03/02/2026
ՀԲԱ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
03.02.2026 կայացավ ՀԲԱ Խորհրդի նիստը:
Քննարկվեցին համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման առաջին ամսում ծագած խնդիրները:
Բարձր գնահատելով համակարգի ներդրման ջանքերը և նպատակահարմարությունը՝ ՀԲԱ-ն կարևորում է ոլորտում ցանկացած լայնամասշտաբ գործընթացի հիմնական խաղացողների՝ բժիշկների, բավարարվածությունը, առանց որի որևէ գործընթաց չի կարող հաջողել:
Ներկայացված հարցերը վերաբերվում են գնացուցակներին, հետադարձ կապին, ծագող տեխնիկական և այլ խնդիրներին:
Բոլոր հարցերն ու առաջարկները գրավոր կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարություն և ՀԲԱ-ն կշարունակի նպաստել համակարգի ներդրմանը, վեր հանելով խնդիրները և լուծումները քննարկելով ՀՀ առողջապահության նախարարության հետ:
Համաձայն կանոնադրության Խորհուրդը ՀԲԱ նախագահ Գեղամ Խանդանյանի առաջարկով հաստատեց Գործադիր վարչության կազմը
Դավիթ Ալթունյան
Սամվել Հայրումյան
Տիգրան Հովհաննիսյան
Սոնա Սարգսյան
Սևակ Մկրտչյան:
Ի պաշտոնե Գործադիր վարչության անդամ են նաև ՀԲԱ նախագահ Գեղամ Խանդանյանը և ընտրված նախագահ Արտեմ Գրիգորյանը:
Վարչության այլ անդամների հաստատումը կկատարվի հետագայում: