Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն

Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն, Hospital, Artashisyan 46/1, Yerevan.
(243)

Որպես մանկական բժշկական ծառայությունների մատուցման առաջատար՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի առաքելությունն է յուրաքանչյուր պացիենտին մատուցել որակյալ բժշկական օգնություն և ապահովել փոխադարձ վստահության մթնոլորտ: Գործունեության 40 տարիների ընթացքում կենտրոնի նպատակը ևս մնացել է անփոփոխ` բարելավել ու արդիականացնել բժշկական ծառայություննները` մշտապես ընդլայնելով կապերը միջազգային առաջատար գործ

ընկերների հետ, ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ կենտրոնի եւ արտասահմանյան մասնագետների միջև ու կրթելով ոլորտի ապագա առաջատարներին: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնն արժևորում է բարձր պրոֆեսիոնալիզմը, թափանցիկությունն, ազնվությունը և կարևորում է վստահությունը։ Կենտրոնի կարևորագույն արժեքներից մեկը որակյալ բժշկական ծառայության մատուցումն է` միաժամանակ ցուցաբերելով հոգատարություն ամեն պացիենտի նկատմամբ:

26/03/2026

Մեկ օր բժշկի հետ 🧑🏻‍⚕️
Այսօր ներկայացնում ենք վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար՝ Գևորգ Ալոյանի առօրյա աշխատանքը:

09/03/2026

Գարնանային անակնկալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 💐
Շնորհակալություն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությանը գեղեցիկ և հուզիչ անակնկալի համար։
Նույնիսկ հիվանդանոցային պատերի ներսում ժպիտները, ուրախությունն ու ջերմ մաղթանքները տարածվեցին՝ ստեղծելով իսկական տոնական մթնոլորտ։
Փոքրիկ ուշադրությունը կարող է մեծ ուրախություն պարգևել։ 🤍🌷

08/03/2026

Սիրելի կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ գարնանային տոնի առթիվ։ Թող ձեր կյանքը միշտ լցված լինի սիրով, ջերմությամբ և ամենակարևորը՝ ամուր առողջությամբ։

Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ շնորհավորել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի կին աշխատակիցներին և առողջապահության ոլորտում աշխատող բոլոր կանանց, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ և պատասխանատվությամբ նվիրված են մարդկանց առողջության պահպանման գործին։ Ձեր նվիրումը և կատարած աշխատանքը անգնահատելի է։

Թող այս տոնը բերի ձեզ անսահման ուրախություն, ջերմություն և սիրով լի պահեր։

Շնորհավոր Մարտի 8 🌸

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Հովհաննես Զոհրաբյան

02/03/2026

👶🏻Երեխաների մոտ սուր շնչառական վարակները կարող են զարգանալ արագ և պահանջել անհապաղ բժշկական գնահատում։

Մի՛ վտանգեք երեխայի առողջությունը՝ դիմեք ժամանակին 🩺

25/02/2026
24/02/2026

🕒24 ժամ ձեր կողքին
Անկախ օրվա ժամից՝ մենք այստեղ ենք,
որպեսզի ապահովենք Ձեր երեխայի առողջությունը👶🩺

18/02/2026

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը համագործակցության հուշագիր է ստորագրել Շանհայ կատարած այցի ընթացքում։ Գործընկերությունը կնքվել է Շանհայի Մանկական բժշկական կենտրոնի հետ՝ բացելով միջազգային բժշկական համագործակցության նոր փուլ։ Համագործակցությունը կենտրոնացած է մանկական նյարդավիրաբուժության և վերականգնողական բուժման վրա։

Մանկական ուղեղային կաթվածի բուժման նպատակով Հայաստանում առաջին անգամ կներդրվի սելեկտիվ դորզալ ռիզոտոմիա վիրահատությունը։
Ապրիլին նախատեսվում են համատեղ վիրահատություններ Երևանում։

14/02/2026

Սուրբ Աստվածամայր Բժշկական կենտրոնի Մանկական նյարդավիրաբուժության մեր թիմը կատարում է գլխուղեղի բարդ ուռուցքների հեռացում:

10/02/2026

Հասարակ մարտկոցը կարող է վտանգավոր լինել Ձեր երեխայի համար։
Սիրելի’ ծնողներ, հատկապես մինչև 5 տարեկան երեխաներ ունեցողները, խնդրում ենք լինել առավել ուշադիր և զգուշանալ նմանատիպ դեպքերից։
Եթե դեպքը արդեն իսկ տեղի է ունեցել, շտապ դիմեք Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն կամ զանգահարեք՝ 010 46 41 15 հեռախոսահամարին:

05/02/2026
Պլաստիկ և միկրովիրաբույժ Կարեն Մկրտչյանը, իր մասնագիտական գործունեությունը ծավալելով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրո...
01/02/2026

Պլաստիկ և միկրովիրաբույժ Կարեն Մկրտչյանը, իր մասնագիտական գործունեությունը ծավալելով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, իրականացնում է հետևյալ վիրահատությունները․

🔹 Դաստակի վիրաբուժություն
▫️ Դյուպուիտրենի կոնտրակտուրայի վիրահատական բուժում
▫️ Ստենոզացնող լիգամենտիտի վիրահատական բուժում
▫️ Գանգլիոնի վիրահատական բուժում
▫️ Կարպալ թունելի համախտանիշի վիրահատական բուժում
▫️ Սինդակտիլիայի, պոլիդակտիլիայի վիրահատական բուժում

🔹 Էսթետիկ վիրաբուժություն
▫️ Ռինոպլաստիկա — առաջնային, երկրորդային, ցանկացած բարդության
▫️ Սեպտոպլաստիկա
▫️ Օտոպլաստիկա

🔹 Այլ միջամտություններ
▫️ Մաշկի և ենթամաշկի սահմաններում նորագոյացությունների հեռացում
▫️ Ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ տարբեր բարդության

Սուրբ Աստվածամայր Բժշկական Կենտրոնի Մանկական նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Սամվել Սարգսյանը մասնակցել է Իտալի...
29/01/2026

Սուրբ Աստվածամայր Բժշկական Կենտրոնի Մանկական նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Սամվել Սարգսյանը մասնակցել է Իտալիայի Հռոմ քաղաքում Մանկական Նյարդավիրաբուժության Եվրոպական Միության (ESPN) կողմից հունվարի 22-24-ը կազմակերպված կոնգրեսին։

Կոնգրեսի շրջանակում միջազգային մասնագիտական հարթակում բժշկական կենտրոնի փորձը ներկայացվեց գանգուղեղային վնասվածքների ներգանգային ճնշման մոնիտորինգի և գանգի դեֆեկտների պլաստիկայի 2 գիտական զեկույցների տեսքով։

Կոնգրեսի կարևորագույն ձեռքբերումներից էին նաև միջազգային առաջատար մասնագետների մասնակցությամբ մշակված համատեղ համաձայնեցված հայտարարությունները հետևյալ ուղղություններով․
✴️ Մանկահասակ տարիքի գանգուղեղային վնասվածքների կառավարման ժամանակակից մոտեցումները,
✴️ Ներգանգային ճնշման մոնիտորինգի հստակ ցուցումները,
✴️ Դեկոմպրեսիվ կրանիէկտոմիաների ապացուցահեն մոտեցումները։

Այսպիսի միջազգային համաձայնեցված մոտեցումները կարևոր դեր ունեն ոչ միայն գիտական առաջընթացի, այլև գործնական կլինիկական չափորոշիչների ձևավորման գործում՝ նպաստելով մանկական նյարդավիրաբուժական ծառայության որակի և հետվիրահատական արդյունքների բարելավմանը ամբողջ աշխարհում։

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը շարունակաբար ներգրավված է միջազգային մասնագիտական գործընթացներում՝ նպաստելով ժամանակակից գիտելիքի և լավագույն փորձի ներդրմանը Հայաստանում։

Առաջիկա միջազգային համագործակցության վերաբերյալ հաջորդիվ․․․

Address

Artashisyan 46/1
Yerevan
0039

Telephone

+37411303303

Alerts

Be the first to know and let us send you an email when Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category