Բժ. Սուրեն Վարդանյան ֊ Կրծքային վիրաբույժ / Dr. Suren Vardanyan

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Բժ. Սուրեն Վարդանյան ֊ Կրծքային վիրաբույժ / Dr. Suren Vardanyan

Բժ. Սուրեն Վարդանյան ֊ Կրծքային վիրաբույժ / Dr. Suren Vardanyan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Բժ. Սուրեն Վարդանյան ֊ Կրծքային վիրաբույժ / Dr. Suren Vardanyan, Doctor, Yerevan.

Թոքաբաններ ‼️‼️Թերապևտներ‼️‼️
18/01/2025

Թոքաբաններ ‼️‼️
Թերապևտներ‼️‼️

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում՝
✔ թերապևտ
☑️ Ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել
📩 info@armeniamedicalcenter.am էլ. հասցեին:
‼ Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝
📞 +374 10 318 202, +374 41 312 004
(10։00-16։00, երկ.- ուրբ.)


_________________________
🏥Հասցե. ՀՀ, Երևան, փող. Մարգարյան 6

10/08/2024

Իրական սրտի իսկական աշխատանքը...

🔻🔻🔻🔻🔻🔻🔻🔻🔻🔻🔻

#Կրծքավանդակ #Թոք #Վիրահատություն #Վիրաբույժ
✅✅✅ 🏨🚑🏨

Սուրեն Վարդանյան
#Հեռ. 041/093֊86֊00֊83
/ +37493860083

17/07/2024

Կողերի կոտրվածքից հետո բարձիթողի, բարդացած կլինիկական դեպք ⚠️⚠️⚠️

Անամնեզ, հիվանդության պատմություն ⬇️⬇️⬇️

Հիվանդը կլինիկա էր դիմել գանգատվելով արտահայտված դժվարաշնչությունից, հևոցից, մարմնի ջերմաստիճանի բարձրացումից մինչև 39 աստիճան, ցավերից կրծքավանդակի աջ կեսում։ Անամնեզում` մոտ 20 օր առաջ , վայր էր ընկել, դիմել էր այլ կլինիկա, ռենտգենաբանական քննությունով հայտնաբերվել էր աջից կողերի կոտրվածքներ սակայն չի հոսպիտալիզացվել։ Տանը ստացել է դեղորայքային բուժում։ Վնասվածքից 10 օր անց կրկին դիմել է այլ բուժհաստատություն, կրծքավանդակի ռենտգենաբանական քննության տվյալներով նկարագրվել է կողերի կոտրվածքներ աջից, աջակողմյան հիդրոթորաքսի պատկեր, հրաժարվել է հոսպիտալիզացիայից, խորացված հետազոտություններից։

Տեղափոխվել է Արմենիա ՀԲԿ 🏨🚑🏨

Ընդհանուր վիճակը գնալով վատացել է, 24.04.2024թ֊ին շտապ օգնության կողմից տեղափոխվել է Արմենիա ՀԲԿ։ Կատարված հետազոտություններով, հայտնաբերվել է աջից բազմաթիվ, բազմաբեկոր կողերի կոտրվածքներ, աջակողմյան հիդրոթորաքս, կրծքավանդակի աջ կեսի փափուկ հյուսվածքների ինֆիլտրացիա։ Որոշվել է կատարել աջ պլևրալ խոռոչի դրենավորում։ Միջամտության ընթացքում ենթամաշկից, միջմկանային շերտերից արտահոսել է զգալի քանակի հեմոռագիկ թարախային արտադրանք։ Որոշվել է կատարել ՀՇ քննություն հետագա տակտիկան որոշելու նպատակով։ Վերջինիս տվյալներով նկարագրվել է աջից բազմաթիվ, բազմաբեկոր կողերի կոտրվածքներ, աջակողմյան մեծ ծավալի պարկավորված հիդրոթորաքս` անհամասեռ պարունակությամբ, կրծքավանդակի աջ կեսի փափուկ հյուսվածների տարածուն ինֆիլտրացիա։

Բուժում, վիրահատություն ✔️✔️✔️

Հաշվի առնելով հարաճող շնչառական անբավարարության և ինտոքսիկացիայի երևույթները շտապ կարգով կատարել է վիրահատական միջամտություն։
Ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվել է աջակողմյան թորակոտոմիա, պարզվել է որ պլևրալ խոռոչում` թոքից հետ առկա է հսկա չափսերի, պարկավորված, հեմոռագիկ կոմպոնենտով պիոթորաքս։ Վերջինս դատարկվել է, պլևրալ խոռոչը մանրակրկիտ սանացվել է, թոքի կարնիֆիկացիայի կապակցությամբ կատարվել է թոքի դեկորտիկացիա։ Կողոսկրերի փոքր ոսկրաբեկորները հեռացվել են, Z-աձև կարերով կողոսկրերը համադրվել, մոտեցվել են իրար, կրծքավանդակի կարկասը հնարավորինս վերականգնվել է։ Միջմկանային, ենթամաշկային շերտերում նեկրոզված, ինֆեկցված հյուսվածքները հեռացվել են, պլևրալ խոռոչը երկակի դրենավորվել է։
Հետվիրահատական շրջանը ընթացել է հարաբերական հարթ, հիվանդը հիպոալբումինեմիայի, անեմիայի կապակցությամբ ստացել է Ալբումինի լուծույթ, Էրիթրոցիտար զանգված, Թարմ սառեցված պլազմա, ստացել է ադեկվատ հակաբակտերիալ, հակամիկրոբային, ինֆուզիոն, դեզինտոքսիկացիոն, հակաբորբոքային բուժում, օքսիգենոթերապիա։ Բուժման ֆոնին դիտվել է նկատելի դրական դինամիկա, ընդհանուր վիճակը կարգավորվել է, ինտոքսիկացիայի երևույթները, շնչառական անբավարարության դրսևորումները անհետացել են։ Պլևրալ դրենաժները հեռացվել են ըստ ցուցումների և ժամկետների։
Հիվանդը կլինիկայից դուրս է գրվել լավացումով։

Արդյունքը ✅️✅️✅️

1 ամիս անց կրկնակի այցելության ժամանակ կատարված կրծքավանդակի ռենտգենբանական քննության տվյալներով թոքերը առանց առանձնահատկությունների, պլևրալ ծոցերը ազատ, առկա են աջից կողերի սերտաճող կոտրվածքներ` ոսկրակոշտուկների ձևավորումով։

‼️‼️‼️

Այս և նմանատիպ այլ դեպքերը միշտ պետք է հանդիսանան կարմիր դրոշակ։ Մեկ կողի կոտրվածքն անգամ կարող է բարդանալ կյանքին սպառնացող խնդրով, ուստի պետք է հետևել նեղ մասնագետների խորհրդին, ստանալ ադեկվատ բուժում։

#թոք #կրծքային #վիրաբույժ #Արմենիա #վիրահատություն

Երեխաների պաշտպանության միջազգային օրն է...  🙂Թող բոլոր երեխաները լինեն ուրախ, անհոգ, ապրեն խաղաղ երկնքի տակ և ամենակարև...
01/06/2024

Երեխաների պաշտպանության միջազգային օրն է... 🙂
Թող բոլոր երեխաները լինեն ուրախ, անհոգ, ապրեն խաղաղ երկնքի տակ և ամենակարևորը լինեն առողջ 👍👍

#Հունիսի1 #Երեխաներ #Բժիշկ #Վիրաբույժ #Արմենիա

Ունենք նորագույն սարքավորում ⬇️⬇️⬇️
11/03/2024

Ունենք նորագույն սարքավորում ⬇️⬇️⬇️

Address

Yerevan
0078

Telephone

+37493860083

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բժ. Սուրեն Վարդանյան ֊ Կրծքային վիրաբույժ / Dr. Suren Vardanyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Բժ. Սուրեն Վարդանյան ֊ Կրծքային վիրաբույժ / Dr. Suren Vardanyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category