking on their own, analyzing their and others’ behavior, finding the best solutions for all involved parties, etc. All this seems a too tough task to fulfill.
It turns out that there are common, clear and very important methods of parenting that can be used by every parent and that should be written in red letters in their diaries.
The mission of our Parenting School is to make parents feel happier so that they make their kids happy. We are here to help parents find their very own formulas for happiness as parents, to learn the skills and methods of communicating with children in a way that will affirm the dignity and respect of both parents and children, and bring harmony into their lives and homes.
For detailed programs, duration, prices and enrollment, please visit www.parenting.am.
For queries and cooperation ideas, please contact us at info@parenting.am.
---------------------------------------
Ամեն ծնողի ու երեխայի միջև փոխհարաբերությունները խիստ անձնական են: Դժվար է, եթե չասել՝ անհնար, մշակել և մատուցել մեկ համընդհանուր կանոն կամ ուղեցույց, թե ինչպես է պետք բոլոր ծնողներին ճիշտ ու արդյունավետ հարաբերվել ու հաղորդակցվել իրենց երեխաների հետ:
Յուրաքանչյուր ծնող երազում է լինել իր երեխայի ընկերը, օգնականը, ուսը, մեկը, ում վրա երեխան միշտ կարող է հույս դնել: Միևնույն ժամանակ մենք շատ հաճախ ունենում ենք թյուր պատկերացում, թե դա ինքնըստինքյան պիտի լինի՝ բնությունից տրված շնորհի տեսքով: Հաճախ էլ երեխային ամեն ինչից ու ամենքից պաշտպանելու ծնողական բնազդը բերում է երեխայի գերկախվածությանը մեծերից՝ զրկելով նրան ինքնուրույն մտածելու, իր ու դիմացինի արարքները վերլուծելու, բոլոր կողմերի համար լավագույն լուծումները գտնելու այդքան կենսական և այդքան բնական հմտություններից:
Պարզվում է՝ կան երեխայի հետ շփման ընդհանուր, մատչելի և շատ կարևոր մոտեցումներ, որոնք կիրառելի են բոլոր ծնողների համար և որոնք կարմիր տառերով պետք է գրված լինեն բոլոր ծնողների նոթատետրերում։
Ծնողի դպրոցի առաքելությունն է դարձնել ծնողներին երջանիկ, որպեսզի նրանք մեծացնեն երջանիկ երեխաների։ Մենք այստեղ ենք՝ օգնելու ծնողներին գտնել երեխաների հետ շփման եզրեր և մոտեցումներ, որոնք լավագույնս կամրապնդեն և՛ երեխաների, և՛ ծնողների՝ սեփական արժանապատվության զգացումը, ջերմ ու հարգալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ և կապահովեն ընտանիքներում ներդաշնակ մթնոլորտը։
Ծրագրերին, տևողությանը, մասնակցության արժեքներին և պայմաններին մանրամասն ծանոթանալու համար այցելեք www.parenting.am։ Հարցերի և համագործակցության առաջարկների համար գրեք info@parenting.am հասցեով։