hidoctor.am

hidoctor.am Ֆորումում ընդգրկված են տարբեր որակավորում ունեցող նեղ մասնագիտացված բժիշկներ:
(228)

Կայքում ընդգրկված են տարբեր որակավորում ունեցող նեղ մասնագիտացված բժիշկներ, ովքեր կպատասխանեն ձեր կողմից` իրենց ուղղված ցանկացած մասնագիտական հարցի:

16/03/2025

Շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման կարևոր էտապներն են`
🔴Պացիենտի կողմից ամենամյա ուրոլոգի խորհրդատվության իրականացում` անկախ գանգատի առկայությունից կամ բացակայությունից
🔴Ամենամյա PSA քննության իրականացում
🔴Շագանակագեղձի մատնային քննություն
🔴Կասկածի դեպքում շագանակագեղձի ՄՌՏ հետազոտության իրականացում
🔴Կասկածելի զոնայի հայտնաբերման դեպքում շագանակագեղձի բիոպսիա և հյուսվածքաբանական քննությամբ քաղցկեղի հաստատում

👏Տվյալ դեպքում իրականացվել են բոլոր քայլերը և իրականացված հյուսվածքաբանական քննությամբ հաստատվել է շագանակագեղձի քաղցկեղը։ Իրականացված PET-CT սկանավորմամբ հաստատվել է, որ չկան այլ օրգան համակարգեր մետաստատիկ ախտահարման զոնաներ։ Պացիենտը նախապատրաստվում է լապարասկոպիկ ռադիկալ պրոստատէկտոմիայի։

Խորհրդատվության համար կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել
📱098036333 հեռախոսահամարով

Ձեր ուրոլոգ`
բ.գ.թ. Նարեկ Րաֆֆիի Մելքոնյան

11/01/2025

🔴Քաղցկեղ՝ առաջացում և ախտորոշում

22/12/2024

Հղիության գրանցման բարդ գործընթացը...

09/11/2024

❗️ՆՈՐՈՒՅԹ ❗️

⭕️Միզատոպրակի ֆիքսատոր⭕️

▫️Միզային կաթետեր, նեֆրոստոմա, ցիստոստոմա, որովայնային դրենաժներ ունեցող բուժառուների համար առկա է ՆՈՐՈՒՅԹ միզատոպրակի ֆիքսատոր, որը հնարավորություն է տալիս տեղաշարժվել առավել հարմարավետ միզատոպրակը ոտքին ֆիքսված, այլ ոչ միզատոպրակը ձեռքին բռնած ինչպես նախկինում:

▫️Միզատոպրակի ֆիքսատորը ունի կարևոր առավելություններ.
• Փափուկ, ոչ տրավմատիկ, որակյալ կտորով կարված
• Էսթետիկ տեսք - աննկատ տաբատի տակից հագնելու համար
• Համապատասխան յուրաքանչյուրի սրունքի չափին
• Բազմաֆունկցիոնալ
• Շուկայում առկա միզատոպրակների չափին համապատասխան գրպանիկի առկայություն
• Բազմակի օգտագործման համար նախատեսված
• Մատչելի գին

👉🏻 Միզատոպրակի ֆիքսատորները կարող եք ձեռք բերել.

📍Պարոնյան 21 ( Նաիրի ԲԿ)
📲 010-537521

📍Տիտոգրադյան 14 ( Էրեբունի ԲԿ)
📲 010472426

📍Հասրաթյան 32/9 ( ԲԿ-ի դիմաց)
📲 093512471

🧑🏻‍⚕️ Ձեր ուրոլոգ
բ.գ.թ. Նարեկ Րաֆֆիի Մելքոնյան

Խորհրդատվության համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով կամ գրե՛լ անձնական հաղորդագրություն.

📲 𝟎𝟗𝟖𝟎𝟑𝟔𝟑𝟑𝟑 | 𝟎𝟗𝟏𝟎𝟑𝟔𝟑𝟑𝟎
📍Հասցե՝ «Նաիրի» բկ, Պարոնյան 21

03/10/2024

Միզապարկի քար

22/06/2024

Երիկամի կիստայի լապարասկոպիկ եղանակով հեռացում

18/05/2024

Մեր կայքի ուրոլոգ Նարեկ Մելքոնյանը ներկայացնում է երիկամի քաղցկեղի լապարասկոպիկ բուժման առանձնահատկությունները։

📢Միզատոպրակի ֆիքսատոր📢🎯Միզային կաթետեր, նեֆրոստոմա, ցիստոստոմա ունեցող հիվանդների համար✅Հարմարավետ, ոչ տրավմատիկ, փափուկ...
21/04/2024

📢Միզատոպրակի ֆիքսատոր📢
🎯Միզային կաթետեր, նեֆրոստոմա, ցիստոստոմա ունեցող հիվանդների համար
✅Հարմարավետ, ոչ տրավմատիկ, փափուկ կտորով կարված
✅Որակյալ
✅Բարձր կյանքի որակ
✅Էսթետիկ տեսք - Տաբատի տակից հագնելու հնարավորություն
✅Յուրաքանչյուր չափի սրունքին համապատասխանացնելու հնարավորություն
✅Բազմաֆունկցիոնալ
✅Շուկայում առկա միզատոպրակների չափին համապատասխան գրպանի առկայություն
✅Երկու ոտքերին միաժամանակ կրելու հնարավորություն
✅Երկարաժամկետ, բազմակի օգտագործման
✅Մատչելի գին
✅Արտադրված է Հայաստանի Հանրապետությունում

Գնելու ցանկության դեպքում գրեք անձնական նամակ։

Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնի հիմնական առաքելությունն է տեսողության բարձրակարգ ախտորոշիչ, բ...
26/03/2024

Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնի հիմնական առաքելությունն է տեսողության բարձրակարգ ախտորոշիչ, բուժական և էսթետիկ ծառայությունների տրամադրումը, ինչի շնորհիվ կարելի է ժամանակին կանխել վաղ փուլում գտնվող տեսողական բազմաթիվ խնդիրները։

Կենտրոնում իրականացվում են բոլոր ակնաբուժական հետազոտություններ գերժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև աչքի տարբեր միջամտություններ (խալազիոնի, կոպերի նորագոյացություններ հեռացու, պինգվեկուլայի հեռացում և այն) և կերատոկոնուսի բուժում՝ քրոս-լինքինգ մեթոդի միջոցով։ Կենտրոնին կից գործում է օպտիկա;

Կենտրոնի հիմնադիրը և տնօրենը Ալեքսանդր Մալայանի դուստր՝ Զառա Մալայանն է :

Կենտրոնը հագեցած է բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և տեխնիկայով, ինչը հնարավորություն կտա իրականացնել ճշգրիտ ախտորոշում, բուժում և ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյու բուժառուին։

Նորաբաց կենտրոնում շարունակվելու են ՀՀ վաստակավոր բժիշկ Պրոֆեսոր Ա. Մալայանի հիմնադրած ակնաբուժական մասնագիտական ավանդույթները և կենտրոնը աշխատելու է նրա բժշկական համոզմունքներին հավատարիմ, ինչը ենթադրում է անմնացորդ նվիրում ակնաբուժությանը և պատասխանատվություն։

Մեր կայքի հետ համագործակցության շրջանակներում կարող եք ստանալ մինչև 20 տոկոս զեղչ։

Հարգանքով՝
Ադմին

❗️Վերջին շրջանում մեր օգտատերերի կողմից հաճախ ենք ստանում նամակներ, որտեղ նրանք հայտնում են իրենց անհանգստությունը հարցի...
08/02/2024

❗️Վերջին շրջանում մեր օգտատերերի կողմից հաճախ ենք ստանում նամակներ, որտեղ նրանք հայտնում են իրենց անհանգստությունը հարցի համար վճարելիս ռիսկերի հնարավոր առկայության հետ կապված: Ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր կայքում այս պահին գործում է վճարելու երկու եղանակ՝
✅Idram համակարգ
✅Arca համակարգ, որը իրականացվում է Արդշինբանկի կողմից

Այս երկու համակարգերի աշխատանքը անխափան գործելու համար մենք համապատասխան պայմանագրեր ենք կնքել, որով համակարգերը ապահովում են անձնական տվյալների գաղտնիության ողջ գործընթացը: Վճարումը դուք իրականացնում եք մեր կայքից դուրս համապատասխան համակարգի կայքում:

Ամբողջական գաղտնիության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ հետևյալ լինքով՝
https://hidoctor.am/hy/privacy-policy

Շնորհակալ ենք հարացատուներին, ովքեր վստահում են իրենց առողջությունը www.hidoctor.am կայքին և նրա բժշկական թիմին:

Հարգանքով՝
Ադմին

28/01/2024

Ֆրանսիական ՞ԱՅԲ ՖՄ՞ ռադիոյի եթերում ներկայացնում ենք մեր www.hidoctor.am կայքի կոնցեպտը, ընդհանուր դրույթները:

Շնորհակալություն մեզ վստահելու համար

Հարգանքով՝
Կայքի ադմին

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when hidoctor.am posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to hidoctor.am:

Share