Նաիրի Րաֆֆիի Մելքոնյան

Նաիրի Րաֆֆիի Մելքոնյան Ուրոլոգիական հիվանդությունների կապակցությամբ հետազո?

Հերթական հաջողված վերապատրաստումը...Լապարոսկոպիկ պրոստատէկտոմիայի կատարման տեսական և գործնական գիտելիքների թարմացում Մոս...
17/06/2023

Հերթական հաջողված վերապատրաստումը...

Լապարոսկոպիկ պրոստատէկտոմիայի կատարման տեսական և գործնական գիտելիքների թարմացում Մոսկվայի լավագույն օնկոկենտրոններից մեկում...

Հարգելի բժիշկ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու վիրտուալ հիվանդանոցի աշխատանքներին։ hidoctor.am կայքը ստեղծվել է վիրտուալ տ...
16/04/2023

Հարգելի բժիշկ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու վիրտուալ հիվանդանոցի աշխատանքներին։ hidoctor.am կայքը ստեղծվել է վիրտուալ տիրույթում բժշկական խորհրդատվություն, հետազոտությունների կազմակերպում և բուժում իրականացնելու նպատակով։ Եթե ցանկանում եք մասնակցել աշխատանքներին, իրականացված աշխատանքի համար ստանալ վարձատրություն, ապա խնդրում ենք լրացնել հայտը։ Մենք կքննարկենք Ձեր հայտը և անհրաժեշտության դեպքում կապ կհաստատենք Ձեզ հետ։

Հարգելի բժիշկ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու վիրտուալ հիվանդանոցի աշխատանքներին։ hidoctor.am կայքը ստեղծվել է վիրտուալ տիրույթում բժշկական խորհրդատվություն, հետազոտո...

02/11/2022

❗️Ծխախոտի օգտագործումը միզապարկի քաղցկեղի ամենակարևոր ռիսկի գործոնն է - կազմում է դեպքերի շուրջ 50%-ը:
❗️Միզապարկի քաղցկեղի ռիսկը մեծանում է ծխելու տևողության և ծխելու ինտենսիվության հետ:
❗️Ցածր խեժի պարունակությամբ սիգարետները կապված չեն միզապարկի քաղցկեղի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ:
❗️Էլեկտրոնային ծխախոտի օգտագործման դեպքում ռիսկը համարժեք գնահատված չէ. այնուամենայնիվ, մեզի մեջ հայտնաբերվում են քաղցկեղածին նյութեր:

Հ․Գ․ Որքան հնարավոր է խուսափեք ծխախոտի օգտագործումից․․․ Եթե արդեն ծխում եք, ապա փորձեք այլևս չօգտագործել - ընդհատումը ամբողջությամբ չի վերացնի ռիսկը, սակայն հետագայում միանշանակ կնվազի միզապարկի քաղցկեղի առաջացման ռիսկը՝ ինչը նույնպես պակաս կարևոր չէ։

Ձեր ուրոլոգ՝
բ․գ․թ․ Նարեկ Մելքոնյան

12/08/2022
Ուրոլոգիական  սեմինար ( Master Class in Urology)...Զեկույց, տեսական և պրակտիկ լապարոսկոպիկ քննություններ, անհատական պատվ...
01/08/2022

Ուրոլոգիական սեմինար ( Master Class in Urology)...

Զեկույց, տեսական և պրակտիկ լապարոսկոպիկ քննություններ, անհատական պատվոգրեր...

Ավստրիա, Զալցբուրգ, 2022...

📢 Մասնակցություն ուրոլոգիայի սեմինարին և զեկույցի ներկայացում

📎 «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ուրոլոգ Նաիրի Մելքոնյանը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում մասնակցել է Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի հետ համատեղ անցկացվող ամենամյա Master class-ին: Նաիրի Մելքոնյանը Հայաստանից միակ բժիշկն էր 33 երկրների ներկայացուցիչների շարքում:

👉 Սեմինարի ժամանակ բժիշկը ներկայացրել է զեկույց` համալսարանական հիվանդանոցում կատարված երիկամի հսկա ուռուցքի բացառիկ վիրահատության մասին: Սեմինարի ավարտին մասնակիցները հանձնել են լապարասկոպիկ հմտությունների տեսական և գործնական քննություններ, որոնք Նաիրի Մելքոնյանը հաջողությամբ հանձնել է և ստացել անհատական պատվոգրեր:

Շնորհավորում ենք «Միքայելյան»
համալսարանական հիվանդանոցի մեր գործընկերոջը մասնագիտական կարևորագույն ձեռքբերման համար:

Միզապարկի քարեր...
23/05/2022

Միզապարկի քարեր...

Այսօր միզապարկից հեռացված քարերը...

22/05/2022

Աջ երիկամի ավազանամիզածորանային սեգմենտի մեծ քար, որը առաջացրել էր երիկամի ֆունկցիայի կորուստ։

Հիվանդը քարի մասին գիտեր տասնամյակներ, սակայն չի դիմել բժշկի, մինչև չի ջերմել և չի զգացել գոտկային շրջանում սուր ցավեր...

Հիվանդին տեղադրվեց նեֆրոստոմիկ խողովակ, ստացվեց թարախային արտադրություն։ Հակաբակտերիալ ու հակաբորբոքային արդյունավետ բուժումից հետո պարզ դարձավ, որ երիկամի ֆունկցիան ամբողջությամբ կորսված է։ Իրականացվեց աջակողմյա նեֆրէկտոմիա(երիկամի հեռացում)։ Հիվանդը բավարար վիճակով դուրս է գրվել կլինիկայից։

Հ.Գ. Ժամանակին դիմելով բժշկի, հնարավոր կլիներ հեռացնել քարը և խուսափել երիկամի կորստից...

Ձեր ուրոլոգ`
բ.գ.թ. Նարեկ Րաֆֆիի Մելքոնյան

21/05/2022

Խառը (mixed) քիմիական կազմությամբ միզածորանի քար...

20/05/2022

🏬Պացիենտը դիմել էր համալսարանական հիվանդանոցի Ուրոլոգիայի և անդրոլոգիայի կլինիկա գանգատվելով թույլ, ընդհատվող շիթով միզարձակությունից, կիսատ դատարկման զգացողությունից, մեզի մեջ արյան առկայությունից։

🧑‍🔬Բժիշկ-ուրոլոգ Նարեկ Մելքոնյանի փոխանցմամբ` իրականացված հետազոտություններով հիվանդի մոտ ախտորոշվեց ինֆրավեզիկալ օբստրուկցիա, շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա, միզապարկի քար։
💉Գործիքային հետազոտություններով քարը 4սմ չափի էր:

✅Իրականացվեց միզապարկի քարի լազերային կոնտակտային քարափշրում և շագանակագեղձի ներմիզուկային մասնահատում։
🟦Բժշկի գնահատմամբ` կլինիկայում հոլմիումական լազերի առկայությունը հնարավորություն է ընձեռում առանց կտրվածքի, էնդոսկոպիկ եղանակով հաջողությամբ իրականացնել միզապարկի մեծ չափերի քարերի քարափշրում և հեռացում միզապարկից։
🔵Մասնագետը նկատում է, որ նախկինում նման չափի քարերը հեռացվում էին միայն կտրվածքի միջոցով։
Վիրահատությունը և հետվիրահատական շրջանը հարթ են ընթացել, հիվանդը նշում է նախկինում առկա միզարձակության գանգատների վերացում։
🔵Նշենք, նաև, որ միզապարկի քարի մասին հիվանդը գիտեր վերջին 4 տարվա ընթացքում, սակայն դիմել էր կլինիկա միայն միզարձակության գանգատների անտանելի դառնալուց հետո:
Հարգելի բուժառուներ, հոգ տարեք ձեր և հարազատների առողջության մասին` հիշելով, որ լավ է կանխարգելել հիվանդությունները քան բուժել:
📪Հարցերի դեպքում կամ խորհրդատվության համար կարող եք գրել կլինիկայի էջին ➡️ https://bit.ly/3ah8pgx
🖊Միզապարկի հսկա քարի լուսանկարը լազերային քարափշրումից հետո` մեկնաբանությունում: ⬇️

Նարեկ Րաֆֆիի Մելքոնյան

16/05/2022

Միզապարկի քաղցկեղ...

Address

Yerevan
0052

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00

Telephone

+37477 03 63 33

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Նաիրի Րաֆֆիի Մելքոնյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Նաիրի Րաֆֆիի Մելքոնյան:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Նաիրի Րաֆֆիի Մելքոնյան

Կրթություն

·2019թ․Հունիս-հուլիս - Մոսկվայի Պիրոգովի անվան 1-ին Գրադսկի և Երամիշանցևի անվան 20-րդ քաղաքային հիվանդանոցներում՝ լապարոսկոպիկ և էնդոսկոպիկ ուրոլոգիայով վերապատրաստում։

· 2018թ․- առ այսօր - Բժիշկ-ուրոլոգ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում