19/04/2026
💭 «Մեր սովորությունները մեր լավագույն ծառաներն են, բայց վատագույն տերերը»։
©️ Նաթանիել Էմոնս
🔱📚 «Ո՛չ վնասակար սովորություններին» հոգեբանական ինտերակտիվ սեմինարի ծրագիր. ⤵️
🚫 Վնասակար սովորությունները դեռահասության շրջանի ամենավտանգավոր և բարդ մարտահրավերներից են:
🤕 Հաճախ դրանք սկսվում են որպես «փոքրիկ զվարճանք», սակայն արագորեն վերածվում են կայուն կախվածության՝ մեծ վնաս պատճառելով դեռահասի առողջությանն ու հոգեկան հավասարակշռությանը։
💡 Վնասակար սովորությունների պատճառների գիտակցումը և դրանց կանխարգելման հմտությունների զարգացումը հնարավորություն է տալիս կայացնել ավելի կշռադատված որոշումներ, նվազեցնել ռիսկերը և ձևավորել ավելի առողջ և կայուն կենսակերպ։
🎯 «Ո՛չ վնասակար սովորություններին» հոգեբանական ինտերակտիվ սեմինարի
նպատակն է աջակցել աշակերտներին՝ ճանաչելու վնասակար սովորությունների, մասնավորապես՝ ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործման վտանգները և ձևավորելու գիտակցված ու անվտանգ ընտրություններ կատարելու կարողություն։
⚠️ Աշխատանքները նախատեսված են հետևյալ տարիքային խմբի համար.
✅ 14-17 տարեկան:
⚠️ Խմբում մասնակիցների քանակը՝
✅ 12-16 մասնակից
⚠️ Խմբային հանդիպման տևողությունը՝
✅ 1 հանդիպում, ≈ 45 րոպե։
🔱🤝 Հոգեբանական ինտերակտիվ սեմինարի ծրագիրը նախատեսված է ինչպես հոգեբանների, այնպես էլ ուսուցիչների և հարակից ոլորտների մասնագետների
համար։
🚫 «Ո՛չ վնասակար սովորություններին» հոգեբանական ինտերակտիվ սեմինարի ծրագրի փաթեթը ներառում է.
1️⃣«Ո՛չ վնասակար սովորություններին» էլեկտրոնային գրքույկը։ 📚
2️⃣ Ծրագրի համար նախատեսված էկրանին ցուցադրվող սահիկաշարը (սլայդեր)։ 🖥️
3️⃣ Ինտերակտիվ սեմինարի ժամանակ ցուցադրվող տեսանյութը։ 🎬
🎁 Ծրագրի ամբողջական փաթեթը ձեռք բերելու համար գրեք ինձ անձնական նամակով 💌 կամ պարզապես ➕ դրեք այս նկարի տակ։
—————————————————————
#Սեմինար
#Ծխախոտ
#Ալկոհոլ
#Թմրամիջոցներ