Psychologist Hovsepyan

Psychologist Hovsepyan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Psychologist Hovsepyan, Psychologist, Yerevan.

Ի՞ՆՉ Է ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ԳՐՈՀԸ✅Խուճապային գրոհը առաջանում է տարբեր պատճառներով, որոնցից են՝• հետվնասվածքային սթրեսը• տագնապային...
18/03/2024

Ի՞ՆՉ Է ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ԳՐՈՀԸ
✅Խուճապային գրոհը առաջանում է տարբեր պատճառներով, որոնցից են՝
• հետվնասվածքային սթրեսը
• տագնապային վիճակը, էմոցիոնալ գերլարված վիճակը
• ծանր դեպքերը, թմրամոլությունը
• դեպրեսիան, հարազատի կորուստը
✅Խուճապային գրոհի Ֆիզիկական ախտանիշներն են՝
• տեսողության վատթարացում
• ուշագնացություն, սրտխառնոց
• թմրածություն ամբողջ մարմնում
• դժվարացած շնչառություն, ցավ սրտի հատվածում
• խեղդվելու զգացովություն
• ուժեղ քրտնարտադրություն
• դող, շնչահեղձություն
✅Խուճապային գրոհի հոգեբանական ախտանիշներն են՝
• մարմնի նկատմամբ վերահսկողության կորուստ
• զգացողություն, կարծես ամենինչ խորթ է և անհասկանալի
• մահվան մասին հաճախակի մտքեր
• հարազատների մահվան վախ
• դեպրեսիվ տրամադրություն և հոգնածություն
• բոլորից մեկուսանալու ցանկություն
✅Խուճապային գրոհները հանկարծակի են հայտնվում և ինտեսնիվ բնույթ են կրում։
Սովորաբար տևում են 30 րոպե։
✅Խուճապային գրոհները շատ վատ ազդեցություն են թողնում մարդու հոգեկան աշխարհի վրա, քանի որ նրանք հանկարծակի են հայտնվում և այդպեսել պարզ չեն դառնում մարդու համար, քանի որ հիմքերը նրանց շատ խորն են։
✅Խուճապային գրոհների դեմ ժամանակին չպայքարելու պատճառով կարող է առաջանալ՝
• դեպրեսիա, անքնություն, նևրոզներ
• 2-րդ տիպի շաքարախտ
• տարատեսակ տհաճ մտքեր
• գերլարվածություն և հոգնածություն
• սթրես « ներվային » վիճակ
• վախ շրջապատից
• անկայուն տրամադրություն
• միջանձնային խնդիրներ
✅Երբեմն մարդը այնքնան է կենտրոնանում խուճապային գրոհների շուրջ, որ այդ անհանգստությունից կարող է առաջանալ նորը։
✅Հոգեբանը կօգնի բացահայտել իրադարձությունները, որոնք նպաստել են և հանգեցրել խուճապային գրոհի:
Վախերի ավելի լավ պատկերացումը և առերեսումը նրանց հետ թեթևացնում են մարդու հոգեվիճակը, և այդպիսով նվազեցվում է խուճապային գրոհի ռիսկերը, և հաճախականությունը, ապա մարդը կարողանում է վայելել իր կյանքը ավելի քիչ մտավախություններով։
____
Խորհրդատվությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով կամ գրել անձնական նամակով:
📩
📞+374 94141046
📍Մաշտոցի պող. 33/2 , Mindset Psychology Center
____
Для консультаций можете звонить по следующему номеру телефона или же написав на страницу.
📩
📞 +374 94141046
📍Проспект Маштоца 33/2 , Mindset Psychology Center

Ի՞ՆՉ Է ԿՈՄՊԼԵՔՍԸ✅Թերարժեքության կոմպլեքսը առաջանում է տարբեր պատճառներով, ինչպիսիք են՝ խտրականությունը, սեփական սխալներն...
18/03/2024

Ի՞ՆՉ Է ԿՈՄՊԼԵՔՍԸ
✅Թերարժեքության կոմպլեքսը առաջանում է տարբեր պատճառներով, ինչպիսիք են՝ խտրականությունը, սեփական սխալներն ու անհաջողությունները:
Անլիարժեքության զգացումը կարող է չափազանց ուժեղ դառնալ և վերածվել կոմպլեքսի։ Դա դրսևորվում է մարդու մշտական ​​համոզմամբ, որ նա շատ առումներով ավելի վատն է, քան մյուսները, և որ ունի լուրջ թերություններ, որոնք նրան իսկապես վնասում են։
✅Թերարժեքության կոմպլեքսի ախտանիշներից կարող են լինել ազդակները, որոնցով անձը փորձում է գրավել այլ մարդկանց ուշադրությունը։
✅Երեխային սովորեցնում են, որ նա ոչ ոք է, իրավունք չունեցող էակ, որ նա պետք է տեսանելի լինի, բայց շատ չխոսի, որ լինի քաղաքավարի, լուռ և այլն։
✅Երեխաներին լուրջ չվերաբերվելու սովորույթի մեկ այլ դրսևորում է երեխաներին ակնհայտ սուտ ասելու սովորությունը, որի արդյունքում երեխան սկսում է կասկածել ոչ միայն շրջապատող իրականությանը, այլև կասկածի տակ դնել ողջ կյանքի լրջությունն ու իրականությունը։
✅Երեխաների մոտ թերարժեքության կոմպլեքսը զարգանում է մի քանի պատճառներով՝
• ֆիզիկական թերություններ
• ավելորդ ծնողական խնամակալություն, որը թույլ չի տալիս ինքնուրույն լուծել խնդիրները
• ծնողական ուշադրության բացակայությունը նվազեցնում է իր ունակությունների նկատմամբ վստահությունը
✅Անլիարժեքության կոմպլեքսի առկայության դեպքում կան հետևյալ երևույթները՝
• զգուշություն և կասկածամտություն
• կյանքի լուրջ խնդիրներից խուսափում
• ցինիզմ և հեգնանքով լի պահելաձև
• խոսքի ձև, անպարկեշտ լեզու
• անհամբերություն, թափթփվածություն
• շատակերություն, ալարկոտություն
✅Մարդու մոտ կարող են առաջանալ տարատեսակ բնավորության գծեր,ինչպիսիք են՝
• պարծենկոտությունը, ամբարտավանությունը
• խանդը և նախանձը
• փակվածությունը և ամաչկոտությունը
• գերիշխող լինելու ցանկությունը
• շատ վառ հանգվելու ցանկությունը
• պարանոյան և աստղային հիվանդությունը
✅Հոգեբանը կօգնի ձեզ մեղմացնել կոմպլեքսի ազդեցությոսւնը, աստիճանաբար բարձրացնելով շղարշը, որը նրան տաքցնում է, ապա սովորել տիրապետել նրան։
____
Խորհրդատվությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով կամ գրել անձնական նամակով:
📩
📞+374 94141046
📍Մաշտոցի պող. 33/2 , Mindset Psychology Center
____
Для консультаций можете звонить по следующему номеру телефона или же написав на страницу.
📩
📞 +374 94141046
📍Проспект Маштоца 33/2 , Mindset Psychology Center

Ի՞ՆՉՈՒ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ✅Անքնության պատճառները տարբեր են, սակայն հաճախ դա անհանգստությունն է։ Քունը խորը հանգստի վ...
14/03/2024

Ի՞ՆՉՈՒ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ
✅Անքնության պատճառները տարբեր են, սակայն հաճախ դա անհանգստությունն է։ Քունը խորը հանգստի վիճակ է, ուստի առանց թուլանալու դժվար է քնել։
Որոշ իրադարձությունների պատճառով անհանգստությունը կարող է խանգարել թուլացմանը, և դրան ավելանում է նաև քնի պակասի անհանգստությունը, և այդպես մարդը ընկնում է արատավոր շրջանի մեջ:
✅Քնի ևս մեկ կարևոր պայման՝ մարդը պետք է հոգնած լինի։ Այս խոսքերը կարող են տարօրինակ թվալ, բայց մարդիկ, ովքեր դժվարությամբ են քնում, կարող են գիշերը հոգնածություն չզգալ։
✅Երբեմն մարդը այնքնան է կենտրոնանում քնելու հետ կապված խնդիրների շուրջ, որ այդ անհանգստությունից կարող է առաջանալ սթրես՝ ավելի դժվարացնելով քնելը և մարդը քնի պակասի և սթրեսի արատավոր շրջանի մեջ է ընկնում, կարելի է ասել ինքն իրեն սկսում է «լարել» դրա շուրջ:
✅Շատ հաճախ քնի խանգարումները կրում են մանիպուլյատիվ բնույթ, ինչը շատ տարածված է երիտասարդների և դեռահասների շրջանում։
✅Անքնության հետևանքներն են՝
• սրտանոթային հիվանդությունները
• նյութափոխանակության վատթարացումը
• խախտված սնվելու ռեժիմը
• գիրանալը կամ նիհարելը
• հիշողության վատթարացումը
• զգացմունքային անկայունությունը
• տրամադրության անկայունությունը
✅Անքնությունը կարող է լինել ահազանգ, որ առկա են խնդիրներ, ինչպիսիք են՝
• դեպրեսիան և մշտական սթրեսը
• նևրոզը և կպչուն մտքերը
• ֆոբիաները և վախերը կապված ապագայի հետ
• վշտի զգացումը և անցյալի կարոտը
• գերլարվածությունը և նյարդային վիճակը
• ընդհանրացված տագնապային խանգարումը
• մղձավանջներով լի երազները և մտքերը
✅Անքնությամբ տառապող մարդկանց հաճախ մեղադրում են հոգնած, թույլ, և լարված կամ «Ներվային» լինելու մեջ։
✅Հոգեբանը կօգնի ձեզ լուծել քնի խանգարումները, իսկ ռեժիմը կարգավորելով՝ կազատվեք անքնությունից առաջացած խնդիրներից։
____
Խորհրդատվությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով կամ գրել անձնական նամակով:
📩
📞+374 94141046
📍Մաշտոցի պող. 33/2 , Mindset Psychology Center
____
Для консультаций можете звонить по следующему номеру телефона или же написав на страницу.
📩
📞 +374 94141046
📍Проспект Маштоца 33/2 , Mindset Psychology Center

Ի՞ՆՉ Է ՆևՐՈԶԸ✅Նևրոզները հիվանդությունների խմբեր են, որոնք առաջանում են հոգեկան տրավմաներից և բնորոշվում են բարձրագույն ն...
13/03/2024

Ի՞ՆՉ Է ՆևՐՈԶԸ
✅Նևրոզները հիվանդությունների խմբեր են, որոնք առաջանում են հոգեկան տրավմաներից և բնորոշվում են բարձրագույն նյարդային գործունեության ֆունկցիոնալ, դարձելի խանգարումներով։
Նման խանգարումները բնութագրվում են մոլագար կամ հիստերիկ դրսևորումներով, ինչպես նաև մտավոր և ֆիզիկական կատարողականի ժամանակավոր նվազումով:
✅Նևրոզը խանգարում է, որն առաջանում է արտակարգ ուժ և երկար տևողություն ունեցող բացասական ազդակների ներգործության հետևանքով։
Կենսաբանական գործոններն են՝ որոշակի նեյրոհաղորդիչների ֆունկցիոնալ անբավարարությունը կամ նյարդաֆիզիոլոգիական առանձնահատկությունները, անհատի խառնվածքի տեսակը:
✅Հոգեբանական գործոնը բոլոր դեպքերում կոնֆլիկտներն են, որոնք առաջացնում են հոգեբանական տրավմաների, սթրեսի կամ հուզական և ինտելեկտուալ ոլորտների երկարատև գերլարում:
Նևրոզները մարդու կյանքում հասարակության հետ կապված բարոյական պարտության ախտանիշներ են, որոնք առաջանում են տարատեսակ հասարակական երևույթների բախվելիս։
✅Նևրոզների ախտանիշներն են՝
• տրամադրության անկայունությունը,ագրեսիվությունը
• փոքր սթրեսային իրադարձություններին ագրեսիվությամբ արձագանքը
• հաճախակի նվնվոցը
✅Նևրոզների ժամանակ առկա են՝
• գլխացավեր, սրտի ցավեր
• ախորժակի խանգարումներ
• սեփական առողջության նկատմամբ չափից ավելի մտահոգություն, ընդհուպ մինչև հիպոքոնդրիա
✅Նևրոզ ունեցող մարդուն հասարակությունը միշտ մեղադրում է լարված, տափթփված, անառողջ լինելու մեջ, սակայն դա այդպես չէ։
Շատ հաճախակի նրանց վիճակը ավելի է բարդանում՝ «Ներվային » անվանվելուց։
Նևրոզը սկսում է ավելի խորը արմատներ թողնել, վնասելով մարդուն, և հանգեցնում է անհասկանալի և անհիմն գործողությունների, ինչը միշտ քննադատվում է հասարակության կողմից։
✅Հոգեբանը աշխատելիս պարզում է այցելուի հետ միասին նևրոզի հանգեցրած պատճառները, և դրանից առաջացած տարատեսակ խնդիրները, և սովորությունները։
Հոգեբանը կօգնի ձեզ նևրոտիկ վիճակից դուրս գալուն, ապա նրա ազդեցությունից և հետևանքներից, որոնք վատ հետք են թողնում ձեր կյանքում։
____
Խորհրդատվությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով կամ գրել անձնական նամակով:
📩
📞+374 94141046
📍Մաշտոցի պող. 33/2 , Mindset Psychology Center
____
Для консультаций можете звонить по следующему номеру телефона или же написав на страницу.
📩
📞 +374 94141046
📍Проспект Маштоца 33/2 , Mindset Psychology Center

Ի՞ՆՉ Է ԴԵՊՐԵՍԻԱՆ✅Դեպրեսիան հոգեբանական խանգարումների համադրություն է,որը առաջանում է արտաքին և ներքին հանգամանքների արդյ...
12/03/2024

Ի՞ՆՉ Է ԴԵՊՐԵՍԻԱՆ
✅Դեպրեսիան հոգեբանական խանգարումների համադրություն է,որը առաջանում է արտաքին և ներքին հանգամանքների արդյունքում։
Դեպրեսիաի հիմնական ախտանշաններն են՝ տրամադրության անկումը, ընկճվածությունը, տխրությունը, անհանգստությունը, վախը կամ անտարբերություն, և հաճույք ստանալու ունակության կորուստը:
✅Սովորաբար դեպրեսիաի ժամանակ առկա են հետևյալ ախտանիշները՝
• ինքնագնահատականի նվազում
• կյանքի և սովորական գործունեության նկատմամբ հետաքրքրության կորուստ
• մեղքի զգացում, կենտրոնացման խանգարում
• հոգնածություն կամ էներգիայի պակաս, ինքնասպանության հակումներ
✅Հետևյալ ախտանիշները կարող են ի հայտ գալ, երբ մարդը երկար ժամանակ դեպրեսիաի մեջ է՝
• տրամադրության տատանումներ
• դանդաղ մտածողություն
• շարժողական հետամնացություն
✅Դեպրեսիան կարող է հանգեցնել՝
• սխալ ապրելակերպի
• անկանոն քնի ռեժիմի
• մարսողական խանգառումների
• գերլարվածության և ուշագնածության
• միջանձնային հարաբերություններում խնդիրների
•ընտանիքում լարված հարաբերությունների
✅Երկարատև դեպրեսիան կարող է առաջացնել ցանկություն օգտագործել ալկոհոլ, թմրամիջոցներ, հոգեմեթ նյութեր և հանգեցնել նրանց հետագա կիրառմանը, իսկ հետո՝ կախվածության, ինչը բազմիցս ապացուցված է, որ առողջության համար վնասակար է:
✅Դեպրեսիաի պատճառով սկսում են խնդիրներ առաջանալ պարզ ամենօրյա հարցերի բախվելիս, քանի որ այդ հոգեվիճակում գտնվող մարդը զգայուն և դյուրագրգիռ է։
Դեպրեսիվ վիճակը սկսում է ավելի խորանալ և վնասել մարդուն և հանգեցնում է կյանքի այլ ոլորտներում խնդիրների։
✅Հոգեբանը աշխատելիս պարզում է այցելուի հետ միասին դեպրեսիաի հանգեցրած երևույթները, քանի որ միայն պարզելով և հասկանալով խնդիրը հնարավոր է դառնում այն հաղթահարել։
Հոգեբանը կօգնի հասկանալ և ճիշտ մեթոդներով պայքարել դեպրեսիաի դեմ, և ազատվել նրանից, ապա նրա ազդեցությունից և հետևանքներից։
____
Խորհրդատվությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով կամ գրել անձնական նամակով:
📩
📞+374 94141046
📍Մաշտոցի պող. 33/2 , Mindset Psychology Center
____
Для консультаций можете звонить по следующему номеру телефона или же написав на страницу.
📩
📞 +374 94141046
📍Проспект Маштоца 33/2 , Mindset Psychology Center

Ի՞ՆՉ Է ՖՈԲԻԱՆ✅Ֆոբիան անհանգստության ծայրահեղ ձև է, որն ուղղված է կոնկրետ օբյեկտի: Սովորաբար այն բնորոշվում է այնպիսի ինտ...
12/03/2024

Ի՞ՆՉ Է ՖՈԲԻԱՆ
✅Ֆոբիան անհանգստության ծայրահեղ ձև է, որն ուղղված է կոնկրետ օբյեկտի: Սովորաբար այն բնորոշվում է այնպիսի ինտենսիվ վախի կամ խուճապի գրոհով, որ մարդը փորձում է հնարավորինս խուսափել ֆոբիայի առարկայից։
✅Որպեսզի վախը համարվի ֆոբիա, այն պետք է լրջորեն խանգարի մարդու կյանքին։ Դուք կարող եք վախենալ սարդերից, բայց եթե կարողանում եք նորմալ կյանք վարել, ապա դա ֆոբիա չէ։
Ֆոբիան այն դեպքում է, երբ մտածում եք սարդերի առկայության մասին, երբ մտնում եք նոր վայր և սարսափելի վախ եք զգում, երբ տեսնում եք նրանց:
✅Հաճախ է հանդիպում բաց տարածություններից վախ,(ագորաֆոբիա)կամ վախ ամբոխից(դեմոֆոբիա)։
Սոցիալական ֆոբիան հայտնի է որպես սոցիալական անհանգստության խանգարում՝ վախ ուրիշների կողմից դատված լինելու համար:
✅Կան չորս հիմնական կատեգորիաներ
• վախ կենդանիներից
• վախ բնական երևույթներից (կայծակ, բարձունքներ կամ մթություն)
• բժշկական ֆոբիաներ (վախ արյունից, ներարկումներից)
• իրավիճակային ֆոբիաներ (հասարակական տրանսպորտով ճանապարհորդելը, ինքնաթիռով թռչելը կամ մեքենա վարելը):
✅Հաճախ ֆոբիաները ծնողներից փոխանցվում են երեխաներին, երբ նշանակություն է տրվում տարատեսակ երևույթների և դրանց ազդեցության տակ զարգանում են ֆոբիաներ, որոնք սկզբի շրջանում շոշափելի և կայուն չեն, սակայն տարիների հետ սկսում են նկատվել և լրջանալ։
✅Ֆոբիաների առկայության պատճառով հաճախ է լինում որ մարդու մոտ խնդիրներ են առաջանում ամենօրյա պարզ գործողությունների ժամանակ, քանի որ ֆոբիա ունեցող անձը սկսում է ուշադրություն դարձնել իր վախի աղբյուրներին և փորձել խուսափել նրանցից, ինչը միշտ չէ, որ ստացվում է:
✅Հոգեբանների աշխատանքում շատ կարևոր է ֆոբիաների հետագա կանխարգելումը և դրանց հետևանքների նվազեցումը։
Հոգեբանը կօգնի մեղմել ֆոբիաների ազդեցությունը ձեր վրա՝ օգտագործելով տարբեր մեթոդներ, և ձեզ չեն տանջի վախերը, որոնք, իհարկե, հաղթահարելի են։
____
Խորհրդատվությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով կամ գրել անձնական նամակով:
📩
📞+374 94141046
📍Մաշտոցի պող. 33/2 , Mindset Psychology Center
____
Для консультаций можете звонить по следующему номеру телефона или же написав на страницу.
📩
📞 +374 94141046
📍Проспект Маштоца 33/2 , Mindset Psychology Center

Ի՞ՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՍԹՐԵՍԸ✅Մշտական սթրեսը,որին ենթարկվում են ժամանակակից մարդիկ, վնասակար է օրգանիզմի համար։Մեր օրերո...
12/03/2024

Ի՞ՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՍԹՐԵՍԸ
✅Մշտական սթրեսը,որին ենթարկվում են ժամանակակից մարդիկ, վնասակար է օրգանիզմի համար։Մեր օրերում նույնիսկ հեռախոսի ծանուցումները ազդում են մեր ուշադրության վրա և նպաստում սթրեսի հորմոնների արտազատմանը։
✅Սթրեսային իրավիճակներում արտադրվում է կորտիզոլ՝ սա հորմոն է, որի ազդեցության տակ մեր մարմինը հարմարվում է շրջակա միջավայրի սթրեսային գործոններին։Կորտիզոլի ավելցուկը հանգեցնում է արյան ճնշման և արյան շաքարի մակարդակի բարձրացման և գիրության:
✅Սթրեսի պատճառով դուք դառնում եք դյուրագրգիռ,և ձեզ շրջապատող հարազանտերը կամ ընկերները դա նկատում են,և երբ ձեզ դրա մասին տեղյակ են պահում ձեզ մոտ կարող է նկատվել սրացում և էլ ավելի նյարդայնացած վիճակ։
✅Սթրեսի երկարատև ազդեցության ժամանակ կարող է առաջանալ հոգնածության և հուզական ավերածության զգացում, որը կարող է վերածվել այրման համախտանիշի:Սթրեսն ազդում է հոգեկան վիճակի վրա՝ առաջացնելով վախի, դեպրեսիայի, ներքին անհանգստության զգացումներ, ագրեսիվություն։
✅Սթրեսը կարող է նաև թուլացնել իմունային համակարգը՝ դարձնելով ձեզ ավելի խոցելի այնպիսի հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են մրսածությունը և գրիպը: հաճախակի երկար նյարդայնանալուց հետո հիվանդանում եք կամ զգում եք թուլություն:
✅Մշտական սթրեսի մեջ գտնվելը դանդաղեցնում է որոշ հորմոնների արտադրությունը, որոնց պակասը հանգեցնում է «քրոնիկ» դեպրեսիայի։Երկարատև «քրոնիկ» սթրեսը 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկի գործոն է:
✅Սթրեսի նկատմամբ դիմադրողականության ուժը և կանխարգելելի սթրեսի նվազեցումը կարևոր նշանակություն ունեն հոգեբանների համար։Հոգեբանը կօգնի հասկանալ ձեզ հուզող և հունից հանող խնդիրների հիմքերը,և հետագա քայլերը նրանց մեղմացման և հաղթահարման:
____
Խորհրդատվությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով կամ գրել անձնական նամակով:
📩
📞+374 94141046
📍Մաշտոցի պող. 33/2 , Mindset Psychology Center
____
Для консультаций можете звонить по следующему номеру телефона или же написав на страницу.
📩
📞 +374 94141046
📍Проспект Маштоца 33/2 , Mindset Psychology Center

🇦🇲🇷🇺⬇️Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ՀՈԳԵԲԱՆԻ ՄՈՏ ԱՅՑԻՑ🤔✅Միջանձնային հարաբերություններում առաջացած խնդիրների վերլուծություն։✅Ձեզ հուզող հ...
12/03/2024

🇦🇲🇷🇺⬇️
Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ՀՈԳԵԲԱՆԻ ՄՈՏ ԱՅՑԻՑ🤔
✅Միջանձնային հարաբերություններում առաջացած խնդիրների վերլուծություն։
✅Ձեզ հուզող հարցերի մեջ քաջալերում և աջակցում նրանց հիմքերը հասկանալու հարցում։
✅Ձեզ հետապնդող տարատեսակ մտքերի համակարգում։
✅Քնի հետ կապված խնդիրների հարցում տարբեր մեթոդների կիրառում։
✅Ֆոբիաների և այլ վախերի խորքային հիմքերի վերլուծություն և ապաքինում։
✅Տարատեսակ երևույթների քննարկում և դրանց լուծման տաբերակների մշակում։
✅Ինքնապատասխանատվության բարձրացում և սեփական «ԵՍ»-ի արժևորում։
🇷🇺
ЧЕГО ОЖИДАТЬ ОТ ВИЗИТА К ПСИХОЛОГУ?🤔
✅Анализ проблем,возникающих в межличностных отношениях.
✅Поощрение и поддержка в понимании основ волнующих вас вопросов.
✅Систематизация различных мыслей, которые вас преследуют.
✅Применение различных методов для решения проблем со сном.
✅Анализ глубинных основ фобий и других страхов и их преодоление.
✅Обсуждение различных явлений и разработка формул их решения.
✅Повышение самоответственности и ценности собственного «Я».
____
Խորհրդատվությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով կամ գրել անձնական նամակով:
📩
📞+374 94141046
📍Մաշտոցի պող. 33/2 , Mindset Psychology Center
____
Для консультаций можете звонить по следующему номеру телефона или же написав на страницу.
📩
📞 +374 94141046
📍Проспект Маштоца 33/2 , Mindset Psychology Center

🇦🇲🇷🇺⬇️Ե՞ՐԲ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԴԻՄԵԼ ՀՈԳԵԲԱՆԻՆ 🤔✅Ունեք այնպիսի զգացողություն, կարծես չեք կարողանում «անջատվել» ձեր մտքերից:✅Ունեք...
04/03/2024

🇦🇲🇷🇺⬇️
Ե՞ՐԲ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԴԻՄԵԼ ՀՈԳԵԲԱՆԻՆ 🤔
✅Ունեք այնպիսի զգացողություն, կարծես չեք կարողանում «անջատվել» ձեր մտքերից:
✅Ունեք տագնապային զգացումներ և հաճախակի եք տրվում այդ մտքերին։
✅Ունեք ապրումներ թե ներկայի,թե անցյալի հետ կապված որոնք ձեզ հետապնդում են և հանգիստ չեն տալիս։
✅Ունեք միջանձնային հարաբերություններում խնդիրներ։
✅Ունեք քնի հետ կապված խնդիրներ,և դա բարդացնում է ձեր կյանքը։
✅Ունեք ֆոբիաներ,որոնք հաճախակի են խանգառում ձեր առօրյաին։
✅Ունեք ցանկություն վարքագծերից ոմանք շտկել կամ կատարելագործել։

🇷🇺
КОГДА СЛЕДУЕТ ОБРАЩАТЬСЯ К ПСИХОЛОГУ?🤔
✅Вы чувствуете, что не можете «отключиться» от своих мыслей.
✅Вы испытываете тревожные чувства и часто поддаетесь этим мыслям.
✅Вы испытываете чувства, связанные с настоящим или прошлым, которые преследуют вас и не дают покоя․
✅Вы испытываете проблемы в межличностных отношениях․
✅У вас проблемы со сном, и это усложняет вам жизнь.
✅У вас фобии, которые часто мешают вашей повседневной жизни․
✅Вы хотите исправить или улучшить некоторые аспекты вашего поведения․
____
Խորհրդատվությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով կամ գրել անձնական նամակով:
📩
📞+374 94141046
📍Մաշտոցի պող. 33/2 , Mindset Psychology Center
____
Для консультаций можете звонить по следующему номеру телефона или же написав на страницу.
📩
📞 +374 94141046
📍Проспект Маштоца 33/2 , Mindset Psychology Center

🇦🇲🇷🇺⬇️ Ողջույն:Ես հոգեբան-հոգեթերապևտ Հովհաննես Հովսեփյանն եմ։Իրականցնում եմ անհատական հոգեբանական խորհրդատվություններ ։...
04/03/2024

🇦🇲🇷🇺⬇️ Ողջույն:
Ես հոգեբան-հոգեթերապևտ Հովհաննես Հովսեփյանն եմ։
Իրականցնում եմ անհատական հոգեբանական խորհրդատվություններ ։
Այս հարթակում ցանկանում եմ անդրադառնալ հոգեբանական տարբեր թեմաներին և խնդիրներին ելնելով միայն մասնագիտական և գիտական աղբյուրներից։
«Հոգեբանական առողջությունը նույնքան կարևոր է որքան ֆիզիկականը։»
Խորհրդատվությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով կամ գրել անձնական նամակով
📩
📞+374 94141046
📍Մաշտոցի պող. 33/2 , Mindset Psychology center
__________________________________
Здравствуйте .
Я психолог-психотерапевт Ованес Овсепян.
Провожу индивидуальные психологические консультации.
На этой платформе я хотел бы затронуть различные психологические темы и проблемы, основываясь только на профессиональных и научных источниках.
«Психическое здоровье так же важно, как и физическое.»
Для консультаций можете звонить по следующему номеру телефона или же написав на страницу
📩
📞 +374 94141046
📍Проспект Маштоца 33/2 , Mindset Psychology center

Address

Yerevan

Telephone

+37494141046

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Psychologist Hovsepyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Psychologist Hovsepyan:

Share

Category